Քրիստինա Էհին

էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանչուհի

Քրիստինա Էհին (իսպ.՝ Kristiina Ehin, հուլիսի 18, 1977(1977-07-18)[1], Ռապլա, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանչուհի։

Քրիստինա Էհին
էստ․՝ Kristiina Ehin
Ծնվել էհուլիսի 18, 1977(1977-07-18)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՌապլա, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունթարգմանչուհի, բանաստեղծուհի, արձակագիր, գրող, երգերի հեղինակ, երգչուհի և ուսուցչուհի
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի համալսարան
Պարգևներ
Սպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան
ԱմուսինSilver Sepp?
 Kristiina Ehin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քրիստինա Էհինը ծնվել է 1977 թվականի հուլիսի 18-ին Ռապլա քաղաքում, էստոնացի բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Անդրես Էհինի (1940—2011) և բանաստեղծուհի Լի Սեպելի (ծնվել է 1943 թվականին) ընտանիքում[3]։

Նա սովորել է Տարտուի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, մասնագիտացել է «համեմատական ժողովրդական բանահյուսության» մեջ, զբաղվել է էստոնական ժողովրդական երգերի ուսումնասիրությամբ։ 2004 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 1997-1998 թվականներին նա զուգահեռ սովորել է Տարտուի նկարչական քոլեջում։

1995 թվականից 2000 թվականներին նա աշխատել է պարուսույց, 1996 թվականից արդեն ազատ գրող էր։ Ապրում է Տարտուում։

Նրա բանաստեղծությունները սկսել են հրատարակվել Տարտուի համալսարանում սովորելու ժամանակներից։ Եղել է "Erakkond" ուսանողական գրական խմբակի անդամ։ "Kaitseala" («Արգելավայր») բանաստեղծությունների հավաքածուն հրատարակվել է 2005 թվականին, այն գրել է Էստոնիայի հյուսիսային ափերի մոտ գտնվող Մոհնի անմարդաբնակ կղզու վրա մեկ տարի գտնվելու ընթացքում, որտեղ նա աշխատել է որպես արգելոցի վերակացու[3]։ Նա նույնպես մի շարք գրքեր է թարգմանել անգլերենից։ Նա նաև հեքիաթների գրքերի և պիեսների հեղինակ է[3]։

Նրա բանաստեղծություններում և արձակում արտացոլվում են կանացի հայացքներ։ Քրիստինա Էհինի հոգևոր և զգացմունքային պոեզիան բխում է ուգրո-ֆիննական մշակույթից, բայց չնայած դրան՝ նրա աշխատանքները մնում են ժամանակակից[3]։

2008 թվականին իր ծնողների աջակցությամբ կազմակերպել է բանաստեղծական միջազգային փառատոն, որին մասնակցում էին Էստոնիայից և արտասահմանից 24 բանաստեղծներ, երգիչներ և երգահաններ[3]։ Էստոնիայի XXVI երգի փառատոնի համար նա գրել է "Puudutus" («Հպում») գլխավոր երգը։

Քրիստինա Էհինի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով, այդ թվում անգլերեն, ռուսերեն, վեդերեն, սլովերեն, իսլանդերեն, ֆիններեն, սլովակերեն, ուդմուրտերեն, կոմի, գերմաներեն, իռլանդերեն և ուելսերեն[3]։

Մրցանակներ խմբագրել

  • 2004 թվական՝ «Sirp» ամսագրի գրական մրցանակ,
  • 2006 թվական՝ "Eesti Kultuurkapital" բանաստեղծական մրցանակ (Յուրգենի Ռոստիի հետ),
  • 2006 թվական՝ Տարտու քաղաքի Գուստավ Սույտսի կրթաթոշակ,
  • 2008 թվական՝ Էստոնիայի նախագահի կողմից մրցանակ երիտասարդ մշակութային գործիչներին[4],
  • 2010 թվական՝ "Eesti Kultuurkapital"-ից «Ela ja sära»-ից կրթաթոշակ[5],
  • 2014 թվական՝ Վիրումաայի գրական մրցանակ (Վակդուր Միկիտի հետ),
  • 2014 թվական՝ Էստոնիայի արտաքին գործերի մշակութային մրցանակ,
  • 2016 թվական՝ Սպիտակ աստղի շքանշանի IV աստիճան[6]։

Ստեղծագործություններ խմբագրել

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  • «Kevad Astrahanis: luuletusi 1992—1999» (Tallinn, 2000)
  • «Simunapäev» (Tallinn, 2003)
  • «Luigeluulinn» (Tallinn, 2004)
  • «Kaitseala» (Tallinn, 2005)
  • «Emapuhkus» (Tallinn, 2009)
  • «Viimane Monogaamlane» (Tallinn, 2011)

Արձակ խմբագրել

  • «Pillipuhujanaine ja pommipanijanaine» (Tallinn, 2006)
  • «Päevaseiskaja — Lõuna-Eesti muinasjutud» (Tallinn, 2009)
  • «Viimane Monogaamlane» (Tallinn, 2011)
  • «Kirjatud teekond» (Türi, 2012)
  • «Paleontoloogi Päevaraamat» (Tartu, 2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #137167547 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Kristiina Ehin» (անգլերեն). www.estlit.ee. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  4. «Eesti Päevaleht» 03.06.2008
  5. «Eesti Päevaleht» 31.07.2010
  6. Teenetemärkide kavaleride andmekogu — 19335