Ֆրիտատա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրիտատա (իտալ.՝ frittata), իտալական ձվածեղ, որը պատրաստում են պանրով, բանջարեղենով, երշիկով կամ մսով։ Սովորաբար ֆրիտատան նախ կիսաեփում են գազօջախի վրա, այնուհետև դնում ջեռոցը։ Նեապոլիտանական ֆրիտատան հաճախ պատրաստում են օգտագործելով մակարոնեղեն։ Ավանդական գյուղական ֆրիտատան պարունակում է սոխ ու պարմեզան պանիր։
Ֆրիտատայի բաղադրիչները | |
Ծագում | |
Ենթատեսակ | օմլետ և ձվով ուտեստ |
Առաջացման երկիր | Իտալիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | պանրով |
Հնարավոր | բանջարեղենով, երշիկով կամ մսով |
Բաղադրատոմս | |
սոխ, պարմեզան պանիր, մակարոնեղեն | |
Frittata Վիքիպահեստում |
Բաղադրություն
խմբագրելՖրիտատային չեն ավելացնում մեծ քանակությամբ հեղուկ պարունակող մթերքներ։ Օրինակ` եթե ցանկանում են ավելացնել պոմիդոր, դրանք առաջին հերթին կտրատում են, հանում սերմերը, չոր տեղում թողնում 15-30 րոպե, և միայն դրանից հետո օգտագործում ուտեստի պատրաստման համար։ Այսօր իտալական ֆրիտատան պատրաստում են երկու բռնակ ունեցող թավայում, որ նախատեսված է հատկապես այդ ուտեստի համար։
Ֆրիտատան պատրաստում են մարմանդ կրակի վրա։ Նախ ձուն ջարդում են յուղապատ թավայում, ապա լցնում միջուկը։ Երբ ներքին շերտն սկսում է եռալ, կարելի է թավան ծածկել ու թողնել մինչ եփելը կամ այն տեղավորել ջեռոցում։