Օլգա Կաբո

ռուս դերասանուհի

Օլգա Իգորևնա Կաբո (ռուս.՝ Ольга Игоревна Кабо, հունվարի 28, 1968(1968-01-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (2002), Ռուսաստանի կասկադյորների միության անդամ (1996)[2]։

Օլգա Կաբո
Ծնվել էհունվարի 28, 1968(1968-01-28)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1989) և Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Չեչենական Հանրապետության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Կենսագրություն

խմբագրել

Օլգա Կաբոն ծնվել է 1968 թվականի հունվարի 28-ին Մոսկվայում, ինժեներ Իգոր Յակովլևիչ և Աիդա Նիկոլաևնա Կաբոների ընտանիքում։ Նրա պապը՝ Յակով Սոլոմոնովիչ Կաբոն (?-1956), եղել է հայտնի գործիչ Ուկրաինայում, Ուկրաինայի Լենինյան կոմերիտմիության կենտկոմի քարտուղար։ 1937 թվականին ենթարկվել է բռնաճնշումների և ուղարկվել Կոլիմա, որտեղ ամուսնացել է, իսկ արդարացվելուց հետո վերադարձել է Մոսկվա, որտեղ ծնվել է որդին՝ Իգորը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա հարազատները նվաճողների կողմից գնդակահարվել են Ուկրաինայում։

Կյանքի առաջին հինգ տարիները Օլգա Կաբոն անցկացրել է Ուրալում՝ տատի մոտ[3]։ Սովորել է անգլիական թեքմամբ հատուկ դպրոցում, զբաղվել երաժշտությամբ, պարահանդեսային պարերով, գեղարվեստական մարմնամարզությամբ, դեռահասության տարիքում հաճախել է տիեզերագնացության ստուդիա։ 1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Պիոներների պալատին կից Պատանի մոսկվացու թատրոնում, որտեղ խաղացել է մի քանի գլխավոր դեր։ Պիոներների պալատում նրա մանկավարժներից մեկը եղել է Վիկտոր Շենդերովիչը[4]։

Դպրոցում սովորելու տարիներին՝ 1983 թվականին, Օլգա Կաբոն կատարել է իր նորամուտը կինոյում՝ «Աննա Պավլովա» հեռուստատեսային ֆիլմում խաղալով աղախնի դերը[3]։ Տասնհինգ տարեկանում նա կատարել է գլխավոր դեր «Եվ կկրկնվի ամեն ինչ․․․» ֆիլմում։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Օլգա Կաբոն տեղափոխվել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանին կից թատերական-գրական թեքմամբ հատուկ դպրոց, որն ավարտել է 1985 թվականին[5]։

1989 թվականին Օլգա Կաբոն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Սերգեյ Բոնդարչուկի և Իրինա Սկոբցևայի կուրս), 2002 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1992 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Ալեքսեյ Ռիբնիկովի ղեկավարած Ժամանակակից օպերայի թատրոնում, խաղացել «Խենթերի պատարագ» (ռուս.՝ «Литургия оглашенных») ներկայացման մեջ։ 1994 թվականին կատարել է Կոնչիտայի դերը «Յունոնա և Ավոս» ռոք օպերայում, որը Ռիբնիկովը բեմադրել էր Սեուլում (Օլգա Կաբոյի դերը եղել է կորեերեն)[3]։ 1992-2002 թվականներին խաղացել է Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում։ Առաջին աշխատանքը եղել է Նինայի Արբենինայի դերը «Դիմակահանդես» ներկայացման մեջ[4]։ 2002 թվականից Օլգա Կաբոն Մոսսովետի անվան թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկն է[3]։

Ճանաչման[5] արժանացել է 1988 թվականին՝ Սերգեյ Տարասովի «Թագավորական գվարդիայի հրաձիգ Քվենտին Դորվարդի արկածները» (ռուս.՝ «Приключения Квентина Дорварда, стрелка королевской гвардии») պատմական կինոնկարում կոմսուհի Իզաբելլա դե Կրուայի դերը կատարելուց հետո։ Ուշադրության է արժանացել[5] նաև Ռոքսանայի դերը Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» պիեսի հիման վրա նկարարահանված համանուն ֆիլմում[5]։ Մեծ ժողովրդականություն է սկսել վայելել 1989 թվականին՝ «Կատակերգություն Լիսիստրատի մասին» էրոտիկ ֆիլմում Միրինայի դերում հանդես գալուց հետո․ այդ ֆիլմում նա նկարահանվել է մերկ[3][6][7]։

1990 թվականին, երբ ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչն իմասցել է, որ Օլգա Կաբոն հիանալի ձիավարում է, նրան հաստատել է հերցոգուհի դե Շևրեզի դերում «Հրացանակիրները քսան տարի անց» ֆիլմում (ֆիլմն էկրան է բարձրացել 1992 թվականին)։

Հետագայում նա շատ է աշխատել ռեժիսոր Ալլա Սուրիկովայի հետ․ նկարահանվել է նրա «Երկու նետ։ Քարե դարի դետեկտիվ» (ռուս.՝ «Две стрелы. Детектив каменного века», 1989) և «Խենթերը» (ռուս.՝ «Чокнутые», 1991) ֆիլմերում, ինչպես նաև Նիկոլայ Կարաչենցովի «Леди Гамильтон» տեսահոլովակում[8][9][10][11][12]։

1993 թվականին ամերիկյան «Սառույցի վրայով վազողը» ֆիլմում նկարահանվելու համար Օլգա Կաբոն մի քանի ամիս սովորել է Նյու Յորքի քոլեջում[4]։

1995 թվականին «Խաչակիրը» մարտաֆիլմում նկարահանվելուց հետո Օլգա Կաբոն դարձել է Ռուսաստանի կասկադյորների ասոցիացիայի անդամ[5]։

Օլգա Կաբոն նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ասպետական ամրոց» (ռուս.՝ «Рыцарский замок», 1990), «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» (ռուս.՝ «Волшебник Изумрудного города», 1994), «Մարգո թագուհի» (ռուս.՝ «Королева Марго», 1996), «Դաժանների ժամանակը» (ռուս.՝ «Время жестоких», 2004), «Չղջիկ» (2005) և այլն[3]։

Վլադիմիր Ստեկլովի հետ միասին 1997 թվականին ընտրվել է նախապատրաստվելու «Мир» կայան թռչելուն, որպեսզի նկարահանվի «Կասանդրայի խարանը» (ռուս.՝ «Тавро Кассандры») ֆիլմում, սակայն հետագայում հրաժարվել է նախագծին մասնակցելուց ընտանեկան պատճառներով[13]։ Դստեր ծնունդից հետո՝ 1998 թվականից չորսուկես տարի արվեստագիտություն է սովորել Մոսկվայի պետական համալսարանում, սակայն չի ավարտել ուսումը[4]։

2006-2007 թվականներին Օլգա Կաբոն վարել է «Ключевой момент» հաղորդումը ТВЦ ալիքով։ 2007 թվականին մասնակցել է Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» նախագծին (գեղասահորդ Մաքսիմ Մարինինի հետ), սակայն լքել է այն վնասվածքի պատճառով[3]։ 2007 թվականի մայիսին կատարել է իր նորամուտը որպես էստրադային երգչուհի՝ կատարելով կոմպոզիտոր և բանաստեղծուհի Ելենա Սուրժիկովայի «Я не солгу!» երգը[14][15][16]։ Այդ երգը նրա կատարմամբ երկար ժամանակ մեծ ճանաչում է վայելել[6][17][18], ցուցադրվել է «Տարվա երգը» նախագծի եթերում և երկար ժամանակ հաղորդվել տարբեր ռադիոալիքներով[19][20]։ Հետագայում Օլգա Կաբոն ընդունվել է Ռեժիսորական բարձրագույն դասընթացներ (Ալլա Սուրիկովայի և Վլադիմիր Ֆոկինի արվեստանոց)՝ ստանալու երրորդ մասնագիտություն[3]։ Կինոյում նկարահանվելուց, թատրոնում խաղալուց ու հեռուստատեսությունում աշխատելուց բացի Օլգա Կաբոն ակտիվորեն մասնակցում է սոցիալական կարևոր միջոցառումների։ Նա մանուկների ու դեռահասաների համար անցկացվող «Сказка» ռուսական կինոփառատոնի նախագահն է։ Այդ փառատոնի շրջանակներում պատանի հանդիսատեսը ոչ միայն ծանոթանում է ռուսական ու արտասահմանյան նոր ֆիլմ-հեքիաթներին, այլև վերհիշում են ռուսական ու խորհրդային հին ֆիլմերը[5]։

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը՝ Իգոր Յակովլևիչ Կաբո (1945 թվականի փետրվարի 23-ին),
  • Մայրը Աիդա Նիկոլաևնա Կաբո (ծնվել է 1944 թվականի ապրիլի 21-ին),
  • Առաջին ամուսինը՝ Էդուարդ Վասիլիշին, գործարար,
    • Դուստրը՝ Տատյանա (ծնվել է 1998 թվականի օգոստոսի 25-ին)։ 2007 թվականին կատարել է գլխավոր դեր «Մատնաչափիկը» ֆիլմում, որի համար ստացել է մի քանի կինոմրցանակ[4],
  • Երկրորդ ամուսինը՝ Նիկոլայ Ռազգուլյաև, գործարար (ամուսնացել են 2009 թվականի մարտի 19-ին),

Արվեստ

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983-1986 ս Աննա Պավլովա Анна Павлова աղախին
1984 ֆ Եվ կկրկնվի ամեն ինչ․․․ И повторится всё Գալյա
1984 ֆ Шутки в сторону Ելենա Երմակովա
1985 ֆ Միլիոն հարսանեկան զամբյուղում Миллион в брачной корзине Ֆորելա
1986 ֆ Լերմոնտով Лермонтов ազնվական օրիորդ
1986 ֆ Աշնանային հանդիպում Осенняя встреча
1986 ֆ Բեմբիի պատանեկությունը Юность Бемби Մարենա
1987 ֆ Где находится нофелет? անցորդ
1987 ֆ Գիշերային անձնակազմ Ночной экипаж բուժքույր Կատյա
1987 ֆ Պարտություն Поражение Ժենյա
1988 ֆ Թագավորական գվարդիայի հրաձիգ Քվենտին Դորվարդի արկածները Приключения Квентина Дорварда, стрелка королевской гвардии Իզաբելլա դե Կրուա
1988 ֆ Приморский бульвар Լենա
1988 ֆ Սև միջանցք Чёрный коридор
1989 ֆ Երկու նետ։ Քարե դարի դետեկտիվ Две стрелы. Детектив каменного века
1989 ֆ Կատակերգություն Լիսիստրատի մասին Комедия о Лисистрате Միրինա
1989 ֆ Անմաքուր ուժ Нечистая сила Լենա Շևելյովա
1989 ֆ Սիրանո դը Բերժերակ Сирано де Бержерак Ռոքսանա
1990 ֆ Ոչ երիտասարդ մարդու սերը Любовь немолодого человека Օլգա Վիկտորովնա
1990 ֆ Գավառացի կին Провинциалки Տանյա
1990 ֆ Ասպետական ամրոց Рыцарский замок Էմմա
1991 ֆ Թափառող աստղեր Блуждающие звёзды Զլատկա
1991 ֆ Մեռնելը սարսափելի չէ Умирать не страшно Քսենյա Նիկոլաևնա
1991 ֆ Խենթերը Чокнутые Կույս Մարիամ
1992 ֆ Արիել Ариэль Լոլիտա
1992 ֆ Դևեր Бесы Լիզավետա Նիկոլաևնա Տուշինա
1992 ֆ Ехать — значит ехать…
1992 ֆ Հրացանակիրները քսան տարի անց Мушкетёры двадцать лет спустя հերցոգուհի դե Շևրեզ
1992 ֆ Ռոմանս բանաստեղծի մասին Романс о поэте Նատալյա Գոնչարովա
1992 ֆ Սպանություն Սանշայն Մենորում Убийство в Саншайн-Менор Սառա Դրամմոնդ
1993 ֆ Բալետի պարուհի Балерина Լենայի մայրը
1993 ֆ Սառույցի վրայով վազողը Бегущий по льду Լենա Պոպովսկայա
1993 ֆ Դագաղում գտնված օրագիրը Pamietnik znaleziony w garbie Նադյա
1993 ֆ Իտալական պայմանագիր Итальянский контракт Կատարի
1993 ֆ Լեդի S Մոսկվայից Moscoweseo on S-yeoin Նատաշա
1994 ֆ Զմրուխտե քաղաքի հրաշագործը Волшебник Изумрудного города Էլլայի մայրը / հրաշագործ Ստելլա
1994 ֆ Крысиные похороны по Брэму Стокеру Աննա
1995 ֆ Խաչակիրը Крестоносец Օլգա
1996 ֆ Պարահանդեսային գիշեր 2 Карнавальная ночь 2 Զինաիդա
1996 ս Թագուհի Մարգո Королева Марго Մարի Տուշե
2000 ս Գեղեցկության սրահ Салон красоты Նաստյա
2001 ֆ Մարդիկ և Ստվերներ։ Տիկնիկային թատրոնի գաղտնիքները Люди и тени. Секреты кукольного театра Նատաշա
2002 ֆ Մուտքը պատուհանով Вход через окно Վերա
2004 ֆ Սիրահարները 2 Влюблённые 2 Գյուզել
2004 ֆ Դաժանների ժամանակը Время жестоких Տատյանա Գրոմովա
2004 ս Տիտանիկի գայթակղությունը Искушение Титаника Նատալի
2004 ս Սարմատ Сармат Մարգարիտա Սավյոլովա
2004 ֆ Քեզ՝ իսկականին Тебе, настоящему Անյա Նենաշևա
2005 ֆ Չղջիկ Летучая мышь Բարոնուհի Ռոզալինդա Այզենշտայն
2006 ֆ Սիրանո դը Բերժերակ Сирано де Бержерак Ռոքսանա
2007 ֆ Երկպառակության վիլլա, կամ Արևի խավարման պարը Вилла раздора, или Танец солнечного затмения Ռոզա
2007 ֆ Մատնաչափիկ Дюймовочка
2007 ֆ Ностальгия по будущему Անաստասիա
2008 ս Աֆղանական ուրվական Афганский призрак Գալինա Պոտյոմկինա
2008 ֆ Սկսել Նորից։ Մարթա Начать сначала. Марта. Նատալյա Լիտվինովա
2008 ֆ Արծաթե դար Серебряный век Կիրա Ավգուստովնա
2008 ֆ Երեխա եմ ուզում Хочу ребёнка Վալերիա Օլեգովնա Տրետյակ
2010 ս Անտառներում ու լեռներում В лесах и на горах Աննա Ֆիլիպովնա Զալյոտովա
2010 ս Տուն մեծ գետի մոտ Дом у большой реки Իրինա Կռիլովա
2010 ֆ Сивый мерин Վերո Նեստերովա
2010 ֆ 9 մայիսի։ Անձնական հարաբերություն («Ֆիննական ծոցի ողբերգությունը» նովել) 9 мая. Личное отношение արտիստուհի
2011 ֆ Վարշավայի ճակատամարտ։ 1920 Варшавская битва. 1920 Սոֆյա Նիկոլաևնա
2012 ֆ Ձյունե Թագուհու գաղտնիքը Тайна Снежной Королевы Արքայադուստր
2012 ֆ Ուլանյան բալլադ Уланская баллада Մարթա

Դերերը թատրոնում

խմբագրել

Ժամանակակից օպերայի թատրոն Ա․ Ռիբնիկովի ղեկավարությամբ

  • 1992 – «Խենթերի պատարագ» – Մարիա

Մետրոպոլիտեն օպերա (Սեուլ)

  • 1994 – «Յունոնա և Ավոս» (Ալեքսեյ Ռիբնիկով և Անդրեյ Վոզնեսենսկի) – Կոնչիտա

Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն

  • 1993 – «Դիմակահանդես» (Միխայիլ Լերմոնտով) – Նինա
  • 1996 – «Շատ աղմուկ ոչնչից» (Վիլյամ Շեքսպիր) – Բեատրիչե
  • 1997 – «Սիրտը քար չէ» – Վերա Ֆիլիպովնա
  • 2001 – «Ժլատը» – Էլիզա
  • 2002 – «Օթելլո» – Դեզդեմոնա

Մոսսովետի անվան թատրոն

  • 2002 – «Սիրանո դը Բերժերակ» (Էդմոն Ռոստան) – Ռոքսանա
  • 2003 – «Արծաթե դա» – Կիրա Ավգուստովնա
  • 2004 – «Պարի ուսուցիչ» (Լոպե դե Վեգա) – Ֆելիսյանա
  • 2011 – «Պանի Դուլսկայայի բարոյականությունը» – Յուլիասևիչ[5]
  • 2011 – «Casting/Քասթինգ» – Էվելինա Պոլսկիխ
  • 2013 – «Վտանգավոր կապեր» – Մարքիզուհի դե Մերտյոյ
  • 2013 – «Սպանության դեպքում հավաքեք «Մ» – Մարգո Ուենդիս
  • 2015 – «1933 թվականի ծովային ճանապարհորդությունը» – Մերի[2]

Կինոդերասանի պետական թատրոն

  • 2012 – «Երկու տերերի ծառա» (Կառլո Գոլդոնի) – Բեատրիչե[21][22]
 
Օլգա Կաբո, 2010

2007 թվականի մայիսի 27-ին Օլգա Կաբոն Օլգա Կաբոն կատարել է իր նորամուտն էստրադայում Ելենա Սուրժիկովայի «Я не солгу!» երգով[15][16][23][24]։ Հետագայում նա թողարկման է նխապատարստել իր առաջին ալբոմը, որի վրա աշխատել է մի քանի տարի[25]։ Ալբոմում ներառվել են կոմպոզիտորներ Մաքսիմ Դունաևսկու, Ալեքսեյ Ռիբնիկովի, Ելենա Սուրժիկովայի երգերը[26], ինչպես նաև Նիկոլայ Կարաչենցովի[27] և Դմիտրի Խառատյանի[25] հետ զուգերգեր կինոֆիլմերից ու ներկայացումներից․

  • «Я не солгу!» (երաժշտությունը և տեքստը Ելենա Սուրժիկովայի),
  • «Каштаны в огне» (երաժշտությունը և տեքստը Ելենա Սուրժիկովայի)[28],
  • «Улица Случайная» (երաժշտությունը՝ Դմիտրի Դանինի, տեքստը՝ Ալեքսեյ Լիսենկոյի), զուգերգ Նիկոլայ Կարաչենցովի հետ[9],
  • «Сценарист» (երաժշտությունը՝ Վյաչեսլավ Գորսկու, տեքստը՝ Սերգեյ Կռիլովի), զուգերգ Նիկոլայ Կարաչենցովի հետ[9],
  • «Другие слова» (երաժշտությունը՝ Վլադիմիր Բիստրյակովի, տեքստը՝ Իգոր Լազարևսկու), զուգերգ Նիկոլայ Կարաչենցովի հետ,
  • «Кленовый лист» (երաժշտությունը՝ Մաքսիմ Դունաևսկու, տեքստը՝ Լեոնիդ Դերբենյովի)[27][29],
  • «Дверь не запирала я...» (երաժշտությունը՝ Ալեքսեյ Ռիբնիկովի, տեքստը՝ Աննա Ախմատովայի

Սկավառակագրություն

խմբագրել
  • 2008 – «Я не солгу! Николай Караченцов представляет песни Елены Суржиковой» (CD)[30][31]
  • 2014 – Նիկոլայ Կարաչենցով, «Лучшее и неизданное» (CD)[32][33]
  • 2015 – «Давайте просто помолчим. Музей шансона. 11 лет с друзьями» (երգեր mp3 ձևաչափով)[34]
  • 2016 – Ելենա Սուրժիկովա, «Песни, заказанные душой...» (2 CD)[35]

Պարգևներ

խմբագրել
  • 1991 – Ասիայի երկների և խաղաղօվկիանոսյան երկրների կինոփառատոն Սեուլում (Լրագրողների մրցանակ, ֆիլմ «Խենթերը», ռուս.՝ «Чокнутые»)
  • 1992 – «Женский мир» կինոփառատոն Նաբերեժնի Չելնիում (մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, ֆիլմ «Մեռնելը սարսափելի չէ», ռուս.՝ «Умирать не страшно»)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Ольга Кабо на сайте Театра им. Моссовета
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Биография Ольги Кабо на сайте 7days.ru
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ольга Кабо: "Хочется позволить себе быть слабой" // Gala Биография. — 2006. — № 04. — С. 16-30.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Мегаэнциклопедия Кирилла и Мефодия: ОЛЬГА КАБО
  6. 6,0 6,1 Невероятная Ольга Кабо
  7. Красавице Ольге Кабо — 45!
  8. Леди Гамильтон
  9. 9,0 9,1 9,2 «Ольга Кабо о Николае Караченцове: «Когда мы вместе работали в кино, Петрович постоянно пел»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. Совместные киноработы Ольги Кабо с Николаем Караченцовым
  11. Ольга Кабо и Николай Караченцов в музыкальном клипе «Леди Гамильтон»
  12. На открытии фестиваля "Улыбнись, Россия!" Николаю Караченцову подарили самовар
  13. Набор для съемок фильма на ОК «Мир», 1997 год
  14. «Актриса Ольга Кабо». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  15. 15,0 15,1 Елена Субботина. (31.07.2012). «Актриса Ольга Кабо родила сына в 44 года» (ռուսերեն). «Российская газета» — www.rg.ru. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  16. 16,0 16,1 «Ольга Кабо празднует 45-й юбилей» (ռուսերեն). Правда.Ру. 2013 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  17. Ольга Кабо на сайте www.rusactors.ru
  18. Ольга Кабо на сайте www.petershop.com
  19. Биография Ольги Кабо
  20. «Ольга Кабо: «Я всегда открыта для творчества»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  21. Беременная Ольга Кабо подглядывает за мужчинами
  22. Беременная Ольга Кабо сыграет мужчину
  23. Песни в исполнении Ольги Кабо на сайте Музей Шансона
  24. Премьера песни «Я не солгу!» 27 мая 2007 года в киноконцертном зале «Пушкинский»
  25. 25,0 25,1 / Ольга Кабо в программе «Рояль в кустах»(չաշխատող հղում)
  26. Эвклид Кюрдзидис. «Концерт «Звезды сошли с небес»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  27. 27,0 27,1 Песни Ольги Кабо на радио moskva.fm(չաշխատող հղում)
  28. «Елена Суржикова «Я не солгу!»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  29. Ольга Кабо на сайте МУЗЕЙ ШАНСОНА
  30. «Я не солгу! (Николай Караченцов представляет песни Елены Суржиковой)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  31. Николай Караченцов. Я не солгу!
  32. «Николай Караченцов «Лучшее и неизданное», 2014 г.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  33. Николай Караченцов – «Лучшее и Неизданное».
  34. Давайте просто помолчим… Победе в Великой Отечественной войне посвящается. Музей шансона. 11 лет с друзьями – 2015 год.
  35. Елена Суржикова – «Песни, заказанные душой...»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Կաբո» հոդվածին։