Վաթեռլոոյի համալսարան
Վաթեռլոոյի համալսարան (անգլ.՝ University of Waterloo), գտնվում է Վաթեռլոոյում, Օնտարիո, Կանադա։
ՊատմությունԽմբագրել
Վաթեռլոոյի համալսարանը բացվել է 1957 թվականին։ Այս համալսարանը Կանադայի քոլեջների ու համալսարանների և ԵՄ համալսարանների ասոցիացիայի անդամ է։ Համալսարանը առաջարկում է արվեստի, ճարտարագիտության, էկոլոգիայի, առողջապահության, անկախ գիտությունների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրեր։ Համալսարանը ստացել է համաշխարհային ճանաչում (ըստ QS World University Rankings-ի` համալսարանը 160-րդն է աշխարհում[11], Times Higher Education World University Rankings-ի տվյալներով այն զբաղեցնում է 201—225 տեղը[12]) կրթական գործընթացի կազմակերպման իր նորարարական մոտեցման համար, դրա վառ օրինակն է ուսումնական գործընթացի միավորումը աշխատանքի հետ ուսումնասիրվող առարկաների ոլորտում։ Մեծ ուշադրություն է դարձվում գիտական հետազոտությունների անցկացմանը ու բիզնեսի ոլորտի և արդյունաբերական ձեռնարկությունների հետ սերտ համագործակցությանը, ինչին նպաստում է իր պատերին ստեղծվող մտավոր սեփականության ոլորտում համալսարանական ազատական քաղաքականությունը։ Համալսարանում կան մի շարք միջազգային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին դառնալ նրա ուսանողը։
Վաթեռլոոյի համալսարանի խնդիրն է ապահովել բարձրորակ կրթություն Օնտարիոյի և Կանադայի սահմաններից դուրս, այն ներառում է միջազգային բիզնես և հետազոտություն։ Maclean's ամսագրի ամենամյա վարկանիշի տվյալներով Վաթեռլոոյում տեղակայված Ուիլֆրիդ Լորյեի համալսարանը և Վաթեռլոոյի համալսարանը ճանաչվել են տարածաշրջանային լավագույն ուսումնական հաստատություններ նույն տիպի համալսարանների շրջանում, իսկ Վաթեռլոոյի համալսարանի հեղինակությունը լավագույնն է ճանաչվել Կանադայի բոլոր բուհերի ընդհանուր հաշվարկում[13]։ Երկու համալսարանների ղեկավարները հայտարարել են, որ իրենք չափազանց գոհ են վարկանիշի արդյունքներից` հաշվի առնելով, որ այլ նահանգների բարձրագույն ուսումնական հաստատությունները Օնտարիո նահանգի համեմատ ավելի բարձր ֆինանսավորում են ստանում։
2005 թվականի հոկտեմբերի 13-ին Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը այցելում է Վաթեռլոոյի համալսարան, որտեղ ելույթ է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի և ինժեներական գիտությունների ֆակուլտետների առաջին կուրսեցիների առջև[14]։ Հանդիպումը տեղի է ունենում Գեյթսի հյուսիսամերիկյան շրջագայության շրջանակներում` ԱՄՆ-ի և Կանադայի լավագույն համալսարաններ և քոլեջներ։
Իր դասախոսության ընթացքում Windows համակարգի հիմնադիրը խոսում է համակարգչային արդյունաբերության ապագա մասնագետների հետ ոլորտի զարգացման փայլուն հեռանկարների մասին` հատուկ ընդգծելով, որ այդ գործը ոչ միայն հետաքրքիր է, այլև չափազանց շահութաբեր։ Վաթեռլոոյի համալսարանը միակ Կանադական բուհն է, որն արժանացել է Microsoft-ի ղեկավարի այցին իր «ուսանողական շրջագայության» շրջանակներում, որը, բացի Վաթեռլոոյից, ներառում է ևս հինգ հասցե` Միչիգանի, Վիսկոնսինի համալսարաններ, Կոլումբիայի համալսարան, Հովարդի և Փրինսթոնի համալսարաններ։ «Բիլ Գեյթսի այցը,- այդ իրադարձությունը մեկնաբանում է Վաթեռլոոյի համալսարանի նախագահ Դեյվիդ Ջոնսթոնը,- ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ուսանողների մակարդակը աշխարհում համարվում է ամենաբարձրերից մեկը, իսկ մեր ուսումնական ծրագրերը համապատասխանում են աշխարհի լավագույն չափանիշներին»։
Դեյվիդ Ջոնսթոնը, որը համալսարանի նախագահ է եղել 1999-ից մինչև 2010 թվականը, Կանադայի գեներալ-նահանգապետ է նշանակվել 2010 թվականին։ 2018 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է համալսարանի պրոֆեսոր Դոննա Սթրիքլենդին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20210701065737/https://www.acu.ac.uk/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20210904192113/https://www.arl.org/list-of-arl-members/
- ↑ https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20210826084358mp_/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20210908032307/https://u15.ca/member/university-waterloo
- ↑ https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
- ↑ Our Members / Tier 1
- ↑ https://alliancecan.ca/en/membership/our-members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «QS World University Rankings 2011-2012»։ Quacquarelli Symonds։ 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2012-04-04
- ↑ «Times Higher Education World University Ranking 2011-2012»։ TSL Education Ltd։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2012-04-04
- ↑ «Maclean's rankings confirm Waterloo's reputation as Canada's most innovative university»։ University of Waterloo։ 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2012-04-04
- ↑ «Bill Gates draws a crowd at Waterloo university»։ CTV.ca։ 2005։ Արխիվացված է օրիգինալից 2006-04-19-ին։ Վերցված է 2006-04-10
Արտաքին հղումներԽմբագրել
- University of Waterloo(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վաթեռլոոյի համալսարան կատեգորիայում։ |