Քիմերներով տուն ( ուկրաիներեն՝ Будинок з химерами ), աղյուսե շինություն մոդեռն ոճով, որը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Տունն իր անունը ստացել է քանդակագործական դեկորացիաների շնորհիվ (որը գտնվում է ինչպես տան ճակատին, այնպես էլ դրա ներսում), որոնց թեման ցամաքային և ստորջրյա կենդանական աշխարհն է, որսորդական ատրիբուտները, հեքիաթային արարածները, քիմեռները։

Քիմերներով տուն
Տեսակբնակելի տուն և ճարտարապետական ժառանգության հուշարձան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿիև
ՀասցեБанкова вулиця, 10
ՓողոցBankova Street?
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1902
ՃարտարապետՎլադիսլավ Գորոդեցկի
Ժառանգության կարգավիճակճարտարապետական ժառանգության հուշարձան
Քարտեզ
Քարտեզ

Շենքը գտնվում է Պեչորյան թաղամասում՝ Բանկովա փողոց, 10 հասցեում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի դիմաց։ Ճարտարապետ Վլադիսլավ Գորոդեցկին (1863-1930) այն կառուցել է 1901-1903 թվականներին՝ որպես վարձակալության համար նախատեսված բազմաբնակարան տուն իր ընտանիքի համար նախատեսված տարածքներով։ Շինհրապարակն ընտրվել է Բանկովայա փողոցի երկայնքով զառիթափ ժայռի վերևում` նախկինում Այծի ճահիճի ափին, որը չորացվել էր[1]։ Քանդակագործական դեկորացիաներն արել է քանդակագործ Էլիո Սալյան՝ իր իսկ էսքիզների հիման վրա[2][3]։

Տունը որպես Ուկրաինայի նախագահի նստավայր օգտագործվում է 2005 թվականի գարնանից[4] կառավարության որոշման համաձայն։ Այն մշակութային ժառանգության օբյեկտ է, պահպանման համարը 906[5]։

Այս շենքի կառուցման արդյունքում Գորոդեցկին ստացել է Կիևի Գաուդի մականունը[6][7]։

Պատմություն խմբագրել

Շինարարություն խմբագրել

 
Քիմեռներով տունը կիսակառույց, 1902

Քիմերաներով տունը կառուցվել է ճարտարապետ Վլադիսլավ Գորոդեցկու նախագծով 1901-1902 թվականներին[8]՝ օգտագործելով այդ ժամանակների նորարարական լուծումները՝ ինժեներ Անտոն Շտրաուսի ղեկավարությամբ։ Շենքի կառուցման ժամանակ Գորոդեցկին հայտնի էր որպես խոշոր ճարտարապետ, նա նախագծել է բազմաթիվ շենքեր Կիևում, մասնավորապես՝ Սուրբ Նիկոլայի եկեղեցին, Կիևի կենասան և Ուկրաինայի արվեստի ազգային թանգարանը։ Բացի ճարտարապետությունից, Գորոդեցկու նախասիրություններից էր որսորդությունը, ինչի պատճառով, հավանաբար, նրա աշխատանքները պարունակում են կենդանիների այդքան քանդակային պատկերներ։

Գորոդեցկին փոխառու միջոցներով ֆինանսավորել է տան շինարարությունը՝ վարձակալության տալու համար բազմաբնակարան շենք ստեղծելու մտադրությամբ։ Նա ստեղծել է մեկական բնակարան յուրաքանչյուր հարկում, դրանք միացվել են վերելակով և աստիճաններով։ Ինքը՝ Գորոդեցկին, զբաղեցրել է շենքի չորրորդ հարկը, որի մակերեսը կազմում է մոտ 380 մ²։

Գորոդեցկին հողի առաջին մասը գնել է 1901 թվականի փետրվարի 1-ին, շինարարական աշխատանքները սկսվել են նույն թվականի մարտի 18-ին։ Արտաքին պատերի կառուցումն ավարտվել է օգոստոսի 21-ին, իսկ տանիքի ծածկը և աղյուսե որմնադիր պատերը՝ սեպտեմբերի 13-ին։ Ռուսական կայսրությունում տնտեսական դժվարությունների պատճառով շինարարության ավարտը հետաձգվել է։ 1903 թվականի մայիսին բնակեցված է եղել միայն մեկ բնակարան առաջին հարկում և Գորոդեցկու սեփական բնակարանը։ Շենքի կառուցման համար օգտագործվել է 1550 մ² հող՝ 15640 ռուբլի[9]։ Հողատարածքի և շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 133000 ռուբլի։ Վարձակալության տարեկան գնահատված եկամուտը կազմել է 7200 ռուբլի։ Կենտրոնական ճակատից ձախ եղել է ալպիական ծաղկաթումբ (մոտ 320 մ² մակերեսով)՝ շատրվանով։

Սաֆարի ճամփորդությունների հոբբիի հետ կապված ֆինանսական խնդիրների պատճառով 1912 թվականի հուլիսին Գորոդեցկին որոշել է գրավադրել իր առանձնատունը Կիևի վարկային ընկերությանը։

Գորոդեցկուն հաջորդած սեփականատերեր խմբագրել

 
Տունը 1900-ական թվականներին

Վարկային ընկերությունը վարկի տոկոսները չմարվելու հետևանքով 1913 թվականին կալվածքը և առանձնատունը աճուրդով վաճառել է։ Առանձնատան սեփականությունը փոխանցվել է Կիևում Ֆրանսիայի հյուպատոսական գործակալ Դանիիլ Բալախովսկուն։ 1916 թվականին տունը գնել է առաջին գիլդիայի վաճառական Սամուիլ Նիմեցը[10]։

Խորհրդային ժամանակներ խմբագրել

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքը պետականացվել է, և շենքի բոլոր բնակարանները դարձել են կոմունալ բնակարաններ[11]։

1921 թվականից շենքում տեղակայվել է ռազմական աշխատանքի անտառահատման ջոկատի շտաբը։ Ավելի ուշ նոր կառավարությունը դրանում տեղավորել է Կիևի ռազմական օկրուգի անասնաբուժական վարչությունը[12]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը զգալի վնաս է կրել և մնացել է լքված։ Պատերազմից հետո շենքն օգտագործվել է որպես Իվան Ֆրանկոյի թատրոնի դերասանների բնակարան։ Այնուհետև Ուկրաինայի Կոմկուսի (բ) Կենտկոմը հրամայել է շենքն օգտագործել որպես Ուկրաինայի Կոմկուսի (բ) Կենտկոմի անդամների թիվ 1 կլինիկա[13]։

ԽՍՀՄ փլուզումից հետո խմբագրել

ԽՍՀՄ փլուզումից հետո շենքը պատկանել է Ուկրաինայի առողջապահության նախարարությանը։ Ժամանակի ընթացքում ցցագերանները կորցրել են իրենց հենման գործառույթը, իսկ թիթեղների և ցցագերաններ հիմքերի միացման վայրում տունը կիսվել է երկու մասի։ Տան մի մասը 33 սմ-ով թեքվել է դեպի Ուկրաինայի նախագահի նստավայր, իսկ երկրորդը՝ 10 սմ-ով դեպի Իվան Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական թատրոնը[14]։ Շենքը հրատապ վերակառուցման կարիք է ունեցել։

1998 թվականին «УкрНИИпроектреставрация» (Ուկրաինայի վերականգնման նախագիծ գիտահետազոտական) ինստիտուտը մշակել է «Քիմերներով տան» վերակառուցման նախագիծը։

Վերակառուցում խմբագրել

 
Գորոդեցկիի Քիմերներով տունը Բանկովա փողոցից, 2014 թվականին

2003 թվականի վերջին Ուկրաինայի Նախարարների կաբինետը հաստատել է ինստիտուտի կողմից մշակված շենքի վերակառուցման ծրագիրը։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում բանվորները պեղել են առաջին հարկը, որն ամրացնելու նպատակով ծածկված էր հողով։ Գորոդեցկու պահպանված հին գծագրերի հիման վրա վերականգնվել են ինտերիերը և պատերի նկարները։ Վերականգնվել են ցցագերանները[15], բայց վերականգնողները չեն ուղղել տունը, որը 30 սմ-ից ավելի էր թեքվել դեպի Բանկովայա. տունն ուղելը կնշանակեր, որ այն վերակառուցվում է, ոչ թե վերականգնվում։ Պատուհանները ժամանակի ընթացքում շեղված պատերի մեջ տեղադրելու համար արհեստավորները ստիպված պատուհանների ծուռ շրջանակներ են պատրաստել[16]։ Բակում արհեստավորները վերականգնել են արհեստական լիճը, շատրվանները և ալպիական ծաղկաթմով այգին։

2004 թվականի նոյեմբերին շենքում բացվել է «Ուկրաինայի գեղարվեստական գլուխգործոցներ» թանգարանը և մշակութային կենտրոնը[17]։

Վերանորոգումից հետո շենքի երեք հարկերը (երրորդ, չորրորդ և հինգերորդ) վերածվել են տարածքի` Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ միջոցառումների համար։ Բնակավայրի առաջին և երկրորդ հարկերում տեղակայված են նախագահի քարտուղարության պետական արարողակարգի և արարողությունների աշխատողների գրասենյակային սենյակներ։

Քիմերաներով տունն ունի նաև հավատարմագրերի հանձնման սրահ, փաստաթղթերի ստորագրման համար նախատեսված կառավարական դահլիճ, բանակցությունների փոքր դահլիճ, դահլիճ, որտեղ Ուկրաինայի նախագահը անհատական հանդիպումներ է անցկացնում, ճեպազրույցների սենյակներ և տոնական ընդունելությունների սենյակ[18]։

Ճարտարապետություն խմբագրել

Տունը կառուցվել է մոդեռն ոճով և նախագծված է խորանարդի տեսքով, Բանկովա փողոցի կողմից, այն ունի երեք հարկ, իսկ Իվան Ֆրանկոյի հրապարակի կողմից՝ վեց։ Ազատ պլանավորման մեջ օգտագործվել է տարածքների մեկուսացված մասերի (առջևի, բնակելի, կոմունալ) ֆունկցիոնալ փոխկապակցման սկզբունքը, որը բնորոշ է 20-րդ դարի բազմաթիվ բնակելի շենքերին։

Արտաքին դիզայն խմբագրել

Ներկայումս ճարտարապետության մոդեռն ոճի հետազոտողները մեծ ուշադրություն են դարձնում պատկերագրական մոտիվների մեկնաբանությանը։ Ճարտարապետ Գորոդեցկիի տունը, որը հարուստ ձևավորված և երկու քանդակագործական խմբերով է զարդարված, այս առումով պարարտ օբյեկտ է հետազոտության համար։ «Կիևը մոռեդն ոճում» գրքում, որը հիմնված է հեղինակի և տան սեփականատեր Վ. Գորոդեցկու անհատական նախասիրությունների վրա, որսորդի, ով հենց իր տան կառուցման ժամանակ երազում էր ճանապարհորդել Աֆրիկա, և վերլուծելով տան հիմնական ճակատների դեկորը, եզրակացություն է արվում, որ Վլադիսլավ Գորոդեցկին Կիևի կենտրոնում աֆրիկյան լեռնաշղթա է կառուցել, որի գագաթին լեռնային լիճ է և ջրվեժ, որը ողողում է առջևի մուտքի աստիճանները։

Աֆրիկյան վելդի մասին են վկայում տան ճակատների բազմաթիվ փղերը, գազելները և ռնգեղջյուրները։ Գորոդեցկու տան անկյունում գտնվող ձկնորսական պիտույքները, ֆրիզի վրայի ձկնոսպը և ձկան հետ աղջիկները լճի տարածության մասին են հուշում, իսկ կալլա շուշանը՝ ծաղիկ, որով զարդարված են տան պատերը, աֆրիկյան բույս է, որն աճում է գետերի ափերի երկայնքով։ Բացելով գլխավոր մուտքի դուռը և մտնելով տան ճեմասրահ՝ այցելուն հայտնվում է լճի հատակում։ Առաստաղից իջնող ութոտնուկը և սենյակների միջև տարածության մեջ գտնվող ձկները համապատասխան տպավորություն են ստեղծում։ Նույնիսկ տան գտնվելու վայրը՝ ժայռի վերևում, ըստ Գորոդեցկու, պետք է ամրապնդեր այն տպավորությունը, որ տունը աֆրիկյան լեռ է։ Այս հատվածի վրա աշխատելիս օգտագործվել են մոդեռն ոճով «Կիևը մոդեռն ոճում» գրքի նյութերը[19]։ Գորոդեցկու սեփական էսքիզների հիման վրա ճակատի քանդակագործական դեկորացիաներն արել է նրա օգնական, միլանցի քանդակագործ Էլիո Սալյան, ով իր ստորագրությունն է թողել «E. Sala. 1902» առյուծի և արծվի մենամարտի քանդակային կոմպոզիցիայի տակ։

 
 
 
 
Կռիվ առյուծի և արծվի միջև.
Քիմեռաների տան ցանկապատի քանդակագործական ձևավորում
Տան ճակատը
Բանկովա փողոցից
Տանիքի պարապետ.
Էմիլիո Սալյայի նախագծած ջրահարսերով, երկկենցաղներով և այլ արարածներով ճարտարապետական արձաններ
Սյուներ՝ զարդարված ռնգեղջյուրների և եղջերուների գլուխներով

Տան պատերին կան ռնգեղջյուրների, ընձուղտների, առյուծների, կոկորդիլոսների, անտիլոպների և աֆրիկյան այլ կենդանիների բետոնե գլուխներ։ Մայթերի վրա կախված բետոնե փղերի կնճիթները ծառայել են որպես ջրահեռացման խողովակներ։ Տանիքում հսկա դոդոշներ են, ծովային հրեշներ և ներեուհիներ՝ մազերի փոխարեն շղթաներով։ Տանիքում օգտագործվում է բարձր պարապետ, որը թույլ է տալիս գրեթե ամբողջությամբ թաքցնել տանիքը։

 
 
 
 
Փղերի գլուխներ
առաջին հարկի քանդակազարդ
Շենքի հակառակ կողմը Պիթոն
ջրահեռացման քանդակային ձևավորում
Ճարտարապետական կոմպոզիցիա
Բանկովայա փողոց

Քանդակագործը զարդարել է գլխավոր սանդուղքը սվաղային ֆրիզով և ռելիեֆներով։ Կենտրոնում, նա տեղադրել է բույսերով ոլորված հսկայական դելֆինի պատկերով սյուն։

Ինտերիերի դիզայն խմբագրել

 
Շենքի հարկերից մեկի օրիգինալ հատակագիծը, որն արել է Գորոդեցկին 1900-ականների սկզբին

Շենքի ազատ պլանավորումում օգտագործում է տարածքների մեկուսացված մասերի (առջևի, բնակելի, կոմունալ) ֆունկցիոնալ փոխկապակցման սկզբունքը, որը բնորոշ է 20-րդ դարի սկզբի հարուստ տներին։ Տան սենյակների դասավորությունը հովհարաձև է՝ արևի ուղղությամբ, ինչն ապահովում է լավ բնական լուսավորություն[20]։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 3309,5 մ²[21]։

Իվան Ֆրանկոյի հրապարակի կողմից շենքի առաջին հարկում եղել է երկու ձիանոց, երկու սենյակ կառապանների համար, ընդհանուր լվացքատուն և երկու բնակարան՝ երկու և երեք սենյականոց։ Երկու բնակարաններից յուրաքանչյուրը բաղկացած է նախասրահից, խոհանոցից, սանհանգույցից և խորդանոցից։ Առաջին հարկի վերևում գտնվող հարկերում եղել են մեկական բնակարաններ։

Երկրորդ հարկում բնակարանը բաղկացած էր վեց բնակելի սենյակից, նախասրահից, խոհանոցից, բուֆետից, երեք սպասուհու սենյակից, մեկ լոգասենյակից, երկու սանհանգույցից և երկու խորդանոցից։

Երրորդ և վեցերորդ հարկերում բնակարանները բաղկացած է եղել ութը բնակելի սենյակներից, նախասրահից, խոհանոցից, լվացքատնից, սպասավորների համար նախատեսված երկու սենյակից, լոգասենյակից և երկու սանհանգույցից։ Երրորդ հարկի բնակարանը գտնվել է Բանկովսկայա փողոցի գլխավոր մուտքի մակարդակից մի փոքր ցածր մակարդակում։

Բնակարաններից լավագույնը՝ տասներեք սենյակներով, Իվան Ֆրանկոյի հրապարակի կողմից չորրորդ հարկի (Բանկովա փողոցից` առաջին) բնակարանն է, որը պատկանել է հենց Գորոդեցկուն[22]։ Այն բաղկացած էր աշխատասենյակից, հյուրասենյակից, փոքր հյուրասենյակից, ճաշասենյակից, կանացի զարդասենյակից, ննջասենյակից, մանկական սենյակից, տնային դաստիարակչուհու սենյակից, լրացուցիչ սենյակից, նախասրահից, սպասավորների երեք սենյակից, աման լվալու սենյակից, միջանցքից, խոհանոցից, լոգասենյակից, երկու սանհանգույց և երկու պահուստային սենյակից։ Նման բնակարան գտնվել է հաջորդ հարկում։

Բացի բնակարաններից, ձիանոցից, լվացքատնից և պահեստներից, շենքում եղել են գինու մառաններ[23] և կովանոցներ. Գորոդեցկին պլանավորել էր ամեն օր թարմ կաթով ապահովել իր շենքի բնակիչներին։ Կովանոցների տեղն էլ այնպես է ընտրվել, որ հոտը բնակիչներին անհարմարություն չպատճառեր։

Ներքին հարդարանք
 
 
 
Տան ինտերիերի օրինակ քիմեռներով Շենքի սենյակներից մեկը Տան ներսի աստիճանների ձևավորում

Քաղաքային լեգենդներ խմբագրել

 
Գորոդեցկու քիմերներով տան ծաղկաբլուր այգի

«Քիմերներով տան» հայտնվելը մի շարք լեգենդների պատճառ է դարձել, որոնք կարելի է գտնել թերթերում և ուղեցույցներում։

Համաձայն առաջին լեգենդի՝ Գորոդեցկին այս տունը կառուցել է ի հիշատակ իր դստեր, ով ինքնասպանություն է գործել՝ նետվելով Դնեպրի ջրերը՝ ընտանեկան վեճի կամ դժբախտ սիրո պատճառով, ինչի պատճառով էլ կան այդքան ծովային մոտիվներ դիզայնի մեջ։ Սակայն, ինչպես հաստատվել է, Ելենա Գորոդեցկայան (ամուսնացած Յացենկոյի հետ) ողջ ու առողջ է եղել տան կառուցման ժամանակ և մահացել է շատ ավելի ուշ, քան հայրը[24]։

Երկրորդ լեգենդն ասում է, որ Գորոդեցկին շենքը կառուցել է՝ հայտնի ճարտարապետներ Ալեքսանդր Կոբելևի (1860-1942) և Վլադիմիր Լեոնտովիչի հետ[25] գրազ գալով, որ երկու տարվա ընթացքում նա կարող է շենք կառուցել՝ օգտագործելով այն ժամանակվա նոր նյութերը՝ ցեմենտ և բետոն։ Ինչին Ալեքսանդր Կոբելևը նրան ասել է.

  Այո, պարոն, դուք խենթ եք։ Նման միտք կարող էր ունենալ միայն խելագարը։
- Ալեքսանդր Կոբելև
 

Երկու տարի անց Գորոդեցկին ճարտարապետներին ներկայացրել է իր շենքը և շահել գրազը[26]։

Գոյություն ունի նաև լեգենդ, ըստ որի տունը կառուցել է ոչ թե Գորոդեցկին, այլ Նիկոլայ Դոբաչևսկին։ Այս լեգենդը հերքվում է նրանով, որ տան բոլոր գծագրերը կրում են Գորոդեցկու ստորագրությունը[27]։

Հիշատակումներ գրականության մեջ խմբագրել

  • Գորոդեցկիի շենքը հիշատակվում է Կոնստանտին Պաուստովսկու 1946 թվականին գրած «Հեռավոր տարիներ» ինքնակենսագրական պատմվածքում (գլուխ «Կտտկենու գնիկներ»)[28]։
  • Վլադիմիր Վասիլևի «Սև Պալմիրայի դեմքը» և «Ինվերսիաների ժամանակը» վեպերում Գորոդեցկիի շենքը Կիև քաղաքի «Ցերեկային պահակախմբի» կենտրոնակայանն է[29]։

Քիմեռներով տունը նամականիշների վրա խմբագրել

Ուկրանիայի փոստը բազմաթիվ նամականիշներ է թողարկել Վլադիսլավ Գորոդեցկու հիշատակին նվիրված։ 2021 թվականի նոյեմբերին Ուկրաինայի փոստը թողարկել է 5 խումբ նամականիշ. «Տուն քիմեռներով. 1901-1903 Կիև». «Տուն քիմեռներով. Դեկորի հատված», «Խիմեռներով տուն. Մենամարտ արծվի և պանտերայի միջև», «Տուն քիմեռներով. Աֆրիկյան մոտիվներ», «Վ. Գորոդեցկի. 1863-1930», «Քիմեռներով տուն. 1901-1903, Կիև»[30]։

 
 
 
Փոստային նամականիշ, 2019 Ճարտարապետ Վլադիսլավ Գորոդեցկուն նվիրված նամականիշների շարք, 2014 Փոստային նամականիշ, 2014

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дом с химерами». Мой Киев. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. Klymenko, Sergiy. «Budynok z Khimeramy». Photos of Kyiv (ուկրաիներեն and ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. explorer (2007 թ․ հուլիսի 5). «Walks around Kyiv. House with Chimaeras». Narodna pravda (ուկրաիներեն). Վերցված է 2006 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Дом с химерами». Мой Киев. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. Управління охорони культурної спадщини (2015 թ․ հունվարի 1). «Iнформаційний зведений перелік об'єктів культурної спадщини Печерського району» (PDF) (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. Анна Иваненко (2004). «Городские истории. Городецкий. Властелин химер». web.archive.org. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
  7. Rinkus, Sonya (2007 թ․ նոյեմբերի 9). «heed the krai». elementmoscow.ru. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
  8. «Официальное интернет-представительство Президента Украины» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. Михаил Кальницкий (2003 թ․ օգոստոսի 19). ««Киевские ведомости» № 179 (2 984)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. Михаил Кальницкий (2003 թ․ օգոստոսի 19). ««Киевские ведомости» № 179 (2 984)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. Ольга Янковая. «Дом с химерами: легенды и были». Натали. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. Юлия Ивашко. «Вашъ Кіевъ, загадка дома с химерами». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  13. «Дом с химерами в Киеве». Туристический портал для путешествующих в Киев. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. «Будинок з Химерами». Архитектурные памятки Киева. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. Ольга Федоровская. «Охотник из Дома с химерами». ДОМ индекс. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  16. «Дом с химерами в Киеве». Читальный зал Мирта. 2008 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  17. «Кучма открыл в «Доме с химерами» музейно-культурный центр». Подробности. 2004 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  18. «Официальное интернет-представительство Президента Украины» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  19. Александр Маслюков, Марина Ганцева Киев в стиле модерн. — Киев: Наш час. — 512 с.
  20. Ольга Янковая. «Дом с химерами: легенды и были». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  21. Кабинет Министров Украины (2003 թ․ դեկտեմբերի 31). «Распоряжение от 31.12.2003 № 829-р» (ուկրաիներեն). Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  22. Юлия Ивашко. «Вашъ Кіевъ, загадка дома с химерами». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  23. «Человек из «Дома с химерами»». Журнал «Вокруг света». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  24. Михаил Кальницкий (2003 թ․ օգոստոսի 19). ««Киевские ведомости» № 179 (2 984)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  25. «Дом с химерами в Киеве». Туристический портал для путешествующих в Киев. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  26. Ольга Федоровская. «Охотник из Дома с химерами». ДОМ индекс. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  27. «Экспрессия-СВ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Дом с химерами
  28. «Шарики из бузины - Повесть о жизни (Паустовский К.Г.)». azbyka.ru (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
  29. Васильев В.Н. Лик Чёрной Пальмиры. — Москва: АСТ, 2003. — С. 14. — 320 с.
  30. «Будинок з химерами». Վերցված է 7 серпня 2022 року-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմերներով տուն (Կիև)» հոդվածին։