Քևին Էնթոնի Ջենս Նոլան (անգլ.՝ Kevin Anthony Jance Nolan; հունիսի 24, 1982(1982-06-24)[1][2][3][…], Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2019 թվականից աշխատում է «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբի մարզչական շտաբում։

Քևին Նոլան
անգլ.՝ Kevin Nolan
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1982(1982-06-24)[1][2][3][…] (41 տարեկան)
Ծննդավայր Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Քեվինը մեծացել է Լիվերպուլի Տոկստեթ քաղաքում։ 16 տարեկանում պայմանագիր է կնքել «Բոլթոնի» հետ։ Խաղացել է 2001 թվականի ֆուտբոլային լիգայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում, որում «Բոլթոնը» հաղթել է «Պրեստոնին» և դուրս եկել Պրեմիեր լիգա։ Պրեմիեր լիգայի առաջին երկու մրցաշրջաններում «Օլդ Թրաֆորդում» գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, ինչպես նաև այլ կարևոր գոլեր, որոնք օգնել են «Բոլթոնին» կանոնավոր կերպով ավարտել մրցաշրջանը մրցաշարային աղյուսակի վերին հատվածում։ Նոլանը հիմնական կազմի խաղացող էր, երբ «Բոլթոնը» իր պատմության մեջ առաջին անգամ որակավորվեց ՈՒԵՖԱ-ի գավաթ, որում ակումբը հասավ փլեյ-օֆֆ փուլ։ 2006 թվականին Ջեյ-Ջեյ Օկոչայի ակումբից հեռանալուց հետո Նոլանը նշանակվեց ավագ։

Այն բանից հետո, երբ «Բոլթոնը» գլխավորեց Հարի Մեգսոնը, ընդհանուր առմամբ թիմի և մասնավորապես Նոլանի ելույթները լայն քննադատության ենթարկվեցին ակումբի երկրպագուների կողմից։ Արդյունքում, Նոլանը հեռացավ թիմից և տեղափոխվեց «Նյուքասլ» 4 միլիոն ֆունտով 2009 թվականի հունվարին։ Մրցաշրջանի ավարտից հետո «Նյուքասլը» դուրս մնաց Պրեմիեր լիգայից։ Հաջորդ մրցաշրջանում Նոլանի խաղը «Նյուքասլի» կազմում արժանացել է ամենաբարձր գնահատականներին՝ նա ֆուտբոլային լիգայի առաջնությունում խփել է 17 գոլ, այդ թվում՝ իր առաջին հեթ-տրիկը և օգնել է «կաչաղակներին» վերադառնալ Պրեմիեր լիգա։

2011 թվականի ամռանը տեղափոխվել է «Վեստ Հեմ Յունայթեդ», որի գլխավոր մարզիչն էր Սեմ Էլլարդայսը, ով ծանոթ էր Նոլանին «Բոլթոնում» աշխատելու համար։ Նոլանը «Վեստ Հեմ Յունայթեդից» հեռացել էր 2015 թվականի ամռանը։

Կենսագրություն

խմբագրել

Նոլանը ծնվել է 1982 թվականի հունիսի 24-ին մերսիսայդյան Լիվերպուլում[4]։ Նա մեծացել է Լիվերպուլի շրջանի Տոկստեթ քաղաքում գտնվող ֆուտբոլային ընտանիքում[5], և մանկուց երազել է ֆուտբոլիստ դառնալ։ 14 տարեկանից սկսել է հանդես գալ Լիվերպուլի դպրոցական ֆուտբոլային թիմում[6]։ Մանուկ հասակում երկրպագել է «Լիվերպուլին»[7], թեև նրա սիրելի ֆուտբոլիստները եղել են «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Էրիկ Կանտոնան և Լի Շարփը[7]։ 2005 թվականին Նոլանը հայտարարեց նշանադրության մասին, իսկ 2008 թվականի ամռանը ամուսնացավ։ 2006 թվականի նոյեմբերին նա դուստր է ունեցել, իսկ 2010 թվականի հունվարին՝ որդի[8][9]։

Ակումբային կարիերա

խմբագրել
 
Նոլանը (վերևից) և Նիկի Բատտը «Նյուքասլի» խաղում:

16 տարեկանում Նոլանը տեղափոխվեց «Բոլթոնի» երիտասարդական ակադեմիա, իսկ մեկ տարի անց ակումբի հետ կնքեց պրոֆեսիոնալ պայմանագիր և անցկացրեց իր առաջին հանդիպումը ակումբի կազմում[10]։ Նա խաղաց ֆուտբոլի լիգայի առաջնության փլեյ-օֆֆի եզրափակչում, որում «Բոլթոնը» հաղթեց «Պրեստոնին» և դուրս եկավ Պրեմիեր լիգա[11]։

2001/02 մրցաշրջանում (Նոլանի նորամուտը Պրեմիեր լիգայում) նա խփել է 8 գոլ, այդ թվում՝ դուբլ «Լեսթեր Սիթիի» դարպասը առաջնության բացման օրը[4]։ Նա նաև խփեց «Բոլթոնի» առաջին գոլը «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղում, որում «տրոտերները» 2:1 հաշվով հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին»[12]։ Հաջորդ մրցաշրջանում Նոլանը կրկին գոլ է խփել «Օլդ Թրաֆորդում»՝ 1:0 հաշվով հաղթանակ ապահովելով «Բոլթոնին»[13]։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ըստ որոշ տեղեկությունների, ուշադիր հետևել է Նոլանի ելույթներին՝ մտածելով նրա հնարավոր տրանսֆերի մասին[14]։ Այս մրցաշրջանում «Բոլթոնը» խուսափեց Պրեմիեր լիգայից դուրս մնալուց միայն վերջին տուրում «Միդլսբրոյի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ[15]։

2009 թվականի հունվարի 29-ին «Նյուքասլ Յունայթեդը» «Բոլթոնի» հետ համաձայնեցրել է Նոլանի տեղափոխությունը 4 միլիոն ֆունտով[16], իսկ հաջորդ օրը ֆուտբոլիստը բուժզննում է անցել և համաձայնեցրել անձնական պայմանագրի պայմանները[17]։ Նոլանը «Նյուքասլի» հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր[18]։ 2011 թվականի փետրվարի 26-ին խփել է իր 50-րդ գոլը Պրեմիեր լիգայում[19]։

2011 թվականի հունիսի 16-ին Քևին Նոլանի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարեց «Վեստ Հեմ Յունայթեդը»։ ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր[20]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Նոլանը հրավիրվել է Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքական[21] և մինչև 21 տարեկանների հավաքական[22]։ Որոշ փորձագետներ կարծում էին, որ նա հանդես կգա Անգլիայի հիմնական հավաքականում։ Նոլանը կարող էր հանդես գալ նաև Իռլանդիայի[21] կամ Նիդեռլանդների ազգային հավաքականում՝ իր ծագման պատճառով[23]։

Մարզչական կարիերա

խմբագրել

2016 թվականի հունվարի 21-ին նշանակվել է «Լեյտոն Օրիենտ» ակումբի խաղացող մարզիչ՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[24]։ 2016 թվականի ապրիլի 12-ին, երբ թիմը երկու միավոր էր հեռու Լիգա 2-ի փլեյ-օֆֆ գոտուց, ազատվեց գլխավոր մարզչի պարտականություններից և հուլիսի 6-ին հեռացավ ակումբից[25]։

2017 թվականի հունվարի 12-ին գլխավորել է «Նոթս Քաունթին», երբ թիմը մեկ միավոր էր հեռու ելման գոտուց[26]։ Հունվարի 30-ին գրանցվել է որպես ֆուտբոլիստ։ Նրա ղեկավարությամբ ակումբը խուսափել է Ազգային կոնֆերանս մեկնելուց։ Սեպտեմբերի 20-ին կնքեց նոր պայմանագիր, որը նախատեսված էր երեք տարվա համար, և նույն ամսին շահեց ամսվա լավագույն մարզչի մրցանակը[27]։ Ակումբը մրցաշրջանն ավարտեց 5-րդ տեղում՝ հայտնվելով մրցաշարի փլեյ-օֆֆում՝ Լիգա 1-ին դուրս գալու համար։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
Բոլթոն Ուոնդերերս
Նյուքասլ Յունայթեդ

Անձնական

խմբագրել

Վիճակագրություն

խմբագրել
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթներ Еврокубки Այլ[31] Ընդամենը
Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բոլթոն Ուոնդերերս 1999/00 4 0 0 0 0 0 - - 0 0 4 0
2000/01 31 1 4 2 0 0 - - 2 0 37 3
2001/02 35 8 2 0 2 0 - - 0 0 39 8
2002/03 33 1 2 0 1 0 - - 0 0 36 1
2003/04 37 9 2 1 5 2 - - 0 0 44 12
2004/05 36 4 4 0 2 0 - - 0 0 42 4
2005/06 36 9 3 0 2 0 7 2 0 0 48 11
2006/07 31 3 2 1 1 1 - - 0 0 34 5
2007/08 33 5 0 0 1 0 5 0 0 0 39 5
2008/09 20 0 1 0 1 1 - - 0 0 22 1
Ընդամենը 296 40 20 4 15 4 12 2 2 0 345 50
Նյուքասլ Յունայթեդ 2008/09 11 0 0 0 0 0 - - 0 0 11 0
2009/10 44 17 2 0 2 1 - - 0 0 48 18
2010/11 30 12 1 0 1 0 - - 0 0 32 12
Ընդամենը 85 29 3 0 3 1 0 0 0 0 91 30
Վեստ Հեմ Յունայթեդ 2011/12 43 12 0 0 1 0 - - 2 1 46 13
2012/13 35 10 2 0 1 0 - - 0 0 38 10
2012/13 1 1 0 0 0 0 0 0 0 0 1 1
Ընդամենը 79 23 2 0 2 0 0 0 2 1 85 24
Ընդամենը կարիերայի ընթացքում 460 92 25 4 20 5 12 2 4 1 521 104

(վերանայվել է 2013 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ)[10][32]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 «Kevin Nolan Profile» (անգլերեն). Newcastle United F.C. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Rich, Tim (2009 թ․ փետրվարի 22). «Moyes admits Everton are 'close to breaking point' as injuries mount» (անգլերեն). London: The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  6. O'Keeffe, Greg (2007 թ․ մայիսի 24). «When you walk through a storm...» (անգլերեն). Liverpool Echo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Kevin Nolan column» (անգլերեն). BBC Sport. 2006 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «Kevin Nolan column» (անգլերեն). BBC Sport. 2006 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  9. Lee Ryder (2010 թ․ հունվարի 22). «Kevin Nolan: We can win no matter who plays» (անգլերեն). Evening Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  10. 10,0 10,1 «Kevin Nolan Profile» (անգլերեն). Bolton Wanderers F.C. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «Championship Play-Off - Final - KO 15:00» (անգլերեն). Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «Ricketts snatches Bolton win» (անգլերեն). BBC Sport. 2001 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «Bolton haunt Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2002 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  14. «Fergie watches Nolan» (անգլերեն). Manchester Evening News. 2006 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  15. «Club History 2000 - 2005» (անգլերեն). Bolton Wanderers F.C. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  16. «Magpies set for Nolan swoop» (անգլերեն). Sky Sports. 2009 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  17. «Megson confirms Nolan deal» (անգլերեն). Sky Sports. 2009 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  18. «Nolan seals Magpies switch» (անգլերեն). Sky Sports. 2009 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  19. «Нолан забил свой 50-й гол в премьер-лиге». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  20. «Кевин Нолан присоединился к «Вест Хэму»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  21. 21,0 21,1 Nixon, Alan (2002 թ․ հունվարի 17). «Republic lose out on Nolan» (անգլերեն). London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  22. «Alan Hansen's column» (անգլերեն). BBC Sport. 2006 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  23. Nelson, Guy (2006 թ․ հուլիսի 26). «Dutch doors open to Nolan» (անգլերեն). Manchester Evening News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  24. «Kevin Nolan: Leyton Orient appoint midfielder as player-manager». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  25. «Kevin Nolan: Leyton Orient remove midfielder from managerial role». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  26. «Kevin Nolan appointed manager». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  27. «Kevin Nolan: Notts County manager signs new three-year contract». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  28. «Nolan picks up Player of the Month award» (անգլերեն). ESPNsoccernet. 2010 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  29. «Nolan Named Player of the Year» (անգլերեն). ESPN Star Sports. 2010 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  30. «Nolan pleased with form» (անգլերեն). Sky Sports. 2009 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  31. Суперкубок Англии, плей-офф Чемпионата Футбольной лиги.
  32. «Kevin Nolan Career Stats» (անգլերեն). Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Նոլան» հոդվածին։