Քրիստիանո Մալջոլյո
Ջուզեպե Քրիստիանո Մալջոլյո (իտալ.՝ Giuseppe Cristiano Malgioglio, ապրիլի 23, 1945[1][2], Ռամաքա, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), իտալացի կոմպոզիտոր, երգիչ, հեռուստահաղորդավար։
Քրիստիանո Մալջոլյո | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իտալ.՝ Cristiano Malgioglio |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giuseppe Cristiano Malgioglio |
Ծնվել է | ապրիլի 23, 1945[1][2] (78 տարեկան) Ռամաքա, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և հեռուստատեսային դեմք |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Ri-Fi? |
Կայք | cristianomalgioglio.com |
![]() |
Գործունեություն խմբագրել
Առաջին պայմանագիրը (ձայնագրման Durium լեյբլի հետ) կնքել է բանաստեղծ-երգահան Ֆաբրիցիո Դե Անդրեի միջնորդական ջանքերի շնորհիվ[3]։ 1974 թվականին գրել է «Ciao cara come stai?» երգը, որի կատարմամբ հանդես գալով՝ երգչուհի Իվա Ձանիկին հաղթող է ճանաչվել Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնում[3][4]։ 1975 թվականին երգչուհի Մինայի համար գրել է «L’importante è finire» երգը, որը հիթ է դարձել Իտալիայում ու նրա սահմաններից դուրս[3][4]։ Միաժամանակ համագործակցել է բրազիլացի երաժիշտ Ռոբերտու Կառլուսի հետ՝ գրելով նրա երգերի տեքստերի իտալերեն տարբերակները։ Երաժշտական իր կարիերայի ընթացքում Մալջոլյոն երգեր է գրել հանրաճանաչ այնպիսի արտիստների համար, ինչպես՝ Ադրիանո Չելենտանոն, Ռիտա Պավոնեն, Ամանդա Լիրը, Ռաֆայելա Կառան, Մոնիկա Նարանխոն, Միլվան, Պատտի Պրավոն, Օռնելա Վանոնին, Ջունի Ռուսսոն, Սիլվի Վարդանը, Ֆրեդ Բոնգուստոն, Պուպոն, Ֆրանկո Կալիֆանոն...[3][4]:
Կոմպոզիտորական աշխատանքին զուգընթաց՝ Մալջոլյոն հանդես է եկել իր գրած երգերի կատարմամբ, մանավանդ՝ հեգնական բնույթ և սեքսուալ ենթատեքստ ունեցող երգերի։ Այդ երգերից լայն ժողովրդականություն է վայելել հատկապես «Sbucciami»-ն[3][4]։ 2000-ական թվականներին նա հաճախակի հայտնվել է հեռուստաէկրաններին՝ որպես հաղորդավար կամ զանազան ռեալիթի շոուների ու թոք-շոուների մասնակից[4]։
Սկավառակագրություն խմբագրել
- Ստուդիական ալբոմներ
- 1977 – Scandalo (Ri-Fi)
- 1978 – Maledizione io l'amo (Ri-Fi)
- 1979 – Sbucciami (Ri-Fi)
- 1981 – Artigli (Durium)
- 1983 – Bellissime (WEA)
- 1986 – Café Chantant (Divina Record)
- 1987 – Casanova (YEP Record)
- 1989 – Delitto e castigo (NAR)
- 1991 – Amiche (Dischi Ricordi)
- 1992 – Futtetenne (SoloMusicaItaliana/Sony)
- 1994 – En España. Escuchando a Isabel Pantoja (Discomagic Records)
- 1995 – Carpe diem (SoloMusicaItaliana/Sony)
- 1996 – Señor Battisti (SoloMusicaItaliana/Sony)
- 1997 – Matri (Bideri/CGD)
- 2000 – Ho dimenticato di baciare la sposa (NAR International)
- 2002 – La Esperanza (L’Escalier)
- 2005 – Le donne non capiscono gli uomini (NAR International)
- 2006 – Boleros (MBO)
- 2007 – Quando tu non mi vedi (NAR International)
- 2008 – Papaya (The Saifam Group)
- 2010 – Cara Mina ti scrivo… (Azzurra Music)
- 2012 – Senhora Évora (Malgioglio Records)
- 2014 – La bellezza (Edel Music)
- 2015 – Iconic Fifties (Malgioglio Records)
- 2017 – Sonhos (Malgioglio Records)
- 2018 – International Suite (Malgioglio Records)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 https://www.blitzquotidiano.it/tv/cristiano-malgioglio-chi-e-eta-altezza-peso-fidanzato-turco-figli-instagram-titolo-di-studio-vita-privata-3448608/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Massimo Cotto Il grande libro del rock (e non solo). — Milan: Rizzoli, 2011. — ISBN 978-8817048507
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Eddy Anselmi Festival di Sanremo: almanacco illustrato della canzone italiana. — Modena: Panini, 2009. — ISBN 978-8863462296
Արտաքին հղումներ խմբագրել
Քրիստիանո Մալջոլյո Վիքիպահեստում |