Օմյուր (ամառանոց)
«Օմյուր» ամառանոց (ռուս.՝ Дача «Омюр»), կեղծգոթական ոճի երկհարկանի տուն Ղրիմի Յալթա քաղաքի կենտրոնում։ Հասցեն` Կիրովի փողոց, 32ա։
Տեսակ | թանգարան և թանգարանի շենք |
---|---|
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Վայր | Յալթա |
Հասցե | вулиця Кірова, 32, Ялта, АР Крим, Україна |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Շինանյութ | քար |
Առաջին հիշատակում | 1888 |
Հիմնադրված է | 1888 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրել«Օմյուր» գեղեցիկ երկհարկանի ամառանոցը 1888 թվականին կառուցվել է գորշ քարից (տեղական կրաքար)։ Հեղինակն է սիրող ճարտարապետ Կոնստանտին Ռոմանովիչ Օվսյանին։ Այն անվանվել է արևելյան ոճով` «Օմյուր», որը թուրքերենից թարգմաաբար նշանակում է «կյանք»[2]։ Տանը կից կային մեծ հողամաս, այգի և լողավազան[3]։
Ամառանոցում ապրել է Կապիտոլինա Իլովայսկայայի ընտանիքը։ Տանտիրուհին առաջին հարկի սենյակները ամռանը հանձնել է ընկերներին ու ծանոթներին։ Կապիտոլինա Միխայլովնայի ամուսինը իսկական պետական խորհրդական էր, եղել է Ռուսաստանի խոշորագույն ձիաբուծարանի կառավարիչը[3]։
Անտոն Պավլովիչ Չեխովը Իլովայսկիների ընտանիքի հետ ծանոթացել է 1892 թվականին։ Իսկ 1898 թվականի հոկտեմբերին նա բնակություն է հաստատել Յալթայի նրանց ամառանոցի երկու անկյունային սենյակներում և այստեղ ապրել է մինչև 1899 թվականի ապրիլ[3]։
Հենց այդ տանն է Մաքսիմիլիան Վոլոշինը հյուրընկալվել Չեխովին։ Այստեղ Անտոն Պավլովիչը հանդիպել է երիտասարդ Մաքսիմ Գորկու հետ և նրա հետ ընկերացել[2][3]։
1901 թվականի վերջում «Օմյուրում» մեկ շաբաթ ապրել է Լև Տոլստոյը, այստեղից է նա հեռախոսով զանգահարել Չեխովին Աուտկա, որտեղ գրողը կառուցել էր իր տունը[2][3]։
20-րդ դարի 20-ական թվականներին տունն ազգայնացվել է և վերածվել խիտ բնակեցված բնակելի տան։ 1954 թվականի հուլիսին Չեխովի մահվան 50-ամյակի առթիվ տան ճակատին փակցվել է հուշատախտակ[2]։ Տունը ստացել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ[3]։
Չեխովի տուն-թանգարանի աշխատակազմի նախաձեռնությամբ Յալթայի քաղաքային իշխանությունները առաջին հարկի մի քանի սենյակները փոխանցել են թանգարանին` ցուցադրություն ստեղծելու նպատակով։ Այստեղ ձևավորվել է «Ա. Պ. Չեխովի ղրիմյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցահանդեսը, 2010 թվականի փետրվարի սկզբին բացվել է «Չեխովը և Ուկրաինան» մշտական ցուցադրությունը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Дача Омюр в Ялте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 Փետրվար 13-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Дача «Омюр»». Վերցված է 2019 Փետրվար 13-ին.