Բացել գլխավոր ցանկը
Կոնական հատույթներ՝ պարաբոլ, էլիպս և շրջանագիծ, հիպերբոլ։
1. Պարաբոլ՝ հատող հարթությունը զուգահեռ է կոնին
2. Շրջանագիծ և էլիպս
3. Հիպերբոլաներ

Կոնական հատույթկոնը (ավելի ստույգ՝ կոնի մակերևույթը) հարթությամբ հատելիս ստացվող կորի անվանումն է։ Կոնական հատույթները ստացել են իրենց անվանումները մոտավորապես մ.թ.ա. 200 թթ-երին Ապոլոնիուսի կողմից։

Կոնական հատույթների տեսակներըԽմբագրել

Կան երեք տիպի կոնական հատույթներ՝ հիպերբոլ, էլիպս և պարաբոլ։ Շրջանագիծը կարող է համարվել չորրորդ տիպ կամ էլ էլիպսի մասնակի դեպք։ Շրջանագիծ և էլիպս առաջանում են այն ժամանակ, երբ հատույթից փակ կոր է ստացվում։ Երբ հատող հարթությունը զուգահեռ է կոնի հիմքի մակերեսին, ապա հատույթը շրջանագծային է ստացվում։ Եթե հատող հարթությունը զուգահեռ է կոնի կողերից մեկին, ապա հատույթը պարաբոլ է, որը բաց կոր է։ Մնացած դեպքերում հիպերբոլ է ստացվում, որը նույնպես բաց կոր է։

Մասնավոր դեպքերԽմբագրել

Կարող են լինել բազմաթիվ մասնավոր դեպքեր, օրինակ, երբ հատող հարթությունն անցնում է կոնի գագաթով։ Այդ դեպքում ստանում ենք անկյուն, որի գագաթը համընկնում է կոնի գագաթի հետ։

 
Կոնային հատույթներ
շրջանագիծ
էլիպս
պարաբոլ
հիպերբոլ