Օլեգ Երեմեև (ռուս.՝ Олег Аркадьевич Еремеев, սեպտեմբերի 28, 1922(1922-09-28), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - մարտի 16, 2016(2016-03-16)[1]), ռուս և խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։

Օլեգ Երեմեև
Ծնվել էսեպտեմբերի 28, 1922(1922-09-28)
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմարտի 16, 2016(2016-03-16) (93 տարեկան)
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱշխատավայրԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 28-ին, Պետրոգրադում։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, կռվել է Հարավարևմտյան և 4-րդ Ուկրաինական ճակատներում։ Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (1997 թվական)[3], Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, «Կովկասի պաշտպանության համար» և «Գերմանիայի դեմ հաղթանակի համար»[4] մեդալներով։ 1951 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որը ավարտել է 1957 թվականին, Բորիս Իոգանսոնի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Լենին»[5] նկարը։

1957 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1957 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նկարել է ժանրային և պատմական կոմպոզիցիաներ, դիմանկարներ և բնանկարներ։ 1950-ականների վերջին դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, եղել է պրոֆեսոր, նկարչության ամբիոնի վարիչ, մասնագիտական անհատական արվեստանոցի ղեկավար, իսկ 1990-2001 թվականներին` ռեկտոր։ Եղել է ՌՍԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2001 թվական) և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (1994 թվական)։ Անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում (1997 թվական, 2003 թվական, 2008 թվական, 2010 թվական), Պեկինում (2000 թվական) և Տոկիոյում (2002 թվական)։

«Հերոսների հուշարձանի մոտ», «Քանդակագործ Ի. Օսունդը»[6] (երկուսն էլ` 1964 թվական), «Առավոտը»[7] (1965 թվական), «Դստրերի դիմանկարը»[8] (1973 թվական), «Տղամարդիկ ծովում»[9] (1975 թվական), «Հոկտեմբերի խարույկները»[10] (1977 թվական), «Գեղանկարչուհիների դիմանկարը»[11] (1980 թվական), «Ձմեռը Յուկկիներում»[12] (1996 թվական) և այլ նկարների հեղինակ է։

Մահացել է 2016 թվականի մարտի 16-ին, 94 տարեկան հասակում։

Օլեգ Երեմեևի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի, Կորեայի, Չինաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[13]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Տես նաև խմբագրել

  • Լենինգրադի նկարիչների միություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Памяти О. А. Еремеева
  2. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.42.
  3. Указ Президента Российской Федерации от 19 ноября 1997 года № 1240 «О награждении государственными наградами Российской Федерации»
  4. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — с.104.
  5. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.78.
  6. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.19.
  7. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.14.
  8. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.14.
  9. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.15.
  10. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.14.
  11. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.13.
  12. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.287.
  13. Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается… Альбом-каталог. — Санкт-Петербург, 2010. — с.38-41.

Աղբյուրներ խմբագրել

  • Грабарь И. Заметки о живописи на Всесоюзной выставке 1957 года // Искусство. 1958, № 1. С.14-17.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.19.
  • Колесова О. Две тысячи встреч. На выставке «Ленинград». // Ленинградская правда, 1964, 4 ноября.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.14.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.15.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.14.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.14.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.362.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.13.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.42.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.287.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — с.104.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.391, 398, 403, 405, 406. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.78.
  • Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается… Альбом-каталог. — Санкт-Петербург, 2010. — с.38-41.
  • Ушакова, В. А. Еремеев Олег Аркадьевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.357-359.