Օմրի Ռոնեն
Օմրի Ռոնեն (անգլ.՝ Omry Ronen, եբրայերեն՝ עומרי רונן, ի ծնե անունը՝ Իմրե Սյորենի, հունգ.՝ Szörényi Imre, հուլիսի 12, 1937[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2012[2][1], Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ), իսրայելցի, ապա ամերիկացի բանասեր, սլավոնագետ[5][6]։
Օմրի Ռոնեն անգլ.՝ Omry Ronen | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1937[1] Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 1, 2012[2][1] (75 տարեկան) Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Իսրայել և ԱՄՆ |
Մասնագիտություն | սլավոնագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Միչիգանի համալսարան |
Գործունեության ոլորտ | բանասիրություն, Ռուս գրականություն[3] և սլավիստիկա[4] |
Ալմա մատեր | Բուդապեշտի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան և Հարվարդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][4] և ռուսերեն[4] |
Հայր | Imre Szörényi? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1937 թվականի հուլիսի 12-ին Օդեսայում։ Նրա հայրը եղել է հունգարացի կենսաքիմիկոս Էմերիխ (Իմրե) Սյորենին (1905, Մեդունիցա – 1959, Բուդապեշտ), որը 1933 թվականից ապրել է ԽՍՀՄ-ում[7][8][9]։ Հայրենական մեծ պատերազմից առաջ ընտանիքը տեղափոխվել է Կիև, այնուհետև էվակուացվել են Ուֆա, որտեղից Կիև են վերադարձել 1944 թվականին։ 1950 թվականի հունվարին ընտանիքը տեղափոխվել է Բուդապեշտ[10]։ Նույն թվականին նրա հայրը ուղարկվել է Կիև՝ մասնակցելու գիտաժողովի։ Այնտեղ նա ծանր հիվանդացել է, և ընտանիքը մնացել է ԽՍՀՄ-ում մինչև 1953 թվականի հունվարը, այնուհետև վերադարձել է Հունգարիա[11]։
1954 թվականին Իմրե Սյորենին ընդունվել է Բուդապեշտի համալսարանի ֆիզիկայի բաժին, բայց մեկ տարի անց տեղափոխվել է հումանիտար ֆակուլտետ, որտեղ հաճախել է նաև Դյորդ Լուկաչի դասախոսություններին։ Մասնակցել է 1956 թվականի Հունգարական հեղափոխությանը և 1957 թվականի փետրվարին փախել Հարավսլավիա։ 1957 թվականի մայիսին մեկնել է Իսրայել։ Այնտեղ նա վերցրել է Իմրի Ռոնեն անունը և ընդունվել Հրեական համալսարան, որն ավարտել է 1965 թվականին՝ ստանալով արվեստների բակալավրի կոչում անգլիական բանահյուսության ու հնդեվրոպական լեզվաբանության բնագավառում։ Նույն թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Ուոլտեմ քաղաք, որտեղ Բրանդեյսի համալսարանի կենսաքիմիայի բաժնում աշխատում էր նրա մայրը՝ կենսաքիմիկոս Բրոնիսլավա Սյորենին (Bronislava Szörényi, Ph.D.)[12][13]։
1968 թվականին Օմրի Ռոնենն ավարտել է Հարվարդի համալսարանի ասպիրանտուրան, 1970-1971 թվականներին դասավանդել է Եյլի համալսարանում, ապա վերադարձել է Իսրայել։ Իսրայելում Ռոնենն զբաղվել է մանկավարժական ու հրատարակչական գործունեությամբ։ Որպես հրավիրված դոցենտ՝ Օմրի Ռոնենն աշխատել է Եյլի համալսարանում 1975-1976 և 1977-1978 թվականներին, 1984-1985 թվականներին մի քանի դասընթաց է վարել Հարվարդի համալսարանում։ 1985 թվականից Օմրի Ռոնենն ապրել է Էնն Արբոր քաղաքում, որտեղ դասավանդել է Միչիգանի համալսարանում։
Օմրի Ռոնենի՝ ռուս գրականության պատմությանն ու պոետիկային նվիրված հոդվածները տպագրվել են ռուսական ժողովածուներում ու ամսագրերում, ինչպիսիք են՝ «Литературное обозрение» և «Новое литературное обозрение»։ «Звезда» ամսագրում նա վարել է «Էնն քաղաքից» (ռուս.՝ «Из города Энн») խորագիրը կրող բաժինը։ Ռուսաստանում հրատարակվել են նրա «Серебряный век как умысел и вымысел», «Օսիպ Մանդելշտամի պոետիկան» («Поэтика Осипа Мандельштама»), «Էնն քաղաքից» («Из города Энн»), «Սպի» («Шрам»), «Օտարասիրություն» («Чужелюбие») գրքերը։ Օմրի Ռոնենը 2002 թվականին արժանացել է «Звезда» ամսագրի մրցանակին։
Օմրի Ռոնենի կինը եղել է գրականագետ Իրենա Ռոնենը՝ իսրայելցի բանասեր Միխայիլ Վայսկոպֆի քույրը[14]։
Օմրի Ռոնենը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 1-ին Էնն Արբորում։
Մատենագրություն
խմբագրել- Ronen, O. (1983). An Approach to Mandel’shtam. Jerusalem: The Magnes Press of the Hebrew University.
- Ронен, О. (2000). Серебряный век как умысел и вымысел. Москва: ОГИ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Скончался филолог Омри Ронен (ռուս.)
- ↑ Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Imre Sereni
- ↑ Books by Imre Sereni (Omry Ronen)
- ↑ Orosz Ferenc «A HATVANÉVES MTA ENZIMOLÓGIAI INTÉZET ELSŐ ÉVTIZEDE» (Իմրե Սյորենիի գիտական կենսագրությունը) Արխիվացված 2015-11-18 Wayback Machine։ նաև այստեղ
- ↑ Szörényi Imre: Իմրե Սյորենին 1929 թվականից սովորել է Բեռլինում, բայց նացիստների իշխանության հաստատումից հետո՝ 1933 թվականին, մեկնել է ԽՍՀՄ (1934 թվականից ապրել է Օդեսայում)։ Արժանացել է Ստալինյան մրցանակի (1951)։ Իմրե Սյորենին եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը (տե՛ս այստեղ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine)։
- ↑ Imre Szörényi, 1905—1959 (մահախոսական)
- ↑ Омри Ронен «Из города Энн»
- ↑ Омри Ронен «Март»
- ↑ Берберова (1901-2001)
- ↑ Brandeis University Research Associates (1965)
- ↑ Интервью с Л. С. Флейшманом
Արտաքին հղումներ
խմբագրել- Омри Ронен в «Журнальном зале» (ռուս.)
- Некролог (ռուս.)