Քիմ Հանթեր

Ամերիկացի դերասանուհի (1922-2002)

Քիմ Հանթեր (անգլ.՝ Kim Hunter, նոյեմբերի 12, 1922(1922-11-12)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 11, 2002(2002-09-11)[1][2][3][…], ԳրինվիչՎիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր՝ Տրամվայ «Ցանկություն» դրամայում Էլիա Կազանի դերի համար, հայտնի նաև «Կապիկների մոլորակ» ֆիլմի առաջին 3 մասերի կերպարներից մեկի՝ Զիռա շիմպանզեի դերով։

Քիմ Հանթեր
անգլ.՝ Kim Hunter
Kim Hunter. cph.3b23243.jpg
Ծնվել էնոյեմբերի 12, 1922(1922-11-12)[1][2][3][…]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]
Մահացել էսեպտեմբերի 11, 2002(2002-09-11)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչՎիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Miami Beach Senior High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)William A. Baldwin?
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ և Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում

ԿենսագրությունԽմբագրել

Քիմ Հանթերը՝ ծնված որպես Ջենեթ Քոուլ ( անգլ.՝  Janet Cole), ծնվել է Դեթրոյթում (Միչիգան նահանգ)` Դոնալդ Քոուլի և Գրեյս Լինդի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ֆլորիդայում՝ Մայամի Բիչում[5][6]։

Դերասանուհու առաջին նշանավոր դերերից մեկը մեծ էկրանին դարձավ Ջունի կերպարը «Աստիճան դեպի երկինք» (1946) մելոդրամայում։ 1947 թվականին կերտել է Ստելլա Կովալսկու կերպարը «Տրամվայ «Ցանկություն» բրոդվեյյան պիեսում, իսկ 1952 թվականին նույնանուն ֆիլմի հենց այդ դերի համար ստացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս», երկու դեպքում էլ՝ որպես երկրորդական պլանի լավագույն դերասանուհի։ Շուտով Քիմ Հանթերի կարիերան անկում ապրեց այն բանից հետո, որ նա հայտնվեց Հոլիվուդի «Սև ցուցակում»՝ կոմունիստական հայացքներին հավանություն տալու կասկածանքով։

Մեծ էկրանի դերերի բացակայության պատճառով դերասանուհին սկսեց նկարահանվել հեռուստատեսությունում, որտեղ տասնամյակներ շարունակ խաղացել է բազում դերեր մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Գիշերվա շեմ»ին[7], «Կաշվե խարազան», «Բժիշկ Քիլդեր», «Առաքելությունն անիրագործելի է», «Սպանություն, որ նա գրեց»։ Մակկարտիզմի դարաշրջանի մայրամուտին Քիմ Հանթերը վերադարձավ կինոէկրաններ, որտեղ իր ամենահայտնի դերերից մեկը դարձավ գիտնական շիմպանզե Զիռայի կերպարը «Կապիկների մոլորակ» գիտաֆանտաստիկ ֆիլմի առաջին երեք մասում։

Քիմ Հանթերն ամուսնացել է 2 անգամ։ Առաջին ամուսնությունը Ուիլյամ Բոլդուինի հետ տևել է 2 տարի՝ 1944-1946 թվականներին, իսկ Ռոբերտ Էմետտի հետ՝ 1951 թվականից 2000 թվականը։

Քիմ Հանթերը մահացել է 79 տարեկան հասակում Նյու Յորքում՝ սրտի կաթվածից։ Նրա ներդրումը ամերիկյան կինոարտադրությունում նշված է աստղով Հոլիվուդյան փառքի ծառուղում։

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմԽմբագրել

Տարեթիվ Վերնագիր Դեր
1943 Յոթերորդ զոհ Մերի Գիբսոն
1944 Քենթերբերյան պատմություն Ջոնսոնի աղջիկ
1944 Երբ ամուսնանում են անծանոթները Միլլի Բաքսթեր
1946 Աստիճան դեպի երկինք Ջուն
1951 Տրամվայ «Ցանկություն» Ստելլա Կովալսկի
1952 Կրիմինալ գիծ ամերիկյան մամուլում Նորա Հաթչեսոն
1955 Օմնիբուս (սերիա «Saint Joan») Ժաննա դ’Արկ
1957 Երիտասարդ անծանոթը Հելեն Դիթմար
1957 Ռեքվիեմ ծանրաքաշի համար Գրեյս Քերնի
1964 Լիլիթ Բժիշկ Բի Բրայս
1968 Կապիկների մոլորակ (1968) Զիռա
1968 Լողորդը Բետտի Գրեհեմ
1970 Կապիկների մոլորակից ցած Զիռա
1971 Ամերիկայի որոնումներով Կորա Չենդլեր
1971 Փախուստ կապիկների մոլորակից Զիռա
1971 Կոլոմբո։ Շրջանակին հարմար Էդնա Մետտյուս
1971 Մտածում եմ Ջեննիֆերի մասին Ուոլկերի մայր
1974 Վատ Ռոնալդը Էլեյն Ուիլբի
1987 Բարեկամ Ամանդա Հոլլինզ
1990 Երկու չար աչք Միսսիս Փիմ
1997 Կեսգիշերը բարության և չարության այգում Բետտի Հարթի
1998 Սուտակից էլ թանկ Ռեբբիտզեն
2000 Պահմտոցի Մյուրիել

ՊարգևներԽմբագրել

  • 1952-« Օսկար» մրցանակ՝ որպես երկրորդական պլանի լավագույն դերասանուհի («Տրամվայ «Ցանկություն»)
  • 1952-« Ոսկե գլոբուս» մրցանակ՝ երկրորդական պլանի լավագույն դերասանուհի («Տրամվայ «Ցանկություն»)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #134230566 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. «Kim Hunter»։ www.nndb.com։ Վերցված է 2020-08-07 
  6. «Kim Hunter»։ Hollywood Walk of Fame (en-US)։ 2019-10-25։ Վերցված է 2020-08-07 
  7. «Soap Opera Digest & Weekly Online: 1980 Emmy Winners & Nominees»։ web.archive.org։ 2004-08-18։ Վերցված է 2020-08-07