Ենթագիտակցություն (անգլ.՝ subconsciousness), հնացած տերմին, որն օգտագործվում է բացատրելու համար հոգեբանական պրոցեսները։ Ներթափանցում է առանց գիտակցության մեջ արտահայտվելով և առանց գիտակցության կարգավորման։ Գիտության մեջ այս տերմինը ներմուծվել է 1889 թվականին Պիեռ Ժանեի կողմից ներկայացված փիլիսոփայական հղումներից։ Ավելի ուշ նա զարգացրեց այն՝ գրելով մի նոր հոդված «Հիստերիկների հոգեկան աշխարհը» վերնագրով։ Միաժամանակ կարելի է նշել, որ ենթագիտակցության մասին ժամանակակից քննարկումների աղբյուրը հանդիսանում է 1869 թվականը։ Այդ ժամանակ գերմանացի փիլիսոփա Էդուարդ ֆոն Հարտմանը հրապարակեց «Ենթագիտակցության փիլիսոփայությունը» աշխատությունը։

Էդուարդ ֆոն Հարտման

Պատմություն

խմբագրել

«Ենթագիտակցություն» տերմինն առաջին անգամ օգտագործվել է Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններում, երբ նա հետազոտում էր հոգեբանական անալիզը, բայց ժամանակի ընթացքում նա փոխարինեց այդ տերմինը՝ մեկ այլ «անգիտակցական» տերմինով (անգլ.unconscious) նշանակված իր կողմից տարածքների դուրս մղված տարածքների բնագավառներում։ Ֆրեյդի հետևորդները, օրինակ՝ Ժակ Լական, հոգեկան կյանքի ուսումնասիրման ժամանակ ամբողջությամբ հրաժարվել է «վրա/տակ» տերմինների նկարագրումից։ Առանձնացվեց առանձին հասկացողություն «ոչ գիտակցական» (անգլ. nonconscious), գրեթե նույն հասկացությունն է ինչ «անգիտակցականը», այդ թվում բնութագրում է նաև ռեֆլեքսային գործընթացները, որոնք չեն կարգավորվում գիտակցության կողմից։ Սակայն հետագայում Կառլ Գուստավ Յունգը կրկին օգտագործեց ենթագիտակցություն տերմինը՝ նկարագրելու համար հնացած էությունը մարդու հոգեկանի (հնացած տեսակների)։ Ենթագիտակցություն տերմինը հին ժամանակներում նույնպես օգտագործվել է իմացական հոգեբանության մեջ, արագ հիշողության տարածքները նշանակելու համար, որտեղ ուղեղը ինքնավար կերպով արձանագրում է մտքերը, այսինքն մտքեր որոնք հաճախ կրկնվում են, կամ մարդը տալիս է դրան առանձնահատուկ նշանակություն։ Այս դեպքում ուղեղը չի օգտագործում շատ ժամանակ այդ մտքերը կրկին դանդաղ վերլուշելու համար, և միանգամից որոշումը կատարում է նախկին ալգորիթմից ելնելով(որը պահպանված էր այսպես կոչված արագ հիշուղության մեջ)։ Այս մտքերի «ավտոմատացումը» կարող է օգտակար լինել և մարդը կարող է արագ որոշում կայացնել (օրինակ արագ ձեռքը ետ քաշել տաք թավայից), բայց կարող է վնաս հասցնել երբ ավտոմատացվում է սխալ կամ անտրամաբանակ միտք։ Ճանաչողական թերապիայի հիմնական նպատակներից է ճանաչել այդ ավտոմատ մտքերը, և արագ հիշողությունից տեղափոխել դանդաղ հիշողություն, որպեսզի հեռացվեն սխալ գործընթացները և գործողություններին տան ճիշտ կարգավորություն։

Գիտակցություն

խմբագրել

Գիտակցությունը, անհատի հոգեկան վիճակն է, որը սուբեկտիվորեն արտահայտում է անհատի ներքին աշխարհի կապը արտաքին միջավայրի հետ, ինչպես նաև դրանց միջև տեղի ունեցող իրադարձությունները։ Գիտակցություն տերմինը դժվար է որոշել, քանի որ նա օգտագործվում է որպես լայն սպեկտորի հասկացություն։ Գիտակցություն հասկացությունը ներառում է մտածողությունը, ընկալումը, երևակայությունը, ինքնագիտակցումը և այլն։ Տարբեր վիճակնեերում այն կարող է հանդես գալ որպես հոգեկան իրադրության տեսակ, և որպես ընկալման միջոց։ Այն կարող է նկարագրված լինել որպես «ես» տեսանկյուն։ Շատ գիտնականներ դիտարկում են գիտացությունը որպես ամենակարևոր երևույթ աշխարհում։ Մեկ այլ տեսանկյունից գիտնականները կարծում են, որ գիտակցություն տերմինը իրականում շատ անորոշ հասկացություն է։ Գիտակցությունը չի կարող լինել ոչ այլ ինչ, քան գիտակցական գործընթացներով օժտված էակների կյանքում կատարվող գործընթացներ։ (Մարքս, Էնգելս)։ Ըստ գերմանական գաղափարախոսության՝ գիտակցությունը աստիճան է, որն արտահայտում է անձի հոգեկան գործունեությունը, որը կապված է մի շարք այլ գործունեությունների հետ։ Ժամանակի ընթացքում փիլիսոփաների և գիտնականների մոտ հարց է առաջանում, թե որն է գիտակցություն տերմինի խնդիրը, որն է նրա շրջանակները, ըստ նրանց այս տերմին գիտահետազոտական փորձարկման ենթակա առարկա է հանդիսանում, ինչպես նա հոգեբանության, նեյրոկենսաբանության խնդիրը, որոնք զբաղվում են արհեստական բանականության ուսումնասիրություններով։ Գիտակցությունը որպես ընդունակություն պետք է կարողանալ տարբերել մտածողությունից, իսկ վերջինս հանդիսանում է գիտակցության «ենթամիավորը»։ Ամենապարզ գիտակցությունը սեփական զգայարանների և դրանց ամբողջականության զգացումն է։

Աղբյուրները

խմբագրել
  • Юнг К. Г. К вопросу о подсознании // Юнг К. Г., фон Франц М.-Л., Хендерсон Дж. Л., Якоби И., Яффе А. Человек и его символы. — М., 1997.
  • Васильев В. В. Трудная проблема сознания. — М.: Прогресс-Традиция, 2009. — 272 с. — ISBN 5-89826-316-0.

Прист С. Теории сознания / пер. с англ. А. Ф. Грязнова. — М. : Идея-Пресс: Дом интеллектуал. кн., 2000. — 287 с.

  • Андреева Л. Экстатические обряды в практиках некоторых российских конфессий или изменённые формы сознания // Общественные науки и современность. — 2005. — № 3.
  • Дели М. М. Онтология сознания: историко-философский аспект // Homo philosophans. Сборник к 60-летию профессора К. А. Сергеева. — СПб. : Санкт-Петербургское философское общество, 2002. — С. 312—315. — («Мыслители», выпуск 12).
  • Ильясов Ф. Н. Коммуникативный подход к идентификации сознания // Вестник Академии Наук СССР. — 1991. — № 2. — С. 62-67.

Книгин А. Н. Философские проблемы сознания — Томск: Изд-во Томского ун-та, 1999. — 338 с.

  • Леонтьев А. Н. Деятельность. Сознание. Личность. — М., 1975.
  • Молчанов В. И. Время и сознание. Критика феноменологической философии : монография — М.: Высш. шк., 1998. — 144 с.
  • Морозов Е. В. Эволюция сознания. Современная наука и древние учения. — М.: Новый Акрополь, 2013. — 370 с. — ISBN 978-5-91896-048-6.
  • Налимов В. В. Спонтанность сознания. — М., 1989.
  • Пенроуз Р. Тени разума. В поисках науки о сознании. — М.: Ижевск, 2005.
  • Рубинштейн С. Л. Бытие и сознание. — М., 1957
  • Спиркин А. Г. Сознание и самосознание. — М., 1972
  • Спирова Э. М. Идолы сознания на пути к пониманию // Знание. Понимание. Умение. — 2006. — № 1. — С. 48—53.
  • Шенцев М. В. Информационная модель памяти. — СПб., 2005.
  • Tart Ch. T. States of Consciousness. — New York, 1975.
  • Бек А., Джудит С. Когнитивная терапия։ полное руководство.