Բացել գլխավոր ցանկը

Օդդ Հասսել (նորվ.՝ Odd Hassel, մայիսի 17, 1897(1897-05-17)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - մայիսի 11, 1981(1981-05-11)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի ֆիզիկա-քիմիկոս։ Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1933): Օսլոյի համալսարանի պրոֆեսոր (1934-1964)[5]: Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1969):

Օդդ Հասսել
Odd Hassel.jpg
Ծնվել էմայիսի 17, 1897(1897-05-17)[1][2]
Քրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էմայիսի 11, 1981(1981-05-11)[1][2] (83 տարեկանում)
Քրիստիանիա, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունֆիզիկական քիմիկոս, քիմիկոս, համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Նորվեգիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՕսլոյի համալսարան և Հումբոլդտի համալսարան
ՊարգևներՖրիտյոֆ Նանսենի ակնառու վարպետության պարգև Գուներուսի մեդալ The Norwegian Chemical Society Guldberg-Waage Medal? Քիմիայի Նոբելյան մրցանակ[3][4] Սուրբ Օլաֆի շքանշան Հարյուրամյակի մրցանակ և Fellow of the Royal Society of Chemistry?

ԿենսագրությունԽմբագրել

Օդդ Հասսելը ծնվել է Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո), գինեկոլոգ Էրնստ Հասսելի և Մաթիլդե Կլավենեսի ընտանիքում: 1915-1920 թվականներին սովորել է Օսլոյի համալսարանում[5]՝ ուսանելով մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա: Կրթությունը շարունակել է Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում: Մյունխենում աշխատել է Կազիմիր Ֆայանսի լաբորատորիայում[6]: Այստեղ աշխատելու ընթացքում հայտնաբերել է լույսի կլանման ինդիկատորները: Բեռլին տեղափոխվելուց հետո աշխատել է Կայզեր Վիլհելմի գիտական միությունում, որտեղ սկսել է հետազոտել ճառագայթային բյուրեղագրություն[7]: Ֆրից Հաբերի օգնությամբ հետազոտության համար ստացել է Ռոքֆելերի կրթաթոշակ: 1924 թվականին դոկտորի կոչում է ստացել Բեռլինի համալսարանից, այնուհետև տեղափոխվել է Օսլոյի համալսարան, որտեղ աշխատել է 1925-1964 թվականներին: 1934 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[8]:

Նոբելյան մրցանակԽմբագրել

Քիմիայի Նոբելյան մրցանակ (1969, անգլիացի քիմիկոս Դերեկ Բարտոնի հետ համատեղ):

ԳրականությունԽմբագրել

  • Oakes, E. (2002). A to Z of Chemists. Facts on File Science library : Notable scientists. New York: VB Hermitage. ISBN 0-8160-4579-8.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել