Օսվալթ Փիթեր Փեթոն (անգլ.՝ Patton Peter Oswalt, հունվարի 27, 1969(1969-01-27)[1][2], Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ստենդափ-կատակերգու, դերասան և սցենարիստ։ Հայտնի է «Քվինսի արքան» (1998-2007) կատակերգությունում Սպենսեր Օլչինի դերով, «Ռատատույ» (2007) մուլտֆիլմում Ռեմիի հնչյունավորմամբ, ինչպես նաև «Գործակալներ „Վ.Ա․Հ․Ա․Ն․“» (2014-2020) սերիալում Կյոնիգ եղբայրների դերով։

Փեթոն Օսվալթ
անգլ.՝ Patton Peter Oswalt
Ծնվել էհունվարի 27, 1969(1969-01-27)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրPortsmouth, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունBroad Run High School? (1987)[3] և Ուիլյամի և Մերիի քոլեջ (1991)
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Մերիդիթ Սելենջեր
Երեխա(ներ)Alice Oswalt?
Պարգևներ և մրցանակներ
pattonoswalt.com

Վաղ տարիներ

խմբագրել

Օսվալթը ծնվել է Վիրջինիայում (Պորտսմութ), Կարլ և Լարրի Ջեյ Օսվալթների ընտանիքում։ Սովորել է Աշբերնի Broad Run High School դպրոցում, որն ավարտել է 1987 թվականին, ապա ավարտել է Ուիլյամսբերգի Վիլհելմի և Մարիայի քոլեջը։

Կարիերա

խմբագրել

Օսվալթը սկսել է ելույթ ունենալ ստենդափ-շոուներում 1980-ական թվականների վերջերից։ Նա գրել է «Խելահեղ հեռուստատեսություն» սկետչ-շոուի սցենարը, ապա ստացել «Քվինսի արքան» սերիալի գլխավոր դերերից մեկը, որտեղ նա նկարահանվել է 1998-2007 թվականներին։

2004 թվականին Օսվալթը թողարկել է Feelin’ Kinda Patton կատակերգական ալբոմը, 2007 թվականի հուլիսի 10-ին՝ Werewolves and Lollipops երկրորդ ալբոմը Sub Pop ստուդիայում, 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ My Weakness is Strong, երրորդ ալբոմը, որը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը։

2007 թվականին Օսվալթը հնչյունավորել է առնետ Ռեմիին, «Ռատատույ» անիմացիոն ֆիլմում։ 2014-2020 թվականներն նա հայտնվել է «Գործակալներ „Վ.Ա․Հ․Ա․Ն․“» սերիալի 10 սերիաներում, խաղալով Կյոնիգ եղբայրների դերը։

2026 թվականին օգոստոսին Օսվալթը հայտարարեց, որ զբաղված է իր մահացած կնոջ՝ Միշել Մակնամարիի Գոլդեն Սթեյթի մարդասպանի մասին վավերագրական գիրքն ավարտելով, որը անավարտ մնաց իր մահվանից հետո[4]։ 2017 թվականին Օսվալթը հայտարարեց, որ I’ll Be Gone In The Dark գիրքը, կհրապարակվի 2018 թվականի փետրվարի 27-ին։ Գրքի թողարկումից երկու ամիս էլ չանցած՝ 2018 թվականի ապրիլի 25-ին Սակրամենտո շրջանի ոստիկանությունը հայտարարեց, որ Գոլդեն Սթեյթի մարդասպանը հայտնաբերված է և պետք է ձեռբակալվի։ Օսվալթը իր Ինստագրամյան էջում հրապարակեց տեսանյութ, ասելով․ «Ինձ թվում է, որ դու բռնել ես նրան, Միշել»[5]։ Օսվալթը նաև ավելացրել է, որ կցանկանար այցելել կասկածյալին, եթե նա իսկապես մարդասպանն է. «չհիանալով կամ չզարմանալով՝ նրան տալ այն հարցերը, որոնց Մակնամարան ցանկանում էր պատասխանել գրքի վերջում»[6]:

Անձնական կյանք

խմբագրել

2005 թվականի սեպտեմբերի 24-ին Օսվալթը ամուսնացել է գրող Միշել Մակնամարայի հետ[7]։ Նրանց աղջիկը, Էլիս Ռիգնի Օսվալթը, ծնվել է 2009 թվականին։ 2016 թվականի ապրիլի 21-ին, Մակնամարան մահացավ քնում, իր ընտանիքի Կալիֆոռնիա նահանգի, Լոս-անջելեսի տանը։ Նրա մահը եղել է նախկինում չախտորոշված ​​սրտի հիվանդության և նշանակված դեղամիջոցների (Ադդերալ, Կսանակս և Ֆենտանիլ) բարդությունների հետևանք[8]: «Գոլդբերգի» սերիալի երրորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագը, նվիրված էր նրան։

2017 թվական հուլիսին հայտարարվեց, որ Օսվալթը նշանվել է դերասանուհի Մերեդիտ Սելենջերի հետ[9]։ Նրանք ամուսնացել են նույն տարվա նոյեմբերին[10][11]։

Ընտրված կինեմատոգրաֆիա

խմբագրել

Կինո և հեռուստատեսություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
1994 Սայնֆելդ Seinfeld Կլերկ
1996 Հեռացրեք պերիսկոպը Down Periscope ռադիո օպերատոր
1998 Բժիշկ Կաց Dr. Katz, Professional Therapist Փեթոն
1998-2003 Քվինսի արքան The King of Queens Սպենսեր Օլչին
1999 Մարդը լուսնի վրա Man on the Moon աշխատող
1999 Մագնոլի Magnolia Դելմեր Դարիոն
2000 Ապագայի Բեթմենը Batman Beyond Էշդոն Մայքլս
2000-2004 Ստատիկ ցնցում Static Shock Սպեկս
2001 Օրինակել տղամարդ Zoolander լուսանկարիչ
2002 Տան տեսանյութեր Home Movies Հելմեթ
2003 Հրաշալի հովանավորներ The Fairly OddParents գրող
2003 Ամսագրի աղջիկները Calendar Girls Լարրի
2003-2006 ԱՏՀՖ Aqua Teen Hunger Force տարբեր կերպարներ
2003-2007 Կիմ հնարավոր Kim Possible պրոֆեսոր Դեմենթոր / պրոֆեսոր Դեմենզ
2004 Ստարկսի և Հատչ Starsky and Hutch դիջեյ
2004 Նյու-յորքան տաքսի Taxi կլերկ
2004 Թոմը գնում է քաղաքապետի մոտ Tom Goes to the Mayor Զինկս
2004 Բլեյդ: երրորդություն Blade: Trinity Հեջես
2004-2020 Ռենո 911! Reno 911! տարբեր կերպարներ
2006 Սեր և այլ անհարմարություններ Failure to Launch տեխնիկ
2006 Ութոտնուկներ Squidbillies Մի աչքանի կաղամար
2006-2007 Բեթմեն The Batman Մարտի Սլակ / Լոսմո Կլարկ
2007 Սեքս և մահ 101 Sex and Death 101 Ֆրեդ
2007 Ռատատույ Ratatouille Ռեմի
2007 Սպունգ Բոբ, քառակուսի տաբատ SpongeBob SquarePants Ջիմ
2007 Սխալ շրջադարձ 2. փակուղի Wrong Turn 2: Dead End Թոմի
2007 Կատաղության գնդակներ Balls of Fury Կուվալդա
2007 Հնձվոր Reaper Լեոն
2007 Քո ընկեր առնետը Your Friend the Rat Ռեմի
2007-2021 Ամերիկական հայրիկ American Dad! տարբեր կերպարներ
2009 Դիտարկում և զեկույց Observe and Report Ռոջեր
2009 Տեղեկատու The Informant! Էդ Հերբստ
2009 Վենտուրա եղբայրները The Venture Bros. Հրաշք-տղա
2009 Տիկնիկային տուն Dollhouse Ջոեկ Մինոր
2009-2010 Հասարակություն Community բուժեղբայր Ջեքի
2009-2011 Այդքան տարբեր Տարա United States of Tara Նիլ Կովալսկի
2009-2011 Մահացու ձանձրալի Bored to Death Հովարդ Բեյքեր
2010 Հարևաններ դժոխքից Neighbors from Hell Պազուզու
2010 Կապրիկա Caprica Բակստեր Սարնո
2010 Գլենն Մարտին Glenn Martin, DDS կամավոր
2011 Ֆուտուրամա Futurama ոչ գրավիչ հսկա հրեշ
2011 Կումարի և Հարոլդի մահաբեր սուրբ ծնունդը A Very Harold & Kumar 3D Christmas Լարրի Յուստոն / Սանտա-Կլաուսը խանութում
2011 Աճող հույս Raising Hope Ռուբին
2011 Երիտասարդ չափահաս Young Adult Մեթ Ֆրիխով
2012 Բոբի բուրգերները Bob’s Burgers Մուդի Ֆուդի
2012 Մետալոկալիպսիս Metalocalypse տարբեր կերպարներ
2012 Փնտրում եմ ընկեր, մինչ աշխարհի վերջ Seeking a Friend for the End of the World Ռոուչ
2012 Սև նշան Burn Notice Քելվին Շմիդտ
2012-2013 Երկուսուկես մարդ Two and a Half Men Բիլլի Ստենհոփ
2012-2017 Սիմփսոններ The Simpsons Բարտի գինիները / Տիրեկս
2013 Պորտլանդիա Portlandia Տոռ83
2013 Տարօրինակ Թոմաս Odd Thomas Օզզի Բուն
2013 Զբոսայգիներ և հանգստավայրեր Parks and Recreation Գարտ Բլանդին
2013 Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը The Secret Life of Walter Mitty Թոդ Մախխեր
2013-2014 Բրուկլին 9-9 Brooklyn Nine-Nine հրշեջ մարշալ Բուն
2013-2015 Արդարադատություն Justified Ոստիկանապետ Բոբ Սվինի
2013-2021 Գոլդբերգի The Goldbergs պատմող
2014 Ամերիկական ընտանիք Modern Family Դակի
2014 22 Ջամփ սթրիթ 22 Jump Street պրոֆեսոր Ջեյքոբս
2014 Գրավիթի Ֆոլզ Gravity Falls Ֆրանց
2014 Լուսնի պաշտպանները Mune, le Gardien de la Lune Մոքս
2013-2015 Հզոր բժիշկներ Mighty Med Էդ / Կործանիչ
2014-2020 ԲոՋեք ձիավոր BoJack Horseman տարբեր կերպարներ
2014-2020 «Գործակալներ „Վ.Ա․Հ․Ա․Ն․“» Agents of S.H.I.E.L.D. Կյոնիգ եղբայրներ
2015 Բաթլ Կրիկ Battle Creek քաղաքապետ Հարդի
2015 Ռիկ և Մորտի Rick and Morty Բետա 7
2015 Կոշկավոր կատվի արկածները The Adventures of Puss in Boots Ֆրանցիսկո
2015 Վերցրու և վազիր Freaks of Nature Ստյուարտ Միլլեր
2015-2018 Ողջ իրականությունը արջերի մասին We Bare Bears Նոմ Նոմ
2015-2019 Փոխնախագահ Veep Թեդի Սայկս
2016 Հատուկ գործակալ Արչեր Archer Ալան Շապիրո
2016 ՏրիպՏանկ TripTank Պեգաս
2016 Լրտես հարևանները Keeping Up with the Joneses Բրյուս Սփրինգստայն / Կարիճ
2016-2019 Իմ փոքրիկ պոնի. ընկերությունը կախարդական է My Little Pony: Friendship Is Magic Կվիբլ Պենտս
2017 Դիետա Սանտա Կլարիտայից Santa Clarita Diet բժիշկ Հասմեդի
2017 Չափ 404 Dimension 404 քեռի Դաստի
2017 Շրջան The Circle Թոմ Ստենթոն
2017 Թոմն ու Ջերին The Tom and Jerry Show Կարվեր
2017 Խնդրում ենք, պատրաստվեք Please Stand By սպա Ֆրենկ
2017-2018 Խենթ նախկին Crazy Ex-Girlfriend Ջեյ Կասլման
2017-2019 Հեփփի՛ Happy! Հեփփի
2017-2019 Սարդ-մարդ Spider-Man քեռի Բեն / Քամելեոն
2018 Ներեցեք, անհանգստության համար Sorry to Bother You պրոնի «սպիտակ» ձայնը
2018 Ռոբոտ հավ Robot Chicken տարբեր կերպարներ
2018 Փտած ժամանակներ Another Period հարցազրույց վարող
2018 Երիտասարդ Տիտաններ, առա՛ջ Teen Titans Go! To the Movies Ատոմ
2018-2021 Հերոսների քաղաք․ նոր պատմություն Big Hero 6: The Series պարոն Սպարկլս
2018-2021 Կենսաբանության դասընթաց A.P. Bio տնօրեն Ռալֆ Դուրբին
2019 Վերապատրաստվածները Schooled մեծ Ադամ
2019 Կիմ հնարավորը Kim Possible պրոֆֆեսոր Դեմենթոր
2019 Տնային կենդանիները մութ կյանքը 2 The Secret Life of Pets 2 Մաքս
2019 Վերոնիկա Մարս Veronica Mars Պենն Էպներ
2019-2020 Ուիլլ և Գրեյս Will & Grace Դենլի Ուոկներ
2019-2021 Միկկի Մաուս․ արկածների աշխարհ Mickey Mouse Mixed-Up Adventures Մեյնարդ Մակսնորտեր
2020 Տղաներ The Boys Հիլս
2021 Մոդոկ M.O.D.O.K. Ջորջ Տարլտոն / ՄՈԴՈԿ
2021 Հավերժներ Eternals տրոլ Պիպ
2021 Ընտանիքի տղա Family Guy Թայլեր
2021 Զսպեք ձեր էնտուզիազմը Curb Your Enthusiasm Հարրի Բասկին
2021 Ուրվականը և Մոլլի ՄաքԳին The Ghost and Molly McGee քաղաքապետ Բրենսոն
2022 Տիեզերական ուժեր Space Force հրամանատար Լանկաստեր
2022 Աստղային ճանապարհ․ Պիկարդ Star Trek: Picard Բիծ 73
2022 Գազլիթ Gaslit Չակ Կոլսոն
2023 Չարլին և ֆանտաստիկ քառյակը Heroes of the Golden Mask Էզոպ
Տարի Անվանում Դեր
2005 Ավտոմեքենայի գողություն․ Լիբերթի Սիթիի պատմություններ ռադիո զանգահարող
2006 Ավտոմեքենայի գողություն․ Վայս Սիթիի պատմություններ նոր աշխարհակարգի կոչող / լրագրող
2007 Ռատատույ Ռեմի
2011 Մահվան աճ 2: Գրառման անջատում Ռենդի Տագման / վերապրող
2012 Եղեգ: Դիսնեյ - Pixar Adventure Ռեմի
2015 Մայնքրաֆթ: Պատմության ռեժիմ Ջեսսի
2017 Մայնքրաֆթ: Պատմության ռեժիմ - Երկրորդ եթերաշրջան

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
Տարի Անվանում Լեյբլ Գծապատկերի դիրքը[12]
Top 200 US Comedy US Digital US Indie US Heat
2003 222 (Live & Uncut) Chunklet Magazine
2004 Feelin' Kinda Patton United Musicians
2007 Werewolves and Lollipops Sub Pop 137 1 18 4
2009 My Weakness Is Strong Warner Bros. 67 1 5

LP ձայնագրություններ

խմբագրել
  • Patton vs. Alcohol vs. Zach vs. Patton (2005) Զաք Գալիֆիանակիսի հետ[13]
  • Melvins/Patton Oswalt split 7" (2006) The Melvins-ի հետ[14]
  • Comedians of Comedy Tour 3"CD (2006)[15]
  • The Pennsylvania Macaroni Company (2006) Բրայան Պոսենի, Մարիա Բամֆորդի և Էվգենի Միրմանի հետ
  • Frankensteins and Gumdrops (2008)

համատեղ ալբոմներում

խմբագրել
  • Beth Lapides' Un-Cabaret - The Good, The Bad, and the Drugly (2006)
  • Beth Lapides' Un-Cabaret - The Un & Only (2002)
  • Comedy Death-Ray (2007)[16]
  • No Reason to Complain (DVD) (2004)
  • My Weakness Is Strong! (DVD) (2009)
  • Rock Against Bush, Vol. 2 DVD (2004)[17]
  • The Comedians of Comedy: Live at the El Rey (2005)
  • The Comedians of Comedy: Live at the Troubadour (2007)
  • Super High Me DVD (2007)

Հրապարակումներ

խմբագրել
  • JLA: Welcome to the Working Week (DC Comics, 2003)
  • The Overrated Book (Հենրի Հ. Օուինգսի հետ համահեղինակ, 2006)
  • The Goon noir (Թոմաս Լենոնի, Սթիվ Նալսի և Էրիկ Պոուելի հետ համահեղինակ, 2007)
  • The Rock Bible: Unholy Scripture for Fans & Bands (Հենրի Հ. Օուինգսի հետ համահեղինակ, 2008)
  • Zombie Spaceship Wasteland (2011)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. https://www.washingtonpost.com/lifestyle/style/patton-oswalt-gets-philosophical-but-hes-still-funny/2011/12/14/gIQASNztwO_story.html
  4. Zuckerman, Esther (2016-08-02). «Read This: Patton Oswalt opens up about his grief». The A.V. Club (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-05-05-ին.
  5. Oswalt, Patton (2018-04-25). «#GoldenStateKiller #IllBeGoneInTheDark #MichelleMcNamara One of the more surreal days of my life. We'll be watching the press conference at 3pm EST. Looks like they got him. #stepintothelight». Instagram (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Oswalt, Patton (2018-04-25). «If they've really caught the #GoldenStateKiller I hope I get to visit him. Not to gloat or gawk — to ask him the questions that @TrueCrimeDiary wanted answered in her "Letter To An Old Man" at the end of #IllBeGoneInTheDark». Twitter (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-27-ին.
  7. Oswalt, Patton (2009-04-23). «Alice Oswalt vs. Jason Statham». Արխիվացված է օրիգինալից 2010-02-28-ին. Վերցված է 2018-05-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Mizoguchi, Karen (2017-02-03). «Patton Oswalt Reveals Wife Died Due to Prescription Medications and Undiagnosed Heart Condition». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-11-ին.
  9. Warner, Kara (2017-07-06). «Patton Oswalt & Meredith Salenger Are Engaged!». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-29-ին.
  10. Oswalt, Patton (2017-11-05). «What'd you guys do yesterday? (Photo @jeffvespa)». Twitter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-26-ին.
  11. Corinthios, Aurelie (2017-11-05). «How Patton Oswalt Found Love with Meredith Salenger After His First Wife's Sudden Death». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-27-ին.
  12. «Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com». Արխիվացված է օրիգինալից 2009-10-20-ին. Վերցված է 2011-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Chunklet». Արխիվացված է օրիգինալից 2007-12-14-ին. Վերցված է 2011-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Chunklet». Արխիվացված է օրիգինալից 2006-10-26-ին. Վերցված է 2011-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Chunklet». Արխիվացված է օրիգինալից 2006-10-26-ին. Վերցված է 2011-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Amazon.com: Comedy Death Ray: Music: Various Artists
  17. «Rock Against Bush, Vol. 2 by Various Artists». Արխիվացված է օրիգինալից 2005-11-29-ին. Վերցված է 2011-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)