Հռոմի պապ Ուրբանոս IV (լատ.՝ Urbanus IV, ենթդ․ 1185[1], Տրուա - հոկտեմբերի 2, 1264[1][2], Պերուջա, Իտալիա), ծննդյան անուն Ժակ Պանտալեոն[3], եղել է Հռոմի պապ 1261 թվականի օգոստոսի 29-ից մինչև իր մահը ` 1264 թվականը։ Նա չի եղել կարդինալ, նրանից հետո շատ քիչ Հռոմի պապ է եղել, որ կարդինալ չի եղել, որոնք են Գրիգոր X-ը, Ուրբանոս V և Ուրբանոս VI:

Ուրբանոս IV
Urbanus IV
Pope Urban IV illustration.jpg
Ֆրանցիսկոսը 2014 թվականին
Դրոշ
266-րդ Հռոմի Պապ
1261 թվականի օգոստոսի 29 — 1264 թվականի հոկտեմբերի 2
Եկեղեցի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Ալեքսանդր IV
Հաջորդող Կղեմես IV
 
Կրթություն Փարիզի համալսարան
Մասնագիտություն դիվանագետ և Roman Rite Catholic priest
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Jacques Pantaléon
Ծնունդ ենթդ․ 1185[1]
Տրուա
Մահ հոկտեմբերի 2, 1264[1][2]
Պերուջա, Իտալիա
Թաղված է Perugia Cathedral
Coat of arms of Pope Urban IV.svg|

ԿենսագրությունԽմբագրել

ՈՒրբանոս IV-ը եղել է կոշկակարի որդի Տրուայից[3]։ Նա ուսանել է աստվածաբանություն և հարակական իրավունք Փարիզում և տեղափոխվել է Լեոն և ավելի ուշ Լիեժի եպիսկոպոսարան։ Լիոնի առաջին ժողովի ժամանակ (1245) նա արժանացավ Իննոկենտիոս IV պապի ուշադրությանը, ով նրան երկու առաքելության ուղարկեց Գերմանիա[3]։ Առաքելություններից մեկն էր հաստատել Կրիստբուրգի պայմանագիրը պրուսացիների և Տևտոնյան ասպետների միջև։ Նա դարձավ Վերդունի եպիսկոպոս 1253 թվականին։ 1255 թվականին Հռոմի պապ Ալեքսանդր IV-ը նշանակեց նրան Երուսաղեմի պատրիարք։

Նա վերադարձավ Երուսաղեմից, որտեղ եղել էր ծանր կացության մեջ[3] և գտնվում էր Վիտերբոյում` օգնություն խնդրելով արևելքի ճնշված քրիստոնյաներից, երբ մահացավ Ալեքսանդր IV պապը։ Երեք ամիս պապի գահը թափուր մնալուց հետո Պանտալեոնը ընտրվեց ութ կարդինալների կողմից որպես Հռոմի պապի թեկնածու և 1261 թվականի օգոստոսի 29-ին ընտրվեց Հռոմի պապ և նրան տրվեց Ուրբանոս IV անունը։

Ուրբանոս IV-ի ընտրությունից առաջ հիմնվեց Կոստանդնուպոլսի լատինական կայսրությունը բյուզանդացիների դեմ թույլ կազմակերպված Խաչակրաց չորրորդ արշավանքի արդյունքում, սակայն կարճ ժամանակ հետո բյուզանդացիները վերանվաճեցին քաղաքը և փլուզեցին նորաստեղծ կայսրությունը։ Ուրբանոս IV անհաջող փորձեց նոր արշավանք կազմակերպել Լատինական կայսրությունը վերականգնելու համար։ Ուրբանոսի ջանքեորվ սկսվեց Տրուայի Սրբ Ուրբաոս տաճարի շինարարությունը 1262 թվականին[4]։ Կորպուս Քրիստի ("Քրիստոսի մարմինը") փառատոնը ստեղծել է Ուրբանոս IV-ը 1264 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 autori vari Encyclopedia of Popes (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 BeWeB
  3. 3,0 3,1 3,2 3,3 Steven Runciman, The Sicilian Vespers: A History of the Mediterranean Word in the Later Thirteenth Century, (Cambridge University Press, 2000), 54.
  4. «Basilique Saint-Urbain de Troyes - Sites Religieux»։ Visiter la Champagne (French)։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է 2015-12-15