Կիրովի փողոց (Յալթա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրովի փողոց (այլ կիրառումներ)
Կիրովի փողոց (ռուս.՝ Улица Кирова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ի պատիվ կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ, ԱՄԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և կազմբյուրոյի անդամ, ԽՍՀՄ ԿԴԿ նախագահության անդամ Սերգեյ Միրոնովիչ Կիրովի (1886-1934)։ Կիրովի փողոցը ժամանակակից Յալթայի ամենաերկար փողոցն է՝ 3,4 կմ[2]։
Կիրովի փողոց | |
---|---|
Չեխավի տան շքամուտքը | |
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 3,4 կմ |
Նախկին անվանում | Աուտսկայա փողոց |
Պատմություն
խմբագրելԿիրովի փողոցը Յալթայի բարձրաստիճան տիտղոսներ և կոչումներ կրողների խիտ բնակեցվածությամբ փողոց էր։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին այստեղով անցնում էր Աուտկա գյուղը (այժմ՝ Չեխովո ավան) Դերեկոյ գյուղին (այժմ՝ Ուշչելնոյե) կապող ճանապարհը։ Ճանապարհի ձախ կողմում ձգվում էին խաղողի այգիներ։ 1880-ական թվականներին, երբ ճանապարհի երկու կողմերում հայտնվեցին առաջին ամառանոցները, ճանապարհի մի մասը սկսեց կոչվել Աուտսկայա, իսկ մյուս մասը՝ Սադովայա փողոց։ Խորհրդային տարիներին Աուտսկայա փողոցը վերանվանվեց Կիրովի փողոց[3]։
Նշանակալի շենքեր և շինություններ
խմբագրել- Կիրովի փողոց, 13՝ երկհարկանի ինքնատիպ ճարտարապետական այս շինությունը կառուցվել է նախկին սեփականատիրոջ՝ Ղրիմի հնությունների ռուս անվանի ուսումնասիրող, պատմաբան և դրամագետ Ալեքսանդր Լվովիչ Բերտիե-Դելագարդի նախագծով և ղեկավարությամբ։ Պավլենկոն այս տան մասին գրել է. «...Ա. Լ. Բերտիե-Դելագարդ գիտնականի, որի հիշատակը երբեք չի մահանա Ղրիմի հնություններն ուսումնասիրողների շրջանում, տունը Յալթայի բարձրակարգ հիշարժան վայր է»[3]։
- Կիրովի փողոց, 17՝ Բերտիե-Դելագարդի կալվածքի խորքում գտնվում է մեկ այլ տուն, որտեղ ապրել է ռուս կոմպոզիտոր Վասիլի Սերգեևիչ Կալիննիկովը։ Նրա փոքրիկ բնակարանը երկրորդ հարկում էր[3]։
- Կիրովի փողոց, 31՝ այն շենքը, որտեղ այժմ գտնվում է «Մագարաչ» ինստիտուտը, կառուցվել է 1898 թվականին արական գիմնազիայի համար։ Այնտեղ 1905-1906 թվականներին սովորել է Պյոտր Լազարևիչ Վոյկովը՝ հետագայում խորհրդային անվանի դիվանագետ, որը 1927 թվականին սպանվել է Վարշավայում սպիտակգվարդիականի կրակոցից։ Նույն ուսումնական հաստատությունում 1904-1906 թվականներին սովորել է խորհրդային անվանի բանաստեղծ Սամուիլ Յակովլևիչ Մարշակը[3]։
- Կիրովի փողոց, 32՝ Յալթայի կենտրոնում է գտնվում կեղծգոթական ոճով կառուցված այս հինավուրց մեծ առանձնատունը։ Սա 1888 թվականին կառուցված «Օմյուր» նախկին ամառանոցն է, որը պատկանել է Կապիտոլինա Իլովայսկայային։ 1898 թվականի հոկտեմբերից մինչև 1899 թվականի ապրիլ այս տան առաջին հարկի երկու սենյակներում ապրել և աշխատել է մեծանուն գրող Անտոն Պավլովիչ Չեխովը[3]։
- Կիրովի փողոց, 112՝ սա համաշխարհային նշանակության հուշարձան է. Ա. Պ. Չեխովի հիշատակային թանգարանը այցելուներին ծանոթացնում է ռուս մեծ գրողի ստեղծագործական կյանքին։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է Ա. Պ. Չեխովի կենդանության օրոք[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Улица Кирова в Ялте — самая длинная и самая интересная». Վերցված է 2019 Փետրվար 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Кирова, улица». Վերցված է 2019 Փետրվար 18-ին.