Դմիտրի Խառատյան
Դմիտրի Վադիմովիչ Խառատյան (հունվարի 21, 1960, Ալմալիկ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ (2000), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2008)։
![]() ռուս.՝ Дмитрий Вадимович Харатьян | |
---|---|
![]() Դմիտրի Խառատյանը Ժողովրդական արտիստի կոչման վկայականի շնորհման ժամանակ (2008 թ.) | |
Ծնվել է | հունվարի 21, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Ալմալիկ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (1982) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | ռուս/հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1977-մինչ օրս |
Ամուսին(ներ) | Մարինա Մայկո |
Երեխա(ներ) | դուստր՝ Ալեքսանդրա Խառատյան (1984) |
Պարգևներ և մրցանակներ | |
kharatyan.com | |
ԿենսագրությունԽմբագրել
Դմիտրի Խառատյանը ծնվել է 21 հունվարի 1960 թվականին ԽՍՀՄ Ուզբեկական ԽՍՀ Ալմալիկ քաղաքում։ Որդու ծնվելուց երեք տարի անց Խառատյանների ընտանիքը տեղափոխվեց Մոսկվայի մարզ Մերձմոսկովյան շրջան։ Ավագ դասարաններում Դմիտրի Խառատյանը զբաղվում էր սպորտով, երաժշտությամբ, կիթառ էր նվագում, ղեկավարում էր «Արգոնավորդներ» դպրոցական անսամբլը։
Առաջին անձնագիրը ստանալու ժամանակ Դմիտրի Խառատյանը պնդեց, որ «ազգություն» սյունակում նշված լինի «հայ», չնայած այն բանի, որ նա միայն մեկ քառորդով հայ է[1]։
Կինոյում Խառատյանը դեբյուտել է Վլադիմիր Մենշովի «Խաղարկություն» կինոնկարում։ Նա պատահական էր հայտնվել Մոսֆիլմում կայացող կաստինգին, որտեղ նրան հրավիրել էր մի ծանոթ աղջիկ, և Իգոր Գրուշկոյի գլխավոր դերի բոլոր թեկնածուներից ռեժիսորը ընտրեց հենց Խառատյանին։
1977 թվականին էկրաններ դուրս եկած ֆիլմը շատ ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից, Ալեքսանդր Ֆլյարկովսկու երգը «Երբ կհեռանանք դպրոցական բակից» լայն ժողովրդականություն վայելեց, իսկ Դմիտրի Խառատյանը մեծ ճանաչվածություն ձեռք բերեց ԽՍՀՄում։
Դպրոցը ավարտելուց հետո Խառատյանը մեկնեց երկրագիտական արշավի, և միայն 1978 թ. ընդունվեց Մոսկվայի Մ.Ս. Շեպկինի անվան Բարձրագույն թատերական ուսումնարան։ Ավարտելով այն 1982 թվականին՝ Խառատյանը շարունակեց նկարահանվել կինոյում։
1983 թվականին էկրաններ դուրս եկավ «Կանաչ ֆուրգոն» ֆիլմը (1983), գլխավոր դերում՝ Դմիտրի Խառատյանը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմում Դմիտրիի խաղընկերներն էին խորհրդային կինեմատոգրաֆի աստղեր Ալեքսանդր Դեմյանենկոն, Բորիսլավ Բրոնդուկովը, Ալեքսանդր Սոլովյովը, Էդուարդ Մարցևիչը և այլք։ Դմիտրի Խառատյանը կատարեց նաև ֆիլմի երգերը, որոնք հետագայում իսկական հիթեր դարձան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Портрет — Литовский Курьер № 8 (470) 2004.02.26: «Ես հոգով հայ եմ, չնայած այն բանի, որ արյունով մեկ քառորդով եմ հայ. … Ես ունեմ հայկական ազգանուն, իմ հայրը՝ կիսով չափ հայ է։»
Արտաքին հղումներԽմբագրել
- Դմիտրի Խառատյանի կենսագրությունը
- Դմիտրի Խառատյան — Հարցազրույց Archived 2012-10-23 at the Wayback Machine.
- Պապարացի - Դմիտրի Խառատյանի կենսագրությունը (ռուս.)
- Ռիա Նովոստի - Դմիտրի Խառատյան՝ հոր կողմից՝ հայ, մոր կողմից՝ գարդեմարին (ռուս.)
- Դմիտրի Խառատյան — Հարցազրույց Archived 2009-05-28 at the Wayback Machine. (ռուս.)