Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Քրիստափոր Նիկողոսի (Նիկոլայի) Ալավերդյան (Ալավերդով) (մայիսի 25, 1895(1895-05-25)[1], Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլ 1942[1], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Նացիստական Գերմանիա[1]), խորհրդային ռազմական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1917 թ.), գեներալ-մայոր (1940 թ.):

Քրիստափոր Ալավերդյան
մայիսի 25, 1895(1895-05-25)[1] - ապրիլ 1942[1] (46 տարեկան)
ԾննդավայրՆախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Նացիստական Գերմանիա[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ, Կարմիր գվարդիա և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էր113-րդ հրաձգային դիվիզիա[1]
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936)[1] և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1939)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1897 թվականի մայիսի 25-ին, Փաշալու գավառի Օղբին գյուղում (այժմ՝ Վայոց ձորի մարզ)։ Եղել է հովիվ, սևագործ բանվոր, ցարական բանակի զինվոր։ Սովորել է Կիևի ռազմական դպրոցում, ավարտել Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ դասընթացը (1936) և Կարմիր բանակի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1939)։ Ալավերդյանին հիտլերականները տանջամահ են արել Նյուրնբերգի բանտում, 1942 թվականի ապրիլին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և 2 մարտական Կարմիր դրոշի շքանշաններով։ Ալավերդյանի կիսանդրին դրված է Վայք քաղաքում։ Նրա անունով է կոչվում Արարատի մարզի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցը և Վայոց ձորի մարզի Խնձորուտի միջնակարգ դպրոցը։

Գործունեություն խմբագրել

1919-1920 թվականներին կարմիր բանակի շարքերում մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ Այնուհետև ծառայել է Ուկրաինայում, Միջին Ասիայում, Մոսկվայի զինվորական օկրուգում։ 1931-1935 թվականներին Քրիստափոր Ալավերդյանը հայկական հեծելազորային գնդի հրամանատար էր։ Խորհրդա-ֆիննական պատերազմում (1939-1940 թթ.) եղել է 7-րդ բանակի հեծելազորային դիվիզիայի հրամանատար։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմը Քրիստափոր Ալավերդյանը դիմավորեց սահմանագլխին, որպես 113-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ Ծանր մարտերից հետո դիվիզիան նահանջեց, իսկ վիրավոր Ք. Ալավերդյանը ընկավ թշնամու ձեռքը։ Համելբուրգի համակենտրոնացման ճամբարում գեներալ-մայոր Ի. Ս. Նիկիտինի հետ Ալավերդյանը ստեղծել և գլխավորել է հակաֆաշիստական այն կազմակերպությունը, որը հետագայում ղեկավարեց գեներալ-լեյտենանտ Մ. Դ. Կարբիշևը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 142