«Ռիկ և Մորտի» (անգլ.՝ Rick and Morty), ամերիկյան մուլտսերիալ, ստեղծված Ջասթին Ռոյլանդի և Դեն Հարմոնի կողմից։ Մուլտսերիալի պրիեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Cartoon Network հեռուստաալիքի Adult Swim ծրագրային բլոկի շրջանակներում։

Ռիկ և Մորտի
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրանիմացիոն սիթքոմ, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, անիմացիոն ֆիլմ մեծահասակների համար, տրագիկոմեդիա, արկածային հեռուստասերիալ և սև հումոր
Թեմաանհաջող ընտանիք, գիտական ֆանտաստիկա և զուգահեռ իրականություն
ՍտեղծողՋասթին Ռոյլանդ և Դեն Հարմոն
ՄշակումՋասթին Ռոյլանդ և Դեն Հարմոն
ՁայնագրումՌոբ Փոլսեն, Մորիս Լամարշ, Գարի Էնթոնի Ուիլյամս, Ջես Հեմել, Էքո Քելում, Ջոն Օլիվեր, Սառա Չոկ, Դևիդ Քրոս, Phil Hendrie?, Քեսի Սթիլ, Spencer Grammer?, Դեն Հարմոն, Rob Schrab?, Վերներ Հերցոգ, Չելսի Քեյն, Քևին Մայքլ Ռիչարդսոն, Էրիկ Բաուզա, Թոմաս Քեննի, Նաթան Ֆիլիոն, Նոլան Նորթ, Քլենսի Բրաուն, Թոնի Հեյլ, Ջոել ՄաքՀեյլ, Ջոն Դի Մագիո, Սյուզան Սարանդոն, Փիթեր Սերաֆինովիչ, Դենի Տրեհո, Ջիլիան Ջեյկոբս, Քրիստիան Սլեյթեր, Լենս Ռեդիք, Թարա Սթրոնգ, Դանա Քարվի, Սթիվ Էյջի, Ռիգան Գոմես-Փրեսթոն, Կլաուդիա Բլեք, Վիրջինիա Հեյ, Ալֆրեդ Մոլինա, Թրես ՄաքՆիլլ, Chris Romano?, Քիգան-Մայքլ Քի, Ջորդան Փիլ, Ջենեյն Կլեմենտ, Էնդրյու Դելի, Փաթոն Օսվալտ, Քրիստինա Հենդրիքս, Ջոն Քասիր, Դոն Լյուիս, Ալան Թյուդիք, Ջեյմս Քելլիս, Դևիդ Քիթ, Մեթ Ուոլշ, Գերի Քոուլ, Ջիմ Ռաշ, Քարթվուդ Սմիթ, Սթիվեն Քոլբեր, Թրիշիա Հելֆեր, Ջասթին Ռոյլանդ, Քրիս Փարնել և Dmitry Sienduk?
ԿերպարներՌիկ Սանչես, Մորտի Սմիթ, Beth Smith?, Jerry Smith? և Summer Smith?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքԸդալթ Սվիմ
Եթերաշրջաններ7
Սերիաների քանակ71
ՊրոդյուսերԴեն Հարմոն և Ջասթին Ռոյլանդ
ԸնկերությունՈւիլյամս Սթրիթ
Սերիայի տևողություն22 րոպե
Պարգևներ
adultswim.com/videos/rick-and-morty/(անգլ.)

Ռոյլանդը կատարում է գլխավոր հերոսների՝ հարբեցող գիտնական Ռիկի և վերջինիս թոռի՝ Մորտիի, հնչյունավորումը։

Կերպարներ խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Ռիկ Սանչես (հնչ.՝ Ջասթին Ռոյլանդ), հանճարեղ և ոչ երիտասարդ հարբեցող գիտնական։ Սկեպտիկ է, ծայրաստիճան ցինիկ, փնթփնթան ու էգոիստ, բայց զրկված չի հումորի զգացումից։ Իր հանճարեղության շնորհիվ տիեզերքում շատ թշնամիներ է ձեք բերել։ Վերջերս տեղափոխվել է դստեր ընտանիք՝ Սմիթների տուն։ Տեղափոխվելուց հետո բոլոր ճանապարհորդությունների ընթացքում իր հետ է վերցնում թոռանը՝ Մորտիին։
  • Մորտի Սմիթ (հնչ.՝ Ջասթին Ռոյլանդ), Ռիկի թոռը, 14 տարեկան տղա, սովորական դեռահաս։ Սիրահարված է Ջեսիկային։
  • Բեթ Սմիթ (Սանչես) (հնչ.՝ Սառա Չոկ), Ռիկի դուստրը, Մորտիի մայրը և Ջերիի կինը, 34 տարեկան։ Աշխատում է կարդիովիրաբույժ-անասնաբույժ (հիմնականում՝ ձիաբույժ)։ Սամըրին ծննդաբերել է վաղ տարիքում, ինչի պատճառով, հենց Սամըրի խոսքերով, «միշտ խնդիրներ է ստեղծում ոչնչից»։ Խնդիրներ ունի ալկոհոլի հետ, իրեն ոչ լիարժեք է համարում։
  • Ջերի Սմիթ (հնչ.՝ Քրիս Պարնելլ), Մորտիի հայրը, Բեթի ամուսինը, 34-35 տարեկան։ Ինչպես և Մորտին, միամիտ է և մի փոքր հիմար։ Շատ բարդույթավորված է այդ պատճառով։ Կատակում է կնոջ հետ, որովհետև նա «իսկական վիրաբույժ» չէ։ Շատ է սիրում «Տիտանիկ» ֆիլմը։ Ամենայն հավանականաությամբ բռնաբարվել է «ջինսե բաճկոնով սլավոնական տղամարդու կողմից, ում վրայից էժանագին շամպայնի հոտ էր գալիս»։ Ամենաքիչը երկու անգամ առևանգվել է զիգերիոնցիների կողմից։
  • Սամըր Սմիթ (հնչ.՝ Սպենսեր Գրեմմեր), Մորտիի ավագ քույրը, 17 տարեկան։ Տիպիկ դեռահաս է, հետաքրքրությունների համապատասխան շրջանակով։

Հարրի-Հերպսոնյան ավագ դպրոցի աշակերտներ և աշխատակիցներ խմբագրել

  • Ջեսիկա (հնչ.՝ Քերի Ուոլգրեն), հմայիչ աղջիկ, որը սովորում է Մորտիի հետ մաթեմատիկայի դասարանում։ Հաճախ չի նկատում Մորտիին։
  • Տնօրեն Վագինա (հնչ.՝ Ֆիլ Հենդրի), Հարրի-Հերպսոնյան ավագ դպրոցի տնօրեն։
  • Պարոն Գոլդենֆոլդ (հնչ.՝ Բրենդոն Ջոնս), Մորտիի ուսուցիչը մաթեմատիկայի դասարանում։
  • Քոաչ Ֆերատու, ֆիզկուլտուրայի անտեսանելի ուսուցիչը։
  • Բրեդ, Հարրի-Հերպսոնյան ավագ դպրոցի աշակերտ։
  • Տեմմի, Սամըրի ընկերուհին։
  • Էթըն, Սամըրի ընկերը։
  • Նենսի, դպրոցում ոչ հայտնի աղջիկ։ Նվագում է ֆլեյտա։
  • Թոբի Մեթյուզ (հնչ.՝ Ալեքս Հիրշ), դպրոցում հայտնի տղա։
  • Ֆրեն Փալիքի (հնչ.՝ Ռայան Ռիդլի), ուսանող, ում սառեցրել է Ռիկը։

Ուրիշներ խմբագրել

  • Սարսափելի Թերրի, Ռիկի և Մորտիի տիեզերքի Ֆրեդի Կրյուգերը, երազի մեջի երազի մեջ տեսած երազի հերոսը։ Յուրաքանչյուր արտահայտությունից հետո հայհոյում է, նույնիսկ, երբ դիմում է իր կնոջն ու երեխային։
  • Սնաֆլզ (ձյունիկ) (հնչ.՝ Ռոբ Պոլսեն), Սմիթների ընտանիքի շունը, ով, Ռիկի շնորհիվ, գիտակցությամբ է օժտվել և շների հեղափոխություն է սկսել։ Սնաֆլզի նկարը կարելի է տեսնել Սմիթների տանը։
  • Թռչնային ինքնություն, Ռիկի լավագույն ընկերը։ Երևում է առաջին սեզոնի վերջին սերիայում և երկու անգամ երկրորդ սեզոնում։
  • Յունիթի, կոլեկտիվ միտք, որը տիրում է ամբողջ մոլորակի վրա, Ռիկի նախկին սիրուհին։

Փիլիսոփայությունը խմբագրել

«Ռիկ և Մորտիի» փիլիսոփայության շուրջ լուրջ քննարկումներ են տեղի ունենում հանդիսատեսի շրջանակներում[2]։ Առաջ է քաշվում մուլտսերիալի էքզիստենցիալ բնույթը, հաշվի առնելով Ռիկի կերպարը և մի շարք իրադարձություններ[3][3]։ Հաճախ որպես օրինակ բերվում է առաջին սեզոնի «Rixty Minutes» էպիզոդում Մորտիի պահվածքը, երբ նա քրոջը՝ Սամըրին, խորհուրդ է տալիս բարկացած չգնալ տնից, այն բանից հետո, երբ այլընտրանքային տիեզերքների ուսումնասիրման ընթացքում Սամըրը տեսել է, որ ծնողները առանց իրեն ավելի երջանիկ են[3][3]։

Մորտին մասնավորապես ասում է՝

 

Մեր արկածներից մեկի ժամանակ ես և Ռիկը ոչնչացրեցինք ողջ աշխարհը, այդ պատճառով մենք մոռացանք այդ իրականությունը և եկանք այս իրականություն։ Աշխարհը այստեղ կործանված չէր և այնտեղ մենք մեռած էինք։ Այդ պատճառով մենք եկանք այստեղ, մենք թաղեցինք ինքներս մեզ և զբաղեցրեցինք նրանց տեղերը։ Ամեն առավոտ, Սամըր, ես նախաճաշում եմ իմ նեխող դիակից 20 յարդ հեռավորության վրա։ Ոչ ոք չի ապրում ըստ ծրագրի և ոչ ոք ինչ-որ տեղի չի պատկանում։ Բոլորը մահանում են։ Գնա՞նք հեռուստացույց դիտելու։

 

Այս արտահայտությունը հիշեցնում է ֆրանսիացի էքզիստենցիալիստ Ժան Պոլ Սարտրի արտահայտություններից մեկը՝

 

Բոլորը ծնվում են առանց պատճառի, կերակրվում են իրենց թուլություններով և մահանում են պատահական։

 

Էքզիստենցիալ բնույթի առկայության ապացույցներից է նաև այն հանգամանքը, որ մուլտսերիալում անընդհատ խոսվում է Տիեզերքի համեմատությամբ Երկրի ոչնչության մասին[4]։

 
Դեն Հարմոն
 
Ջասթին Ռոյլանդ

Ստեղծումը խմբագրել

Մուլտֆիմի հեղինակները՝ Ջասթին Ռոյլանդը և Դեն Հարմոնը ծանոթացել են Լոս Անջելեսում ամենամսյա կարճամետրաժ ֆիլմերի Channel 101 փառատոնի ընթացքում, որի հիմնադիրներից մեկը Դեն Հարմոնն է։

Փառատոնի մասնակիցներին առաջարկվել է ցուցադրել կարճամետրաժ ֆիլմերի նախնական տարբերակներ, որից հետո հանդիսատեսները ընտրելու էին այն ֆիլմերը, որոնք, ըստ իրենց, հետագայում արժեր շարունակել։ Փառատոնի հիմնադրումից 1 տարի հետո՝ 2004 թվականին, Ռոյլանդը սկսեց ուղարկել իր աշխատանքները։ Ռոյլանդի կերպարները և սյուժեն սկզբից ոչ միանշանակ ընդունվեցին հանդիսատեսների կողմից, բայց այնուամենայնիվ, Հարմոնին դուր եկավ հումորի այդ տեսակը և նրանք սկսեցին համագործակցել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «The Sad and Silly World of Rick and Morty - TheHumanist.com». TheHumanist.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 {{citation}}: Empty citation (օգնություն)
  4. «The Philosophy of Rick and Morty - 8-Bit Philosophy». Wisecrack (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. Ivan Cohen — Интервью (2014 թ․ հունվարի 24). «Dan Harmon and Justin Roiland on Rick and Morty, How Community Is Like Star Trek, and Puberty». Vulture. New York Magazine.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ և Մորտի» հոդվածին։