Կատանիա (գավառ)
Կատանիա (իտալերեն՝ Provincia di Catania), (սից.՝ Pruvincia di Catania), գավառ Իտալիայի հարավում, Սիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը եղել է Կատանիան։ 2015 թվականի օգոստոսի 4-ից նրան փոխարինել է Կատանիա մետրոպոլիտեն քաղաքը։
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Իտալայի նախկին պրովինցիա | ||
Մտնում է | Սիցիլիա | ||
Վարչկենտրոն | Կատանիա | ||
Տարածք | 6773,68 կմ² | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1860 թ. | ||
Սահմանակցում է | Էննա, Մեսսինա, Սիրակուզա, Ռագուզա և Կալտանիսետա | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0933, 0942 և 095 | ||
Փոստային ինդեքսներ | 95100 և 95010–95049 | ||
Ավտոմոբիլային կոդ | CT | ||
provincia.ct.it |
ՊատմությունԽմբագրել
Կատանիա գավառը հիմնադրվել էր հույների կողմից մեր թվագրությունից առաջ 729 թվականին։ Ք.ա. 263 թվականին I Պունիկյան պատերազմում հռոմեացիները նվաճել են գավառը[1]։ Այն ունեցել է շատ հրաբխային ժայթքումներ Էտնա գագաթից։ Առաջինը գրանցվել է Ք.ա 475 թվականին[2]։ 1169 թվականին գավառում տեղի է ունեցել աղետալի երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 15000 մարդ՝ միայն Կատանիա քաղաքից[3]։ 1669 թվականին Էտնան կրկին ժայթքեց, որի պատճառով Կատանիա քաղաքում մահացավ 17000 մարդ[2]։ 1693 թվականին կործանարար երկրաշարժ եղավ, որի արդյունքում մոտ 12000 մարդ մահացավ (բնակչության 63%-ը)[4]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Կատանիա գավառը այն ինը գավառներից է, որոնք գտնվում են Սիցիլիայում[5], ինչն էլ ամենամեծ կղզին է Միջերկրական ծովում[6]։ Հյուսիս-արևելքում է տեղակայված Հոնիական ծովը։ Կալտանիսետա և էննա գավառները եզրագծում են արևմուտքից, իսկ Ռագուզան ու Սիրակուզան՝ հարավից, Մեսսինա գավառը սահմանակից է հյուսիսից։ Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենախոշոր ակտիվ հրաբուխը՝ Էտնան։ Կատանիա քաղաքը եղել է և՛ գավառի մայրաքաղաք, և՛ ամենամեծ կոմունան[7]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Inc Merriam-Webster (1997)։ Merriam-Webster's Geographical Dictionary (անգլերեն)։ Merriam-Webster։ էջ 222։ ISBN 9780877795469
- ↑ 2,0 2,1 «Mount Etna erupts - Mar 08, 1669 - HISTORY.com»։ HISTORY.com։ Վերցված է 2017-09-18
- ↑ Falcando Ugo (1998)։ The History of the Tyrants of Sicily by "Hugo Falcandus," 1154-69 (անգլերեն)։ Manchester University Press։ էջ 216։ ISBN 9780719054358
- ↑ «Informazioni sul terremoto»։ storing.ingv.it։ Վերցված է 2017-09-18
- ↑ Klotz Stefan (2004)։ Cross Sectional Dependence in Spatial Econometric Models: With an Application to German Start-up Activity Data (անգլերեն)։ LIT Verlag Münster։ էջ 135։ ISBN 9783825879181
- ↑ Diamond Jon (2017)։ The Invasion of Sicily 1943 (անգլերեն)։ Pen and Sword։ էջ 44։ ISBN 9781473896123
- ↑ Domenico Roy Palmer (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture (անգլերեն)։ Greenwood Publishing Group։ էջեր 283–284։ ISBN 9780313307331