Sabaton, շվեդական հևի-պաուեր-մետալ խումբ, հիմնված 1999 թվականին։ Երգերի հիմնական թեմաները համարվում են պատերազմները և առանձին ճակատամարտերը։ Խմբի անվանումը անգլերենից թարգմանած նշանակում է երկաթե կոշիկ, որը համարվում է ասպետական զրահի մի մասը։

Սաբատոն
Sabaton խումբը Wacken Open Air փառատոնի ժամանակ, 2013 թվական
Հիմնական տվյալներ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Ֆալուն
ԺանրերՀևի մետալ
Ալտերնատիվ մետալ
Պաուեր մետալ
Գործունեություն1999–ներկա
ԼեյբլUnderground Symphony
Black Lodge
Nuclear Blast
Պարգևներ
Կայքsabaton.net
Անդամներ
Հոակիմ Բրոդեն
Պեր Սունդստրեմ
Կրիս Ռելանդ
Տոբբե Էնգլունդ
Հաննես Վան Դալ
Նախկին անդամներ
Ռիչարդ Լարսոն
Ռիրկարդ Սունդեն
Օսկար Մոնտելիուս
Դանիել Մուլլբակ
Դանիել Մյուր
Ռոբբան Բեկ
 Sabaton Վիքիպահեստում

Խմբի պատմությունը խմբագրել

Հիմնավորումից մինչև առաջին ալբոմի հրատարակումը խմբագրել

Sabaton խումբը ձևավորվել է 1999 թվականին Շվեդիայի Ֆալուն քաղաքում, երբ խմբի անդամները Aeon անվանումով սկսեցին պատրաստվել առաջիկա ձայնագրությանը՝ Moon Music Studio: Aeon խմբի անդամ-հիմնադիրները մեկ տարվա ընթացքում միավորեցին իրենց ուժերը Օսկար Մոնտելիուսի և Հոակիմ Բրոդենի հետ, որի ժամանակ խմբում եղան մի շարք փոփոխություններ։ Նրանք որոշեցին սկսել նոր կյանք և խումբը վերանվանեցին Sabaton։ Այդ օրվանից մինչև 2012 թվականը խմբի կազմը գործնականում չփոփոխվեց։ 2001 թվականին խմբին միացավ Դանիել Մուլբակը։ 2012 թվականին խմբի կազմը լիովին փոփոխվեց՝ նախկին կազմից մնացին միայն 2 հոգի։

2001 թվականին խումբը պատրաստ էր նոր ձայնագրության, և արդեն այս անգամ նրան դիմեցին Թոմմի Թեգտգրենին, որը պետք է լուրջ դեր խաղար Sabaton-ի երաժշտության մեջ, և նրանք միասին ձայնագրում են Fist for Fight ալբոմի երկրորդ մասը։ Այն թողարկվեց Underground Symphony-ի կողմից նույն տարում։

Երբ 2002 թվականին խումբը վերադարձավ Abyss Studios, Թոմմի Թեգտգրենը որոշեց ձայնագրել առաջին ալբոմը՝ Metalizer, որը պետք է թողարկվեր նույն տարում, սակայն մի շարք հանգամանքների պատճառով այն թողարկվեց միայն 5 տարի հետո։ 2004 թվականին մի շարք փորձերից հետո խումբը հոգնեց սպասել Metalizer ալբոմի թողարկմանը, և գորձը վերցրեց իր ձեռքը։

Primo Victoria խմբագրել

Առանց լեյբլի օգնության, Sabaton-ը վերադարձավ Abyss Studios և ձայնագրեց Primo Victoria ալբոմը, որը թարգմանաբար նշանակում է «առաջին հաղթանակ» կամ «հաղթանակի սկիզբ»։

Խումբը պայմանագիր ստորագրեց Black Lodge լեյբլի խմբի հետ՝ 2005 թվականին։ Այդ ժամանակ էլ դուրս եկավ նրանց առաջին ալբոմը Primo Victoria։

2005 թվականի սկզբին խմբի մեջ մտավ դաշնակահար Դանիել Մյուրը։ Դրանից առաջ խմբի մենակատար Հոակիմ Բրոդենը համատեղեց ստեղնաշարի աշխատանքը համատեղեց երգեցողության հետ։

2005 թվականին կայացավ Sabaton խմբի համերգը Շվեդիայի սահմաններից դուրս։

 
Sabaton խումբը 2014 թվականին

Attero Dominatus, Metalizer խմբագրել

2006 թվականին դուրս եկավ Attero Dominatus ալբոմը, և խումբը ուղևորվեց իր առաջին եվրոպական շրջագայության։ Եվ չնայած շրաջագայությունը շարունակական չէր, այն եղավ այքան հաջող, որ երկրորդը նշանակվեց միանգամիս առաջինից հետո։ Խմբին մնաց միայն վերադառնալ Շվեդիա և համերգ անցկացներ 2006 թվականի Եվրատեսիլի հաղթող Lordi խմբի հետ։

Attero Dominatus տուրը շարունակվեց Շվեդիայում։ 2007 թվականին սկսում է նոր շրջագայությունը։ Այս անգամ Sabaton հանդես եկավ Therion և Grave Digger խմբերի հետ միասին։ Տուրը անցկացավ նաև այն երկրներում, որտեղ դրանից առաջ չէր անցկացել։

Երբ խումբը Therion և Grave Digger խմբերի հետ գտնվում էր շրջագայության մեջ, Black Lodge և Underground Symphony կազմակերպությունների միջև ընթացող բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին։ 2007 թվականին թողարկվեց նրանց Metalizer ալբոմը։

The Art of War խմբագրել

2007 թվականին թողարկվում է The Art of War ալբոմը։

2008 թվականի հունվարին խումբը վերադառնում է Abyss Studios, և սկսեցին աշխատել Թոմմի Տեգտգրենի հետ ձայնագրության համար։ Ձայնագրությանը մասնակցում է նաև պրոդյուսեր և երաժիշտ Փեթեր Տեգտգրենը (Hypocrisy, Pain և այլն), միքսերի ստեղծման համար։

2008 թվականի մայիսից մինչև 2009 թվականի դեկտեմբեր Sabaton խումբը անցկացրեց ավելի քան 160 համերգ՝ 20 երկրներում։ Խումբը ստացավ պատվավոր քաղաքացիություն լեհական կառավարությունից, շրջագայեց HammerFall և Dragonforce-ի հետ։

Coat of Arms խմբագրել

2009 թվականի վերջին խումբը թողարկում է իր նոր ալբոմը՝ Coat of Arms:

Երգերը և երաժշտությունները գրվել էին 2009 թվականին, իսկ 2010 թվականի հունվարին խումբը մեկնում է Abyss Studios, այս անգամ Փիթեր Թեգտգրենի հետ, իսկ հետո վերադարձավ ստուդիա, որը Sabaton-ում անվանում էին «արծվի բույն»։

2010 թվականի փետրվարին Ֆրեդերիկ Նորդստեմը, Էնդրյու Հեյբոլլի հետ համագործակցելով, թողարկում է նոր ալբոմ Sabaton խմբի հետ միասին՝ Boomtown ստուդիայում, որը ուղարկվում է Nuclear Blast:

2010 թվականի սեպտեմբերին Primo Victoria, Attero Dominatus, Metalizer, The Art of War ալբոմները վերահրատարակվեցին։ Նրանց մեջ հայտնվեցին նախկինում չհրապարակված երգեր և live-ձայնագրումներ։

2011 թվականի մայիսի 12-ին խումբը անցկացնում է իր առաջին համերգը Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգ, Սառցե ամրոց)։

 
Հուակիմ Բրոդենը Global East Rock Festival-ում

Carolus Rex, Swedish Empire Tour խմբագրել

2012 թվականի մարտի 31-ին պաշտոնապես հայտարարվեց, որ խմբի կազմը ենթարկվել է փոփոխման։ Նախկին կիթառիստներ Օսկար Մոնտելիուսի և Ռիկարդ Սւնդենայի, հարվածային Դանիել Մուլլբեկայի և դաշնակահար Դանիել Մյուրի փոխարեն խմբի մեջ մտան կիթառահար Քրիս Ռելանդը և Թոբբե Էնգլունդը, Ռոբբան Բեկը։

2012 թվականի ապրիլին թողարկվում է Metalus Hammerus Rex ժողովածուն, իսկ մայիսի 22-ին՝ 7-րդ ալբոմը Carolus Rex: Ալբոմը թողարկվեց անգլերեն և շվեդերեն լեզուներով։ Դեպի Եվրոպա շրջագայության ժամանակ խումբը նոր ալբոմի երգերը կատարում էին հիմնականում անգլերեն, իսկ Շվեդիայում հիմնականում՝ շվեդերեն։

2012 թվականի նոյեմբերին Ռոբբան Բեկը ժամանակավորապես դուրս է գալիս խմբից, որպեսզի ժամանակ հատկացնի իր նոր ծնված երեխային։ Նրա փոխարեն խմբի հետ շրջագայության է մեկնում Սնոի Շոուն[1]։

Metaltown ֆեստիվալում Փիթեր Թեգտրենը հանդես է գալիս խմբի հետ, որպես երկրորս վոկալիստ[2]։

Swedish Empire Live խմբագրել

2013 թվականին սեպտեմբերի 23-ին թողարկվում է խմբի երկրորդ համերգային ալբոմը՝ Swedish Empire Live-ը։ Այն բաղկացած է CD-ից, Blu-ray և DVD-սկավառակներից։ CD-սկավառակը ներառում է իր մեջ 2012 թվականի Վուդստոկի համերգի բոլոր երգերը, DVD-ին 70 էպիզոդ, խմբի եվրոպական տուրի մասին, իսկ Blu-ray-ը տեսանյութեր Գետբորգում, Օբերհաուզենում և Վուդստոկում կայացած համերգների մասին։

Նոյեմբերի 14-15-ին Metal Hammer Paradise փառատոնի ժամանակ խմբի հետ հանդես է գալիս նաև նրանց նոր թմբկահար՝ Հաննես Վան Դալը, Downthrust և Evergrey խմբերի նախկին թմբկահարը։

Heroes խմբագրել

2014 թվականի հունվարին հրապարակվեց "Heroes" ալբոմը, որը թողարկվեց 2014 թվականի մայիսի 16։

Խմբի կազմը խմբագրել

Անդամներ
  • Հոակիմ Բրոդեն (Joakim Brodén) — վոկալ, ստեղնաշարային(2005-2012), ռիթմ կիթառ[3], բաս կիթառ[4];
  • Պեր Սունդստրեմ (Pär Sundström) — բաս կիթառ, բեկ-վոկալ (2012);
  • Կրիս Ռելանդ (Chris Rörland) — ռիթմ կիթառ, բեկ-վոկալ;
  • Թոբբե Էնգլունդ (Thobbe Englund) — սոլո կիթառ, բեկ-վոկալ;
  • Հաննես Վան Դալ (Hannes Van Dahl) — հարվածային.
Նախկին անդամներ
  • Ռիչարդ Լարսոն (Richard Larsson) — հարվածային (1999-2001);
  • Ռիկարդ Սունդեն (Rikard Sundén) — ռիթմ կիթառ, բեկ-վոկալ (1999-2012);
  • Օսկար Մոնտելիուս (Oskar Montelius) — սոլո կիթառ, բեկ-վոկալ (1999-2012);
  • Դանիել Մուլբակ (Daniel Mullback) — հարվածային, բեկ-վոկալ[5] (2001-2012);
  • Դանիել Մյուր (Daniel Mÿhr) — ստեղնաշարային, բեկ-վոկալ (2005-2012);
  • Ռոբբան Բեկ (Robban Bäck) — հարվածային գործիքներ (2012-2013
Սեսիոն երաժիշտներ
  • Ռիչարդ Լարսոն (Richard Larsson) — հարվածային
  • Քեվին Փոլի (Kevin Foley) — հարվածային
  • Ռոբբան Բեկ (Robban Bäck) — հարվածային
  • Ֆրեդերիկ Լեկլեր (Frédéric Leclercq) — ռիթմ կիթառ, բեկ-վոկալ
  • Ուդո Դիրկշնայդեր (Udo Dirkschneider) — վոկալ[6];
  • Սնոյի Շոու (Snowy Shaw) — հարվածային (2012-2013), վոկալ[3]
  • Բիլլ Բուֆալո (Bill Buffalo) — հարվածային[3]

Ժամանակագրական աղյուսակ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

Տարի Ալբոմ Դիրք
SWE
[7]
AUT
[8]
FIN
[9]
GER
[10]
NOR
[11]
SWI
[12]
2005 Primo Victoria 43
2006 Attero Dominatus
  • Թողարկում։ 2006 թվականի հուլիսի 28
  • Լեյբլ։ Black Lodge Records
16
2007 Metalizer
  • Թողարկում։ 16 марта 2007
  • Լեյբլ։ Black Lodge Records
21
2008 The Art of War
  • Թողարկում։ 2008 թվականի մայիսի 30
  • Լեյբլ։ Black Lodge Records
5
2010 Coat of Arms
  • Թողարկում։ 2010 թվականի մայիսի 21
  • Լեյբլ։ Nuclear Blast
2 71 17 19 33
2012 Carolus Rex
  • Թողարկում։ 2012 թվականի մայիսի 22
  • Լեյբլ։ Nuclear Blast
2 23 9 7 21 19
2014 Heroes
  • Թողարկում։ 2014 թվականի մայիսի 16
  • Լեյբլ։ Nuclear Blast
- - - - - -

Դեմո հավաքածու խմբագրել

Լավագույն երգերի հավաքածու խմբագրել

Տեսահոլովակային ալբոմներ խմբագրել

Տեսահոլովակներ խմբագրել

Սինգլեր խմբագրել

Համերգային ձայնագրություններ խմբագրել

  • Sweden Rock Festival 2005 (Primo Victoria);
  • Masters of Rock 2007 (Primo Victoria);
  • Masters of Rock 2008 (40:1);
  • Live in Rockstad 2008 - https://www.youtube.com/watch?v=W5QjLPuMsp8 ;
  • Graspop Metal Meeting 2008;
  • Wacken Open Air 2008;
  • Bloodstock Open Air 2009;
  • Sweden Rock Festival 2010 (Cliffs of Gallipoli);
  • Graspop Metal Meeting 2010;
  • Hellfest Summer Open Air 2010 (Coat of Arms);
  • Summer Breeze Festival 2010 (Cliffs of Gallipoli);
  • Masters of Rock 2010 (Price of a Mile, Aces in Exile);
  • Live in Poland 2010 (40:1);
  • Graspop Metal Meeting 2012;
  • Sweden Rock Festival 2012;
  • Masters of Rock 2012 (Carolus Rex, Far From the Fame);
  • Woodstock Festival 2012 - https://www.youtube.com/watch?v=UZsuiKKsJRM ;
  • Live in Oberhausen 2012 - https://www.youtube.com/watch?v=9RTeX-MgpCA ;
  • Live in Gothenburg 2012 - https://www.youtube.com/watch?v=B-Bi1BApyVI ;
  • Live in London 2012;
  • Bloodstock Open Air 2013;
  • Wacken Open Air 2013;
  • Sabaton Cruise 2013 (Swedish Pagans).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sabaton - Swedish Empire Tour 2012 - Part 25
  2. Metaltown 2012
  3. 3,0 3,1 3,2 The Book of Heavy Metal
  4. Исполнение песни «40:1»
  5. «Wolfpack» երգի կատարումը
  6. Rockstad Falun 2011 udo-sabaton.MTS - YouTube
  7. «Sabaton Swedish Charts». swedishcharts.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  8. «Sabaton Austrian Charts». austriancharts.at. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  9. «Sabaton Finnish Charts». finnishcharts.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  10. «SABATON: New Album Cracks German Top 20 - June 1, 2010». blabbermouth.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  11. «Sabaton VG-lista». norwegiancharts.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  12. «Sabaton Hitparade». hitparade.ch. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել