Կլոդ Ժոզեֆ Վերնե
Կլոդ Ժոզեֆ Վերնե (ֆր.՝ Claude Joseph Vernet, օգոստոսի 14, 1714[1][2][3][…], Ավինյոն - դեկտեմբերի 3, 1789[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի նկարիչ։
Կլոդ Ժոզեֆ Վերնե ֆր.՝ Claude Joseph Vernet | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Claude Joseph Vernet |
Ծնվել է | օգոստոսի 14, 1714[1][2][3][…] |
Ծննդավայր | Ավինյոն |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 1789[1][2][4][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, վիմագրող և վիզուալ արտիստ |
Ժանր | բնանկար և marine painting? |
Թեմաներ | գեղանկարչություն և փորագրում |
Ուշագրավ աշխատանքներ | The Cascade at Tivoli? |
Ուսուցիչ | Ադրիեն Մանգլարդի և Bernardino Fergioni? |
Աշակերտներ | Կառլ Վերնե, Jean-Pierre Péquignot?, Jean-Antoine Vernet? և Henry d'Arles? |
Անդամակցություն | Académie des belles-lettres, sciences et arts de La Rochelle? և Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Հայր | Antoine Vernet? |
Ամուսին | Virginie Cecil Parker? |
Զավակներ | Կառլ Վերնե[5] և Marguerite Émilie Chalgrin? |
Ազգականներ | Օրաս Վերնե |
Joseph Vernet Վիքիպահեստում |
Նկարիչ Կառլ Վերնեի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԿլոդ Վերնեն ծնվել է Ավինյոնում։ Տասնչորս տարեկան հասակից օգնել է հորը՝ դեկորատիվ նկարիչ Անտուան Վերնեին (1689–1753)[6]: Հռոմում սովորել է նկարիչ Բերնարդինո Ֆերջոնիի արվեստանոցում։ 1734 թվականին հեռացել է Հռոմից՝ ուսանելու լանդշաֆտային նկարիչների ու ծովանկարիչների մոտ[7]։
Աստիճանաբար Վերնեն ներգրավվել է Հռոմի գեղարվեստական միջավայրում։ Որոշակի ավանդական դիզայնի օգնությամբ մթնոլորտի բնական հետևանքները նա մատուցում է անսովոր գեղանկարչական արվեստի միջոցով։ Թերևս, ոչ մի լանդշաֆտային նկարիչ կամ ծովանկարիչ մարդկային կերպարը նման ամբողջականությամբ որպես տեսարանի մաս չի պատկերել։ Վերնեի նկարչության վրա մեծ ազդեցություն է ունեցել իտալացի նկարիչ, ճարտարապետ Ջիովանի Պաոլո Պանինին։ Վերնեի աշխատանքների թեման բնությունն է՝ ոչ սենտիմենտալ կամ հուզական[8]։
Շատ նկարիչներ կարող են ավելի լավ իմանալ՝ ինչպես նկարել երկինք, երկիր, օվկիանոս, սակայն ինձանից լավ ոչ ոք չգիտե՝ ինչպես նկար նկարել։ - Կլոդ Ժոզեֆ Վերնե
|
Ողջ կյանքի ընթացքում Վերնեի ոճը կայուն է մնացել։ Նրա աշխատանքների ներդաշնակցությամբ զուգորդվող մթնոլորտային ազդեցությունները հիշեցնում են Կլոդ Լորենի գործերը։
Շուրջ 20 տարի Վերնեն ապրել է Հռոմում՝ ստեղծելով նավահանգստային, փոթորկոտ, հանգիստ, լիալուսնով, կետելով տեսարաններ։ Հռոմում Մանգլարդը սովորել է Բերնարդինո Ֆերգիոնիի և Ադրիեն Մանգլարդի հետ[9][10][11][12]։ Հայտնի է եղել հատկապես անգլիացի ազնվականների շրջանակներում, որոնց մեծ մասը մասնակցել են «Մեծ ճամփորդությանը»։ 1745 թվականին Վերնեն ամուսնացել է անգլուհու հետ։ 1753 թվականին նրան կանչել են Փարիզ, որտեղ թագավորական հրամանով ստեղծել է ֆրանսիական նավահանգիստների շարքեր (գտնվում են Լուվրում, Ազգային ծովային թանգարանում)[8]։ Նրա հայտնի ստեղծագործություններից է «Նավահանգիստ Ռոշֆորում» (1763, Ազգային ծովային թանգարան) կտավը։
1757 թվականին Վերնեն նկարել է չորս նկարների շարքը՝ «Օրվա չորս ժամանակները»։
Իր գործունեության ընթացքում նա շարունակ անդրադարձել է իտալական թեմաների («Ծովափի կետ», Լոնդոնի ազգային պատկերասրահ)[8]։ Հռոմ վերադառնալով՝ դարձել է Ակադեմիայի անդամ։ 1746 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։
Աշխատանքներից գտնվում են նաև Հայաստանի ազգային պատկերասրահում («Նավահանգիստը գիշերով. Ձկնորսները ծովափին», «Ծովային տեսարան», «Փոթորիկ ծովի վրա»)[13]
Պատկերասրահ
խմբագրել-
«Տեսարան Դեպից»
-
«Գիշերը»
-
«Միջերկրական գիշեր»
-
«Իտալական բնապատկեր», 1738
-
«Նավահանգիստը լիալուսնով ողողված»
-
«Նավաբեկություն», 1759
-
«Միջերկրական ափի փոթորիկ»
-
Sebastião José de Carvalho e Melo, Marquis of Pombal 1767, Լիսաբոնի քաղաքային թանգարան
-
«Հանգիստ միջերկրական նավահանգստում», 1770-1780
-
«Ջրվեժով և ֆիգուրներով բնապատկեր», 1768
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Claude Joseph Vernet (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 KulturNav — 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Union List of Artist Names — 2021.
- ↑ Claude-Joseph Vernet (National Gallery).
- ↑ «claude-joseph-vernet-a-storm-on-a-mediterranean-coast». www.getty.edu/art/collection.
- ↑ 8,0 8,1 8,2 Michael Levey (1993). Painting and Sculpture in France, 1700–1789. Yale University Press.
- ↑ «Marina di Anzio». Accademia di San Luca. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Vernet». Treccani. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Claude-Joseph Vernet, 1714-1789. The Council; University of Michigan. 1976. էջեր 1728, 1739, 1747.
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Silvia Maddalo (1982). Adrien Manglard (1695-1760). Multigrafica; University of Virginia. էջեր 20–28.
- ↑ Կլոդ Ժոզեֆ Վերնեի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
Արտաքին հղումներ
խմբագրել- Life and works of Vernet (Théodore Gégoux art gallery)
- C. J. Vernet online (Artcyclopedia)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Ժոզեֆ Վերնե» հոդվածին։ |