Ալիմարդան բեկ Թոփչիբաշով

Ալիմարդան բեկ Էլէքբեր բեկ օկլի Թոփչիբաշով (ադրբ.՝ Əlimərdan bəy Ələkbər bəy oğlu Topçubaşov, մայիսի 4, 1862(1862-05-04), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1934(1934-11-08), Փարիզ), Ադրբեջանի քաղաքական գործիչը, դիվանագետ, փաստաբան, Ռուսական թագավորության առաջին Պետական դումայի անդամ (1905), Բաքվում մուսուլմանական ազգային խորհրդի ժամանակավոր գործադիր կոմիտեի անդամ (1917), Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Պառլամենտի նախագահ (1918-1920)[1];

Ալիմարդան բեկ Թոփչիբաշով
ադրբ.՝ Əlimərdan Ələkbər oğlu Topçubaşov
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1862(1862-05-04)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 8, 1934(1934-11-08) (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՖրանսիա
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan 1918.svg Ադրբեջան
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
Քաղաքական կուսակցությունIttifaq al-Muslimin?
Ստորագրություն
Topchibashev Russian Signature.png
Alimardan Topchubashov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ալիմարդան բեկ Թոփչիբաշովը ծնվել է 1863 թվականին Թբիլիսիում։ Առաջին կրթությունը ստացել է Թբիլիսիի գիմնազիայում և 1884 թվականին հաջողությամբ ավարտել է։ Գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետ։ Բայց այնուհետև նա տեղափոխվել է իրավաբանական ֆակուլտետ և 1888 թվականին ավարտելուց հետո դարձել է իրավագիտության թեկնածու[2]։

Ա.Թոփչիբաշովը եկավ Թբիլիսի և աշխատել է դատարանում որպես իրավաբան և դասավանդել է իրավաբանություն Թբիլիսիի գեոդեզիայի դպրոցում։ Թոփչիբաշովը, ով եկել էր Բաքու 1896 թվականին, որոշ ժամանակ աշխատել է որպես փաստաբան։ 1897 թվականից մինչև 1917 թվականիի վերջը նա եղել է «Կասպի» թերթի հիմնադիրներից և խմբագիրներից մեկը։ Տարիների ընթացքում հրապարակվել են նրա հարյուրավոր հոդվածներ։ Այս հոդվածներում Ա.Թոփչիբաշովը գրել է մի շարք բանաստեղծների, գրողների, դրամատուրգների, նշանավոր մտավորականների և անձանց մասին։

1905-1907 թվականների Ռուսաստանի հեղափոխության ժամանակ Ադրբեջանի շատ մտավորականներ, այդ թվում Ա.Թոպչուբաշովը միացել է ժողովրդի ազատության պայքարին։ 1917 թվականի մարտի 5-ին Բաքվում ստեղծվել է հասարակական կազմակերպությունների խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն։ Ա.Թոփչիբաշովը նույնպես դարձել է կոմիտեի անդամ։ Հուլիսին ստեղծվել է 33 հոգուց բաղկացած նոր կոմիտե։ Նոր կոմիտեի նախագահ ընտրվել է Ա.Թոփչիբաշովը[3]։

1918 թվականի դեկտեմբերի 7-ին սկսվել է գործել Ադրբեջանի խորհրդարանը։ Նոր խորհրդարանի նախագահ ընտրվել է Ալիմարդան բեկ Թոփչիբաշովը։

Ա. Թոփչիբաշովը մահացել է 1934 թվականի նոյեմբերի 8-ին, Փարիզում։

ԱղբյուրներԽմբագրել

  • Musa Qasımlı, Elmira Hüseynova. Azərbaycanın xarici işlər nazirləri. Bakı, Mütərcim, 2003; Yenidən işlənilmiş təkrar nəşr, Mütərcim, 201

ԾանոթագրություններԽմբագրել