Մարյան Կրուշելնիցկի
Մարյան Միխայլովիչ Կրուշելնիցկի (ուկրաիներեն՝ Мар’ян Михайлович Крушельницький, ապրիլի 18, 1897, Pyliava, Բուչաչ շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 5, 1963[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային դերասան և ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944)։
Մարյան Կրուշելնիցկի ուկրաիներեն՝ Мар’ян Михайлович Крушельницький | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1897 |
Ծննդավայր | Pyliava, Բուչաչ շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | ապրիլի 5, 1963[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատատու | Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան և Berezil Theatre?[2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Աշխատել է «Բերենզիլ» (1924 թ.-ից՝ դերասան, 1933 թ.-ից՝ գլխավոր ռեժիսոր), Իվան Ֆրանկոյի անվան ուկրաինական (Կիև, 1952 թ.-ից՝ դերասան, 1954 թ.-ից՝ գլխավոր ռեժիսոր) թատրոններում։ Լավագույն դերերից են՝ Տարաս (Կուլիշի «Սինա Մազայլո»), Գավրիլա (Կոռնեյչուկի «Բոգդան Խմելնիցկի»), Արկաշկա (Ա. Օստրովսկու «Անտառ»)։
Բեմադրել է Կոչերգայի «Տուր սրտին ազատություն...», Կոռնեյչուկի «Դնեպրի վրա» և այլ գործեր։ 1926 թ.-ից նկարահանվել է կինոյում։ Դասավանդել է Խարկովի (1946 թ.-ից, 1947 թ.-ից՝ պրոֆեսոր) և Կիևի (1952 թ.-ից) թատերական ինստիտուտներում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1947, 1948)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Крушельницкий Марьян Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.encyclopediaofukraine.com/display.asp?linkpath=pages%5CB%5CE%5CBerezil
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարյան Կրուշելնիցկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 701)։ |