Օտտավա (Իլինոյս)
Օտտավա(անգլ.՝ Ottawa), քաղաք ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Լա-Սելլ շրջանի Իլինոյս և Ֆոքս գետերի միախառնման վայրում։ Ըստ 2010 թվականի տվյալների` քաղաքում ապրել է 18.786 մարդ։ Քաղաքը Լա-Սելլի ադմինիստրատիվ կենտրոնն է և մտնում Օտտավա-Ստրիկտոր միկրոպոլիսի կազմի մեջ[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Օտտավա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | ԼաՍելլ շրջան | |
Հիմնադրված է | 1853 թ. | |
Մակերես | 34,893301 կմ², 33,153418 կմ² | |
ԲԾՄ | 147 մետր | |
Բնակչություն | ▲18 840 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Փոստային դասիչ | 61350 | |
Պաշտոնական կայք | cityofottawa.org(անգլ.) | |
| ||




Պատմություն
խմբագրելՕտտավան եղել է 1858 թվականին Աբրահամ Լինքոլնի և սենատի ընտրություններում նրան հաղթած Սթիվեն Դուգլասի բանավեճի առաջին փուլի անցկացման վայրը. վերջինս Լինքոլնին մեղադրել է աբոլիցիոնիզմը վերացնելու նպատակով դավադրությանը մասնակցելու համար[3]։
Ջոն Հոսակի տունը եղել է «ստորգետնյա երկաթուղու» «կայարաններից» մեկը (ցանց, որն ստեղծվել էր փախած ստրուկներին ստրկատերերից փրկելու համար)։ Օտտավան եղել է այդ կապի հանգույցներից մեկը՝ շնորհիվ երկաթուղային ճանապարհի, սովորական ճանապարհի և գետային փոխադրման միջոցների[4]։ Քաղաքի շատ բնակիչներ ակտիվ աբոլոցիոմիստներ են եղել։ Այստեղ 1859 թվականին հենց դատարանից քաղաքացիական ակտիվիստների կողմից առևանգվել է փախուստի դիմած սպիտակամորթ ստրուկ Ջիմ Գրեյը՝ սեփականատիրոջը վերադարձնելու նպատակով։ Ավելի ուշ ակտիվիստներից երեքը՝ Ջոն Հոսակը, Ջոզեֆ Սթաութը եւ Ջեյմս Սթաութը 1850 թվականին փախած ստրուկների մասին օրենքը խախտելու համար Չիկագոյում դատարանի առաջ են կանգնել[5]։
Օտտավան նաև կարևոր կետ է եղել Օտտավայից գրեթե 20 կմ դեպի արևմուտք գտնվող Լա Սալ քաղաքում ավարտվող Իլինոյս-Միչիգան ջրանցքի համար։ 19-րդ դարում ջրանցքը կապող օղակ է եղել Միսսիսիպի գետի, Չիկագո քաղաքի և Միչիգան լճի միջև։
Սկաուտական շարժում
խմբագրել1910 թվականի փետրվարի 8-ին Օտտավայում ապրող Ուիլյամ Դիկսոն Բոյսն այստեղ հիմնել է Ամերիկայի Բոյսկաուտների կազմակերպությունը (անգլ.՝ Boy Scouts of America), իսկ 5 տարի անց հիմնադրել է «Ամերիկայի միայնակ սկաուտներ» (անգլ.՝ Lone Scouts of America) կազմակերպությունը, որն էլ ավելի ուշ ձուլվել է առաջին կազմակերպությանը։ Բոյսը թաղվել է Օտտավայում, որտեղ նրա հիշատակին ստեղծվել է սկաուտական շարժման թանգարան[6]։
Արդյունաբերություն
խմբագրելՇնորհիվ սիլիկատներներով հարուստ ավազի (որը նույնիսկ աղետի ենթարկված «Կոլումբիա» տիեզերանավով տիեզերք էր ուղարկվել` փորձարկումների համար) Օտտավան 19-րդ դարի վերջին խոշոր վայր է ծառայել ավազի արդյունահանման և ապակու արտադրության համար։ Տեղական խոշոր աշխատատեղերից մեկը LOF ձեռնարկության ժառանգորդ Պիլինգսթոնի ապակե գործարանն է։
Նախկինում ավտոմոբիլային կարիքների համար ապակու արտադրության վրա կենտրոնացած գործարանն այժմ արտադրում է մասնագիտացված ապակի և հղկաքար, և 2006 թվականին իրականացրել է 50 մլն դոլար արժողությամբ կապիտալ վերակառուցում։
Քաղաքում կա նաև պլաստիկ արտադրության խոշոր գործարան, որը պատկանում է Sabic կորպորացիային։
Ռադիացիոն սկանդալ
խմբագրել1922 թվականին Պերուից Իլինոյս նահանգի Օտտավա է տեղափոխվել Radium Dial Company (RDC) ընկերությունը։ Այնտեղ աշխատում էին բազմաթիվ երիտասարդ կանայք, որոնք Westclox ընկերության համար ժամացույցների թվահարթակ էին ներկում։ 1936 թվականին RDC ընկերությունը փակվում է. դա տեղի է ունեցել 2 տարի անց այն բանից հետո, երբ ընկերության նախագահ Ջոզեֆ Քելլի ավագը լքում է ընկերությունը և մոտակա մի քանի թաղամասերում հիմնում մրցակից Luminous Processes Inc․ ընկերությունը։
1986 թվականին էկրան է բարձրանում ռեժիսոր Քերոլ Լենջերի վավերագրական ֆիլմը, որը պատմում է ընկերությունում աշխատող և հետագայում ներկի մեջ առկա ռադիոակտիվ նյութերի պատճառով ճառագայթային հիվանդությամբ տառապող մի աղջկա ճակատագրի մասին։ Աղջիկներից շատերը մահացել են երիտասարդ հասակում։
Ռադիացիայի տարածումը ամբողջ քաղաքով հանգեցնում է նրան, որ գործարանի փակումից հետո շատ քաղաքացիներ իրենց տուն են տանում գործարանային իրեր։ Ֆիլմի նկատմամբ հասարակական արձագանքից հետո ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն սկսում է վարակված նյութի հեռացումը գործարանի նախկին տարածքից, և այդ աշխատանքները շարունակվում են մինչև օրս[7]։
Օտտավայի որոշ տարածքներ դեռևս ռադիակտիվ են[8]։
Ժողովրդագրություն
խմբագրելԸստ 2000 թվականի ամերիկյան մարդահամարի տվյալների՝ քաղաքում ապրում է 18.307 մարդ, կա 7510 տուն և 4889 ընտանիք։
Զբոսաշրջություն
խմբագրելԲացի վերը նշված սկաուտական թանգարանից, որը հայտնի է նահանգի սահմաններից դուրս, քաղաքում կա տեղահանված սկանդինավցիների ժառանգության թանգարան, որը գտնվում է հին Լյութերական եկեղեցում[9], ինչպես նաև` մի քանի պատմական կալվածքներ և այգիներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Annual Estimates of the Population of Metropolitan and Micropolitan Statistical Areas: April 1, 2000 to July 1, 2007 (CBSA-EST2007-01)». 2007 Population Estimates. United States Census Bureau, Population Division. 2008 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից (CSV) 2008 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «First Debate with Stephen A. Douglas at Ottawa, Illinois». Lincoln Home National Historic Site. National Park Service. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «List of Sites for the Underground Railroad». Aboard the Underground Railroad. National Park Service. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «The Jim Gray Case». John Hossack website. Jay W. Preston. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Ottawa Scouting Museum». Ottawa Scouting Museum website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Error Occurred While Processing Request
- ↑ http://www.atsdr.cdc.gov/HAC/pha/OttawaRadiationAreas/OttawaRadiationAreasPHA072506.pdf
- ↑ «1834 settlement at Norway, Illinois (Illinois History)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- City of Ottawa, Illinois
- Reddick Public Library
- Ottawa Visitors Center, Ottawa, Illinois
- Mr. Lincoln and Freedom: the Lincoln-Douglas Debate in Ottawa, Illinois on August 21, 1858 Արխիվացված Հուլիս 16, 2012 Wayback Machine
- 1994 reenactment of Lincoln-Douglas Debate in Ottawa televised by C-SPAN (Debate preview and Debate review)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտավա (Իլինոյս)» հոդվածին։ |