Քրիստա Վոլֆ (գերմ.՝ Christa Wolf,ի ծնե՝ Իլենֆելդ, գերմ.՝ Ihlenfeld, մարտի 18, 1929(1929-03-18)[1][2][3][…], Գորժուվ-Վելկապոլսկացի, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն[4] - դեկտեմբերի 1, 2011(2011-12-01)[5][2][3][…], Բեռլին, Գերմանիա[4][11]), գերմանացի գրական քննադատ, վիպասան և ակնարկագիր[12][13]։ Նա նախկին Արևելյան Գերմանիայի ամենահայտնի գրողներից մեկն է[14][15]։

Քրիստա Վոլֆ
գերմ.՝ Christa Wolf
Ծննդյան անունգերմ.՝ Christa Ihlenfeld
Ծնվել էմարտի 18, 1929(1929-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրԳորժուվ-Վելկապոլսկացի, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 1, 2011(2011-12-01)[5][2][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանիա[4]
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն[6]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, քաղաքական գործիչ, unofficial collaborator, վիպասան, ակնարկագիր, լրագրող, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, քննադատ և հեղինակ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
ԿրթությունԵնայի համալսարան[7] և Լայպցիգի համալսարան
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներThey Divided the Sky?, The Quest for Christa T.?, Patterns of Childhood? և Cassandra?
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության կենտրոնական կոմիտե և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա
ԿուսակցությունԳերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինGerhard Wolf?[7]
ԶավակներAnnette Simon?
ԱզգականներJan Faktor?
 Christa Wolf Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Քրիստա Վոլֆը ծնվել է վաճառական Օտտո Իլենֆելդի ընտանիքում՝ Լանդսբերգ-նա-Վարտեում, որտեղ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը հաճախել է դպրոց։ Վերաբնակեցումից հետո Իլենֆելդ ընտանիքը 1945 թվականին հայտնվել է Մեկլենբուրգում։ Քրիստան որպես մեքենագրուհի աշխատել է Շվերինի հարևանությամբ գտնվող Գամմելին գյուղի բուրգոմիստրի մոտ։ 1949 թվականին նա ավարտել է Բադ-Ֆրանկենհաուզենի դպրոցը և նույն թվականին միացել Գերմանիայի սոցիալիստական միավորված կուսակցությանը։ Քրիստա Վոլֆը ԳՍՄԿ-ի անդամ է եղել մինչև 1989 թվականի հունիսը։ 1949-1953 թվականներին գերմանագիտություն է սովորել Ենայի և Լայպցիգի համալսարաններում։ 1951 թվականին ամուսնացել է գրող Գերհարդ Վոլֆի հետ։ Մեկ տարի անց ծնվել է նրանց առաջնեկը՝ Աննետան։

Քրիստա Վոլֆն աշխատել է որպես Գերմանիայի գրողների միության գիտաշխատող և որպես խմբագիր տարբեր հրատարակություններում ու ամսագրերում։ 1955-1977 թվականներին Վոլֆը եղել է ԳԴՀ Գրողների միության վարչության անդամ։ Առաջնեկի ծնվելուց չորս տարի անց ծնվել է երկրորդ դուստրը՝ Կատրինը։ 1974 թվականին Քրիստա Վոլֆն ընտրվել է ԳԴՀ գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Դեռևս 1972 թվականին նա եղել էր Փարիզում և 1984 թվականին ընտրվել է Գիտությունների, արվեստի և գրականության եվրոպական ակադեմիայի անդամ Փարիզում։ Երկու տարի անց նա ընդունվել է Համբուրգի Ազատ արվեստի ակադեմիա։ 1976 թվականին Քրիստա Վոլֆը, որ ստորագրել էր Վոլֆ Բիրմանին քաղաքացիությունից զրկելու մասին բաց նամակը, վտարվել է ԳԴՀ Գրողների միությունից։ Քրիստա Վոլֆը շատ ճանապարհորդել է, եղել է Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, որտեղ ստացել է Օհայո նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան։ Վոլֆը Գերմանիայի ամենահայտնի ժամանակակից գրողներից մեկն է։ Քրիստա Վոլֆի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։

1990-ական թվականների սկզբին հայտնի է դարձել 1959-1962 թվականներին Քրիստա Վոլֆի համագործակցության մասին ԳԴՀ պետական անվտանգության նախարարության հետ որպես արտահաստիքային աշխատակից։ Այդ պահին նա կազմած ունեցել է իր հանդիպումների մասին երեք հաշվետվություն, որոնց, այնուամենայնիվ, տրված էին ծայրահեղ դրական բնութագրումներ։ Հասարակության բուռն ուշադրությունն այս փաստի վրա, ինչպես նաև քննադատությունն իր անկեղծության համար Քրիստա Վոլֆը գնահատել է որպես անարդար հատուցում ԳԴՀ-ում իր անցյալի համար։ Հետապնդումներից խուսափելու նպատակով գրողն ստիպված է եղել մի քանի տարի լքել Գերմանիան՝ տեղափոխվելով Կալիֆոռնիա։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Մոսկովյան նովելներ, 1961
  • Կոտրված երկինք, 1963
  • Размышления о Кристе Т., 1968 (ISBN 3-630-62032-9)
  • Lesen und Schreiben. Aufsätze und Betrachtungen, 1972
  • Տիլ Ուլենշպիգել, 1972
  • Unter den Linden. Drei unwahrscheinliche Geschichten, 1974
  • Kindheitsmuster, 1976
  • Нет места. Нигде, 1979
  • Fortgesetzter Versuch. Aufsätze, Gespräche, Essays; 1979
  • Geschlechtertausch. Drei Erzählungen, zus. m. Sarah Kirsch und Irmtraud Morgner, 1980
  • Lesen und Schreiben. Neue Sammlung, 1980
  • Կասանդրա, 1983 (ISBN 3-423-11870-9)
  • Voraussetzungen einer Erzählung: Kassandra. Frankfurter Poetik-Vorlesungen, 1983
  • Ins Ungebundene gehet eine Sehnsucht. Gesprächsraum Romantik. Prosa. Essays, zus. m. Gerhard Wolf´, 1985
  • Die Dimension des Autors. Essays und Aufsätze, Reden und Gespräche. 1959—1985, 1986
  • Ավտովթար։ Մեկ օրվա խրոնիկա (Störfall. Nachrichten eines Tages), 1987
  • Ansprachen, 1988
  • Sommerstück, 1989
  • Was bleibt. Erzählung, 1990 (entstanden 1979)
  • Reden im Herbst, 1990
  • Sei gegrüßt und lebe. Eine Freundschaft in Briefen, 1964—1973. Christa Wolf und Brigitte Reimann, hg. v. A. Drescher, 1993
  • Auf dem Weg nach Tabou. Texte 1990—1994, 1994
  • Christa Wolf und Franz Fühmann. Monsieur — wir finden uns wieder. Briefe 1968—1984, hg. v. A. Drescher, 1995
  • Medea: Stimmen, 1996 (ISBN 3-423-25157-3)
  • Hierzulande Andernorts. Erzählungen und andere Texte 1994—1998, 1999 (ISBN 3-423-12854-2)
  • Leibhaftig. Erzählung, 2002 (ISBN 3-630-62064-7)
  • Ein Tag im Jahr. 1960—2000, 2003 (ISBN 3-630-87149-6) Leseprobe (Vorwort und Eintrag für 1960)
  • Mit anderem Blick. Erzählungen Suhrkamp, Frankfurt am Main 2005 (ISBN 3-518-41720-7)
  • Stadt der Engel oder The Overcoat of Dr. Freud. Suhrkamp, Berlin 2010 (ISBN 978-3-518-42050-8)
  • Moskauer Tagebücher - Wer wir sind und wer wir waren. Reisetagebücher, Texte, Briefe, Dokumente 1957—1989. Suhrkamp, Berlin 2014. (ISBN 978-3-518-42423-0)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Вольф Криста // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118634666 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2011/12/02/arts/christa-wolf-dies-at-82-wrote-of-the-germanys.html
  6. Letzte Ruhestätte für Promis in Berlin (գերմ.) // Kölner Stadt-AnzeigerDuMont Mediengruppe, 2013.
  7. 7,0 7,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1178.
  8. http://www.adk.de/de/akademie/preise-stiftungen/H_Mann_Preis.htm
  9. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  10. https://cavavub.be/nl/eredoctoraten
  11. Lenta.ru: Германия: Умерла немецкая писательница Криста Вольф
  12. A writer who spanned Germany's East-West divide dies in Berlin (obituary), Barbara Garde, Deutsche Welle, 1 December 2011
  13. Acclaimed Author Christa Wolf Dies at 82 (obituary), Der Spiegel, 1 December 2011.
  14. Christa Wolf obituary, Kate Webb, The Guardian, 1 December 2011
  15. Christa Wolf obituary, The Telegraph, 2 December 2011.

Գրականություն

խմբագրել
  • Peter Böthig (Hg.): Christa Wolf — Eine Biographie in Bildern und Texten, Luchterhand, München, 2004
  • Sonja Hilzinger: Christa Wolf. Leben, Werk, Wirkung, Suhrkamp, Frankfurt/M. 2007, ISBN 3-518-18224-2
  • Jörg Magenau: Christa Wolf — Eine Biographie, Kindler, Berlin, 2002
  • Gisela Stockmann: Christa Wolf. Amselweg, In: Gisela Stockmann: Schritte aus dem Schatten. Frauen in Sachsen-Anhalt, Dingsda-Verlag, Querfurt 1993

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստա Վոլֆ» հոդվածին։