Ալֆա և Օմեգա։ Ժանիքավոր եղբայրություն
Ալֆա և Օմեգա։ Ժանիքավոր եղբայրություն (անգլ.՝ Alpha and Omega), Էնտոնի Բելլի և Բեն Գլյուկի լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ։ 2010 թվականի սեպտեմբերի 17-ից դուրս է եկել վարձույթի։ Մուլտֆիլմի տարածող ընկերությունը Lionsgate ընկերությունն է։ Մուլտֆիլմը ցուցադրվում է նաև 3D ֆորմատով։
Ալֆա և Օմեգա։ Ժանիքավոր եղբայրություն անգլ.՝ Alpha and Omega | |
---|---|
![]() | |
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ |
Ռեժիսոր | Anthony Bell?[1][2][3][…] և Ben Gluck?[1][2][4][…] |
Սցենարիստ | Chris Denk? |
Հնչյունավորում | Ջասթին Լոնգ[5][6][7][…], Հեյդեն Փանեթիեր[5][6][7][…], Դենիս Հոփեր[5][8], Դենի Գլովեր[5], Քրիս Քարմակ[5] և Քրիստինա Ռիչի[5][7][9] |
Պրոդյուսեր | Սթիվ Մուր և Ռիչարդ Ռիչ[1][10] |
Գործադիր պրոդյուսեր | Noah Fogelson?, Michael Paseornek? և Anthony Bell? |
Երաժշտություն | Քրիս Բեյքն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Crest Animation Productions[1], Relativity Media, Lions Gate Entertainment և Lionsgate Films |
Դիստրիբյուտոր | Հունգարիա ֆորում[11], Lions Gate Entertainment և Նեթֆլիքս |
Տևողություն | 88 րոպե |
Սիկվել | Ալֆա և Օմեգա 2։ Տոնական ոռնոցի արկածները |
Թվական | սեպտեմբերի 8, 2010, սեպտեմբերի 17, 2010[1][2][4][…] և հոկտեմբերի 21, 2010[11] |
Բյուջե | 20 000 000 $ |
Շահույթ | 53 507 267 $[12] |
alphaandomega3d.com(անգլ.) |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմում պատմվում է երկու գայլերի՝ Քեյթի և Համֆրիի (արուի և էգի) մասին։ Քեյթը ալֆա-գայլուհի է՝ կարգապահ և պատասխանատու, իսկ Համֆրին «օմեգա» է (օտարական գայլերի ոհմակում), թեթևամիտ երիտասարդ գայլ, որը զվարճանում է իր նման անբանների հետ։ Մուլտֆիլմի սկզբում նա հնարում է գերանի վրա սահելը, ինչը շուտով նրան պետք է գալիս։
Քեյթի հայրը՝ նրանց ոհմակի առաջնորդը, աղջկան խնամախոսել էր ուրիշ ոհմակի ալֆա-արուներից մեկին՝ Գարտին՝ հույս ունենալով կանխել ոհմակների միջև պատերազմը։ Բայց մի գեղեցիկ օր հարսանիքը հետաձգվում է, երբ կանադական «Ջասպեր» արգելավայրի ծառայողները որսում են պատահաբար իրար կողքի հայտնված Քեյթին ու Համֆրիին և տանում են նրանց իրենց հարազատ ոհմակից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ուրիշ ազգային պարկ Այդահոում՝ նպատակ ունենալով այնտեղ գայլերի պոպուլյացիան ավելացնել։ Բայց կարծես թե գայլերը չեն ուզում ապրել Այդահոում, և մեր հերոսները որոշում են վերադառնալ հետ՝ Կանադա։ Նոր արգելոցում նրանք դիմում են սագ-ֆրանկոկանադացի Մարսելի և նրա ընկերոջ՝ բադաքլոր-անգլիացու՝ Պեդդիի օգնությանը, որոնք բացատրում են, թե ինչու են նրանց տեղափոխել Այդահո։ Գլխավոր հերոսների՝ դեպի տուն հետդարձի ճանապարհը լեցուն է բազմաթիվ դժվարություններով, որոնք գայլերը հաղթահարում են միասին։ Եվ չնայած նրան որ ալֆայի և օմեգայի միջև ընդհանուր ոչինչ չի կարող լինել, այնուամենայնիվ աստիճանաբար մտերմանում են և սիրահարվում։ Ոհմակի կանոններին դեմ գնալով՝ նրանք միասին նույնիսկ ոռնում են լուսնի վրա։ Միևնույն ժամանակ նույն բանը տեղի է ունենում Լիլիի (Քեյթի քրոջ) և Գարտի միջև։ Երբ գլխավոր հերոսները վերադառնում տուն, Քեյթը որոշում է ընդունում ամուսնանալ Գարտի հետ՝ նպատակ ունենալով միավորել ոհմակները։ Դա խոցում է Խամֆրիի հոգին, նա պատրաստվում է հեռանալ ոհմակից ու դառնալ միայնակ գայլ։ Սակայն ամուսնական արարողության ժամանակ Քեյթը տապալում է հարսանիքը՝ ասելով որ չի կարող ամուսնանալ Գարտի հետ, քանի որ սիրում է մեկ ուրիշի (Խամֆրիին)։ Գարտը ասում է հորը, որ նա նույնպես սիրահարվել է ուրիշ գայլուհու (Լիլիին)։ Բայց Քեյթի և Գարտի հայրերը չեն ընդունում իրենց երեխաների որոշումը, ինչի պատճառով պատերազմ է սկսվում ոհմակների միջև։ Արգելոցի ճանապարհին Խամֆրին հանկարծակի հանդիպում են Քեյթին, ու նրանք որոշում են կանգնեցնել պատերազմը ոհմակների միջև։ Կռվին խառնվում է եղնիկների հոտը, որի թակարդի մեջ են ընկնում ոհմակների առաջնորդները։ Խամֆրին և Քեյթը փրկում են նրանց, իսկ նրանք փոխում են օրենքը, այսինքն՝ Ալֆաններն և Օմեգաները չեն կարող սիրել միմյանց։ Հիմա Խամֆրին ու Քեյթը հնարավորություն ունեն միասին լինելու։
Դերերի հնչյունավորում
խմբագրել- Հեյդեն Փեյնթիեր — Քեյթ ալֆա-էգ գայլ
- Ջասթին Լոնգ — Խամֆրի՝ օմեգա-գայլ
- Դենիս Հոպեր — Տոնի՝ Արևելյան ոհմակի ղեկավար
- Քրիստինա Ռիչի — Լիլի՝ Կեյտի քույրը, օմեգա
- Լարի Միլլեր — Մարսել
- Դենի Գլովեր — Ուիստոն՝ Հյուսիսային ոհմակի առաջնորդ՝ Կեյտի և Լիլիի հայրը
- Քրիստին Լեյկին — Ռեբե
- Վիկի Լյուիս — Դառլա
- Էրիկ Պրայս — Ալան
- Քրիս Քարմակ — Գարտ, ալֆա-գայլ, Տոնիի որդին
Կրկնօրինակում
խմբագրել- Սերգեյ Լազարև — Խամֆրի՝ օմեգա-գայլ
- Լեռա Կուդրյավցևա — Կեյտ՝ ալֆա-էգ գայլ
- Իգոռ Ստարոսելցև — Տոնի՝ արևելյան ոհմակի առաջնորդ
- Լինա Իվանովա — Լիլի՝ Կեյտի քույրը, օմեգա
- Վասիլի Բոչկարյով— Ուինստոն՝ Հյուսիսային ոհմակի առաջնորդ, Կեյտի և Լիլիի հայրը
- Ալեքսանդր Կլյուվին — Մարսել
- Ալեքսանդր Գավրիլին — Գարտ, ալֆա-գայլ, Տոնիի որդին
- Նիկիտա Պրոզովսկի — Պեդի
Կարծիքներ
խմբագրելՆոր Հայացքը գրախոսականի մեջ այսպես է գրում․ «Մուլտֆիլմ ամբողջ ընտանիքի համար` բարի, զվարճալի, հետաքրքրաշարժ։ Սովորեցնում է հանդիսատեսին լսել իր սիրտին, որը ցույց կտա ճիշտ ուղին»[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=113088
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1213012/
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/135391.html
- ↑ 4,0 4,1 http://movieweb.com/movie/alpha-and-omega/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.imdb.com/title/tt1213012/fullcredits
- ↑ 6,0 6,1 http://www.the-numbers.com/movie/Alpha-and-Omega
- ↑ 7,0 7,1 7,2 http://stopklatka.pl/film/zakochany-wilczek
- ↑ http://www.metacritic.com/movie/easy-rider
- ↑ http://www.metacritic.com/movie/alpha-and-omega
- ↑ https://itunes.apple.com/us/movie/alpha-omega-legend-saw-tooth/id903243749
- ↑ 11,0 11,1 http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ https://web.archive.org/web/20110902151945/http://www.boxofficemojo.com/movies/?id=alphaandomega.htm
- ↑ «Рецензия» (ռուսերեն) — «Новый взгляд». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Альфа и Омега» Արխիվացված 2015-07-25 Wayback Machine(անգլ.) Պաշտոնական կայք