Ջեյմս Քրիստոֆեր Քրիս Քարմակ (անգլ.՝ James Christopher "Chris" Carmack, դեկտեմբերի 22, 1980(1980-12-22)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան և նախկին մոդել։ Առավել հայտնի է «Միայնակ սրտեր» և «Նեշվիլ» հեռուստասերիալներում, ինչպես նաև «Սերը կղզու վրա», «Թիթեռի տպավորություն 3», «Բարի գալուստ դրախտ 2։ Ծովախութ» և «Բիզնես հանուն սիրո» ֆիլմերում խաղացած դերերով։

Քրիս Քարմակ
Ծնվել էդեկտեմբերի 22, 1980(1980-12-22)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Colonel Zadok A. Magruder High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, մոդել և կինոդերասան
ԺանրերՔանթրի
ԸնտրանիԳրեյի անատոմիա և Nashville?
chriscarmackmusic.com

Կյանք և կարիերա խմբագրել

Ծնվել է Վաշինգտոնում՝ Կոլումբիայի շրջանում, մեծացել՝ Դերվուդում (Մերիլենդ նահանգ)։ Ունի եղբայր և քույր։ Մանկության և երիտասարդության տարիներին հետաքրքրված է եղել բեյսբոլով, բասկետբոլով, ֆուտբոլով և պրոֆեսիոնալ ըմբշամարտով։ Բացի այդ, եղել է Seneca Creek Day Camp ճամբարի առաջնորդ, որտեղ ճանաչվել է «Rocko the Lazy Moth», «Ode to Salpino» և մի շարք այլ երգերի կատարմամբ։

Magruder High School դպրոցում սովորելու տարիներին տարվել է թատրոնով, որտեղ մեկ տարվա ընթացքում մասնակցել է երեք թատերական բեմադրությունների, ինչպես նաև թատերական տարբեր փառատոնների։

Քարմակն աշխատել է որպես ֆոտոմոդել, իսկ 2003 թվականին ստացել է դեր՝ «Միայնակ սրտեր» հեռուստասերիալում, որը լքել է մեկ եթերաշրջանից հետո և վերադարձել մոդելային կարիերային՝ միաժամանակ Ամանդա Բայնսի հետ 2005 թվականին նկարահանվելով «Սերը կղզու վրա» ֆիլմում[2]։

2013 թվականին «Նեվշիլ» սերիալում ստացել է Ուիլ Լեքսինգթոնի՝ համասեռամոլ քանթրի-երգչի դերը[3]։ Հիմնական կազմում սկսել է աշխատել երկրորդ եթերաշրջանից սկսած[4][5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Դեր
2003-2004 ս Միայնակ սրտեր The O.C. Լյուկ Ուորդ
2004 ֆ Հասիր հաջողության կրկին Bring It On Again Թոդ
2004 հֆ Վերջին ուղևորությունը The Last Ride Մետյու Ռոնդել
2005 ս Սմոլվիլի գաղտնիքը Smallville Ջեֆ Ջոնս
2005 ֆ Սերը կղզու վրա Love Wrecked Ջեյսոն Մաստերս
2005 ս Լողափնյա աղջիկներ Beach Girls Կուպեր Մորգենտալ
2007 ֆ Աղջիկը արվարձանից Suburban Girl Ջեդ Հենսոն
2008 ս Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Թիմ
2009 ֆ Բարի գալուս Դրախտ 2։ Ծովախութ Into the Blue 2: The Reef Սեբաստիան Ուայթ
2009 ֆ Թիթեռի տպավորություն 3։ Հայտնություն The Butterfly Effect 3: Revelations Սեմ Ռիդ
2010 հֆ Բիզնես հանուն սիրո Beauty and the Briefcase Լիամ
2010 ֆ Ալֆա և Օմեգա։ Ժանիքավոր եղբայրություն Alpha and Omega Գարտ
2010 հֆ Մահացու մեղրամիս Deadly Honeymoon Թրեվոր Ֆորեստ
2012 հֆ Սուրբծննդյան հարսանիք A Christmas Wedding Չեդ
2013 ֆ Մութ ուժ Dark Power Դյուրանթ
2013-2016 ս Նեշվիլ Nashville Ուիլ Լեքսինգթոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Neil Wilkes (29 марта 2004). «'OC' star may not be back for second season». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  3. Nellie Andreeva (5 марта 2013). «Chris Carmack Joins ABC's 'Nashville'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  4. Lesley Goldberg (2013 թ․ հուլիսի 8). «'Nashville' Promotes Three to Series Regular (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  5. Jennifer Arellano (2013 թ․ հուլիսի 8). «Three 'Nashville' characters become series regulars». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Քարմակ» հոդվածին։