Օսկար Հիլեմարկ

շվեդ ֆուտբոլիստ

Օսկար Կառլ Նիկլաս Հիլեմարկ (շվեդ.՝ Oscar Carl Niclas Hiljemark, հունիսի 28, 1992(1992-06-28)[1][2], Gislaved, Յոնչյոպինգ, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Ջենոա» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Օսկար Հիլեմարկ
Oscar Carl Niclas Hiljemark
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օսկար Կառլ Նիկլաս Հիլեմարկ
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1992(1992-06-28)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Gislaved, Յոնչյոպինգ, Շվեդիա
Հասակ 184 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ջենոա
Համար 88
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2013 Շվեդիա Էլֆսբուրգ 61 (5)
2013—2015 Նիդերլանդներ ՊՍՎ 49 (2)
2015   Նիդերլանդներ ՊՍՎ 3 (0)
2015—2017 Իտալիա Պալերմո 54 (4)
2017—այժմ Իտալիա Ջենոա 29 (2)
2017—2018   Հունաստան Պանաթինաիկոս 16 (1)
Ազգային հավաքական
2009 Շվեդիա Շվեդիա (մինչև 17) 3 (1)
2009—2011 Շվեդիա Շվեդիա (մինչև 19) 10 (2)
2011—2015 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 37 (4)
2012—այժմ Շվեդիա Շվեդիա 23 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Հիլեմարկը «ՊՍՎ» ակումբի կազմում
 
Հիլեմարկը Շվեդիայի ազգային հավաքականի կազմում

Հիլեմարկը «Էլֆսբուրգ» ակումբի սան է։ 2010 թվականի սեպտեմբերի 26-ին «Բրոմապոյկառնա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ալսվենսկա լիգայում[3]։ Հուլիսի 27-ին «Սյուրիանսկա» ակումբի դեմ խաղի ժամանակ Հիլեմարկը խփել է իր առաջին գոլը «Էլֆսբուրգ» ակումբի կազմում[4]։ 2012 թվականին Հիլեմարկն օգնել է իր թիմին հաղթել Շվեդիայի առաջնությունում։ Հաջորդ երկու մրցաշրջաններում Հիլեմարկը ճանաչվել է լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։

2013 թվականի սկզբին Հիլեմարկը տեղափոխվել է նիդերլանդական ՊՍՎ ակումբի կազմ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2,2 մլն եվրո։ Հունվարի 26-ին «Խերակլես» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Էրեդիվիզիում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Թիմ Մատավժին[5]։ Առաջին մրցաշրջանում Հիլեմարկը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր և օգնել իր թիմին հասնել Նիդերլանդների գավաթի խաղարկության եզրափակիչ։ 2013 թվականի օգոստոսի 17-ին «Գոու Էհեդ Իգլզ» ակումբի դեմ խաղում Հիլեմարկը խփել է իր առաջին գոլը ՊՍՎ ակումբի կազմում[6]։

2015 թվականի հուլիսի 13-ին Հիլեմարկը չորս տարվա պայմանագիր է կնքել իտալական «Պալերմո» ակումբի հետ[7]։ Օգոստոսի 23-ին «Ջենոա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Լուկա Ռիգոնիին[8]։ Սեպտեմբերի 13-ին «Կարպի» ակումբի դեմ խաղի ժամանակ Հիլեմարկը խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[9]։ Մեկ շաբաթ անց նա դարձել է «դուբլի» հեղինակ «Մալագա» ակումբի դեմ խաղում[10]։

2017 թվականի սկզբին Հիլեմարկը տեղափոխվել է «Ջենոա» ակումբ։ Հունվարի 29-ին «Ֆիորենտինա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[11]։ Նույն խաղի ժամանակ Հիլեմարկը խփել է իր առաջին գոլը «Ջենոա» ակումբի կազմում։ Ամռանը Հիլեմարկը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է հունական «Պանաթինաիկոս» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 10-ին «Կերկիրա» ակումբի դեմ խաղի ժամանակ Հիլեմարկը կատարել է իր նորամուտը հունական սուպերլիգայում[12]։ Հոկտեմբերի 16-ին «Լարիսա» ակումբի դեմ խաղի ժամանակ Հիլեմարկը խփել է իր առաջին գոլը «Պանաթինաիկոս» ակումբի կազմում[13]։ 2018 թվականի սկզբին նա վերադարձել է «Ջենոա» ակումբ։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականի փետրվարի 9-ին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում։

2011 թվականի հունվարի 8-ին Բահրեյնի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Հիլեմարկը կատարել է իր նորամուտը Շվեդիայի ազգային հավաքականի կազմում[14]։ Նույն խաղի ժամանակ Հիլեմարկը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։

2015 թվականին Հիլեմարկն ընդգրկվել է Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու Չեխիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Միցաշարի ընթացքում նա մասնակցել է Դանիայի[15], Իտալիայի[16], Անգլիայի[17] և երկու անգամ Պորտուգալիայի[18][19] հավաքականնների դեմ խաղերին։ Դանիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղի ժամանակ Հիլեմարկը դարձել է գոլի հեղինակ։

2016 թվականի ամռանը Հիլեմարկն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստայինների նստարանին։

2016 թվականի օգոստոսի 10-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Բոլիվիայի դեմ խաղի ժամանակ Հիլեմարկը խփել է իր առաջին գոլը պաշտոնական խաղում հօգուտ ազգային հավաքականի[20]։

2018 թվականին Հիլեմարկն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[21] և Մեքսիկայի[22] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Էլֆսբորգ»

  •   Շվեդիայի չեմպիոն — 2012

  ՊՍՎ

  •   Նիդերլանդների չեմպիոն — 2014/2015

Միջազգային

  Շվեդիա (մինչև 21)

  •   Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Բրոմապոյկառնա VS. Էլֆսբորգ 2:2» (անգլերեն). soccerway.com. 2010—09—26.
  4. «Էլֆսբորգ VS. Սյուրիանսկա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011—06—27.
  5. «Խերակլես VS. ՊՍՎ 1:5» (անգլերեն). soccerway.com. 2013—01—26.
  6. «ՊՍՎ VS. Գոու Էհեդ Իգլզ 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013—08—17.
  7. «Hiljemark è del Palermo: Quadriennale per lo svedese» (իտալերեն). palermocalcio.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 14.7.2015-ին.
  8. «Պալերմո VS. Ջենոա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015—08—23.
  9. «Պալերմո VS. Կարպի 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015—09—13.
  10. «Միլան VS. Պալերմո 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015—09—19.
  11. «Ֆիորենտինա VS. Ջենոա 3:3» (անգլերեն). soccerway.com. 2017—01—29.
  12. «Կերկիրա VS. Պանաթինաիկոս 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—09—10.
  13. «Պանաթինաիկոս VS. Լարիսա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017—10—16.
  14. «Կիպրոս VS. Շվեդիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011—02—08.
  15. «Դանիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
  16. «Իտալիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18.
  17. «Շվեդիա (մինչև 21) VS. Անգլիա (մինչև 21) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.
  18. «Պորտուգալիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 24.
  19. «Շվեդիա (մինչև 21) VS. Պորտուգալիա (մինչև 21) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.
  20. «Շվեդիա VS. Բուլղարիա 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 10.
  21. «Շվեդիա VS. Հարավային Կորեա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  22. «Մեքսիկա VS. Շվեդիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Հիլեմարկ» հոդվածին։