Օդրի Լորդ
Օդրի Լորդ (անգլ.՝ Audrey Geraldine Lorde;փետրվարի 18, 1934[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 17, 1992[1][4][5][…], Սանտա Կրուս, Սենթ Քրուս, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող և բանաստեղծուհի, ֆեմինիստ, քաղաքացիական իրավունքների համար պայքարի ակտիվիստ։ Նրա պոեզիան առանձնանում է տեխնիկական վարպետությամբ և հուզական արտահայտությամբ, բանաստեղծությունները հաճախ արտահայտում են քաղաքացիական և սոցիալիստական անարդարության զայրույթը և վրդովմունքը, որը նա տեսել է ամբողջ կյանքի ընթացքում[11]։ Նրա ստեղծագործությունների թեման, ինչպես արձակ, այնպես էլ բանաստեղծական է, կենտրոնացած է եղել քաղաքացիական իրավունքների, ֆեմինիազմի և կանանց սև ինքնության ուսումնասիրության վրա։
Կյանքի վաղ տարիներ
խմբագրելԼորդը ծնվել է Նյու Յորքի Հարլեմ քաղաքում, Կարիբյան տարածաշրջանից ներգաղթածների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆրեդերիկ Լորդը Բարբադոսից էր, իսկ մայրը՝ Լինդա Լորդը, Գրենադային պատկանող Կարիակու կղզուց։ Եղել է երեք դուստրերից ամենափոքրը։ Լորդի վաղ ուսուցման և դաստիարակության մեջ կարևոր դեր է խաղացել նրա մայրը։ Չորս տարեկանում սկսել է խոսել, Օդրին շուտով սովորել է կարդալ և գրել։ Իր առաջին բանաստեղծությունը գրել է ութերորդ դասարանում։
1951 թվականին ավարտել է Հանթերի քոլեջը՝ ինտելեկտուալ, շնորհալի երեխաների համար նախատեսված հաստատությունը։ Ուսման ընթացքում Լորդը «Seventeen» ամսագրում հրապարակել է իր առաջին բանաստեղծությունը։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է Գարլեմի գրողների Գիլդիայի կողմից կազմակերպված պոեզիայի սեմինարներին։
Կարիերա
խմբագրելՕդրի Լորդը 1954 թվականն անցկացրել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, և այդ ժամանակաշրջանը նկարագրել է որպես նորացման և ինքնահաստատման ժամանակ։ Ընդունել է իր ինքնությունը անհատական և գեղարվեստական մակարդակում՝ որպես բանաստեղծ[12]։ Նյու Յորք վերադառնալուն պես Լորդը հաճախել է Հանթերի քոլեջ և ավարտել այն 1959 թվականին։ Շարունակելով ստեղծագործել, աշխատել է գրադարանավար։ Ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում՝ 1961 թվականին ստանալով գրադարանագիտության մագիստրոսի աստիճան։ Այս ժամանակահատվածում աշխատել է Մաունթ-Վերնոնի հանրային գրադարանում[13]։
1962 թվականին Օդրի Լորդն ամուսնացել է իրավաբան Էդվին Ռոլինսի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև 1970 թվականը, նրանք ունեցել են երկու երեխա։
1968 թվականին Լորդը պաշտոն է ստացել Միսիսիպի նահանգի Տուգալուի քոլեջում[14]։ Այնտեղ և Մեքսիկայում անցկացրած ժամանակահատվածում, ձեռք է բերել կարևոր ստեղծագործական հմտություն։ Օդրին իր երիտասարդ սևամորթ ուսանողների հետ դասընթացներ է վարել, հաճախ քննարկելով այդ ժամանակ արդիական՝ քաղաքացիական իրավունքների հարցը։ Նրա բանաստեղծությունների գիրքը՝ Cables to Rage արտացոլում է Տուգալուում նրա գտնվելու փորձը[15]։
1972 թվականից մինչև 1987 թվականը Լորդն ապրել է Սթաթեն Այլենդ կղզում։ Այս ժամանակահատվածը նշանավորվել է ստեղծագործությամբ, դասավանդմամբ և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցմամբ, մասնավորապես, նա համահիմնադրել է Kitchen-Table: Women of Color Press-ը[16] , Հասարակական կազմակերպություններ Women’s Coalition of St. Croix-ը[17] և Sisterhood in Support of Sisters-ը (վերջինս՝ 80-ականների վերջին, հիմնադրվել է Հարավային Աֆրիկայում՝ ապարտհեյդից տառափող կանանց օգնելու համար)։
Բեռլինյան տարիներ
խմբագրել1984 թվականին Լորդն աշխատել է Արևմտյան Բեռլինի ազատ համալսարանում, որպես հրավիրված պրոֆեսոր։ Լորդին հրավիրել է Դագմար Շուլցը, որի հետ հանդիպել է 1980 թվականին Կոպենհագենում՝ ՄԱԿ-ի կանանց համաշխարհային համաժողովին[18]։ Գերմանիայում գտնվելու ընթացքում Լորդը դարձել է ազդեցիկ գործիչ աֆրո-գերմանական շարժման մեջ[19]։ Բեռլինում մի խումբ սևամորթ ակտիվիստների հետ միասին Օդրի Լորդը հորինել է «աֆրո-գերմանացի» տերմինը և Գերմանիայում ստեղծել սև շարժումը[20]։
Պոեզիա
խմբագրելԼորդի բանաստեղծական աշխատանքները պարբերաբար լույս են տեսել 60-ականների ընթացքում՝ Լենգսթոն Հյուզի «New Negro Poets» USA հրատարակությունում, մի քանի արտասահմանյան անթոլոգիաներում։ Այդ ժամանակ Լորդը ակտիվություն է ցուցաբերել քաղաքացիական իրավունքների, հակապատերազմական և ֆեմինիստական շարժումներում։ 1968 և 1970 թվականներին համապատասխանաբար լույս են տեսել Լորդի առաջին՝ «The First Cities» և երկրորդը «Cables to Rage» ժողովածուները։
1973 թվականին From a «Land Where Other People Live» ժողովածուն առաջադրվել է «Ազգային գրքի» մրցանակի։ Նրանում ներկայացված է Լորդի անձնական պայքարն իր ինքնության համար և սոցիալական անարդարության դեմ նրա զայրույթը[21]։
Չնայած այդ հրատարակությունների հարաբերական հաջողությանը, 1976 թվականին «Coal» ժողովածուի թողարկումը Օդրի Լորդին դարձրել է «Black Arts Movement»-ի ազդեցիկ ձայնը, իսկ նրա հրատարակությունը «Norton» հրատարակչությունում ընդարձակ լսարանին օգնել է ծանոթանալ իր ստեղծագործությանը։ Գիրքը պարունակել է ինչպես նոր, այնպես էլ հին բանաստեղծություններ, միավորված այնպիսի թեմաներով, որոնք բանաստեղծուհուն հայտնիություն էին բերել․ զայրույթ ռասիզմի դեմ, նրա հիացմունք սև ինքնության հանդեպ։
1991-1992 թվականներին Լորդը եղել է Նյու Յորք նահանգի պաշտոնական բանաստեղծը[22]։
Արձակ
խմբագրել«The Cancer Journals» (1980 թվական) գիրքը, որը մասամբ կազմված է 1970-ականների վերջի անձնական օրագրերից, և «A Burst of Light» (1988 թվական) գիրքը ոչ գեղարվեստական արձակի օրինակներ են, որոնցում արտացոլված է Լորդի դիագնոստիկայի հետ կապված՝ կրծքագեղձի քաղցկեղը բուժելու և վերականգնվելու փորձը[23]։ Երկու գրքերում էլ Լորդը վերլուծում է հիվանդության, դրա բուժման, ֆիզիկական գեղեցկության և պրոթեզավորման արևմտյան հայացքները, ինչպես նաև առաջ է քաշում մահվան խնդիրը, դրա հանդեպ վախի, վիկտիմիզացիայի, ներքին ուժերի կյանքի համար մղված պայքարի թեմաները[24]։
Zami վեպ․ «A New Spelling of My Name»-ը (1982) գրված է որպես «կենսաբիոլոգիա»։ Այն նվիրված է գրողի մանկությանը և չափահասությանը։ Պատմվածքում արտացոլված է Լորդի սեռականության և ինքնաճանաչման էվոլյուցիան։
Sister Outsider գիրք․ «Essays and Speeches» (1984) գրքում Լորդն ընդգծում է մարգինալ խմբերի փորձի կաևորությունը, որպեսզի տեսանելի դարձնի նրանց պայքարը ռեպրեսիվ հասարակության մեջ։ Նա ընդգծում է մարդկանց տարբեր խմբերի (հատկապես սպիտակ և աֆրոամերիկացի կանանց) ընդհանուր լեզու գտնելու անհրաժեշտությունը[24]։
Ֆիլմեր
խմբագրելՕդրի Լորդը մասնակցել է մի քանի փաստագրական ֆիլմերի ստեղծմանը։ Մասնավորապես, Before Stonewall (1984) և բրիտանական կարճաժամկետ Emergence (1986) ֆիլմը։ Մի քանի փաստագրական ֆիլմեր ստեղծվել են արխիվային գրառումների հիման վրա։ Մասնավորապես, 2012 թվականին թողարկվել է Դագմար Շուլցի Audre Lorde-Die Berliner Jahre 1984-1992 փաստագրական ֆիլմը Բեռլին կատարած այցերի ընթացքում նկարահանված կադրերի հիման վրա։
Ներդրումը ֆեմինիստական քննարկումներում
խմբագրելԼորդը եղել է ինտերսեկցինալության մեծ երկրպագու՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ազատագրական շարժումների շուրջ քննարկումներում[25]։
Ռասիզմը, կապիտալիզմը, ԼԳԲՏ անձանց իրավունքների, անօրինական ներգաղթյալների կամ ծանր ախտորոշմամբ մարդկանց քննադատելու փորձերը, առաջացրել են դիմադրություն։ Լորդի հասարակական ակտիվության հայտնի և կարևոր փաստ է դարձել նրա բանավեճը Մերի Դեյլիի (Mary Daly) հետ։ Լորդի ազդեցությունը հատկապես ընդգծվում է այսպես կոչված ֆեմինիզմի երրորդ ալիքի համատեքստում։
Հետագա տարիներ՝ մահ և ճանաչում
խմբագրել1989 թվականին Լորդը և նրա գործընկեր Գլորիա Ջոզեֆը (Gloria Joseph) տեղափոխվել են Գլորիայի հայրենիք՝ Սանտա Կրուս։ 1978 թվականից ի վեր Օդրին պայքարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, վեց տարի անց նրա մոտ լյարդի քաղցկեղ են ախտորոշել։ Բանաստեղծուհին համընդհանուր ճանաչում էր վայելում դեռ կենդանության օրոք։ Մահացել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին՝ 58 տարեկան հասակում։
Նրա պատվին անվանվել է Audre Lorde Award գրական մրցանակը, Callen-Lorde Community Health Center բժշկական կենտրոնը և Audre Lorde Project հասարակական կազմակերպությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/348057/Audre-Lorde
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.english.illinois.edu/maps/poets/g_l/lorde/life.htm
- ↑ 7,0 7,1 https://www.britannica.com/biography/Audre-Lorde
- ↑ http://www.nyclgbtsites.org/site/audre-lorde-residence/
- ↑ 9,0 9,1 https://poets.org/poet/audre-lorde
- ↑ https://www.poetryfoundation.org/poets/audre-lorde
- ↑ «Audre Lorde». Poetry Foundation. 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Audre Lorde's Life and Career». www.english.illinois.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Kulii2, Beverly Threatt. «Audre Lorde's Life and Career». University of Illinois Department of English website. University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Audre Lorde». Poets.org. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ The Norton Anthology of African-American Literature: Volume 2. — Нп3. |издание=Third |страницы=637—639 |isbn=978-0-393-92370-4 |язык=en |автор=Kimerly W. Benston |ответственный=Gates, Jr., Henry Louis; Smith, Valerie A. |год=2014
- ↑ «Audre Lorde Residence». NYC LGBT Historic Sites Project. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Kimerly W. Benston (2014).
- ↑ «Audre Lorde - The Berlin Years». www.audrelorde-theberlinyears.com.
- ↑ Dagmar Schultz (2015).
- ↑ Michaels, Jennifer (2006).
- ↑ Kulii, Beverly Threatt; Ann E. Reuman; Ann Trapasso. «Audre Lorde's Life and Career». University of Illinois Department of English website. University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Audre Lorde 1934–1992». Enotes.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Popova, Maria (2018 թ․ մարտի 1). «A Burst of Light: Audre Lorde on Turning Fear Into Fire». Brain Pickings (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 24,0 24,1 Kulii, Beverly Threatt; Ann E. Reuman; Ann Trapasso. «Audre Lorde's Life and Career». University of Illinois Department of English website. University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ Olson, Lester C.; «Liabilities of Language: Audre Lorde Reclaiming Difference.»