Լույսի սպեկտրը NaCl-ի բյուրեղացանցում,
F-կենտրոնավ

Լույսի կլանում, նյութի միջով անցնելիս լույսի ինտենսիվության նվազում, պայմանավորված է նյութի հետ լույսի փոխազդեցության պրոցեսներով։ Լույսի կլանումը տարբեր նյութերում տարբեր է[1]: Լույսի կլանումը կարող է առաջ բերել՝

  • նյութի տաքացում,
  • իոնացում, ատոմների կամ
  • մոլեկուլների գրգռում,

սրանք լուսաքիմիական պրոցեսներ են, այսինքն՝ կլանման հետևանքով լուսային էներգիան կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների կամ վերածվել սպեկտրային այլ բաղադրություն ունեցող երկրորդային ճառագայթման էներգիայի։ Լույսի կլանումը հիմնականում պայմանավորված է նյութերի ատոմների և մոլեկուլների կազմով[2][3][4]:

Արտանետումների սպեկտրը երկաթ

Լույսի կլանումը չպետք է նույնացնել լույսի ցրման հետ, որի դեպքում նույնպես տեղի է ունենում լույսի ինտենսիվության նվազում, սակայն այն չի ուղեկցվում վերոհիշյալ պրոցեսներով։ Լոիյսի կլանումը ուսումնասիրել է նաև Ֆրանգոֆերը 1814-1815 թվականներին։ Կլանման հետևանքով լույսի ինտենսիվության նվազումը նկարագրվում է Բուգեր-Լամբերտ-Բերի օրենքով։

Լույսի կլանման երևույթԽմբագրել

 
Լույսի կլանումը նկատվում է Հաբլ տիեզերական աստղադիտարանից

Լույսի կլանման երևույթը բնութագրող հիմնական մեծությունը կլանման գործակիցն է, որը կախված է լույսի հաճախականությունից, այդ կախումն արտահայտվում է կլանման սպեկտրով։ Միատոմ նոսր գազերի կլանման սպեկտրը բնորոշվում է կլանման կտրուկ գծերով, որոնց լայնությունը հաճախ հասնում է անգստրեմի հարյուրերորդական մասերի։ Այդ գծերը համապատասխանում են ատոմի էլեկտրոնների սեփական տատանումների հաճախականություններին։

Բազմատոմ գազերի կլանման սպեկտրԽմբագրել

Բազմատոմ գազերի կլանման սպեկտրը շատ ավելի բարդ է. առանձին գծերի փոխարեն դիտվում են մեծ թվով խիտ դասավորված գծերի խմբեր (այսպես կոչված շերտավոր սպեկտր)։

Պինդ մարմինների և հեղուկների կլանման սպեկտրներԽմբագրել

Պինդ մարմինների և հեղուկների կլանման սպեկտրները տալիս են կլանման լայն շերտեր։ Սպեկտրի տեսանելի մասում կլանման ընտրողունակությամբ (սելեկտիվություն) է պայմանավորված մարմինների գույնը։ Լույսի կլանման երևույթն օգտագործվում է նյութի կառուցվածքի ուսումնասիրման, նյութերի քիմիական վերլուծության (կլանման սպեկտրային վերլուծություն) համար։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ельяшевич М. А. Спектры оптические // Физическая энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — Т. 4. Пойнтинга—Робертсона эффект — Стримеры. — С. 628-629. — 704 с. — 40 000 экз. — ISBN 5-85270-087-8
  2. Modern Spectroscopy (Paperback) by J. Michael Hollas ISBN 978-0-470-84416-8
  3. Symmetry and Spectroscopy: An Introduction to Vibrational and Electronic Spectroscopy (Paperback) by Daniel C. Harris, Michael D. Bertolucci ISBN 978-0-486-66144-5
  4. Spectra of Atoms and Molecules by Peter F. Bernath ISBN 978-0-19-517759-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 472