Օտտո Ռանկ

ավստրիացի հոգեվերլուծաբան

Օտտո Ռանկ (գերմ.՝ Otto Rank, իսկական ազգանունը՝ Ռոզենֆելդ, ապրիլի 22, 1884(1884-04-22)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 31, 1939(1939-10-31)[1][2][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրիացի հոգեվերլուծաբան, Ֆրոյդի աշակերտներից և հետնորդներից մեկը։ Զբաղվել է երազների տեսությամբ, հարադրելով երազները դիցաբանության և գեղարվեստի հետ։ Առավել հայտնի է նրա մենագրությունը «Ծննդյան վնասվածքը և նրա նշանակությունը հոգեվերլուծության մեջ», որտեղ նա ցույց է տալիս, որ պտղի հեռացումը մոր արգանդից հանդիսանում է «հիմնական վնասվածքը», որը որոշիչ դեր ունի նևրոզների զարգացման մեջ, և ամեն մարդու բնորոշ ենթագիտակցական ցանկությունները վերադառնում են մայրական արգանդ։ Ֆրոյդը չէր կիսում այդ հայեցակարգը։

Օտտո Ռանկ
գերմ.՝ Otto Rank
Ծնվել էապրիլի 22, 1884(1884-04-22)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 31, 1939(1939-10-31)[1][2][4][…] (55 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
բնական մահով
ԳերեզմանՖերնկլիֆ
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունհոգեբան, existential therapist և հոգեվերլուծաբան
Գործունեության ոլորտհոգեվերլուծություն
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]
Ազդվել էՀենրիկ Իբսեն
Ամուսին(ներ)Beata Rank-Minzer?
 Otto Rank Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Օտտո Ռանկը ծնվել է 1884 թվականի ապրիլի 22-ին Վիեննա քաղաքում, հրեական աղքատ ընտանիքի երկու որդիներից կրտսերն է։ Հավակնոտ հայրը ուղղորդում էր նրա կրթությունը, հավատալով, որ երիտասարդ Օտտոն պետք էր դառնար ինժեներ-մեխանիկ։ Ավարտելով արհեստագիտական ուսումնարանը, Ռանկը աշխատում էր արհեստանոցում։ Այդ ժամանակ նա ինքնուրույն հոգեբանություն էր ուսումնասիրում, ավարտելով Վիեննայի արվեստի դպրոցը, հատուկ հետաքրքրություն էր դրսևորում դիցաբանության և գրականության հանդեպ։ Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսից վերցնում է Ռանկ ազգանունը։

1906 թվականին ծանոթանում է Զիգմունդ Ֆրոյդի հետ, ցույց տալով նրան Ալֆրեդ Ադլերի երաշխավորագիրը, (վերջինս Ռոզենֆելդների ընտանեկան բժիշկն էր) և երեք աշխատանքների ձեռագիր, որոնցից մեկը ընկած է 1907 թվականին հրապարակված «Նկարիչ» գրքի հիմքում։ Ֆրոյդը բարձր է գնահատում ձեռագրերը, երիտասարդի մեջ տեսնելով հոգեվերլուծությամբ զբաղվելու ընդունակություններ։ «…Արհեստագիտական ուսումնարանի շրջանավարտը մեզ ձեռագրեր ներկայացրեց, որը ցույց էր տալիս առարկայի բացառիկ իմացությունը։ Մենք համոզեցինք նրան շարունակել գիմնազիական կրթությունը, հաճախել համալսարան և նվիրել իրեն հոգեվերլուծության ոչ բժշկական կիրառմանը…», – հիշում էր Ֆրոյդը։ Արդյունքում Օտտո Ռանկը ավարտեց Վիեննայի համալսարանը և 1912 թվականին ստացավ փիիսոփայության դոկտորի աստիճան։

Ժամանակի ընթացքում Ֆրոյդի և Ռանկի միջև խոր ընկերական կապեր էին ձևավորվում, Ֆրոյդը նրան վերաբերվում էր որդու պես։ 1912 թվականին Ռանկը դառնում է Վիեննական հոգեվերլուծական հասարակության քարտուղար, իսկ 1913 թվականից հանդիսանում է գաղտնի կոմիտեի անդամ։ 1919-1924-ական թվականներին նա ղեկավարում էր հոգեվերլուծական աշխատաքներ հրապարակող հրատարակչությունը։

Դառնալով առաջին հոգեվերլուծաբանը առանց բժշկական կրթության, Օ. Ռանկը սկսեց այցելուներ ընդունել այն նույն տանը, որտեղ գտնվում էր նրա բնակարանը։ Մի քանի տարիների ընթացքում նա զբաղվում էր հետազոտական աշխատանքներով, կառավարում հոգեվերլուծական հասարակության ֆինանսական և վարչական գործերը, օգնում էր Ֆրոյդին կազմակերպչական հարցերում, Վիեննայի հոգեվերլուծական հասարակության փոխնախագահն էր։

20-ական թվականներին Ռանկը մի շարք գաղափարներ ներկայացրեց, որոնք կանխորոշեցին գաղտնի կոմիտեից նրա հեռանալը և Ֆրոյդի հետ ընդհարումը։ 1924 թվականին Նյու Յորքի հոգեվերլուծական հասարակության նախագահի հրավերով նա մեկնեց ԱՄՆ, որտեղ մի քանի ամիս շարունակ նոր գաղափարներ էր շարադրում ամերիկացի հոգեվերլուծաբաններին։ 1924 թվականին Շանդոր Ֆերենցիի հետ հրապարակեց «Հոգեվերլուծության զարգացում» գիրքը։

Վերադառնալով Վիեննա՝ Օ. Ռանկը հեռացավ հոգեվերլուծական ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից։ 1929 թվականին հրաժարական տվեց, վերջնականորեն կանխորոշելով գժտությունը Ֆրոյդի հետ։ 1930-ական թվականների սկզբին Օ. Ռանկը հոգեվերլուծաբան էր աշխատում Փարիզում:

1935 թվականին Օտտո Ռանկը մեկնեց ԱՄՆ, որտեղ զբաղվում էր ուսուցչական և թերապևտիկ գործունեությամբ, նոր հոգեվերլուծական գաղափարների առաջադրմամբ։

1939 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում Օտտո Ռանկը կոկորդի բուժման համար օգտագործած ծծմբի պարունակության նկատմամբ ալերգիայի ռեակցիայից մահանում է։

Առասպել հերոսի ծննդյան մասին

խմբագրել

Օ. Ռանկը առաջին հոգեվերլուծաբաններից էր, ով հատուկ ուշադրություն դարձրեց հոգեվերլուծական մեթոդի կիրառմանը արվեստի, կրոնի, պոեզիայի, գրականության ուսումնասիրության ժամանակ։ «Առասպել հերոսի ծննդյան մասին» աշխատանքում Ռանկը դրույթ առաջադրեց, որի համաձայն բոլոր ժամանակների և ազգերի առասպելների բովանդակության նույնականության աղբյուրի բացահայտումը հնարավոր է միայն դրանց հոգեբանական վերլուծության միջոցով։

Հերոսի ծննդյան իմաստի հոգեբանական բացատրության ընթացքում Օ. Ռանկը փորձում էր բացահայտել առասպելի կապը որոշ հոգեկան հիվանդությունների հետ։ Մասնավորապես նա գտնում էր, որ իրենց հիմնական հատկանիշներում հերոսների մասին առասպելները հիմնականում համապատասխանում են հոգեկան հիվանդների մոլական պատկերացումներին, ովքեր տառապում են հետապնդման զառանցանքով կամ վեհության զառանցանքով։

Ծննդյան տրավմա և նրա նշանակությունը հոգեվերլուծության վրա

խմբագրել

Օտտո Ռանկը գտնում էր, որ ծննդյան վնասվածքը դառնում է վախի և տագնապի առաջացման առաջին պատճառը։ Օ. Ռանկը ելնում էր նրանից, որ երեխայի աշխարհ գալը և մորից առանձնացնելը տրավմատիկ իրադարձություն է մարդու կյանքում։ Մայրական արգանդ վերադառնալու ձգտումը և նախկին վիճակի վերականգնումը կապված է ծննդյան տրավմայի հետ։

Օ. Ռանկը գտնում էր, որ նևրոզը առաջանում է ներհոգեկան հակամարտությունների հողի վրա՝ վերադառնալ նախածննդյան ներդաշնակ վիճակին և ծննդյան սարսափների հիշողությունների միջև։ Այսպիոսով Ռանկը վերաիմաստավորեց դասական հոգեվերլուծության հիմնական դիրքորոշումները.

  • էդիպյան բարդույթը՝ մայրական արգանդ վերադառնալու փորձերի տեսանկյունից (երեխայի ծնունդ) և երկրորդական տրավմայի (երեխային կտրելը մայրական կաթից)
  • Արյունապղծության վախ և համապատասխան արգելքներ՝ քանի որ հակասում է մայրական արգանդ վերադառնալու երևակայությանը

Խոսելով հոգեթերապիայի մասին, Օ. Ռանկը գտնում էր, որ բուժման վերջին փուլը այցելուի համար վերածնունդ է։ Անգիտակցական մակարդակում բուժումը կապված է ծննդյան հետ, այցելուն կարող է ընկալել իրեն որպես նորածին, այսինքն վերլուծաբանի հոգևոր երեխան։ Այսպիսով վերլուծությունը կարելի է համարել այցելուի նախկինում ծննդյան տրավմայի հաղթահարման անհաջող փորձի հաջող ավարտ։

Ավանդը հոգեվերլուծության մեջ

խմբագրել

Ներկայումս Ռանկի գաղափարները զարգացում են գտել Ստանիսլավ Գրոֆի աշխատանքներում (ԱՄՆ), ով հետազոտությունների ընթացքում հալյուցինոգեն օգտագործելով, բացահայտում էր հիշողության հետքեր մոր արգանդում գտնվելու և ծննդաբերության վերաբերյալ։

Գրականություն

խմբագրել
  • Лейбин В. Постклассический психоанализ. Энциклопедия. - М.: АСТ, 2008.
  • Патопсихология. Психоаналитический подход. (Под ред. Ж. Бержере). - М.: Аспект Пресс, 2008.

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Ռանկ» հոդվածին։