Քրիս Ուիլյամս (անգլ.՝ Chris Williams, ապրիլի 23, 1968(1968-04-23)[1], Վաթերլու, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա[2]), կանադա-ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ և հնչյունավորող։ «Գլագոյի հյուրը» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորն է, «Բոլտ» մուլտֆիլմի համառեժիսորը։ Վերջինս 2009 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմը 2015 թվականին արժանացել է «Օսկարի»։ Նրա ստեղծած «Մոանա» մուլտֆիլմը 2016 թվականին «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» և «Լավագույն երգ» անվանակարգերում առաջադրվել է «Օսկարի»։

Քրիս Ուիլյամս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1968(1968-04-23)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՎաթերլու, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա[2]
Քաղաքացիություն Կանադա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՎաթերլուի համալսարան և Bluevale Collegiate Institute?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր և ռեժիսոր
ԱշխատավայրWalt Disney Animation Studios
Պարգևներ և
մրցանակներ
 Chris Williams (director) Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ուիլյամսը ծնվել է Միսսուրիում և իր կյանքի առաջին 25 տարին անցկացրել է Կանադայի Օնտարիո նահանգի Վաթեռլոո քաղաքում, որտեղ նրա հայրը Վաթեռլոոյի համալսարանի խորհրդատվական ծառայության տնօրենն էր[3]։ Ուիլյամսը ավարտել է Վաթեռլոոյի համալսարանի կերպարվեստի բաժինը[4], այնուհետև անդամագրվել է Օնտարիոյի Օկվիլլ քաղաքի Շերիդան քոլեջի անիմացիոն ծրագրին։ Շերիդանն ավարտելուց հետո նա ընդունվել է Դիսնեյ և տեղափոխվել Լոս Անջելես[3]։

Գործունեություն խմբագրել

Ուիլյամսը աշխատել է «Մուլան» (1998), «Կայսրի նոր արկածները» (2000), «Սառցե սիրտը» (2013) մուլտֆիլմերի պատմությունների բաժնում, վերջինիս մեջ հնչյունավորել է Օքեն կերպարին։ 2007 թվականի փետրվարին հայտարարվել է, որ նա պետք է լինի «Ամերիկյան շուն» մուլտֆիլմը[5], որը հետագայում վերանվանվել է «Բոլտ» (2008)։ Ավելի ուշ նրանց միացել է Բայրոն Հովարդը, երկուսն էլ փոխարինել են Քրիս Սանդերսին, որն սկզբնական ռեժիսորն էր[6]։

2010 թվականի հուլիսին տարբեր աղբյուրներից հաղորդվել է, որ Ուիլյամսը լինելու է Ֆիլիպ Կինդրեդ Դիքի պատմվածքի հիման վրա ստեղծված «Էլֆերի թագավորը» մուլտֆիլմի ռեժիսորը[7][8][9]։ Սակայն 2012 թվականին պարզ է դարձել, որ Ուիլյամսը միացել է Ուոլթ Դիսնեյի անիմացիոն մեկ այլ ֆիլմի՝ «Հերոսների քաղաքը» ստեղծմանը՝ որպես համահեղինակ՝ ոգեշնչվելով Մարվելից (Marvel Comics)[10]։

2018 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Ուիլյամսը հեռանում է Դիսնեյից և լինելու է Նեթֆլիքսի «Ջեյքոբը և ծովային հրեշը» ֆիլմի ռեժիսորը[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Նշում
1998 Մուլան
2000 Կայսրի նոր արկածները
2002 Լիլո և Սթիչ
2003 Եղբայր արջ
2005 Փոքրիկ ճուտիկը
2007 Հյուր Ռոբինսոնների մոտ
2008
Գլագոյի հյուրը
Բոլտ Բայրոն Հովարդի հետ
2009 Ջի ուժ
2010 Ռապունցել։ Խճճված պատմություն
2013 Սառցե սիրտը
2014 Հերոսների քաղաքը 6 Դոն Հոլլի հետ
2015 Սառը տոնակատարություն
2016 Կենդանապոլիս
Մոանա Դոն Հոլլի հետ[12][13]
ԼԵԳՕ սառցե սիրտը
2017 Օլաֆը և սառցե արկածները
2018 Ռալֆն ընդդեմ ինտերնետի Ջենիֆեր Լիի և Ջոն Լասեթերի հետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 Knelman, Martin (2009 թ․ փետրվարի 25). «Bolt from blue took Canadian to Oscars». The Star. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «University of Waterloo alumnus wins Oscar for Big Hero 6». Waterloo Stories. University of Waterloo.
  5. Fritz, Ben (2007 թ․ փետրվարի 8). «'Toy Story' sequel set». Variety. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Sciretta, Peter (2008 թ․ հունիսի 20). «Bolt Teaser Poster; A Look Back at American Dog». /Film. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. «King of the Elves being reworked; Disney plans far ahead». Filmonic. 2010 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. Graser, Marc; Sneider, Jeff (2011 թ․ հունիսի 29). «Disney revives 'King of the Elves' toon». Variety. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  9. Chitwood, Adam (2011 թ․ հունիսի 29). «Disney Sets HORRIBLE BOSSES Scribe to Pen KING OF THE ELVES». Collider. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. Giardina, Carolyn (2013 թ․ դեկտեմբերի 31). «Chris Williams To Co-Direct Disney Animation's 'Big Hero 6' With Don Hall». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. Lang, Brent (2018 թ․ նոյեմբերի 5). «Netflix Backs 'Jacob and the Sea Beast' From 'Big Hero 6' Director Chris Williams (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  12. Sciretta, Peter (2016 թ․ հունիսի 29). «Disney Animation's Big Announcement Coming Tomorrow, Here's What It Could Be». /Film. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «Moana (Trailer H)». British Board of Film Classification. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Ուիլյամս (ռեժիսոր)» հոդվածին։