Սույն հոդվածում նկարագրվում են ավտորիտարիզմի հոգեբանական գծերը։ Ըստ կառավարման ձևի, որը նույն անունն ունի, տե՛ս Ավտորիտարիզմ:

Ավտորիտար անձի տեսություն, մշակվել է Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանի հոգեբաններ Էլզա Ֆրենկել-Բրյունսվիկի, Դենիել Լևինսոնի և Ռ. Նևիտտ Սենֆորդի, ինչպես նաև Ֆրանկֆուրտյան դպրոցի գերմանացի սոցիոլոգ և փիլիսոփա Թեոդոր Ադոռնոյի կողմից[1]։ Ավտորիտար անձ երևույթի վերաբերյալ իրենց տեսակետերը նրանք շարադրել են համանուն անվանմամբ գրքում՝ առ 1950 թվականը։ Անձի տեսակը որոշվում է ինը նշաններով, որոնք, ինչպես հեղինակներն են կարծում, կապված են հոգեդինամիկ մանկական փորձի արդյունքում ձևավորվող անձի գծերի ընդհանուր խրձի մեջ։ Դրանք են՝ կոնվենցիոնալիզմը, ավտորիտար պատկերացումները, ավտորիտար ագրեսիան, համաինտրոցեպցիան, սնահավատությունը և կարծրատիպերը, իշխանությունը և «հաստատակամությունը», կործանարարությունը և անամոթությունը, չափազանցված սեռական մտահոգվածությունը (սեռական ճնշումները)։ Կարճ ասած, ավտորիտար նշանակում է ուժեղ առաջնորդների թելադրանքին և ավանդույթներին, ընդունված արժեքներին հետևելուն նախատրամադրված։

Ժողովուրդը ողջունում է վերմախտը, Նյուրնբերգ, 1936 թվական

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Եվրոպայից գաղթած ավտորիտար անհատականության տեսության հեղինակները հետաքրքրվել են հակասեմիտիզմի (հրեատեցության) ուսումնասիրմամբ։ Նրանք կամավորներ են հավաքել հարցաթերթիկներ լրացնելու համար։ Կամավորների շարքում ընտրել են առավելագույն և նվազագույն հրեատյաց հայացքներով մարդկանց, իսկ միջին հայացքերով մարդկանց արդյունքները հանել են։ Այնուհետև հակադրել են այդ երկու խմբերը՝ ստեղծելով F-սանդղակ (F նշանակում է ֆաշիզմ), որը որոշել է ավտորիտար անհատականության հիմնական գծերը։ Վերջերս Ջոն Դինն իր՝ «Անխիղճ պահպանողականներ» գրքում օգտագործել է տեսությունը (ինչպես նաև Ռոբերտ Ալտեմայերի հետազոտությունները)՝ ժամանակակից քաղաքական իրավիճակի վերլուծության համար։

Հոգեվերլուծական տեսանկյուններ խմբագրել

 
Թեոդոր Ադոռնո

Թեոդոր Ադոռնոն և իր գործընկերները ավտորիտար անձի տեսությունը հիմնարար են համարել Ֆրեյդի հոգեվերլուծության տեսության տեսանկյունից՝ հիմնվելով վաղ մանկության փորձի վրա՝ որպես անձի զարգացման շարժող ուժ։ Հոգեվերլուծության տեսությունը ենթադրում է, որ մանկահասակ երեխաներն անգիտակից յուրացնում են իրենց ծնողների արժեքները ցնցումային բախումների արդյունքում։ Որի հետևանքով զարգանում է Գեր-Ես-ը։ Շեղումներ թույլ չտալու դեմ պայքարելով՝ ծնողների ավտորիտարիզմը հանգեցնում է ուժեղ Գեր-Ես-ի զարգացմանը։ Այսպիսով, վաղ մանկությունից սկսած անգիտակից ցանկությունները և պահանջները ճնշվում են և մնում չբավարարված։

Անգիտակից բախումները հայտնվում են, երբ մարդը տեսնում է պահանջների իր «արգելքները» և Գեր-Ես-ի ագրեսիան այլ մարդկանց մեջ։ Որպես կանոն, հոգեբանական տեսակի էթնիկական, քաղաքական կամ կրոնական փոքրամասնությունների թվից, քանի որ դա սուբյեկտիվորեն պակաս վտանգավոր է հետևանքների տեսանկյունից։ Ավտորիտարիզմի կողմնակիցները հաճախ հղում են կատարում սոցիալապես ընդունելի նախապաշարմունքների վրա։

Մյուս կողմից, Ալֆրեդ Ադլերն ուսումնասիրել է այլոց հանդեպ իշխելու կամքը՝ որպես կենտրոնական նևրոտիկ գիծ, որն ի հայտ է գալիս՝ որպես ագրեսիվ վարք՝ թերարժեքության և ոչնչության վախից։ Այդ կարծիքի համաձայն, ավտորիտար անձը վերահսկողության պահպանման և այլոց գերիշխելու կարիք ունի, դա աշխարհայացքի, հասարակ իրավահավասարության, ցավակցության և փոխադարձ շահ ունենալու հիմքն է։

Տեսական նշանակություն խմբագրել

«Ավտորիտար անձի» հրապարակումից հետո տեսությունը բազմաթիվ քննադատական նկատողությունների առարկա է դարձել։ Քննադատության են ենթարկվել անձի հոգեվերլուծական մեկնաբանության հետ կապված տեսական խնդիրները և մեթոդաբանական խնդիրները, որոնք ի հայտ են եկել F-սանդղակի թերությունների արդյունքում։ Մեկ այլ քննադատական նկատողություն կայանում էր նրանում, որ Բերքլիի հոգեբանների տեսության համաձայն ավտորիտարիզմը գոյություն ունի քաղաքական սպեկտրի միայն աջ հատվածում։ Արդյունքում, ոմանք հաստատել են, որ այդ տեսությունը որոշվում է հեղինակների բացասական քաղաքական կանխակալությամբ։ Կրեմլում պարզել են, որ հակաավտորիտար անձն ունի նույն անձնային որակները, ինչպես և ավտորիտարը։

Միլթոն Ռոկիչը 1960 թվականին առաջարկել է դոգմատիկ անձի մոդել՝ որպես ավտորիտարիզմի դասական մոդելին հակակշիռ։ Դոգմատիզմը (կամ մտածողության փակ լինելը), ինչպես Ռոկիչն էր ենթադրում, հանդիսանում է ավտորիտար անձի կենտրոնական գործիքը։ Դոգմատիզմն, ըստ Ռոկիչի, իրականության մասին համոզմունքների և պատկերացումների հարաբերականորեն փակ ճանաչողական մտածելակերպ է, որը վերաբերվում է բառարձակ ավտորիտարության կենտրոնական համոզմունքի շուրջ, որն իր հերթին ձևավորում է այլոց հանդեպ անհանդուրժողականության կամ ընտրովի հանդուրժողականության կոշտ կառուցվածք։ Այդպիսի անձը ընկալունակ չէ նոր գաղափարների հանդեպ, անհանդուրժողական է երկիմաստ գաղափարների նկատմամբ և պաշտպանողական է տրամադրվում, եթե իրավիճակը սպառնալից է դառնում[2]։

Հանս Այզենկը 1954 թվականին կառուցել է երկֆակտորային մոդել, որը նկարագրում է անձին՝ որպես գաղափարախոսության և ճանաչողական ոճի փոխկապվածություն։ Այզենկի մոդելի առաջին գործոնը արմատականությունից դեպի պահպանողականություն գաղափարական մակարդակն է՝ լիբերալիզմի միջակա դրույթով (R-գործոն)։ Երկրորդ գործոնում նա նշում է մտածողության երկու ոճ՝ կոշտ սահմանող և փափուկ սահմանող (T-գործոն)։ Կոշտ մտածողությունը բնորոշվում է հետևյալ նշաններով՝ էմպիրիկ մտածելակերպ, զգացմունքայնություն, նյութականություն, վատատեսություն, կրոնի նկատմամբ անտարբերություն, ճակատագրապաշտություն, պլյուրալիստական մտածելակերպ, թերահավատություն և համապատասխանում է անձի էքստրավերտային կողմնորոշմանը։ Փափուկ մտածողությունը բնորոշվում է խոհամտությամբ, մտավորականությամբ, լավատեսությամբ, կրոնականությամբ, ինքնակամությամբ, մոնիստականությամբ, դոգմատիկությամբ և ինտրավերտային կողմնորոշմամբ։ Կոշտ սահմանային գաղափարախոսություններն են ըստ Այզենկի ֆաշիզմը՝ որպես պահպանողական բևեռ և կոմունիզմը՝ որպես ծայրահեղական։ Փափուկ սահմանային գաղափարախոսություններն լիբերալիզմը, որը միջանկյալ տեղ է զբաղեցնում պահպանողականության և ծայրահեղականության միջև[3]։

Ջոն Ռ. Պատտերսոնը և Գլենն Ուիլսոնը 1973 թվականին առաջարկել են պահպահողականության սանդղակը։ Հեղինակների կարծիքով պահպանողականությունը անձի սոցիալական դիրքորոշման հիմնական գործոնն է։ Պահպահողականության տվյալ հասկացությունը զուգորդվում է հեղինակների կողմից «ֆաշիզմ», «ավտորիտարիզմ», «կարծրատիպություն» և «դավանականություն» հասկացությունների հետ։ Պահպանողականության սանդղակը ստեղծվել է հետևյալ 9 բնորոշումների հայտնաբերման համար՝ կրոնական հիմնավորականություն, քաղաքական սպեկտրի աջ թևի կողմնորոշում, կոշտ կանոններ և պատիժներ կիրառելու համոզվածություն, փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականություն, հագուստի համընդհանուր ձևավորման նախընտրության միտում և արվեստի հիմնական տեսությունների պատկանելություն, հակագեդոնիստական տեսակետ, ռազմամոլություն, գերբնականի հավատք և գիտական առաջընթացի չընդունում[4]։

Ռոբերտ Ալտեմայերը 1981 թվականին առաջարկել է աջակողմյա ավտորիտարիզմի իր տեսությունը[5], որտեղ ներկայացրեց մոդելի ենթադրյալ բաղադրիչներից սկզբնական իննից միայն երեքը՝ ավտորիտար հնազանդությունը, ավտորիտար ագրեսիան և կոնվենցիոնալիզմը[6]։

Չնայած մեթոդաբանական թերություններին՝ «Ավտորիտար անհատականության» տեսությունը մեծ ազդեցություն է ունեցել քաղաքական, անձնային և սոցիալական հոգեբանության հետազոտությունների վրա։ Գերմանիայում ավտորիտարիզմը ուսումնասիրվել է Կլաուս Ռոգմենի, Դետլեֆ Օէստերիչի և Կրիստել Օպֆի կողմից։ Այդ ոլորտում առավել ակտիվ հետազոտող է հանդիսանում հոլանդացի հոգեբան Ջի Դ.Մելոենը։ Տեսության առավել ակտիվ քննադատ է եղել ավստրալիացի հոգեբան Ջոն Ռեյը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adorno Th. W., Else Frenkel-Brunswik, Levinson D. J., Nevitt Sanford (1950). The Authoritarian Personality. Norton: NY.
  2. Rokeach M. The open and closed mind, N.-Y., 1960
  3. Eysenck H. The psychology of politics, L., 1954
  4. Patterson J., Glenn Wilson, Anonymity, occupation and conservatism. // The Journal of Social Psychology}}, 1969, vol. 78
  5. Bob Altemeyer (1998). The other «authoritarian personality». Advances in Experimental Social Psychology, 30, 47-91.
  6. Bob Altemeyer, Right-Wing Authoritarianism, Winnipeg, 1981

Գրականություն խմբագրել

  • Adorno Th. W., Frenkel-Brunswik E., Levinson D. J., Nevitt Sanford (1950). The Authoritarian Personality. Norton: NY.
  • Bob Altemeyer Right-Wing Authoritarianism, Winnipeg, 1981.
  • Eysenck H. The psychology of politics, L., 1954;
  • Eysenck H. Primary social attitudes: A comparison of attitude patterns in England, Germany and Sweden. // Journal of Abnormal Psychology, 1953, vol. 48, pp. 563–568.
  • Maslow A. The authoritarian character structure // The Journal of Social Psychology, S.P.S.S.I. Bulletin, 1943, No 18, pp. 401–411.
  • Patterson J., Wilson G. Anonymity, occupation and conservatism. // The Journal of Social Psychology, 1969, vol. 78.
  • Rokeach M. The open and closed mind, N.-Y., 1960.