Օմլետ (ֆր.՝ omelette), ֆրանսիական խոհանոցի կերակուր, պատրաստվում է թեթև հարած ձվից թավայի մեջ։

Picto infobox mets.png
Օմլետ
LII 20100816 Food 001.jpg
Ֆրանսիական խոհանոց
Ենթատեսակսննդամթերք և ձվով ուտեստ
Առաջացման երկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Բաղադրամասեր
ՀիմնականՁու, կարագ կամ ձեթ
Commons-logo.svg Omelettes Վիքիպահեստում

Ֆրանսիական օմլետում չի օգտագործվում կաթ, ջուր, ալյուր և այլն։ Կա կարծիք, որ իսկական ֆրանսիական խոհարարը առաջին հերթին պետք է կարողանա պատրաստել օմլետ (ձվածեղ)։ Օմլետը (ձվածեղ) պատրաստվում է կարագով, մի կողմի վրա մինչև պնդանալը։ Օմլետը (ձվածեղ) մատուցում են կամ գլանաձև, կամ կիսում երկու մասի։ Որպեսզի ձվածեղը չլինի փափուկ, եփելու ժամանակ թավան չեն ծածկում։ Օմլետի մեջ կարելի է օգտագործել նաև համեմունքներ։

Յուրաքանչյուր ժողովրդական խոհանոց ունի իր օմլետը (ձվածեղ)՝ իտալական ֆրիտտատա, իսպանական տորտիլյա, ճապոնական օմու-ռայսու և օմու սոբա, բրնձով և ծովամթերքներով, ռուսական դռոչյոնա։

ՖոտոսրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել