Ադելաիդա Քլեմենս (անգլ.՝ Adelaide Clemens, նոյեմբերի 30, 1989(1989-11-30), Բրիսբեն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։

Ադելաիդա Քլեմենս
Ծնվել էնոյեմբերի 30, 1989(1989-11-30) (34 տարեկան)
ԾննդավայրԲրիսբեն, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ադելաիդա Քլեմենսը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 30-ին Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։ Նա անգլիացի մենեջերի և ավստրալուհի բուժքրոջ ընտանիքի ավագ դուստրն է։ Հայրն աշխատել է ալկոհոլային խմիչքների արտադրության և վաճառքի բնագավառում, և մանուկ հասակում աղջիկը ծնողների հետ հաճախ տեղից տեղ է տեղափոխվել։ Մանուկ հասակում ապրել է Ճապոնիայում, իսկ հետո ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Հետո ապրել է Հոնկոնգում, որտեղ հաճախել է Hong Kong International School մասնավոր դպրոց։

Ադելաիդայի տասներկու տարեկանը լրանալուց հետո ընտանիքը վերադարձել է Ավստրալիա։ Այդ ժամանակ երիտասարդ Ադելաիդան ուներ ֆրանսիական աշխարհայացք, անգլիական ակցենտ և անսպառ սեր թատրոնի և գրքերի նկատմամաբ։ Սովորել է տեղի դպրոցում, որտեղ էլ սկսել է գրել մեկ գործողությամբ պիեսներ, ելույթ ունենալ զանազան թատերական ներկայացումներում, ինչպես նաև ստեղծել է Շեքսպիրի արվեստի սիրահարների խմբակ։ Նա չէր էլ մտածում պրոֆեսիոնալ դերասանուհի դառնալու մասին, մինչև մի անգամ թատերական խմբակի ղեկավարը չի համոզում նրան մասնակցել լսումներին։ Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ Ավստրալիան երբեք չի համարել իր տունը, քանի որ մանուկ հասակում շատ է ճանապարհորդել։

Կարիերա խմբագրել

Ադելաիդան իր կարիերան սկսել է տեղի հեռուստատեսության եթերում։ 17 տարեկան հասակում հայտնվել է Ֆիջիում, որտեղ նկարահանվել է մանկական արկածային հեռուստաշոուում։ 2006 թվականին ստացել է Ջուլիետի դերը «Մեծ ալիք» («Blue Water High») ավստրալիական հայտնի հեռուստասերիալում և խաղացել է Էլիսոնի դերը «Ծովահենական կղզիներ։ Ֆիջիի կորած գանձերը» («Pirate Islands: The Lost Treasure of Fiji») մանկական նախագծում։ 2008 թվականին նկարահանող խմբի հետ աշխատել է «Սիրիր իմ ճանապարհը» («Love My Way») մելոդրամայի ստեղծման վրա․ դերի համար, որով «Graham Kennedy Award for Most Outstanding New Talent» կատեգորիայում առաջադրվել է «Logie Awards» մրցանակին[1]։

2008 թվականին Ադելաիդա Քլեմենսը երիտասարդ հոլլիվուդյան աստղեր Քսավեր Սեմյուելի և Սիգրիդ Թորնթոնի հետ նկարահանվել է ավստրալիական MTV հեռուստաալիքի «Dream Life» դրամայում։ Սրան հաջորդել են մի քանի ոչ մեծ դերեր, որոնցից հետո Ադելաիդան որոշել է կենտրոնանալ իր կինոկարիերայի վրա, իսկ 2009 թվականին որոշել է տեղափոխվել Լոս Անջելես։ Սկսել է մասնակցել զանազան քասթինգների և հենց նույն տարում դեր է ստացել «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» ֆիլմում։ Մեկ տարի անց դերասանուհին «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» բլոկբաստերում խաղացել է երկրորդական պլանի դեր և դարձել «Jan Logan» ոսկերչական ընկերության դեմքը։

2009 թվականին Ադելաիդա Քլեմենսը վերջնականապես տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սկսել է աշխատել ավստրալիական արտադրության «Wasted on the Young» թրիլլերի վրա, որը պատմում է բարձր դասարանցիների՝ զինված բռնությամբ ավարտվող սիրային եռանկյունու մասին։ Նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն են եղել Ալեքս Ռասելը և Օլիվեր Էքլանդը։

2011 թվականին դերասանուհին «Վամպիր» («Vampire») թրիլլերում խաղացել է ինքնասպանության հակված միայնակ մոր դեր[2][3]։

2012 թվականը դերասանուհու համար բեղմնավոր էր։ Նա «Սայլենթ Հիլլ 2» («Silent Hill: Revelation 3D») սարսափ-ֆիլմում խաղացել է գլխավոր՝ Հիզեր Մեյսոն դեռահաս աղջկա դերը, ինչի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում։ Ֆիլմը նկարահանվել է վիդեոխաղի մոտիվներով։ Ադելաիդա Քլեմենսին կարելի է տեսնել նաև Փիթեր Ասկինի «Certainty» ֆիլմի՝ Մայք Օմալլիի «Searching for Certainty» պիեսի էկրանավորման մեջ։ Գրեգ Սալկինի, Քերի Էլվեսոմի և Սամանտա Մետիսի հետ նկարահանվել է «Կամիլա Դիկինսոն» դրամայում՝ ֆանտաստ գրող Մադլեն Լեէնգլի նույնանուն վեպի էկրանավորման մեջ[4][5]։

«Շքերթի ավարտը» անգլիական բազմասերիանոց նախագծում դերասանուհին խաղացել է երիտասարդ սուֆրաժիստ Վալենտինա Ուոնապի[6][7], «Մեծն Գեթսբին» դրամայում՝ Քեթրինի դերը։

2013-2016 թվականներին Քլեմենսը երկրորդական պլանի դեր է խաղացել «Ուղղել սխալները» հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 Մեծ ալիք Blue Water High Ջուլիետ
2007 Ծովահենական կղզիներ։ Ֆիջիի կորած գանձերը Pirate Islands: The Lost Treasure of Fiji Էլիսոն
2007 Սիրիր իմ ճանապարհը Love My Way Հարպեր
2008 Կապույտից դուրս Out of the Blue Ֆիոնա
2008 Երզանքի կյանք Dream Life Ռոուս
2009 Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ X-Men Origins: Wolverine աղջիկ
2010 Խաղաղ օվկիանոս The Pacific աղջիկ
2010 Խաբիր ինձ Lie to Me Մեգան Կրոս
2011 Վամպիր Vampire Զատիկ
2011 Որոշակիություն Certainty Դեբ Կատալանո
2013 Մեծն Գեթսբին The Great Gatsby Քեթրին

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելաիդա Քլեմենս» հոդվածին։