Քռասնի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 9 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը անվանվել է Քըռասնէ, Դըղդաղան։ Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 3 ակունքներից։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր Կուչու աղբյուր։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է, ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով։ Համայնքում գործում է առևտրի 1 օբյեկտ։ Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, բնահողային, խճից և կոպճից, չմշակված կապակցվող նյութերից։

Գյուղական համայնք
Քռասնի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Մակերես1083.96 հա կմ²
ԲԾՄ962 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն243 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քռասնի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քռասնի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Այժմյան գյուղի պատմությունը սկսում է 1630-ական թվականներից[1]։ Ըստ ավանդույթի 1600-ական թվականներին գյուղը գտնվում էր «Կիշկ» կոչվող ժայռոտ տեղամասում, իսկ 1700-800-ական թվականներին գյուղի տարածքը հարթվայրային էր։ Արցախի հենց այդ հատվածում հայտնաբերվել են բրածո կենդանիներ[2]։

 
Տեսարան Քռասնի գյուղից

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1089.96 հա տարածք, որից 537.42 հա անտառային հողեր։ Քռասնի համայնքի սահմանային գոտով է հոսում Կարկառ գետի վտակը։

Բնակչություն խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գյուղն ուներ 700-800 բնակիչ։ Ներկայումս համայնքի բնակչության թիվը կազմում է 243 մարդ, կա 55 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ հաճախում են 50 երեխաներ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 219 214 209

Կրթություն խմբագրել

ԼՂՀ Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի դպրոցն ունի 110 տարուց ավելի պատմություն։

  • 1880-ական թվականներից գյուղում գործում էր Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից ծխական դպրոցը 10 աշակերտներով։
  • Ըստ Էջմիածնի Սինադի պաշտոնական տվյալների 1894 թվականին գյուղում բացվեց եկեղեցական ծխական դպրոց` 20 աշակերտներով։
  • 1908-1909 թվականներին գյուղում գործում էր միադասյա դպրոց 45 աշակերտներով, դասավանդոում էր 1 ուսուցիչ։
  • 1910-1920-ական թվականներին գյուղում գործում էր 5-ամյա դպրոց` Մարգարիտա Գևորգյանի ղեկավարությամբ։
  • 1924-1930-ական թվականներին դպրոցում սովորում էր 60 աշակերտ, դասավանդում էր 4 ուսուցիչ` Արտաշես Պետրոսյանի տնօրինությամբ։
  • 1930-1957 թվականներին գյուղում գործում էր 7-ամյա երկհերթ դպրոց` 100-ից ավելի աշակերտով, տնօրինությամբ Գրիշա Ասլանյանի, Ռուբեն Խաչատրյանի, Գևորգ Գևորգյանի, դասավանդում էին 6 ուսուցիչ։
  • 1957 թվականին կառուցվեց երկհարկանի հարմարեցված դպրոց 8-ամյա կրթությամբ, 93 աշակերտներով, Նորա Շաքարյանի տնօրինությամբ, 8 ուսուցիչներով։
  • 1957-19993 թվականները գործում էր 8-ամյա կրթությամբ, 80-30 միջին խտությամբ աշակերտներով, տնօրինությամբ` Համլետ Քարայանի, Սերգեյ Արզումանյանի, Վահան Լալայանի, Էվելինա Պետրոսյանի, Աիդա Բաբայանի։ 10-12 ուսուցիչ։
  • 1993-1994 ուսումնական տարում դպրոցը փոխվեց միջնակարգի 38 աշակերտներով, Աիդա Բաբայանի տնօրինությամբ, 12 ուսուցիչ։
  • 1997 թվականին դպրոցի կարգավիճակը փոխվեց 9-ամյա կրթության, տնօրինությամբ Դավիթ Համբարձումյանի, 24 աշակերտ, 9-11 ուսուցիչ։
  • 2006 թվականից առ այսօր նոր երկհարկանի տիպային կառուցված շենքով, միջնակարգ կրթությամբ 25-30 աշակերտ միջին խտությամբ, տնօրինությամբ Դավիթ Համբարձումյանի, 10-12 ուսուսուցիչ։

Տրանսպորտ խմբագրել

Տրանսպորտային կապը կարգավորված է. ուղևորափոխադրումներն իրականացվում են Հարավ-Ստեփանակերտ-Հարավ միջշրջանային թիվ 108, Ավդուռ-Ստեփանակերտ-Ավդուռ թիվ 272 և Գիշի-Ստեփանակերտ-Գիշի թիվ 276 կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։

Պատմամշակույթային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (19-րդ դար), հաշվառված է 17 հուշարձան։

Քռասնեցիները Հայրենական մեծ պատերազմում խմբագրել

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել են 130 ջահել, որից 63-ը չեն վերադարձել։

Քռասնեցիներն Արցախյան պատերազմում խմբագրել

Արցախյան պատերազմի ժամանակ զոհվել են 5 ազատամարտիկ, 3 խաղաղ բնակիչ։

Պատկերասրահ խմբագրել

Հայտնի քռասնեցիներ խմբագրել

  • Հայկ Առուստամյան - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
  • Նիկոլ Պողոսյան (Վանա Իշխան) - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
  • Եգոր Առուստամյան (Մենակ) - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
  • Մարգարիտա Գևորգյան - փիլիսփայության գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
  • Միքայել Գևորգյան
  • Միքայել Թովմասյան
  • Ազատ Ջհանգիրյան
  • Գրիգոր Գրիգորյան

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հայկ Առստամյանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետությունում բամբակագործության զարգացման գործում։ Նրա աջակցությամբ կատարվեց Ղարաբաղում էլեկտրական լույսի ներթափանցումը։
  • Դպրոցի շրջանավարտ Ջումշուդ Լալայանը Ցարական Ռուսաստանի գեներալ Նիկոլայ ցարի բացակայության ընթացքում 3 օրով նշանակվել էր երկրի կառավարիչ։
  • Գյուղի ամենատարեց կինը 96 տարեկան է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելքումյան, Ս. Ա. (1990 թ.). Լեռնային Ղարաբաղ. Երևան. էջ 139.
  2. Բալայան, Վ. Ռ. (20002). Արցախի պատմություն. Երևան: Ամարաս. էջ 23.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.