Մաքսիմիլիան Վոլոշին
Մաքսիմիլիան Վոլոշին (ռուս.՝ Максимилиан Александрович Волошин, ծննդյան ազգանունը՝ Կիրիենկո-Վոլոշին, ռուսերեն՝ ռուս.՝ Кириенко-Волошин, մայիսի 16 (28), 1877[1][2] կամ մայիսի 28, 1877[3][2], Կիև, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 11, 1932[1][4][3][…], Կոկտեբել, Ուկրաինական ԽՍՀ[1]), ծագումով ուկրաինացի ռուսական բանաստեղծ, թարգմանիչ, գեղարվեստական և գրական քննադատ, նկարիչ։
Մաքսիմիլիան Վոլոշին Максимилиан Волошин | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16 (28), 1877[1][2] կամ մայիսի 28, 1877[3][2] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | օգոստոսի 11, 1932[1][4][3][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Կոկտեբել, Ուկրաինական ԽՍՀ[1] |
Գերեզման | Grave of Maximilian Voloshin |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, գրող, գրական քննադատ, թարգմանիչ, ակնարկագիր, լրագրող, bretteur և բիբլիոֆիլ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Feodosia male gymnasium? (հունիս 1897) և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1899)[1] |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ և ակմեիզմ[5] |
Անդամակցություն | Գրողների համառուսաստանյան միություն |
Ամուսին | Մարգարիտա Վոլոշինա և Մարիա Զաբոլոցկայա |
Maximilian Voloshin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ազնվականի ընտանիքում։ Ուսանել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որից վտարվել է 1900 թվականին՝ ուսանողական խռովություններին մասնակցելու համար։ 1901 թվականին ընդունվում է Բեռլինի համալսարան, ապա մեկնում է Փարիզ։ Մինչև 1916 թ.-ը ապրել է մերթ Փարիզում, մերթ Կոկտեբելում (Ղրիմ, Թեոդոսիայի մոտ), ճամփորդություն է կատարում Եգիպտոս, հետիոտն շրջել է Եվրոպայի երկրներով։ Պոեզիայի հետ հավասարապես տարված էր երաժշտությամբ, նկարչությամբ, որը «գերագույն հաճույք» էր համարում։ Հայտնի արվեստաբան էր ու քննադատ։
Մամուլում առաջին անգամ հանդես է եկել 1903 թվականին։ Նրա վաղ շրջանի ստեղծագործության մեջ որոշակի հակում է նկատվում դեպի պոեզիայի և գեղանկարչության ռուսական և արևմտաեվրոպական նորագույն ուղղություններն ու դպրոցները։ Այս շրջանի Վոլոշինի ստեղծագործությունը հիմնականում էկլետիկ բնույթ ունի, նրան հատուկ է նաև էսթետիզմը, բայց մի շարք գծերով այն առանձնանում է դարասկզբի ռուս պոեզիայի մեջ։ Ակնառու է բանաստեղծի ձգտումը թափանցելու աշխարհի ու պատմության առեղծվածների մեջ, ըմբռնելու մարդկության անցած ուղին, մարդկային կեցության իմաստը։ Վոլոշինը մեծ տարերքի ու հղացումների բանաստեղծ է։ Նա կարողանում է թափանցել մարդկային հիշողության ու ենթագիտակցության խորքերը, ասել անասելի, մտնել գաղտնիքի կեղևի տակ, վերծանել առեղծվածը։ Նա տեսանող բանաստեղծ է, նրա բանաստեղծություններին հատուկ է միստիկ-փիլիսոփայական խորքը, պատկերային հախուռն հոսքը, միաժամանակ նա օժտված է մարմնավորման, կերպավորման մեծ տաղանդով։ Նրա բանաստեղծություններում միշտ առկա է նկարչի ձեռքը, խոսքն ազդու է, պատկերային համակարգը տեսանելի և տպավորիչ։
Հեղափոխության տարիներին Վոլոշինի պոեզիայում տիրապետող են դառնում ռուսական թեմաները, թեև նա «վերապայքարային» դիրք էր գրավում, կոչ անում «լինել մարդ ու քաղաքացի»։ Վոլոշինը ժամանակի ուղղություններից ու դպրոցներից ոչ մեկին չէր պատկանում։ 1917 թվականին նա մշտապես հաստատվում է Ղրիմում, ուր նրա տունը հանգրվան էր բոլոր սկսնակ բանաստեղծների ու ճամփորդող բարեկամների համար։
Աղբյուրներ
խմբագրել- Հրաչյա Թամրազյան, Մաքսիմիլան Վոլոշին (Ծանոթագրություններ)։ XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, էջ 504-505։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 419—423. — ISBN 5-94848-245-6
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Енциклопедія сучасної України (укр.) — Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Վոլոշին» հոդվածին։ |