Քուքու
Քուքու (պարս.՝ کوکو), իրանական խոհանոցի՝ ձվի հիմքով և հաճախ բուսական ուտեստ, որ պատրաստվում է հարած ձվի մեջ տարբեր բաղադրիչների ավելացմամբ։ Այն նման է իտալական խոհանոցի ֆրիտատային, ֆրանսիական կիշեին, կամ սովորական, բացերես օմլետին, թեև այն ավելի քիչ ձու է պարունակում, քան ֆրիտատան և ավելի կարճ ժամանակում է եփվում՝ մարմանդ կրակի վրա՝ նախքան շրջելը[1], կամ թեթև խորովելը[2]։ Այն մատուցվում է տաք կամ սառը՝ որպես նախուտեստ, լրացնող կամ հիմնական ուտեստ, ուղեկցվելով հացով, յոգուրտով կամ աղցանով[3][4]։ Կուկուն հիշատակվել է Իրանի թե՛ Սեֆյան և թե՛ Ղաջարիների դինաստիաների խոհարարական գրքերում[5]։ Ղաջարական փաստաթղթերն այն ներկայացնում են որպես լրացնող ուտեստ[6]։ Բանջարաբույսերով քուքուն՝ (kuku sabzi), որն ամենատարածված տեսակն է[4] ավանդաբար մատուցվում է իրանական նոր տարուն՝ Նովրուզին[6][7], խորհրդանշելով թարմ սկիզբը[8] և նաև Զատիկին՝ որը տոնում են Իրանի հայերն ու վրացիները[9]։
Ենթատեսակ | սննդամթերք և կերակուր |
---|---|
Առաջացման երկիր | Իրան և Ադրբեջան |
Հիմնական | ձու և կանաչի |
Kuku (food) Վիքիպահեստում |
Պատրաստման եղանակներ
խմբագրելՔուքուն ավանդաբար պատրաստում են թույլ կրակի վրա բաղադրիչները յուղի մեջ տապակելով, ապա փակ ամանով շոգեխաշելով[10]։ Ներկայումս քուքուն պատրաստում են նաև թխելով։ Ուտեստին լրացուցիչ հաստություն հաղորդելու համար խմորիչ են ավելացնում[4]։ Վերջնական արդյունքը տորթանման ձվածեղ է, որ սովորաբար մատուցվում է հացով, բայց Իրանի հյուսիսային Գիլան նահանգում, որտեղ բրինձը սովորաբար գերադասում են հացից, քուքուն մատուցվում է բրնձով[4]։
Տարբերակներ
խմբագրելՔուքու պատրաստում են զանազան բաղադրիչներով՝ զանազան եղանակներով[11]՝ ներառյալ բանջարաբույսերով (kuku sabzi), կարտոֆիլով (kuku sibzamini), սմբուկով (kuku-ye bādenjān, vereqā), ձկնկիթով (ašbal kuku), և յոգուրտով (kuku-ye māst).[12][13]:
Բանջարաբույսերով քուքու
խմբագրելԲանջարաբույսերով քուքուն կամ պարսկերեն kuku sabzi, քուքույի ամենատարածված տեսակն է[4]։ Այն պատրաստվում է ձվից և բանջարաբույսերից, ինչպիսիք են պրասը և մաղադանոսը։ Որպես բաղադրիչ օգտագործվում է նաև սխտորը, որը հատկապես հայտնի է Իրանի հյուսիսային շրջաններում[14]։
Կարտոֆիլով քուքու
խմբագրելԿարտոֆիլով քուքուն, պարսկերեն kuku sibzamini[15], որը որը գրեթե նույնական է իսպանական տորտիլյային[6], պատրաստվում է ձվով, կարտոֆիլով և այլ բաղադրիչներով։
Սմբուկով քուքու
խմբագրելՍմբուկով քուքուն[16], պարսկերեն kuku-ye bādenjān և Գիլան նահանգի լեզվով vereqā[4], պատրաստվում է տրորած սմբուկով և ձվով, մաղադանոսի, ընկույզի և ծորենու հավելմամբ[17][18]
Ձկնկիթով քուքու
խմբագրելՁկնկիթով քուքուն, պարսկերեն ašbal kuku կամ Գիլանի լեզվով ašbol kuku[4], Գիլան նահանգում շատ տարածված քուքույի տարատեսակ է, որը պատրաստվում է ձկնկիթով[19]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Brown, Sarah (1984). Vegetarian Cookbook. HarperCollins. էջ 127. ISBN 0-7225-2694-6.
- ↑ Riley, Gillian (2007 թ․ նոյեմբերի 1). «Eggs». The Oxford Companion to Italian Food. Oxford University Press. էջ 168.
- ↑ Batmanglij, Najmieh (2007 թ․ հոկտեմբերի 24). A Taste of Persia: An Introduction to Persian Cooking. I.B. Tauris. էջ 49.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Bromberger, Christian. «Gilān xxi. Cooking». Encyclopædia Iranica (online ed.). Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Aʿlam, Hūšang (2011 թ․ հոկտեմբերի 31). «Coriander». Encyclopædia Iranica. Vol. VI. էջ 273.
- ↑ 6,0 6,1 6,2 Mahdavi, Shireen (2015). «Qajar dynasty xiv. Qajar Cuisine». Encyclopædia Iranica (online ed.). Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- ↑ Bazin, Marcel; Bromberger, Christian; Balland, Daniel; Bāzargān, Ṣoḡrā (1989 թ․ դեկտեմբերի 15). «Berenj "rice"». Encyclopædia Iranica. Vol. IV. էջեր 147–163.
- ↑ «Kuku Sabzi - No Dairy Frittata with Fresh Herbs». Kitchen Starts (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
- ↑ Scattergood, Amy (2017 թ․ ապրիլի 13). «Say 'kuku' three times fast, then make the terrific Persian herb and egg dish for Easter brunch». Los Angeles Times.
- ↑ Dupree, Nancy Hatch. «Cooking». Encyclopædia Iranica. Vol. VI. էջեր 246–252. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Ramazani, Nesta (1997). «Persian Souffles (Kookoo)». Persian Cooking: A Table of Exotic Delights. Ibex. էջեր 53–65. ISBN 0936347775.
- ↑ Ewan, Julia (2007 թ․ հունվարի 24). «Yogurt Kuku». The Washington Post.
- ↑ Aʿlam, Hūšang (1990 թ․ դեկտեմբերի 15). «Carrot». Encyclopædia Iranica. Vol. V. էջեր 13–17.
- ↑ Elahi, Etrat (2012 թ․ փետրվարի 2). «Garlic». Encyclopædia Iranica. Vol. X. էջ 315.
- ↑ Khan, Yasmin (2016). The Saffron Tales: Recipes from the Persian Kitchen. Bloomsbury Publishing. էջ 76. ISBN 1408868741.
- ↑ Ottolenghi, Yotam (2010 թ․ հունվարի 1). «Yotam Ottolenghi's aubergine kuku recipe». The Guardian.
- ↑ Ghanoonparvar, M.R. (1982). Persian Cuisine I: Traditional Foods. Lexington, Kentucky: Mazda Publishers.
- ↑ Aubaile-Sallenave, F.; Elāhī, ʿE. (2011 թ․ օգոստոսի 19). «Bādenjān». Encyclopædia Iranica. Vol. III. էջեր 366–368.
- ↑ Aʿlam, Hūšang (1990 թ․ դեկտեմբերի 15). «Caviar». Encyclopædia Iranica. Vol. V. էջեր 99–101.
Արտաքին հղումներ
խմբագրել- Bashar, Laura. «Persian Herb Quiche | Kookoo Sabzi (Kuku Sabzi)». Family Spice. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- «Kookoo-e Sabzi». Iran Chamber Society.
- Batmanglij, Najmieh. «Cauliflower Kuku». Splendid Table.
- Baratzadeh, Emily. "Kuku Sabzi - No Dairy Frittata with Fresh Herbs" Kitchen Starts.