Օլաֆը և սառցե արկածները

«Օլաֆը և սառցե արկածները» (անգլ.՝ Olaf's Frozen Adventure), 2017 թվականի ամերիկյան համակարգչային անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ, նկարահանված ռեժիսորներ՝ Քևին Դիթերսի և Սթիվի Վերմերսի կողմից: Գլխավոր կերպարներին հնչյունավորել են՝ Ջոշ Գադը, Քրիստեն Բելը, Իդինա Մենզելը և Ջոնաթան Գրոֆը: Ֆիլմը կհայտնվի ԱՄՆ-ի էկրաններին 2017 թվականի նոյեմբերի 22-ին Փիքսարի «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմի պրեմիերայից առաջ:

Picto infobox cinema.png
Օլաֆը և սառցե արկածները
անգլ.՝ Olaf's Frozen Adventure
Olaf's Frozen Adventure poster.jpg
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ֆենթեզի, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Գործողության վայրՆորվեգիա
ՍցենարիստJac Schaeffer?, Քրիս Բաք և Ջենիֆեր Ջեյսոն Լի
ՀնչյունավորումՋոշ Գադ, Քրիստեն Բել, Իդինա Մենզել և Ջոնաթան Գրոֆ
ՊրոդյուսերՌոյ Քոնլի
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Microsoft Store
Տևողություն21 րոպե[1]
ՊրիկվելՍառը տոնակատարություն
ՍիկվելՍառը սիրտը 2
Թվականնոյեմբերի 23, 2017[2]
MPAA վարկանիշG
disneyanimation.com/projects/olafsfrozenadventure

ՍյուժեԽմբագրել

Տոների նախօրյակին Էլզան Աննային հայտնում է այն մասին, որ նրանց ծնողների մահից սկսած վերացել են ավանդական տոները: Ցանականալով մխիթարել քույրերին, Օլաֆը և Սվենը որոշում են ուղևորվել դեպի անհավանական արկածներ և մինչ տոների սկիզբը գտնել հիանալի ավանդույթ քույրերի համար:

Դերերը հնչյունավորել ենԽմբագրել

  • Ջոշ Գադ - Օլաֆ
  • Քրիստեն Բել - Աննա
  • Իդինա Մենզել - Էլզա
  • Ջոնաթան Գրոֆ - Քրիստոֆ

ԱրտադրությունԽմբագրել

Ռեժիսորներ՝ Քևին Դիթերսի և Սթիվի Վերմերսի կողմից նկարահանված կարճամետրաժ ֆիլմ, որը ի սկզբանե հայտարարվել է 2016 թվականի փետրվարին ABC[3] հեռուստատեսության համար: 2016 թվականին ABC հեռուստատեսությունում «The Making of Frozen: Return to Arendelle» փաստագրական ֆիլմի ցուցադրման ժամանակ, ցուցադրվել է նաև կարճամետրաժ ֆիլմի անվանումը և հայտարարվել է, որ այնտեղ կներկայացվեն նոր օրիգինալ երգեր, գրված Էլիսա Սամսելի և Քեյթ Անդերսոնի կողմից: 2017 թվականի հունիսին հայտարարվել է, որ կարճամետրաժ ֆիլմը թողարկվելու է Pixar-ի «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմի հետ մեկտեղ: Գլխավոր կերպարներին կրկին հյնչյունավորել են՝ Ջոշ Գադը, Քրիստեն Բելը, Իդինա Մենզելը և Ջոնաթան Գրոֆը: Պատմությունը շարժվում է Օլաֆի հետ, որը փորձում է գտնել լավագույն տոնական ավանդույթները Էլզայի, Աննայի և Քրիստոֆի համար[4][5]:

ՌելիզԽմբագրել

«Օլաֆը և սառցե արկածները» կհայտնվի էկրաններին 2017 թվականի նոյեմբերի 22-ին Pixar-ի «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմից առաջ[4][5]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել