Օննի Օկկոնեն (օգոստոսի 20, 1886(1886-08-20)[1][2][3], Korpiselkä, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1962(1962-05-18)[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆին արվեստագետ, արվեստի պատմաբան, արվեսագիտության դոկտոր, ակադեմիկոս, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր։

Օննի Օկկոնեն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1886(1886-08-20)[1][2][3]
ԾննդավայրKorpiselkä, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 18, 1962(1962-05-18)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունգրող, արվեստի քննադատ, նկարիչ և արվեստագետ
ԱշխատավայրՀելսինկիի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Onni Okkonen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հյուսիսային լադոգայում։ 1914 թվականին արվեստագիտության ոլորտում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1927 թվականին նշանակվել է Հելսինկիի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր և այս պաշտոնում մնացել է մինչև 1945 թվականը։

1956 թվականին Օննի Օկկոնենը ճամփորդել է Չինաստան, որտեղ հավաքել է Չինաստանի պատմության տարբեր դարաշրջանների տպավորիչ հավաքածու։

Օննի Օկկոնենի հետազոտությունների հիմնական ուղղությունն էր Ֆինլանդիայի արվեստը և իտալական վերածննդի դարաշրջանի կերպարվեստը։

Օննի Օկկոնենը 1923-30-ականների ֆիննական մշակույթի և արվեստի ամենանշանավոր դեմքերից է։ Նա մի շարք հայտնի գիտական գրքեր է գրել համաշխարհային մշակույթի և արվեստի մասին։ Օննի Օկկոնենը մեծապես նպաստել է, որ անկախ Ֆինլանդիան կարողանա գտնել իր տեղը համաեվրոպական մշակութային տարածքում[5]։

Նրա հիմնական գործերից են Ֆիննական արվեստի պատմության ուսումնասիրություն «Suomen taiteen historia» (1945) աշխատությունը, որն անգլերենով թարգմանվել է 1946 թվականին, ինչպես նաև Վյայնյո Աալտոնենի, Յուհո Ռիսսանենի և Ակսելի Գալլեն-Կալլելայի մասին մենագրությունները։

Օննի Օկկոնեն արվեստին վերաբերվող թեմաների շրջանակում ակտիվ համագործակցել է Uusi Suomi թերթի հետ։

1962 և 1974 թվականններին նախկին արվեստի պրոֆեսոր Օննի Օկկոնեն Յոենսուու քաղաքի գեղարվեստի թանգարանին նվիրեց իր հարուստ արվեստի հավաքածուն։

Օննի Օկկոնեն եղել է նաև ֆանտաստիկ ոճի գրող և նկարիչ

1937-ից 1942 թվականներին ղեկավարել է Կալեվալայի հասարակության աշխատանքները[6]։ 1948-1956 թվականներին եղել է Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ։

Թաղված է Հելսինկիի Հիետանիեմիի գերեզմանոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://dictionaryofarthistorians.org/okkoneno.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://uppslagsverket.fi/sv/sok/view-103684-OkkonenOnni
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  5. 375 гуманитариев. Гуманитарный факультет Хельсинкского университета
  6. «History of the Kalevala Society». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օննի Օկկոնեն» հոդվածին։