Օտոնե Վիսկոնտի
Օտտոնե Վիսկոնտի (իտալ.՝ Ottone Visconti; 1207, Ինվորիո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա - օգոստոսի 8, 1295, Chiaravalle Abbey, Միլան, Signoria of Milan), իտալացի արքեպիսկոպոս (1262-1295) և Միլանի ղեկավար (1277-1287)։ Միլանի Վիսկոնտիների տան հիմնադիր Ուբալդո Վիսկոնտիի և Անաստասիա Պիրովանոյի որդին է[4]։ Իր եկեղեցական կարիերան սկսել է որպես կարդինալ Օտտավիանո Ուբալդինի պապական նվիրակ[5]։ 1260 թվականին դարձել է Նովարայի պոդեստան։ 1262 թվականի հուլիսի 22-ին ֆեոդալական ազնվականության և պոպոլաների պայքարի շնորհիվ Հռոմի Պապ Ուրբանոս IV-ը նրան նշանակել է Միլանի արքեպիսկոպոս և Օտտոն անմիջապես դարձել է քաղաքի բնակչության ֆեոդալական մասի ճանաչված առաջնորդ[6]։ Վիսկոնտի Դելլա Տորեի հետ սկսել է պայքարել Միլանի սահմաններից դուրս։
Օտոնե Վիսկոնտի իտալ.՝ Ottone Visconti | |
![]() | |
Մասնագիտություն՝ | կաթոլիկ քահանա |
---|---|
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Ծննդյան օր | 1207 |
Ծննդավայր | Ինվորիո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա |
Վախճանի օր | օգոստոսի 8, 1295 |
Վախճանի վայր | Chiaravalle Abbey, Միլան, Signoria of Milan |
Թաղված | Միլանի տաճար |
Դինաստիա | House of Visconti? |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Uberto Visconti?[2][3] |
Մայր | Bertha (Pirovano) Visconti?[3] |
Շուտով Կառլ Անժուացու ակտիվ գործողությունների պատճառով Դելլա Տորրը կապը խզել է իր հետ և սկսել աջակցություն ստանալ կայսրից, որը նույնպես հետաքրքրված էր Միլանի հսկողությամբ։ Այս փոփոխությունն ամրապնդել է արքեպիսկոպոս Օտտո Վիսկոնտիի դիրքերը, ով դեռևս հենված էր Պապի աջակցությանը[7]։

1272 թվականին երկու ճամբարների միջև զինված պայքարը սկսել է ավելի մեծ ուժերով։ 1277 թվականի հունվարին պայքարը հանգեցրել է Դեզիոյի ճակատամարտին, որտեղ Նապո դելա Տորեն չստանալով Ռուդոլֆ I-ի աջակցությունը՝ պարտություն է կրել և գերեվարվել[8]։ Օտտոնե Վիսկոնտին սկսել է ղեկավարել միայնակ՝ հիշեցնելով, որ Միլանի արքեպիսկոպոսների հին իրավունքներով աշխարհիկ իշխանություն ունեն։ 1287 թվականին իշխանությունը փոխանցել է իր եղբորորդուն՝ Մաթեո I Վիսկոնտուն (1250-1332) և հեռացել Կլերվո վանական համալիր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ http://www.storiadimilano.it/Personaggi/Visconti/visconti.htm#Ottone%20I
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Baroni, Maria Franca (1995). University of Milan (ed.). La documentazione di Ottone Visconti arcivescovo di Milano (1262-1295) (Italian).
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Treccani (ed.). Viscónti, Ottone (Italian).
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Richard, Charles-Louis; Giraud, Jean-Joseph (1822). Méquignon Fils Ainé (ed.). Bibliothèque sacrée, ou, Dictionnaire universel [...] des sciences ecclésiastiques (French). Vol. 13. էջ 301.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Motta, Antonio (1931). DELLA TORRE (Italian).
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Milan by Thais». thais.it. 2009 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գուկովսկի Մ. Ա. Իտալական վերածնունդ Արխիվացված 2012-06-03 Wayback Machine
- Visconti di Milano զինանշան
- Օտտո Վիկտոնին(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտոնե Վիսկոնտի» հոդվածին։ |