Օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարում

Օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարում (ՕԿԱԽ) Կլաստեր C խմբին պատկանող անձնային խանգարում է, որն ուղեկցվում է կանոնավորության, կոկիկության և պերֆեկցիոնիզմի գերպահանջով։ Ախտանիշները հիմականում ի հայտ են գալիս, երբ անձը հասնում է հասունացման տարիքին և վերջիններս տեսանելի են դառնում շատ տարբեր իրավիճակներում։

օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարում
ՕԿԱԽ-ի ախտանիշներից է ուշադրությունը մանրուքներին
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-10F60.5
ՀոմանիշներԱնանկաստիկ անձնային խանգարում[1]
Տարբերակիչ ախտորոշումօբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, անձնային խանգարում, նյութերի օգտագործման խանգարում, անձնային խամգարում՝ մեկ այլ բժշկական վիճակի պատճառով[2]
Բուժումհոգեթերապիա
Սկիզբըպատանեկությունից մինչև վաղ հասունացում[2]
Հանդիպման հաճախականություն3%-ից 8% հաճախականություն համայն բնակչության մեջ
 Obsessive compulsive personality disorder Վիքիպահեստում

Ենթադրվում է, որ ՕԿԱԽ-ի պատճառը ժառանգակական և բնապահպանական գործոնների համակցությունն է, այն է՝ կապվածության հանգեցնող խնդիրները։

Սա հստակ տարբերվում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումից (ՕԿԽ), և այս երկուսի միջև կապը վիճելի է։ Որոշ ուսումնասիրություններ այս երկու խանգարումների միջև գտել են համակցվածության բարձր գործակիցներ՝ չնայած մյուսները ցույց են տվել դրան հակառակ համակցվածության չնչին գործակիցներ։ Արտաքին նմանությունները երկու խագարումների մոտ էլ կարող են համընկնել, ինչպիսիք են օրինակ՝ կոշտ, ծիսակատարողական վարքագծի դսևորումները։ Վերաբերմունքը դեպի վարքագծի նման դրսևորումները անհատական է և տարբերվում է երկու հիվանդությունների դեպքում էլ։ ՕԿԽ ունեցող մարդկանց դեպքում վարքագիծը էգոդիստոնիկ է[3]՝ անցանկալի և ինքնաբուխ՝ դառնալով տագնապ առաջացնող և ինքնաբուխ մտքերի արդյունքը։ Մյուս կողմից՝ ՕԿԱԽ ունցեղ անձիք, որոնք էգոսինտոնիկ են՝ անձն ընկալում է դրանք իբրև բանական և անհրաժեշտ երևույթներ, օրինակ՝ ժամանակացույցի նկատմամբ խիստ կապվածությունը, կառավարելու պահանջը կամ էլ կատարելության հասնելու պահանջմունքները։ ՕԿԱԽ-ը մեծապես կապված է անձնային այլ խանգարումների հետ․ աուտիզմի սպեկտրը, սնման խանգարումներ[4], տագնապային, տրամադրության խանգարումներ և նյութերի օգտագործման խանգարումներ։

Նշված խանգարումն ամենատարածված անձնային խանգարումն է Միացյալ Նահանգներում, և այն երկու անգամ ավելի շատ ախտորոշվել է տղամարդկանց, քան կանանց մոտ՝ չնայած որ կա փաստ, որն ապացուցում է, որ հիվանդության տարածվածությունը երկու սեռերի միջև հավասար է։

Նշաններ և ախտանշաններ խմբագրել

Օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարումը բնորոշվում է կանոների, ցանկերի, ժամանակացույցների և կարգուկանոնի նկատմամբ արտահայտվող գերպահանջով, պերֆեկցիոնիզմին հասնելու պահանջմունքը, որը միահյուսվում է արդյունավետությանն ու առաջադրվող խնդիրները լուծելու կարողությամբ, այն այստիճան նվիրվածությունն արտադրողականությանը, որը խանգարում է միջանձնային հարաբերություններին և ազատ ժամանակին, կոշտություն ու նախանձախնդրություն բարոյականության և էիթկային վերաբերող հարցերում, անընդունակությունը պարտականությունները կամ գործն այլոց վստահելու, սահմանափակ գոծունեության ծավալում միջանձնային հարաբերություններում, զգացմունքների և աֆեկտի սահմանափակ արտահայտում, կարիքը այլոց միջավայրի և անձի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու։

Որոշ ՕԿԱԽ-ի նշաններ կայուն են ու հաստատուն, մինչդեռ մյուսներն անկայուն են։ Կատարելության նկատմամբ կանոնավորության և կատարելության հասնելու մոլուցքը, առաջադրանքները ուրիշներին փոխանցելու դժկամությունը և հաստատակամությունն ու համառությունը կայուն ախտանշաններ են։ Մյուս կողմից՝ այն ախտանշանները, որոնք մեծ հավանականությամբ պետք է փոխվեին ժամանակի ընթացքում, ժամանակի անիմաստ վատնում էին և արդյունավետությանն ավելորդ նվիրվածություն[5]։ Ախտանիշների կայունության մեջ, խանգարման վարքագծի տեսանկյունից, արդյունքում նման հակասությունը կարող է շփոթության մատնել։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել 58% նվազման գործակից տասներկու ամսվա ցիկլից հետո, մինչդեռ մյուսները փաստում են, որ ախտանիշները կայուն են և կարող են վատթարանալ տարիքի հետ։

Ուշադրություն կարգուկանոնին և կատարելությանը խմբագրել

ՕԿԱԽ ունեցող մարդիկ հակված են վերահսկողության տակ պահել իրենց միջավայրերը, բավարարելով վերհսկելու այս պահանջմունքը։ Նրանց սկսում են մտահոգել չնչին մանրունքներ, ցանկեր, ընթացակարգեր, կանոններ և ժամանակացույցեր։ Նման մոլուցքների պատճառով անտեսում են առաջադրանքի հիմնական բնույթը։ Օրինակ՝ ՕԿԱԽ-ով տառապող մարդը կարող է ժամանակացույց ստեղծել տունը մաքրելու համար, հետո որոշել, որ առաջինը պետք է ավարտին հասցնել ավելի շատ ժամանակ խլող առաջադրանքները, հետո կարող են վճռել առաջադրանքները այբենական կարգով դասավորել։ Հաջորդիվ՝ կարող են որոշել պլանավորել, ինչպես են յուրաքանչյուր առաջադրանք ամբողջականացնելու՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մանրուք ամենայն բծախնդրությամբ և այսպես այնքան, մինչև ժամանակի զգալի մասը՝ օրակարգը կատարելագործելու վրա հատկացնելով, սպառեն և տունը մաքրելուն հատկացված ժամանակը։

Մանրուքների և կանոնների նկատմամբ նման մտահոգությունը մարդուն անկարող է դարձնում վստահել առաջադրանքներն ու պատասխանատվությունները այլոց, մինչև որ վերջիններս չընդունեն առաջադրանքների կատարման իրենց իսկ եղանակը, քանի որ կարծում են, որ ինչ-որ բան անելու միայն մեկ ճիշտ եղանակ կա։ Նրանք համառորեն պնդում են, որ առաջադրանքները կատարվեն միայն ու միայն իրենց ուզած եղանակով և կարող են ամենայն ուշադրությամբ վերահսկել մարդկանց թիմային աշխատանք կատարելիս։ Նրանք հիասթափվում են, երբ այլ մարդիկ առաջարկում են երկընտրանքային տարբերակներ։ Նման խանգարում ունեցող անձը կարող է մերժել օգնության ձեռքը, անգամ այն դեպքում, երբ ամբողջապես դրա կարիքն է զգում, քանի որ կարծում է՝ միայն իրքը կարող է ինչ-որ բան ճշգրտությամբ անել։

ՕԿԱԽ ունցող մարդիկ տարված են կատարելության պահպանմամբ։ Պերֆեկցիոնիզմը և չափազանց բարձր սահմանված չափանիշներ գործում են ի վնաս իրենց և իրենց նպատակակետերի ու առաջադրանքերի իրագործման շրջանականերում, կարող են հետաձգումների և ձախողումների պատճառ դառնալ։ Յուրաքանչյւոր ձախողում ընկալվում է որպես մեծ աղետ, որը կարող է ապականել իրենց բարի համբավն ամբողջ կյանքի կտրվածքով։ Օրինակ՝ մարդիկ կարող են համալսարանի համար շարադրություն գրել, և կարծելով, որ այն չի հասնում "կատարելության"՝ նրանք շարունակում են նորից գրել, մինչև վերջնաժամկետը բաց են թողնում ի վերջո։ Նրանք կարող են երբեք էլ չավարտել շարադրությունը իրենց իսկ սահմանած բարձր չափանիշների պատճառով։ Նման մարդիկ անտեղյակ են, որ ուրիշները կարող են զայրանալ և ձանձրանալ այս վարքի շարունակական ուշացումներից և անախորժություններից։ Հետագայում աշխատանքային հարաբերությունները կարող են լարվածության աղբյուր հանդիսանալ։

 
Նվիրվածությունն արտադրողականությանը ՕԿԱԽ-ի ուսումնասիրված ախտանիշներից է

Նվիրվածություն արտադրողականությանը խմբագրել

ՕԿԱԽ-ով տառապող անհատներն իրենց ամբողջապես նվիրում են աշխատանքին և արտադրողականությանը՝ միջանձնային հարաբերությունների և հանգստի հաշվին։ Նման վարքագիծը չի կարող հաշվի առնել տնտեսական անհրաժեշտությունը՝ ինչպիսին աղքատությունն է։ Կարող են կարծել՝ բավարար ժամանակ չունեն հանգստի համար, բայց ամենից առաջ պետք է առաջնահերթությունը զիջեն աշխատանքին։ Նրանք գուցե դժվարանան հանգստի մեկնել և նույնիսկ եթե ամրագրեն իերնց հանգիստը, կարող են այնքան հետաձգել մինչև վերջնական չեղարկումը։ Նրանց կարող է անհարմարություն պատճառել հանգստի մեկնումը և ինչ-որ բան իրենց հետ կտանեն, որպեսզի կարողանան աշխատել։ Նրանք ընտրում են կազմակերպված և կառուցվածքային նախասիրություններ և դրանց մոտենում են կատարյալ աշխատանք պահանջող լուրջ խնդիրների։ Արտադրողականության նվիրվածությունն էլ ՕԿԱԽ-ն է, չնայած որ հստակ տարբերակվում է աշխատանքային կախվածությունից։ ՕԿԱԽ-ն անվերահսկելի է և էգոսինտոնիկ, մինչդեռ աշխատանքային կախվածությունը անվերահսկելի է ու էգոդիստոնիկ և դրանով տառապող անհատը կարող է հեռացման նշաններ ցույց տալ[6]։

Կոշտություն խմբագրել

ՕԿԱխ ունցող անհատները չափազանց պարտաճանաչ են, բծախնդիր, աննկուն և բարոյականությանն ու էթիկային, ինչպես և կյանքի այլ բնագավառներին առնչվող հարցերում անբեկանելի։ Նրանք կարող են իրենց և մյուսներին ստիպել որդեգրել կոշտ բարոյական նորմեր և դրանց կատարման խիստ չափանիշներ։ Նրանք ինքնաքննադատ են և խստապահանջ իրենց սխալների նկատմամբ։ Նման ախտանիշները հաշվի են առնվում կամ առաջանանում են ելնելով անհատի կրոնական կամ մշակութային պատկանելիությունից։ Նրանց աշխարհընկալումը բևեռացված է և երկփեղկ, որտեղ ճշտի և սխալի միջև բացակայում է մոխրագույն տարածքը։ Ամեն անգամ նման երկփեղկ աշխարհընկալումը չի կարող համապատասխանել իրավիճակին, որն էլ առաջացնում է միջանձնային հակասություն, քանզի վիճարկվում են անհատի պերֆեկցիոնիստական հակումները[7]։

Նման խանգարում ունեցող մարդիկ տարված են ամեն ինչ «ճիշտ և ստույգ» անելու մոլուցքով այն աստիճան, որ դժվարություններ են ունենում այլոց մտքերը, գաղափարները և արժեքները հասկանալու և գնահատելու մեջ, հատկապես՝ բարոյականությանն ու քաղաքականությանն ուղղված հարցերում։

Զսպված հույզեր և միջանձնային գործունեություն խմբագրել

Այս խանգարմամբ անհատները կարող են ցույց տալ աննշան կապվածություն և ջերմություն. նրանց հարաբերություններն ու խոսքը հակված է ունենալու ֆորմալ և մասնագիտական մոտեցում, և նույնիսկ սիրելիների նկատմամբ ցույց է տրվում քիչ զգացունքայնություն, ինչպես օրինակ՝ օդանավակայանում կամ գնացքի կայարանում նշանակալից մեկին ողջունելը կամ գրկախառնվելը։

Նրանք չափազանց զգույշ են իրենց միջանձնային հարաբերություններում։ Ունեն թույլ արտահայտված ինքնաբուխություն այլոց հետ շփման մեջ՝ վստահ լինելով, որ իրենց խոսքը հետևում է կոշտ և խիստ չափանիշներին՝ ավելորդ անգամ մանրակրկիտ ուսումնասիրելով այն։ Նրանք մաքրում են իերնց խոսքն ամոթալի և անկատար արտասանությունից և, որի համար, չափազանց ցածր նշաձող են սահմանում։ Եվ ավելի են իջեցնում նշաձողի սահմանը երբ հաղորդակցվում են իրենց վերդասի կամ հասարակակական բարձր դիրք ունեցող անձի հետ։ Հաղորդակցությունը դառնում է ավելի ժամանակատար և հյուծող, և նրանք սկսում են առհասարակ խուսափել դրանից։ Մարդիկ դիտարկում են նրանց իբրև սառը անհատներ և արդյունքում՝ մեկուսացված։

Հուզականության սահմանափակման կարիքը պաշտպանական մեխանիզմն է՝ ստեղծված կարգավորելու իրենց հույզերը։ Նրանք ունակ են դուրս մղելու հույզերն իրենց հիշողություններից և կարգավորելու վերջիններս իբրև փաստերի և տվյալների գրադարան․ հիշողությունները մտավորականացվում և ռացիոնալացվում են իրենց զգացած փորձառությունների փոխարեն։ Սա օգնում է նրանց խուսափել անսպասելի հույզերից և զգացումներից և թույլ է տալիս մնալ վերահսկման տակ։ Նման անձիք սեփական անձի ուսումնասիրությունը դիտարկում են որպես ժամանակի վատնում, պաշտաշանողական մոտեցում են ցույց տալիս զգացմունքային մարդկանց։

Միջանձնային վերահսկողություն խմբագրել

ՕԿԱԽ ունեցող անձիք գիտակցականի շարունակականության բացարձակ ծայրահեղության գոտում են։ Մինչդեռ նման պարտաճանաչությունը ընդհանուր առմամբ ցանկության վրա հիմնված բնավորության գիծ է, որի չափազանցված արտահայտումը ՕԿԱԽ-ով տառապող մարդկանց մոտ հանգեցնում է միջանձնային խնդիրների։ ՕԿԱԽ-ով անհատները ներկայանում են իբրև գերվերահսկվող և այն տարածվում է այլ մարդկանց հետ ձևավորած հարաբերությունների վրա։ ՕԿԱԽ ունեցող անահտները հաճախ են հիշատակում իշպանությունն ու կաննոները։ Այս խանգարումն ունեցող անձիք կարող են և պատժել նրանց, ովքեր խախտում են իրենց խստորեն սահմանված չափորոշիչները։ Մնացածի տարբերությունները հավատքում կամ վարքագծում ընդունելու անկարողությունը հաճախ հանգեցնում է աղմկոտ վիճաբանության և վերահսկող հարաբերությունների աշխատակիցների, ամուսինների ու երեխաների հետ[8]։

Միլոնի ենթատեսակներ խմբագրել

Թեոդոր Միլոնը իր՝ «Անձնային խանգարումները ժամանակակից կյանքում» գրքում, նկարագրում է օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարման 5 տեսակ, որոնք սեղմելով դարձնում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում[9]։

Գիտակցական կոմպուլսիվ Միլոնը ներկայացնում է նրանց իբրև գիտակցական կոմպուլսիվ հատկություններ ունեցողների, քանի որ ներկայացնում են կոմպուլսիվ անձնային խանգարման կախյալ անձնային ձևը։ Նրանք՝ կոմպուլսիվ գիտակցականի կրողները, տեսնում են իրենց որպես օգնող, համագործակցող և կոմպրոմատ մեկի։ Նրանք ցածրացնում են իրենց նվաճումներն ու կարողությունները և իրենց ինքանվստահության հիմքը դնում ուրիշների կարծիքի և սապսումների վրա։ Սա կոմպենսացնում է նրանց անվստահության և անկայունության զգացումները։ Նրանք կարծում են, որ սխալ գործելը կամ պերֆեկցիոնիզմին չհասնելը կբերի լքվածության և քննադատության։ Նման մտածելակերպը պատճառ է դառնում հուսահատության անվերջ զգացումների և իրենց աշխատանքը չգնահատելու կարողությանը[9]:{{{1}}}։

Պյուրիտանական կոմպուլսիվ Պյուրիտանական կոմպուլսիվը պարանոյայի և կոմպուլսիվ հատկությունների խառնուրդ է։ Նրանք ունեն սուր միջանձնային ազդակներ, որոնք, կրոնի գործածման միջոցով, աղմկահարույց կերպով հակադարձում են։ Նրանք շարունակ պայքարում են իրենց ազդակների և սեռական մղումների դեմ՝ համարելով իռացիոնալ։ Նրանք փորձում են ազատվել և զսպել սեփական ցանկությունները՝ որդեգրելով անտարբեր և մեկուսացած կենսակերպ։ Իրենց թշնամանքն արտահայտելու համար ստեղծում են իրենց թշնամուն, օրինակ՝ «անհավատները» կամ «ծույլ մարդիկ»։ Նրանք պաշտպանողական վերաբերմունք են ցուցաբերում, մոլեռանդորեն կամ նախանձախնդրորեն վերբերվում ուրիշներին։ Նրանց համոզմունքները բևեռացված են «բարու» և «չարի» միջև[9]:231։

Բյուրոկրատական կոմպուլսիվ Բյուրոկրատական կոմպուլսիվը հարկադարանքի հետ մեկտեղ ցուցադրում է նարցիստիկ հատկություններունների նշաններ։ Նրանք ավանդույթի, արժեքների և բյուրոկրատիայի չեմպիոններ են։ Նրանք մեծ հոգատարությամբ են վերաբերում կազմակերպություններին, որոնք ենթարկվում են հիերարխիային և սփոփանք են գտնում ստորադասների և վերադասների որոշիչ դերերում, նաև ակնհայտ ակլնկալիքներում ու պատասխանատվություններում։ Նրանք անհատականությունը բխում է աշխատանքից և ստեղծում ջանասիրության, հուսալիության պատկերը, իրենց հաստատության նկատմամբ պարտավորությունը։ Նրանք կարող են օգտագործել իրենց ուժն ու հասարակական դիրքը իրենց ստորադասներին վախի և հնազանդության ենթարկելու նպատակով, եթե խստորեն չեն հետևում իրենց կանոններին և ընթացակարգերին՝ հաճույք ստանալով նման վարմունքով ձեռք բերած վերահսկողության և իշխանության զգացումից[9]:233։

Խնայող կոմպուլսիվ Խնայող կոմպուլսիվը բնույթով կուտակող և տիրապետող է, այսպիսով իսկ՝ վարքագծով նմանություններ գտնում շիզոիդ անձնային խանգարմանը բնորոշ հատկություններում։ Նրանք եսասեր են, խղճուկ և կասկածամիտ ուրիշների մտադրությունների նկատմամբ՝ կարծելով, որ ուրիշները կարող են յուրացնել իրենց ունեցվածքը։ Նման վարվելաձևի պատճառ կարող են հանդիսանալ ծնողները, որոնք անկատար են թողել երեխայի իղձերն ու ցանկությունները՝ փոխարենն ապահովելով առաջին անհրաժեշտության իրերով, այդպիսով իսկ երեխայի մոտ զարգացնելով գերպաշտպանական մոտեցում իր իրերի նկատմամբ՝ հաճախ լինելով ինքնաբավ և մեկուսացված մյուսներից։ Օգտագործելով նման պաշտպանական վարքագիծ՝ նրանք կանխում են իրենց ցանկությունների, ինձերի և անկատարությունների ջրի երես դուրս գալը[9]:233։

Շփոթված կոմպուլսիվ Կոմպուլսիվ անհատականության նման կերապարը բացասական և կոմպուլսիվ վարաքագծի խառնուրդ է։ Երկընտրանքի առջև կանգնելով՝ նրանք ձգձգում են և ամեն հնարավոր միջոցով փորձում կանգնեցնել որոշումը։ Նրանք մշտական հակամարտության մեջ են իրենց ցանկությունների և կամքի միջև և կարող են վարել ինքնախորտակման վարքագիծ և ինքնախոշտանգումների գնալ. ամենը միջանձնային աբխումնեը լուծելու համար։ Նրանց անհատականությունն անկայուն է, իսկ իրենք՝ անվճռական[9]:235։

Պատճառ խմբագրել

ՕԿԱԽ-ն պատճառը ենթադրում է իր մեջ ներառել ժառանգական և շրջակա միջավայրին առնչվող գործոնների համակցությունը։ Հստակ ապացույց կա պաշտպանելու այն տեսությունը, որ ՕԿԱԽ-ն ժառանգական կերպով փոխանցվում է, այնուամենայնիվ, ժառանգական գործոնների արդիականությունն ու ազդեցությունը ուսումնասիրությունների արդյունքում տատանվում է 27%-ից մինչև 78%։ Շատ քիչ ուսումնասիրություններ են գործ ունեցել խանգարման ժառանգականության մեջ ներգրավված այդ հատուկ գենի հետ, և շատ ավելի ուսումնասիորւթյուններ էլ հարկավոր են հաստատելու ճշգրիտ գեները։ Այլ ուսումնասիրություններ ընդհանուր գծեր են գտել կապվածության տեսության և ՕԿԱԽ-ի զարգացման միջև։ Համաձայն այս վարկածի ՕԿԱԽ ունոցող մարդիկ երբեք չեն զարգացրել կապվածության հուսալի վարքագիծ՝ ունենալով գերիշխող ծնողներ, որոնք դրսևորել են նվազագույն հոգատարություն և չեն կարողացել զարգանալ կարեկցորեն և զգացմունքայնորեն։

Ախտորոշում խմբագրել

ԱՎՀ-5 խմբագրել

Հոգեկան հիվանդություններրի ախտորոշման և վիճակագրական հաշվառման ձեռնարկի հինգերորդ հրատարակությունը (լայնորեն տարածված ձեռնարկ՝ նվիրված հոգեկան հիվանդությունների ախտորոշմանը, օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարումը զետեղում է 2-րդ բաժնում՝ «անձնային խանգարումներ» գլխում և որակում այն իբրև «կանոնավորության, պերֆեկցիոնիզմի, հոգեկան և միջանձնային վերահսկողության նկատմամբ հակման համընդհանուր օրինակ՝ զիջողականության, բացահայտման և արդյունավետության զոհաբերման շնորհիվ»։ ՕԿԱԽ-ն ախտորոշվում է միայն այն դեպքում, երբ ութ չափանիշներից չորսը համընկնում են։

Ախտորոշման այլընտրանքային նախատիպ խմբագրել

ԱՎՀ-5-ը նաև իր մեջ ներառում է ախտորոշման չափանիշների այլընտրանքային խումբ՝ ըստ յուրաքանչյուր տարածական նախատիպի անձնային խանգարումների հայեցակարգի։ Համաձայն նշված չափանիշների՝ անձը ձեռք է բերում տվյալ խանգարումը, երբ նրա անհատականության գորառույթների չորս ոլորտներից երկուսում նկատվում է վատթարացում, և երբ չորս պաթոլոգիական հատկանիշներից երեքն առկա են, որոնցից մեկն անպայման պետք է լինի անբեկուն պերֆեկցիոնիզմը։

Անձնային խանգարման դեպքում հիվանդը մշտապես պետք է համապատասխանի համընդհանուր C չափանիշին G-ի միջոցով՝ ըստ որի հիվանդի կողմից արտահայտվող հատկանիշներն ու ախտանիշները պետք է կայուն լինեն և ժամանակի հանդեպ անփոփոխ՝ առնվազն պատանեկության կամ վաղ հասունության մուտքով, տեսանելի տարբեր իրավիճակներում, որոնք չեն առաջացել այլ հոգեկան խանգարումների պատճառով, առաջացման պատճառ չեն հանդիսացել նյութերը կամ բժշկական վիճակը և անկանոն են՝ ի համեմատ անձի զարգացման փուլի և մշակութային/կրոնական պատկանելիության։

Դիֆերենցիալ ախտորոշում խմբագրել

ԱՎՀ-ում կան մի քանի հոգեկան հիվանդություններ, որոնք նշված են որպես ՕԿԱԽ-ի դիվերենցիալ ախտանիշներ։

  • Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում։ ՕԿԽ և ՕԿԱԽ-ն ունեն նման անվանումներ, որը կարող է շփոթության պատճառ դառնալ, սակայն, ՕԿԽ-ն կարելի է հեշտությամբ տարբերակել ՕԿԱԽ-ից իր իրական մոլուցքների և հարադրանքների միջոցով։
  • Կուտակման խանգարում։ Կուտակման խանգարման ախտորոշումը դիտարկվում է միայն այն դեպքում, երբ դրսևորվում է կուտակման վարքագիծ, որը անձի գործունեության մեջ հանգեցնում է լուրջ խանգարումների, ինչպես օրինակ՝ ավելորդ կուտակումների պատճառով սենյակ մտնելու անընդունակություն։
  • Նարցիստիկ անձնային խանգարում։ Նարցիստիկ անձնային խանգարմամբ տառապող անհատները կարող են կարծել՝ իրենք կատարյալ են և, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող լինել նույնքան «կատարյալ» կամ «ճիշտ», նարցիստիկ անձնային խանգարում ունեցող մարդիկ հիմնականում կարծում են, թե իրենք հասել են այդ կատարելությանը և ավելին նվաճելու տեղ չունեն, մինչդեռ ՕԿԱԽ-ով տառապող մարդիկ չեն հավատում, որ կատարելության են հասել և ինքնաքննադատ են։ ՆԱԽ-ով տառապող մարդիկ հակված են լինելու ավելի ժլատ և փոքրոգի, այնուամենայնիվ, նրանք սովորաբար առատաձեռն են դառնում, երբ ծախսում են իրենց վրա, ի տարբերություն ՕԿԱԽ ունեցող մարդկանց, որոնք կուտակում են գումարը և ժլատորեն վերաբերվում իրենց և մնացածին։
  • Հակասոցիալական անձնային խանգարում։ Նույն կերպով անհատները հակասոցիալական անձնային խանգարմամբ առատաձեռն ու ժլատ չեն իրենց շրջապատի նկատմամբ, չնայած որ մեծամասամբ պարփակված են իրենց մեջ և հաճախ անխոհեմ են գտնվում իրենց ծախսերում։
  • Շիզոիդ անձնային խանգարում։ Ե՛վ շիզոիդ անձնային խանգարումը, և՛ օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանագրումը կարող են դրսևորել սահմանափակ արտահայտված հուզականություն և սառնություն, սակայն ՕԿԱԽ-ի դեպքում վերջինս ցուցադրվում է վերհսկվող վարքագծի շնորհիվ, մինչդեռ ՇԱԽ-ի պարագայում այն ի հայտ է գալիս հույզերը ամբողջապես արտահայտել չկարողանալու և հուզականություն չդրսևորելու հետևանքով։
  • Անձնային այլ հատկանիշներ։ Օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային հատկանիշները կարող են խիստ օգտակար և պիտանի լինել՝ հատկապես արտադրողական միջավայրում։ Միայն երբ այս հատկանիշները դառնում են ծայրահեղ, շրջապատի և իրավիճակի նկատմամբ դժվար հարմարվող և պատճառում են կլինիկական նշանակության խիստ ծանր թուլություններ անձի կյանքի որոշ ասպեկտներում, պետք է դիտարկել ՕԿԱԽ-ի ախտորոշումը։
  • Անձնային փոփոխություն բժշկական վիճակի հետևանքով։ Օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարումը պետք է տարբերակվի բժշկական վիճակի հետևանքով անձնային փոփոխությունից, որը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և կարող է վարքագծում և հատկանիշներում փոփոխությունների առաջացման պատճառ հանդիսանալ։
  • Նյութերի օգտագործման խանգարում։ Նյութերի օգտագործումը կարող է պատճառել օբսեսիվ-կոմպուլսիվ հատկանիշների երևան գալուն։ Հատկանշական է տարբերել այն անձի՝ նյութերի օգտագործման ազդեցության տակ ընկնելու հետևանքով ստեղծվող հիմնարար և հաստատակամ վարքագծից։

ՀՄԴ-10 խմբագրել

ՀՄԴ-10 Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՀՄԴ-10-ն օգտագործում է անանկաստիկ անձնային խանգարում(F60.5).[10] տերմինը։ Անանկաստիկ բառը ծագել է հունարեն՝ Anankastic բառից, որը նշանակում է ἀναγκαστικός (Anankastikos: "հարկադրանք")։ Խանգարման չափանիշները ընդհանուր առմամբ նման են ՀՄԴ-5-ի չափանիշներին։ Հիմանական ամենամեծ տարբերությունը՝ որպես ախտորոշման չափորոշիչ, կուտակելու սովորության բացակայությունն է։ Նման չափորոշիչների ներքո անձը կարող է ախտորոշում ստանալ, երբ նշանակվում է ութ չափանիշներից չորսը։ ՀՄԴ-5-ի պահանջն է նաև՝ ցանկացած անձնային խանգարման ախտորոշում բավարարի անձնային խանգարման համընդհանուր չափանիշը։

Համադրելիություն խմբագրել

Նշվել է, որ մի շարք հիվանդություններ ունեն ՕԿԱԽ-ի հետ համադրելիության բարձր ռիսկայնություն, որոնք ներառում են հետևյալները՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, սնման խանգարում, Ասպերգերի համախտանիշ, մեծ դեպրեսիվ խանգարում, տագնապային խանգարումներ։

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում խմբագրել

ՕԿԱԽ-ն հաճախ շփոթում են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ (ՕԿԽ)։ Չնայած նույնանման անուններին, դրանք երկու տարբեր խանգարումներ են։ Որոշ ՕԿԱԽ-ով տառապող անհատներ ունեն ՕԿԽ և այդ երկուսին էլ կարելի է հանդիպել նույն ընտանիքում[11][12]։ ՕԿԱԽ ունեցող մարդիկ ընդհանուր առմամբ կարիք չեն զգում անդադար կրկնելու ծիսական գործողությունները, որը ՕԿԽ-ի ամենատարածված ախտանիշն է, և հաճախ հաճույք են ստանում առաջադրանքը կատարելագործելու գործընթացից, մինչդեռ ՕԿԽ-ով տառապող անհատները սովորաբար դեպրեսվում են նման գործողություններից հետո։

ՕԿԽ-ով հիվանդների մոտ ՕԿԱԽ-ի համադրելիության մակարդակը գնահատվում է 15-28%[13]։ Սակայն, ի հաշիվ ՀԴՄ-5-ում կուտակման խանագարման ավելացման և ուսումնասիրությունների արդյունքի, ըստ որի կուտակումը ՕԿԱԽ-ի ախտանիշ չի կարող համարվել, համադրելիության մակարդակը կարող է շատ ավելի ցածր լինել[13]։

ՕԿԽ-և և ՕԿԱԽ-ի ախտանիշների միջև էական նմանություն կա, որը կարող է հանգեցնել կլինիկապես դրանք տարբերակելուն։ Օրինակ՝ պերֆեկցիոնիզմը ՕԿԱԽ-ի չափորոշիչն ու ՕԿԽ-ի ախտանիշն է, եթե այն ընդգրկում է կոկիկության պահանջմունքը, համաչափություն և կազմակերպվածություն։ Կուտակումը ևս համարվում է ՕԿԽ-ի կողմից ստեղծված հարկադրանք և ԱՎՀ-5-ում ՕԿԱԽ-ի չափորոշիչ։ Նույնիսկ եթե ՕԿԽ-ն ու ՕԿԱԽ-ն թվում են իրարից բացառապես տարբեր հիվանդություններ, երկուսի միջև ակնհայտ վերապահումներ կան` կապված մի քանի ախտանիշների հետ[14]։

Անկախ ՕԿԱԽ-ի չափանիշներից և ՕԿԽ-ի մոլուցքների և հարկադրումների միջև նմանություններից, կան հստակ ընդգծված որակական տարբերություններ խանգարումների միջև և հատկապես ախտանիշների գործառույթային բաժնում։ Ի տարբերություն ՕԿԱԽ-ի՝ ՕԿԽ-ն բնութագրվում է իբր ինվազիվ և սթրեսային։ Ժամանակ վատնող մոլուցքներն ու սովորությունները նպատակ ունեն նվազեցելու սթրեսին հանգեցնող մոլուցքները։ ՕԿԽ ախտանիշները երբեմն դիտարկվում են որպես էգոդիստոնիկ, քանի որ որակվում են որպես մարդու համար խորթ և վանող նշաններ։ Հետևաբար, ՕԿԽ-ի հետ կապված մտավոր մեծ տագնապ կա[14]։

Ի հակադրություն ՕԿԱԽ-ում նկատելի ախտանիշների՝ չնայած կրկնության հաճախությանը, նրանք չեն շաղկապակցվում վանող մտքերի, պատկերների կամ ցանկությունների հետ։ ՕԿԱԽ-ի բնութագրերն ու վարքագծի դրսևորումները հայտնի են էգոսինտոնիկ, քանի որ նման խանգարում ունեցող մարդիկ համարում են իրենց հարմար և ճիշտ։ Մյուս կողմից էլ, պերֆեկցիոնիզմի և ճկունության գլխավոր հատկությունները կարող են հանգեցնել լուրջ տառապանքների ՕԿԱԽ ունեցող անհատների մոտ՝ կապված վերահսկողության պահանջմունքի հետ[14]։

ՕԿԱԽ-ով տառապող հիվանդների մոտ ՕԿԽ-ի առկայությունը հանգեցրել է ՕԿԽ-ի առավել վատ կանխագուշակմանը՝ հատկապես երբ կոգնիտիվ-վարքային թերապիա է օգտագործվել[13]։ Սա կարող է հետևանքը լինել ՕԿԱԽ-ի էգոսինտոնիկ բնության։ Ի հակադրություն դրա՝ պերֆեկցիոնիզմի հատկանիշը կարող է կատարելագործել բուժման արդյունքը, քանի որ հիվանդները հավանաբար վճռականորեն կավարտեն իրենց հանձնարարված տնային առաջադրանքը։ Դեղաբանական բուժմանն առնչվող տվյալները նույնպես շփոթեցնող են․ որոշ ուսումնասիրություններ ՕԿԱԽ-ով զուգակցված, ՕԿԽ-ով տառապող հիվանդների մոտ ցույց են տվել ՍՊՆ-ի առավել ցածր ընդունելիություն, մինչդեռ մյուսները չեն գտել ոչ մի աջակցություն[13]

ՕԿԽ-ի և ՕԿԱԽ-ի միջ համադրելիությունը կապված է նախանշանների[15] ավելի խիստ ներկայացման հետ։ Առավել երիտասարդ տարիքում՝ հիվանդության նախանշանների արտահայտման[13], գործառույթների ավելի զգալի վատթարացման, իսկ եհտագայում ավելի թույլ արտահայտված խորաթափանցությանն և դեպրեսիայի[16] ու տագնապի առավել բարձր համադրելիություն հետ[16]։

Ասպերգերի համախտանիշ խմբագրել

Ակնհայտ նմանություններ և համընկնումներ կան Ասպերգերի համախտանիշի և ՕԿԱԽ-ի միջև[17], ինչպիսիք են ցուցակների կազմումը, կանոններին անզիջում կառչելը, Ասպերգերի համախտանիշի օբսեսիվ ասպեկտները, չնայած որ վերջինս կտարբերակվի ՕԿԱԽ-ից հատկապես աֆեկտիվ վարքագծի, սոցիալական վատ հմտությունների, մտքի թեորեայի և ինտելեկտուալ ինտենսիվ հետարքրությունների դժվարությունների պատճառով, ինչպես օրինակ՝ հետաքրութրության բոլոր ասպեկտները վերհիշելու կարողությունը[18]։ 2009 թվականի ուսոմնասիրությունը, որը ներառում է աուտիստ մեծահասականերին, հայտնաբերել է, որ այդ մարդկանց 40%-ը, Ասպերգերի համախտանիշով ախտորոշված, համապատասխանել են զուգակցված ՕԿԱԽ-ի ախտորոշման ախտորոշիչ պահանջներին[19]։

Սնման խանգարումներ խմբագրել

Սնման խանագրումներ ունեցող մադրկանց 13%-ը ունի ՕԿԱԽ։

Անկախ սնման խանգարման նմուշների շրջանում ՕԿԱԽ-ի լիարժեք տարածվածությանը, տվյալ անձնային խանգարման գոյությունը կամ վերջինիս հատկանիշների, ինչպես օրինակ՝ պերֆեկցիոնիզմի, պարզվել է, որ դրականապես կապակցված է սնման խանգարումների մի շարք բարդությունների հետ և դրանից եկող բացասական արյունքի, որն էլ հակադրվելով անձի հիսթերիկ խանգարմանը անմիջականորեն ուղեկցվող իմպուլսիվ հատկանիշներին, օրինակ՝ որն է բուժման համար լավագույն արդյունքը կանխորոշում[20]։ ՕԿԱԽ-ն ենթադրում է անորեքսիա նյարդոզայի[21] ավելի ծանր ախտանշաններ[21]։ Սակայն, ՕԿԱԽ-ն և պերֆեկցիոնիզմի հատկանիշները կանխորոշում են բուժման ընդունման ավելի բարձր հավանականություն, որն իրենից ենթադրում է հինգշաբաթյա բուժման ընթացք[21]։

Անորեքսիա նյարդոզայով տառապող մարդիկ, որոնք չափից շատ են կատարում ֆիզիկական վարժություններ[22], դրսևորում են ՕԿԱԽ-ի մի շարք հատկանիշների շատ ավելի լայն տարածվածություն իրենց այն գործընկերների հետ համեմատ, որոնք շատ ավելի քիչ են ֆիզիկական վարժություններ կատարում։ Տվյալ հատկանիշների թվին են պատկանում անձի կողմից ձևավորած պերֆեկցիոնիզմը, ինչպես նաև՝ ՕԿԱԽ-ի մանկությանը բնորոշ հատկանիշները՝ կանոներին կառչած լինելն ու զգուշավորությունը։ ՕԿԱԽ-ով տառապող մարդիկ շատ ավելի են հակված ֆիզիկական վարժություններին, որը սովորաբար ընթանում է սննդի ընդունման սահմանափակումներով, այսպիսով մեղմացնելով ավելացող քաշի վերաբերյալ ձևավորած վախերը, նվազեցնելով ընկծվածության մակարդակը կամ էլ քաշի ավելցուկի հետ կապված մոլեգին մտքերը[22]։ Այն օրինակները, որտեղ տեսնում ենք մանկությանը բնորոշ հատկանիշներից կոշտություն, չափից դուրս զգուշավորություն ր պերֆեկցիոնիզմ, սնման շատ ավելի խիստ սահմանափակումների են դիմանում, ինչպես և ֆիզիկական ավելի մեծ ծանրաբեռնվածության և բավական երկար ժամանակահատված ապրում նորմայից ցածր քաշով։ Կարող է պատահել․ որ ՕԿԱԽ-ին բնորոշ հատկանիշները շատ ավելի լուրջ խանգարման՝ ԱՆ-ի դրսևորում են, որը շատ ավելի բարդ է բուժել[22]։

Տասնամյակներ շարունակ հետազոտություններում պերֆեկցիոնիզմը կցված է եղել ԱՆ-ին։ Մի հետազոտող 1949 թվականին սովորական «անորեքսիկ աղջկա» վարքագիծը բնութագրեց որպես՝ «կոշտ» և «հիպերգիտակից», ուսումնասիրելով «սնվելու ձևը, մանրակրկտությունն և ավանակի համառությունը, որը տրամաբանության սահմանն անցնում էր, նրանց դարձնում է բարձր աստիճանի պերֆեկցիոնիստ[23]։

Այլ խանգարումներ և հոգեվիճակներ խմբագրել

ՕԿԱԽ-ի ախտորոշումը հիմնականում ուղեկցվում է տագնապային խանգարումների, նյութերի օգտագործման խանգարումների և տրամադրության խանգարումների հետ միասին։ ՕԿԱԽ-ն նաև զուգակցվում է Կլաստեր А անձնային խանգարումների հետ,

Հոգեկան խանգարում ՕԿԱԽ-ի տարածվածությունը 12 ամյա ախտորոշման մեջ
Նյութերի օգտագործման խանգարում 12–25%
Տրամադրության խանգարում 24%
Մեծ դեպրեսիվ խանգարում 23–28%
երկբևեռ աֆեկտիվ խանգարում 26–39%
Տագնապային խանգարում 23–24%
Ընդհանրացված տագնապային խանգարում 34%
Խուճապային խանգարում 23–38%
Սոցիոֆոբիա 33%
Հատուկ ֆոբիա 22%

հատկապես՝ պարանոիդ և շիզոտիպիկ անձնային խանգարումներ։ ՕԿԱԽ-ն նույնպես կապված է մեծ դեպրեսիվ խանգարմամբ բուժվող հիվանդների ավելի բարձր ռեցեդիվի[15] և ինքնասպանության ավելի մեծ ռիսկայնության հետ[15]։ Աջ կողմի աղյուսակը ցույց է տալիս ՕԿԱԽ-ի և թվարկված յուրքանչյուր հոգեբուժական հիվանդությունների հետ համադրելիության կապը։

ՕԿԱԽ-ն նաև զուգակցված է հիպոքոնդրիազի հետ, որոշ ուսումնասիրությունների արդյունքում համընկնման գործակիցը գնահատվում է մինչև իսկ 55,7%[15]։ Սա պատճառն է նրա, որ ՕԿԱԽ-ի հետ ունեն հգեվիճակի միանման բնույթ, այն է՝ վերահսկողության նկատմամբ պահանջն ու երկիմաստությունն ու երկուսում էլ անորուշության առկայության նկատմամբ անհանդուրժողականությունը։

Ավելին՝ պարզվել է, որ ՕԿԱԽ-ն շատ տարածված է մի շարք բժշկական վիճակների դեպքում, ներառյալ՝ Պարկինսոնի հիվանդության և Էհլերս-Դանլոսի համախտանիշի հիպերմոբիլ ենթատիպի։ Վերջինիս դեպքում վերահսկողության նկատմամբ պահանջը գուցե բացատրվում է մկանային-կմախքային խնդիրներից և դրան առնչվող առանձնահատուկ հատկությունենրից, որոնք առաջանում են կյանքի վաղ շրջանում, մինչդեռ նախորդը կարելի է բացատրել ֆրոնտո-բազալ գանգլիաների սխեմաներով։

Բուժում խմբագրել

 
Հոգեթերապիան ՕԿԱԽ-ի համար առաջարկվող բուժում է

ՕԿԱԽ-ի լավագույնս վավերացված բուժումը Կոգնիտիվ թերապիան է (ԿԹ) կամ Կոգնիտիվ-վարքային թերապիան (ԿՎԹ), որտեղ ուսումնասիրությունները նկատում են բարելավում անհատականության թուլացման որոշ ասպեկտներում և զգալի ցածրացում՝ ընկճվածության և անհանգստության մակարդակներում։ ԿՎԹ խումբը նույնպես կապված է էքստրավերսացիայի և հաճելիության աճի հետ, ինչպես և նևրոտիզմի անկման։ Միջանձնային հոգևթերապիան կապված է ավելի բարելավվող արդյունքների հետ, երբ գործը հասնում է ընկճվածության ախտանիշների նվազեցմանը։

Համաճարակաբանություն խմբագրել

ՕԿԱԽ-ի տարածումը ընդհանուր բնակչության շրջանում տարածվածությամբ գնահատվում, է 3%-ից 8%, դարձնելով այն ամենատարածված անձնային խանգարումը[24]։ Որոշ ուսումնասիրւթյուններ ոչ մի սեռային տարբերակում ցույց չեն տալիս, իսկ մյուսները՝ ՕԿԱԽ-ի առավել մեծ տարածվածություն տղամարդկանց շրջանում։ Ենթադրվում է, որ այն տեղի է ունենում հոգեբուժարանի ամբուլատոր պայմանների 8,7%-ում։

Պատմություն խմբագրել

 
Զիգմունդ Ֆրոյդ, 1921

1908 թվականին, Զիգմունդ Ֆրոյդն անվանեց այն, ինչ այսօր հայտնի է օբսեսիվ-կոմպուլսիվ կամ անանկաստիկ խանգարում՝ «անալ-ռետինտիվ բնույթ» անվամբ[25][26]։ Նա բնորոշեց անհատականության հիմնական տիպի շղթան որպես՝ կարգուկանոնի, Օկկամի ածելի (խնայողության) և համառության (կոշտություն և հաստատակամություն) նկատմմաբ տարվածություն։ Նման հասկացությունը համապատասխանում էր իր հոգեսեռական զարգացման թեորեային։ Ֆրոյդը կարծում էր, որ անալ-ռետինտիվ բնույթը բախվում էր խնդիրներին, կարագավորելով մաքրելու նկատմամբ վերահսկողությունը, որոնք էլ ծնողների կողմից հետևանքների էին հանգեցնում, և սա էլ բերում էր անալ-ռետինտիվ բնութագրին[27]։

Օբրի Լյուիսը 1936 թվականին իր՝ օբսեսիվ հիվանդության խնդիրների մասին գրքում[28], Լյուիսը ենթադրում էր, որ անալ-էրոտիկ բնութագրերը հայտաբերվում են այն մարդկանց մոտ, որոնք չունեն կպչուն մտքեր, և առաջ քաշեց երկու տեսակի օբսեսիվ անհատականություններ․ առաջինը մելանխոլիկ և համառ, մյուսը՝ անորոշ և անվճռական[29]։

Ներդրումներն անալ բնութագրում գրքում, Կառլ Աբրահամը նշեց, որ անալ բնութագրի հիմնական հատկանիշը պերֆեկցիոնիզմն է, և նա կարծում էր, որ նման հատկանիշները կօգնեն անհատին աշխատասեր և արտադրողական դառնալու գործում, միևնույն ժամանակ խոչընդոտելով նրանց սոցիալ և միջանձնային գործունեությանը, ինչպես օրինակ՝ ուրիշների համար աշխատելը[29]։

ՕԿԱԽ-ն ընդգրկված էր հոգեկան հիվանդությունների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի՝ 1952 թվականի առաջին հրատարակության մեջ՝ ամերիկյան հոգեբուժական ասոցացիայի կողմից`« կոմպուլսիվ անհատականություն» անվամբ։ Այն բնութագրվում էր որպես քրոնիկ և չափից շատ ուշադրությունը խղճի օրենքների և ստանդարտների պահպանմանը։ Մնացյալ ախտանիշները են կոշտությունը, գերպարտաճանաչությունը և հանգստանալու կարողության բացակայությունը[30]։

ԱՎՀ-2-ն (1968) անվանափոխվեց «օբսսիվ-կոմպուլսիվ անհատականություն», որի հետ զուգընթաց առաջարկվեց նաև «անանկաստիկ անհատականություն» տերմինը ՕԿԱԽ-ի և ՕԿԽ-ի միջև շփոթությունը նվազեցնելու համար, բայց առաջարկված անունը հանվեց հետագա հրատարակություններից։ ԱՎՀ-2-ում նկարագրված ախտանիշները սերտորեն հիշեցնում էին ԱՎՀ-ի բնագիր տարբերակում հիշատակվածներին։

1980 թվականին ԱՎՀ-3-ը թողարկվեց և այն վերափոխեց խանգարման անունը դարձնելով «կոմպուլսիվ անձնային խանգարում», նաև ներառեց խանգարման նոր ախտանիշները․ աֆեկտի զսպված արտահայտում և առաջադրանքները ուրիշին լիազորելու անկարողություն։ Արտադրողականությանը նվիրվածություն, պերֆեկցիոնիզմ և անվճռականությունը ձեռնարկում ընգրկված մնացած ախտանիշներն էին[31]։ ԱՎՀ-3-Վ (1987) խանգարումը վերանվանվեց «օբսեսիվ-կոմպուլսսիվ անձնային խանգարման» և մինչ օրս անվանումն այդպես էլ պահպանվեց։ ՕԿԱԽ-ի ախտորոշումը տրվում էր երբ 9 ախտանիշներից հինգը համընկնում էր և 9 ախտանիշներն ընդգրկում էին պերֆեկցիոնիզմ, ուշադրություն մանրուքներին, համառությունը, որ մնացածը ենթարկվեն իրենց, անվճռականությունը, աշխտանքին նվիրվածությունը, հուզականության սահմանափակված արտահայտումը, հիպերգիտակ լինելը, ժլատության դրսևորումը, կուտակելու սովորույթը[32]։

ԱՎՀ 5-ի ներկայիս չափորոշիչները տեղափոխվել են ԱՎՀ-4-ից (1994) և ԱՎՀ-4-ԵՊ-ից (2000)։

ԱՎՀ-4-ի հետ միասն, ՕԿԱԽ-ն դասակարգվում էր որպես «կլաստեր C» անձնային խանգարում։ Տարաձայնություն է եղել կապված ՕԿԱԽ-ի՝ որպես Առանցք II տագնապի խանգարում դասակարգելու վերաբերյալ։ Չնայած ԱՎՀ-4-ը փորձում էր տարբերակել ՕԿԱԽ-ն և ՕԿԽ-ն կենտրոնանալով օբսեսիվ և կոմպուլսիվ հատկությունների բացակայության վրա՝ ՕԿ անձնային հատկանիշները հեշտությամբ շփոթում են ՕԿԽ-ի հիմքում ընկած անսովոր ընկալումների և արժեքների հետ։ Տվյալ խանգարումն անտեսված է և համարվում է հետազոտության թերի ուսումնասիրված բաժին[33] և հետագա հետազոտությունները պետք է հայեցակարգեն սույն խանգարումն ավելի ճշգրտորեն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Samuels J, Costa PT (2012). «Obsessive-Compulsive Personality Disorder». In Widiger T (ed.). The Oxford Handbook of Personality Disorders. Oxford University Press. էջ 568. ISBN 978-0-19-973501-3.
  2. 2,0 2,1 Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fifth Edition (DSM-5) (5th ed.). United States: American Psychiatric Association. 2013 թ․ մայիսի 18. էջեր 681–682. ISBN 978-0-89042-554-1.
  3. Diagnostic and statistical manual of mental disorders : DSM-5 (5th ed.). American Psychiatric Association. May 2013. էջ 237. ISBN 978-0-89042-554-1.
  4. Young S, Rhodes P, Touyz S, Hay P (2013 թ․ մայիսի 2). «The relationship between obsessive-compulsive personality disorder traits, obsessive-compulsive disorder and excessive exercise in patients with anorexia nervosa: a systematic review». Journal of Eating Disorders. 1 (1): 16. doi:10.1186/2050-2974-1-16. PMC 4081792. PMID 24999397.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. Fineberg NA, Reghunandanan S, Kolli S, Atmaca M (2014). «Obsessive-compulsive (anankastic) personality disorder: toward the ICD-11 classification». Revista Brasileira de Psiquiatria. 36 Suppl 1: 40–50. doi:10.1590/1516-4446-2013-1282. PMID 25388611.
  6. Atroszko PA, Demetrovics Z, Griffiths MD (January 2020). «Work Addiction, Obsessive-Compulsive Personality Disorder, Burn-Out, and Global Burden of Disease: Implications from the ICD-11». International Journal of Environmental Research and Public Health. 17 (2): 660. doi:10.3390/ijerph17020660. PMC 7014139. PMID 31968540.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. Rowland TA, Jainer AK, Panchal R (December 2017). «Living with obsessional personality». BJPsych Bulletin. 41 (6): 366–367. doi:10.1192/pb.41.6.366a. PMC 5709690. PMID 29234518.
  8. Hertler, Steven C. (2014 թ․ հունիսի 1). «The Continuum of Conscientiousness: The Antagonistic Interests among Obsessive and Antisocial Personalities». Polish Psychological Bulletin. 45 (2): 167–178. doi:10.2478/ppb-2014-0022.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Millon T, Millon CM, Meagher M, Grossman S, Ramnath R (2004). Personality disorders in modern life (2nd. ed.). Wiley. էջեր 223–258. ISBN 978-0-471-23734-1.
  10. «Anankastic personality disorder». International Statistical Classification of Diseases and Related Health Problems. ICD-10 (10th Revision ed.). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. Samuels J, Nestadt G, Bienvenu OJ, Costa PT, Riddle MA, Liang KY, Hoehn-Saric R, Grados MA, Cullen BA (November 2000). «Personality disorders and normal personality dimensions in obsessive-compulsive disorder». The British Journal of Psychiatry: The Journal of Mental Science. 177 (5): 457–62. doi:10.1192/bjp.177.5.457. PMID 11060001.
  12. Halmi KA, Tozzi F, Thornton LM, Crow S, Fichter MM, Kaplan AS, և այլք: (December 2005). «The relation among perfectionism, obsessive-compulsive personality disorder and obsessive-compulsive disorder in individuals with eating disorders». The International Journal of Eating Disorders. 38 (4): 371–4. doi:10.1002/eat.20190. PMID 16231356.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Thamby, Abel; Khanna, Sumant (January 2019). «The role of personality disorders in obsessive-compulsive disorder». Indian Journal of Psychiatry. 61 (Suppl 1): S114–S118. doi:10.4103/psychiatry.IndianJPsychiatry_526_18. ISSN 0019-5545. PMC 6343421. PMID 30745684.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  14. 14,0 14,1 14,2 Pinto Ay, Eisen JL, Mancebo MC, Rasmussen SA (2008). «Obsessive-Compulsive Personality Disorder» (PDF). In Abramowitz JS, McKay D, Taylor S (eds.). Obsessive-Compulsive Disorder: Subtypes and Spectrum Conditions. Elsevier. էջեր 246–263. ISBN 978-0-08-044701-8.(չաշխատող հղում)
  15. 15,0 15,1 15,2 15,3 Starcevic V, Brakoulias V (January 2014). «New diagnostic perspectives on obsessive-compulsive personality disorder and its links with other conditions». Current Opinion in Psychiatry (ամերիկյան անգլերեն). 27 (1): 62–7. doi:10.1097/YCO.0000000000000030. PMID 24257122. S2CID 6364483.
  16. 16,0 16,1 Fineberg NA, Day GA, de Koenigswarter N, Reghunandanan S, Kolli S, Jefferies-Sewell K, և այլք: (October 2015). «The neuropsychology of obsessive-compulsive personality disorder: a new analysis». CNS Spectrums. 20 (5): 490–9. doi:10.1017/S1092852914000662. hdl:2299/16555. PMID 25776273.
  17. Gillberg C, Billstedt E (November 2000). «Autism and Asperger syndrome: coexistence with other clinical disorders». Acta Psychiatrica Scandinavica. 102 (5): 321–30. doi:10.1034/j.1600-0447.2000.102005321.x. PMID 11098802. S2CID 40070782.
  18. Fitzgerald M, Corvin A (2001 թ․ հուլիսի 1). «Diagnosis and differential diagnosis of Asperger syndrome». Advances in Psychiatric Treatment. 7 (4): 310–318. doi:10.1192/apt.7.4.310. ISSN 1355-5146.
  19. Hofvander B, Delorme R, Chaste P, Nydén A, Wentz E, Ståhlberg O, և այլք: (June 2009). «Psychiatric and psychosocial problems in adults with normal-intelligence autism spectrum disorders». BMC Psychiatry. 9 (1): 35. doi:10.1186/1471-244x-9-35. PMC 2705351. PMID 19515234.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  20. Lilenfeld LR, Wonderlich S, Riso LP, Crosby R, Mitchell J (May 2006). «Eating disorders and personality: a methodological and empirical review». Clinical Psychology Review. 26 (3): 299–320. doi:10.1016/j.cpr.2005.10.003. PMID 16330138.
  21. 21,0 21,1 21,2 Crane AM, Roberts ME, Treasure J (November 2007). «Are obsessive-compulsive personality traits associated with a poor outcome in anorexia nervosa? A systematic review of randomized controlled trials and naturalistic outcome studies». The International Journal of Eating Disorders. 40 (7): 581–8. doi:10.1002/eat.20419. PMID 17607713.
  22. 22,0 22,1 22,2 Young S, Rhodes P, Touyz S, Hay P (May 2013). «The relationship between obsessive-compulsive personality disorder traits, obsessive-compulsive disorder and excessive exercise in patients with anorexia nervosa: a systematic review». Journal of Eating Disorders. 1 (1): 16. doi:10.1186/2050-2974-1-16. PMC 4081792. PMID 24999397.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  23. DuBOIS FS (August 1949). «Compulsion neurosis with cachexia (anorexia nervosa)». The American Journal of Psychiatry. 106 (2): 107–15. doi:10.1176/ajp.106.2.107. PMID 18135398.
  24. Diedrich A, Voderholzer U (February 2015). «Obsessive-compulsive personality disorder: a current review». Current Psychiatry Reports. 17 (2): 2. doi:10.1007/s11920-014-0547-8. PMID 25617042. S2CID 20999600.
  25. Haslam N (2016), «Anal Expulsive/Anal Retentive Personality», in Zeigler-Hill V, Shackelford TK (eds.), Encyclopedia of Personality and Individual Differences (անգլերեն), Cham: Springer International Publishing, էջեր 1–2, doi:10.1007/978-3-319-28099-8_1357-1, ISBN 978-3-319-28099-8
  26. Freud S. Jensen's 'Gradiva' and Other Works (1906-1908). Vol. 9 (Standard ed.). Karnac Books. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  27. Freud S (September 1995). Gay P (ed.). The Freud Reader. W. W. Norton & Company. ISBN 978-0393314038.
  28. Lewis, Aubrey (February 1936). «Problems of Obsessional Illness». Proceedings of the Royal Society of Medicine. 29 (4): 325–336. doi:10.1177/003591573602900418. ISSN 0035-9157. PMC 2075767. PMID 19990606.
  29. 29,0 29,1 Grant, Jon E.; Pinto, Anthony; Chamberlain, Samuel, eds. (October 2019). Obsessive-compulsive personality disorder. Washington, D.C.: American Psychiatric Association Publishing. էջ 3. ISBN 978-1-61537-280-5. OCLC 45375754.
  30. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders. American Psychiatric Association. 1952. էջ 57.
  31. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (3rd ed.). American Psychiatric Association. 1980. էջեր 326–328.
  32. Diagnostic and statistical manual of mental disorders : DSM-III-R. American Psychiatric Association., American Psychiatric Association. Work Group to Revise DSM-III. (3rd, revised ed.). Washington, DC. էջեր 354–356. ISBN 0-89042-018-1. OCLC 16395933.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  33. Reddy MS, Vijay MS, Reddy S (2016). «Obsessive-compulsive (Anankastic) Personality Disorder: A Poorly Researched Landscape with Significant Clinical Relevance». Indian Journal of Psychological Medicine. 38 (1): 1–5. doi:10.4103/0253-7176.175085. PMC 4782437. PMID 27011394.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարում» հոդվածին։