Քրիստինա Միլիան (իրական ազգանունը՝ Ֆլորես, անգլ.՝ Christina Milian, սեպտեմբերի 26, 1981(1981-09-26)[2], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), կուբայական ծագմամբ ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Ծնվել է Նյու Ջերսի նահանգի Ջերսի քաղաքում, մեծացել է Մերիլենդում։ Միլիանը 19 տարեկանում պայմանագիր է կնքել Def Jam-ի հետ։ 2001 թվականին Միլիանը թողարկել է իր համանուն դեբյուտային ալբոմը, որում ներկայացվել են «AM to PM» և «When You Look at Me» սինգլները, «AM to PM» երգը ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100-ի թոփ-40-ում, երկուսն էլ բրիտանական սինգլների հիթ-շքերթի առաջին եռյակում են եղել։ 2004 թվականին Միլիանը թողարկել է իր երկրորդ «It's About Time» ստուդիական ալբոմը։ «Whatever U Want»-ը թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ։ Երկու սինգլներն էլ հայտնվել են բրիտանական հիթ-շքերթի թոփ-10-ում։

Քրիստինա Միլիան
Ի ծնե անունանգլ.՝ Christine Marie Flores[1]
Նաև հայտնի է որպեսChristina Milian
Ծնվել էսեպտեմբերի 26, 1981(1981-09-26)[2] (42 տարեկան)
Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ, երգերի հեղինակ, պարուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր և ռեփեր
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլCash Money Records, Def Jam Recordings, Murder Inc. Records?, Interscope Records, Island Records, MySpace Records?, Radio Killa Records? և Young Money Entertainment
ԿրթությունMatthew Henson Middle School?, Լոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց և Westlake High School?
ԱմուսինThe-Dream
Կայքchristinamilian.com
 Christina Milian Վիքիպահեստում

2006 թվականին Միլիանը թողարկել է իր երրորդ ստուդիական «So Amazin» ալբոմը։ Ալբոմում թողարկել է մեկ սինգլ՝ «Say I», որը է եղել է ամերիկյան Billboard հիթ-շքերթի 30-րդ հորիզոնականում։ «So Amazin»-ի թողարկումից մեկ ամիս անց Միլիանը հաստատել է, որ լքել է Island Records-ը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։ Միլիանը պայմանագիր է կնքել Interscope Records-ի հետ 2009 թվականին։ «Us Against the World» սինգլը թողարկվել է 2008 թվականի հոկտեմբերին։ 2012 թվականին Միլիանը պայմանագիր է կնքել Young Money Entertainment ընկերության հետ, որի հետ թողարկել իր չորրորդ ստուդիական ալբոմը։

Միլիանն ի սկզբանե ցանկացել է դերասանուհի դառնալ։ Նրա առաջին գլխավոր դերը եղել է 2003 թվականին «Love Don't Cost a Thing» ֆիլմում, իսկ հետո նա խաղացել Է «Եղիր զիլ» ֆլիմում, 2006 թվականին խաղացել է «Զարկերակ» սարսափ ֆիլմում։ Քրիստինան երկրորդական դեր է խաղացել «Նախկին ընկերուհիների ուրվականները» ֆիլմում, իսկ «Հաջողություն։ պայքար մինչև վերջ» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը։ 2010 թվականին Էշլի Բենսոնի և Չադ Մայքլ Մյուրեյի հետ խաղացել է «Սուրբծննդյան Կուպիդոն» ֆիլմում։

2015 թվականից մինչև 2016 թվականը նա նկարահանվել է «Grandfathered» սիթքոմում։ 2018 թվականին նա «Երդումը» սերիալում խաղացել է Քրիստինա Փարքսի դերը։

Վաղ կյանք խմբագրել

Միլանը ծնվել է Նյու Ջերսի նահանգում և կուբայական ծագում ունի[4]։ Նա ծնվել է Դոն Ֆլորեսի և Կարմեն Միլիանի ընտանիքում[5] և մեծացել է Մերիլենդի Վալդորֆ քաղաքում[6][7]։

Ֆլորեսը փոխել է իր անունը և ընդունել իր մոր օրիորդական անունը (Միլիան)` դերերի ավելի լայն շրջանակ ստանալու հույսով[8]։ Ունի երկու քույր՝ Դենիելն ու Էլիզաբեթը, նա ծնվելուց անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Մերիլենդի նահանգի Վալդորֆ քաղաք։ Միլիանը չորս տարեկանից հետաքրքրություն է ցուցաբերել շոու բիզնեսի նկատմամբ[9], և երբ նրա ընտանիքը հասկացել է, որ նա տաղանդավոր դերասանուհի կարող է լինել[10]։ Երեխա ժամանակ Միլիանը «շատ մեծ երևակայություն ունեցող և շատ ստեղծագործ» երեխա է եղել, և հեռուստացույց դիտելը և ռադիո լսելը դարձել է նրա կյանքի մի մասը։ Երբ նա ինը տարեկան էր, սկսել է լսումներ անցնել տեղական գործակալություններում, նկարահանվել է գովազդներում, գլխավոր դեր է խաղացել «Էննի» մյուզիքլում։ Միլիանի մայրը նկատել է դստեր ներուժը, թողել է ամուսնուն և երեք դստրերի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, երբ Միլանը 13 տարեկան էր[10]։

Երբ Միլիանը տեղափոխվել է Լոս Անջելես, նրա միակ ցանկությունն էր դերասանուհի լինելը։ Վեց ամիս Լոս Անջելեսում ապրելուց հետո Միլանը տեղափոխվել է Ռոդնի Ջերքինսի հետ նույն բնակարանային համալիրը։ Ջերքինսը Միլանի մասին լսել է տղաների մի խմբից, որոնց հետ նա աշխատել էր, և երբ նա լսել է, թե ինչպես է Միլիանը երգում, նրանք սկսել են միասին աշխատել։ Մեկուկես տարի շարունակ Միլանը ամեն օր գնում էր ստուդիա և աշխատում Ջերքինսի հետ[11]։ Նա սկսել է երգեր գրել 17 տարեկանում։ Միլիանի խոսքով՝ ամեն անգամ, երբ նա երգ է ձայնագրել, պրոդյուսերը հրաժարվել է դեմո տարբերակով տալ նրան կամ գրել բառերը, որոնց հետ ինքը չի համաձայնել։ Նա զգացել է, որ պետք է գրի մի երգ, ձայնագրել դեմո տարբերակով և թողարկել ինքնուրույն[12]։

Գործունեություն խմբագրել

Միլիանն իր առաջին պրոֆեսիոնալ երաժշտական ելույթը կատարել է ռեփեր Ջեֆրի Աթքինսի Rule 3:36 (2000) երկրորդ ստուդիական ալբոմում՝ «Between Me and You" երգում[13]։ Երգը թողարկվել է 2000 թվականին որպես ալբոմի գլխավոր սինգլ՝ հասնելով Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնական[14] և եղել է Մեծ Բրիտանիայի Singles Chart-ի լավագույն 30-ում[15]։ Միլիանը Ջենիֆեր Լոպեսի J.Lo ամբոմի «Play» երգի համահեղինակն է, ինչպես նաև եղել է նրա բեք վոկալիստը, եղել է «Same Ol» երգի համահեղինակը[13]։ Միլիանի համագործակցությունը Ja Rule-ի հետ հանգեցրել է Def Soul Records-ի հետ պայմանագրի կնքմանը։ Նա մեկնել է Շվեդիա և ձայնագրել իր համանուն դեբյուտային ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայում[16]՝ հասնելով 23 հորիզոնական և վաճառելով ընդհանուր 101.986 օրինակ[17]։ Ձայնասկավառակը միջազգային առումով Նիդեռլանդներում 36-րդ տեղում էր, 98-րդը՝ Շվեդիայում[18]։ ԱՄՆ-ում ալբոմի թողարկումը հետաձգվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառով, որոնք տեղի են ունեցել դրա թողարկման օրվանից ընդամենը երկու շաբաթ առաջ։  

Չնայած որ Միլիանը առավել հայտնի է երգչուհու իր կարիերայով[19], նա ի սկզբանե ցանկացել է դերասանուհի դառնալ[11]։ Հարցին, թե նախընտրում է երգել թե դերասան լինել, Միլիան ասել է, որ «երկուսն էլ իմ կիրքն են։ Բայց անկեղծ ասած՝ եթե ես ընտրեի, հավանաբար դա կլինի իմ երաժշտությունը։ Ես սիրում եմ գրել։ Ես սիրում եմ լսել»[11]։ Միլիանը նաև հայտարարել է, որ սիրում է «բեմում ելույթ ունենալ... ամենից առաջ։ Դա իմ ամենասիրելին է»[20]։

Միլիանի առաջին գլխավոր դերի առաջարկը եղել է, երբ Դիսնեյի հեռուստաալիքի կողմից առաջարկ է ստացել միանալու The Mickey Mouse Club-ին, այնուամենայնիվ նա չի չընդունել և որոշել է նկարահանվել որպես լրագրող Movie Surfers-ում[21]։ Այս ընթացքում նա փոքր դերեր է ունեցել կինոյում և հեռուստատեսությունում, ներառյալ «Քույրը, քույրը», «Խելացի տղան», «Սթիվ Հարվիի շոուն», «Ստացեք իրականը», «Փայտը» և «Ամերիկյան կարկանդակ»[22]։ 2002 թվականին նա ծանոթացել է ռեժիսոր Ջոզեֆ Կանի հետ։ Կանն առաջարկել է նրան «Torque» ֆիլմում խաղալ։ Նա փոքր դեր է խաղացել ֆիլմում։ Հետագայում նա ստացել է իր առաջին գլխավոր դերը՝ «Սերը ոչինչ չարժե» ֆիլմում[10]։ Միլիանը աշխատել է «Միավորված ազգերի երեխաներ» բարեգործական կազմակերպության հետ, որում նա մեծ քույր է եղել երեխաները խնամելու համար[23] Եվ ասել է, որ իր սիրելի բարեգործական կազմակերպությունը Penny Lane հիմնադրամն է[24]։ Միլիանը Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Reign բարեգործական երեկոյի ժամանակ պարգևատրվել է մարդասիրական մրցանակով։ Միլիանն ասել է. «Ես երբեք նման պարգև չէի ստացել և երբեք նման ճանաչում չեմ ստացել։ Դա շատ գեղեցիկ էր նրանց կողմից, և ես երջանիկ էի, որ կարողացա գալ երեխաների մոտ»[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://tvovermind.com/christina-milian/
  2. 2,0 2,1 Dutch Top 40
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #135256887 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Terrero, Nina (2012 թ․ հոկտեմբերի 11). «Christina Milian speaks up about "The Voice" gig: "I pitched myself for the job"». NBC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  5. Wright, Kweli (2015 թ․ հունվարի 9). «Exclusive: Christina Milian and Her Mom on Turning Up and Viva Diva Wines». MadameNoire.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. on September 15, 2015.
  6. «Christina Milian Biography: Singer (1981– )». Biography.com (FYI / A&E Networks). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. «Encyclopedia of African American Actresses in Film and Television». Google.ca.
  8. Baker, Soren (2005 թ․ մարտի 3). «As this Moon she Rises Higher». Los Angeles Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Beale, Lewis (2003 թ․ դեկտեմբեր). «Christina Milian: Don't Worry, J. Lo. This Singing Actress has a Different Career Path in Mind». FindArticles. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 26-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Christina Milian Biography». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
  11. 11,0 11,1 11,2 Lil' Kim (2005 թ․ մարտ). «Christina Milian: a Singer who Needs no Lessons in Cool Talks to Hip-Hop's Queen Bee». FindArticles. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  12. 12,0 12,1 Daw, Robbie (2006 թ․ հուլիսի 1). «One in a Milian». Instinct. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  13. 13,0 13,1 «Christina Milian». MTV. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 24-ին.
  14. «Chart Beat Bonus». Billboard. 2004 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
  15. Jones, Alan (2002 թ․ հունվարի 26). «The Official UK Singles Chart Top 75». Music Week. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.
  16. «Christina Milian: Christina Milian: Music». Amazon.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «Chili Peppers and Gnarls Barkley retain top positions». Music Week. 2006 թ․ մայիսի 22. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 12-ին.
  18. «Christina Milian – Christina Milian (Album)». Swiss Music Charts. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  19. Bliss, Karen (2004 թ․ օգոստոսի 20). «Christina Milian Gets Cool». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 26-ին.
  20. Antlfinger, Carrie (2004 թ․ սեպտեմբերի 19). «Christina Milian has her eyes on a Grammy and an Oscar». Herald Mail. Վերցված է 2008 թ․ հուլիսի 26-ին.
  21. Lightstone, Miranda. «15 Questions With Christina Milian». AskMen. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  22. Faber, Judy (2006 թ․ հունիսի 3). «Second Cup Café: Christina Milian». CBS News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  23. «Rachael Ray Show Christina Milian». The Rachael Ray Show. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
  24. Olivari, Gerald (2009 թ․ մարտի 30). «Interviews... Christina Milian». BlackVibes.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Միլիան» հոդվածին։