Կովանոցը տավարաբուծական ֆերմայի հիմնական շենքն է՝ կովեր պահելու (կապած կամ ազատ) համար։ Լինում են մեկ, երկու կամ երեք հարկանի։ Կապովի պահվածքի դեպքում՝ ըստ մսուրի տեղադրման՝ կովանոցը լինում է երկշարք, քառաշարք և վեցշարք։ Մսուրաշարքը տեղադրում են շենքի երկարությամբ և անցուղիներով բաժանում սեկցիաների։ Կառուցում են նաև լայնակի, երբեմն՝ բոլորաձև՝ կենտրոնում սիլոսի աշտարակ և երկշարք մսուրներ, մսուրաշարքերով կովանոցներ։ Մսուրն ունի շղթա (կապ), կերաման և խմոց։ Կովանոցի ծայրամասերում տեղադրվում են օժանդակ շինություններ (կերապատրաստման, ջեռուցման, սպասարկող անձնակազմի համար սենյակ և այլն)։ Կերամատուցումը, ցամքարի տեղափոխումը և գոմաղբից մաքրելը մեքենայացնելու համար բաժանմունքներն ունեն միջանցիկ ուղի։ Կովանոցինին կից կան կերամաններով, խմոցներով զբոսակերակրման բակ և կովերի կթի շենք։

Հորթերը շինության մեջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 626