Բյուխների անվան մրցանակ

Գեորգ Բյուխների անվան մրցանակ (գերմ.՝ Georg-Büchner-Preis), գերմանալեզու գրականության բնագավառում առավել հեղինակավոր երկու գրական մրցանակներից մեկը (Գյոթեի անվան մրցանակի հետ մեկտեղ)։ Մրցանակը, որին տրվել է գերմանացի նշանավոր արձակագիր և թատերագիր, «Վոյցեկ» և «Լեոնս և Լենա» թատերգությունների հեղինակ Գեորգ Բյուխների անունը, շնորհվում է յուրաքանչյուր տարի, գերմանալեզու այն հեղինակին, ով իր ստեղծագործությամբ էական ավանդ է ներդրել ժամանակակից գերմանական մշակութային կյանքի ձևավորման գործում[1]։

Բյուխների անվան մրցանակ
Երկիր Գերմանիա
Տեսակգրական պարգև
ՊարգևատրողԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1923
Հերթականություն
Կայքdeutscheakademie.de/de/auszeichnungen/georg-buechner-preis

Պատմություն խմբագրել

Բյուխների անվան մրցանակը սահմանվել է 1923 թվականին՝ ի հիշատակ Գեորգ Բյուխների և սկզբնական շրջանում շնորհվել է վերջինիս հայրենի երկրամասի՝ Հեսսենի հետ սերտ առնչություն ունեցող արվեստագետների՝ նկարիչների, քանդակագործների, բանաստեղծների, դերասանների, երգիչների...[2]:

1951 թվականից վերածվել է գլխավորապես գրական մրցանակի, որն ամեն տարի շնորհվում է գերմանալեզու մեկ, երբեմն՝ երկու հեղինակի, լեզվի և գրականության գերմանական ակադեմիայի կողմից, որը գործում է Դարմշտադում (մրցանակը հանձնվում է, և դափնեկիրն ավանդական ճառը հնչեցնում է հենց այդ քաղաքում)։ 2002 թվականից սկսած՝ մրցանակակիրներին տրվում է նաև €50.000 եվրո դրամական պարգև։

Ուշագրավ է, որ Գյունտեր Գրասը (1965), Հայնրիխ Բյոլը (1967), Էլիաս Կանետին (1972), Պետեր Հանդկեն (1973), Էլֆրիդե Ելինեկը (1998) Բյուխների անվան մրցանակ ստանալուն հաջորդած տարում արժանացել են նաև գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Կարծես խախտելով այդ ձևավորվող ավանդույթը և առաջ ընկնելով լեզվի և գրականության գերմանական ակադեմիայից՝ շվեդական ակադեմիան (Ստոկհելմ) վերջերս Նոբելյան գրական մրցանակ շնորհեց գերմանալեզու բեղմնավոր գրող Հերտա Մյուլլերն, ով դեռևս չի արժանացել Բյուխների անվան մրցանակի[3]։

Մրցանակի դափնեկիրները՝ սկսած 1951 թվականից խմբագրել

 
1989 թ. դափնեկիրը՝ Բոտո Շտրաուսը
 
2020 թ. դափնեկիրը՝ Էլկե Էրբը
Տարին Անունը Երկիրը Նշումներ Ref(s)
1951 Գոթֆրիդ Բեն   Արևմտյան Գերմանիա
1952 Չի շնորհվել:
1953 Էռնստ Քրոյդեր   Արևմտյան Գերմանիա
1954 Մարտին Քեսել   Արևմտյան Գերմանիա
1955 Մարիա Լուիզա Կաշնից   Արևմտյան Գերմանիա
1956 Կարլ Կրոլով   Արևմտյան Գերմանիա
1957 Էրիխ Կեստներ   Արևմտյան Գերմանիա
1958 Մաքս Ֆրիշ   Շվեյցարիա
1959 Գյունտեր Այխ   Արևմտյան Գերմանիա
1960 Պաուլ Ցելան   Ֆրանսիա /   Ռումինիա
1961 Հանս Էրիխ Նոսակ   Արևմտյան Գերմանիա
1962 Վոլֆգանգ Քյոփեն   Արևմտյան Գերմանիա
1963 Հանս Մագնուս Էնցենսբերգեր   Արևմտյան Գերմանիա
1964 Ինգեբորգ Բախման   Ավստրիա
1965 Գյունտեր Գրաս   Արևմտյան Գերմանիա
1966 Վոլֆգանգ Հիլդեսհայմեր   Արևմտյան Գերմանիա
1967 Հայնրիխ Բյոլ   Արևմտյան Գերմանիա
1968 Գոլո Ման   Արևմտյան Գերմանիա
1969 Հելմուտ Հայսենբյուտել   Արևմտյան Գերմանիա
1970 Թոմաս Բերնհարդ   Ավստրիա
1971 Ուվե Յոնսոն   Արևմտյան Գերմանիա
1972 Էլիաս Կանետի   Բուլղարիա
1973 Պետեր Հանդկե   Ավստրիա 1999 թվականին վերադարձրել է մրցանակային գումարը։
1974 Հերման Քեստեն   Արևմտյան Գերմանիա
1975 Մանե Շպերբեր   Ավստրիա /   Ֆրանսիա
1976 Հայնց Պիոնտեկ   Արևմտյան Գերմանիա
1977 Ռայներ Կունցե   Արևմտյան Գերմանիա
1978 Հերման Լենց   Արևմտյան Գերմանիա
1979 Էռնստ Մայստեր   Արևմտյան Գերմանիա հետմահու
1980 Քրիստա Վոլֆ   Արևելյան Գերմանիա
1981 Մարտին Վալզեր   Արևմտյան Գերմանիա
1982 Պետեր Վայս   Շվեդիա հետմահու
1983 Վոլֆդիտրիխ Շնուռե   Արևմտյան Գերմանիա
1984 Էռնեստ Յանդլ   Ավստրիա
1985 Հայներ Մյուլլեր   Արևելյան Գերմանիա
1986 Ֆրիդրիխ Դյուրենմաթ   Շվեյցարիա
1987 Էրիխ Ֆրիդ   Ավստրիա
1988 Ալբերտ Դրախ   Ավստրիա
1989 Բոտո Շտրաուս   Արևմտյան Գերմանիա
1990 Տանկրեդ Դորստ   Գերմանիա
1991 Վոլֆ Բիրման   Գերմանիա
1992 Ջորջ Տաբորի   Հունգարիա
1993 Պետեր Ռյումկորֆ   Գերմանիա
1994 Ադոլֆ Մուշգ   Շվեյցարիա
1995 Դուրս Գրյունբայն   Գերմանիա
1996 Սառա Կիրշ   Գերմանիա
1997 Հանս Կարլ Արտման   Ավստրիա
1998 Էլֆրիդե Ելինեկ   Ավստրիա
1999 Առնոլդ Շտադլեր   Գերմանիա
2000 Ֆոլկեր Բրաուն   Գերմանիա
2001 Ֆրիդերիկե Մայռյոկեր   Ավստրիա
2002 Վոլֆգանգ Հիլբիգ   Գերմանիա
2003 Ալեքսանդր Կլյուգե   Գերմանիա
2004 Վիլհելմ Գենացինո   Գերմանիա
2005 Բրիգիտե Կրոնաուեր   Գերմանիա
2006 Օսկար Պաստիոր   Գերմանիա /   Ռումինիա հետմահու
2007 Մարտին Մոզեբախ   Գերմանիա
2008 Յոզեֆ Վինկլեր   Ավստրիա
2009 Վալտեր Կապախեր   Ավստրիա
2010 Ռայնհարդ Յիրգլ   Գերմանիա
2011 Ֆրիդրիխ Քրիստիան Դելիուս   Գերմանիա
2012 Ֆելիցիտաս Հոպպե   Գերմանիա
2013 Սիբիլ Լևիչարոֆ   Գերմանիա [4]
2014 Յուրգեն Բեքեր   Գերմանիա
2015 Ռայնալդ Գյոց   Գերմանիա [5]
2016 Մարսել Բայեր   Գերմանիա [6]
2017 Յան Վագներ   Գերմանիա [7]
2018 Թերեզիա Մորա   Հունգարիա [8]
2019 Լուկաս Բերֆուս   Շվեյցարիա [9]
2020 Էլկե Էրբ   Գերմանիա [10]
2021 Կլեմենս Զեթց   Ավստրիա [11]
2022 Էմինա Սևգի Օզդամար   Գերմանիա /   Թուրքիա [12]

1923–50 թվականների մրցանակակիրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Georg-Büchner-Preis». Translated from Deutsche Akademie für Sprache und Dichtung. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  2. «Georg-Büchner-Preis». Deutsche Akademie für Sprache und Dichtung. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  3. Leinen, Angela (2011 թ․ հոկտեմբերի 29). «Wie man den Büchnerpreis gewinnt». taz (գերմաներեն). Berlin. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Sibylle Lewitscharoff wins 2013 Georg Büchner prize». Deutsche Welle. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  5. «Rainald Goetz: Top German literature prize goes to edgy ex-doctor». Deutsche Welle. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Top German literature prize goes to Marcel Beyer». Deutsche Welle. 2016 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  7. «Lyriker Jan Wagner erhält Georg-Büchner-Preis». Spiegel Online. 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  8. «Terézia Mora bekommt Georg-Büchner-Preis». Spiegel Online. 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  9. Radisch, Iris (2019 թ․ հուլիսի 10). «Traurig über seine eigenen Einsichten». Die Zeit (գերմաներեն). Hamburg. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  10. «Elke Erb erhält Georg-Büchner-Preis». Süddeutsche Zeitung (գերմաներեն). Munich. 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Georg-Büchner-Preis 2021 geht an Clemens J. Setz». Die Zeit (գերմաներեն). 2021 թ․ հուլիսի 20. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  12. «Georg-Büchner-Preis 2022: Emine Sevgi Özdamar erhält renommierte Literaturauszeichnung». Der Spiegel (գերմաներեն). 2022 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել