Ջեյ-Ջեյ Օկոչա

նիգերիացի ֆուտբոլիստ

Ավգուստին Ազուկա Ջեյ-Ջեյ Օկոչա (անգլ.՝ Augustine Azuka "Jay-Jay" Okocha, օգոստոսի 14, 1973(1973-08-14)[2][3], Էնուգու, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Արագ և հմուտ կիսապաշտպան, ով համարվում է իր սերնդի լավագույն նիգերիացի և բոլոր ժամանակների աֆրիկացի ամենաուժեղ խաղացողներից մեկը[4][5]: Օկոչան հայտնի է իր ինքնավստահությամբ և տիրապետում է բարձր տեխնիկայի հմտություններին[6]: Թուրքիայի սուպերլիգայի Ֆեներբահչե ՖԱում խաղալու ժամանակ նա դարձավ Թուրքիայի քաղաքացի և վերցրեց Մուհամեդ Յավուզ անունը[7]:

Football pictogram.svg
Ջեյ-Ջեյ Օկոչա
Match legends 2017 CC (1).jpg
Ջեյ-Ջեյ Օկոչա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ավգուստին Ազուկա Ջեյ-Ջեյ Օկոչա[1]
Ազգությունը Igbo people?
Քաղաքացիությունը Flag of Nigeria.svg Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1973(1973-08-14)[2][3] (46 տարեկան)
Ծննդավայր Էնուգու, Նիգերիա
Հասակ 1.73 մետր[1]
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան (ֆուտբոլ)
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է ֆուտբոլային կարիերան
Պատանեկան կարիերա
1989—1990 Նիգերիա Էնուգու Ռեյնջերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990—1992 Գերմանիա Բորուսիա (Նոյնկիրհեն) 35 (7)
1992—1996 Գերմանիա Այնտրախտ (Ֆրանկֆուրտ) 90 (16)
1996—1998 Թուրքիա Ֆեներբահչե ՖԱ 63 (30)
1998—2002 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 84 (14)
2002—2006 Անգլիա Բոլթոն Ուոնդերերս 124(14)
2006-2007 Կատար Կատար ՍԱ 41(6)
2007-2008 Անգլիա Հալլ Սիթի 18 (0)
1990—2008 Ընդհանուր 445 (86)
Ազգային հավաքական
1993—2006 Նիգերիա Նիգերիա 73 (14)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Օկոչան ծնվել է Էնուգու, Նիգերիայում: Նրա ծնողները Նիգերիայի Դելտա նահանգից էին: Ջեյ-Ջեյ անունը իրականում փոխանցվել է նրա ավագ եղբայր Ջեյմսից, որն առաջինն է սկսել ֆուտբոլ խաղալ: Օկոչան սկսել է ֆուտբոլ խաղալ փողոցում՝ մյուս այլ ֆուտբոլային աստղերի նման:

ԱկումբայինԽմբագրել

Օկոչան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բորուսիա թիմում: 1992 թվականին նա տեղափոխվել է Այնտրախտ ՖԱ : 1996-1998 թվականներին խաղացել է թուրքական Ֆեներբահչե ՖԱում: Օկոչան խաղացել է նաև այնպիսի հայտնի թիմերում, ինչպիսիք են ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենը և անգլիական Բոլթոն Ուոնդերերսը: 2008 թվականին նա հեռացավ անգլիական Հալլ Սիթիից և մինչև այժմ հանդես չի գալիս պրոֆեսիոնալ մակարդակում:

ՀավաքականումԽմբագրել

13 տարիների ընթացքում՝ 1993-2006 թվականներին եղել է Նիգերիայի խաղացող: 1996 թվականին նա դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն: 2004 թվականի մարտին Պելեի կողմից ընդգրկվել է ՖԻՖԱ 100ի մեջ:

ՀաջողություններԽմբագրել

Թիմային հաջողություններԽմբագրել

  Պարի Սեն-Ժերմեն

  Բոլթոն Ուոնդերերս

  Հալլ Սիթի

  Նիգերիայի հավաքական

Անձնական հաջողություններԽմբագրել

Անձնական կյանքԽմբագրել

Նրա ավագ եղբայր Էմմանուել Օկոչան եղել է Նիգերիայի հավաքականի նախկին խաղացող: Լոնդոնյան Արսենալի և Նիգերիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Իվոբիի հորեղբայրն է[8]:

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Նիգերիայի հավաքական[9]
Տարի Փոխանցումներ Գոլեր
1993 3 1
1994 11 0
1995 5 1
1996 1 0
1997 5 0
1998 5 0
1999 1 0
2000 7 4
2001 8 1
2002 12 1
2003 3 1
2004 8 4
2005 2 1
2006 2 0
Ընդհանուր 73 14

Միջազգային գոլերԽմբագրել

Ընգհանուր հաշիվների և արդյունքների ցանկ[10]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Hugman, Barry J., ed. (2008). The PFA Footballers' Who's Who 2008–09. Mainstream Publishing. p. 319. [1] [2]
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. "Is Okocha the best African ever?". BBC Sport. 11 April 2005. Retrieved 31 October 2015.
  5. Piers Edwards (13 October 2015). "History of the BBC African Footballer of the Year award". BBC Sport. Retrieved 31 October 2015.
  6. Sam Wallace (12 May 2003). "Okocha's dazzling feet set Allardyce off on survival jig". The Telegraph. Retrieved 31 October 2015.
  7. Okocha Profile @ TFF.org
  8. [3]
  9. Passo Alpuin Luis Fernando (հուլիսի 31, 2008)։ «Augustine Okocha – International Appearances»։ rsssf.com։ Վերցված է հոկտեմբերի 13, 2012 
  10. Augustine Okocha – International Appearances.

Արտաքին հղումներԽմբագրել