Քերոլայն Լի Ուայթինգ Հենց

Ամերիկացի գրող,մանկավարժ

Քերոլայն Լի Ուայթինգ Հենց (անգլ.՝ Caroline Lee Whiting Hentzհունիսի 1, 1800(1800-06-01)[1], Լանկաստեր, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][3] - փետրվարի 11, 1856(1856-02-11)[1], Մարիաննա, Ֆլորիդա, ԱՄՆ[4][3]), ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։

Քերոլայն Լի Ուայթինգ Հենց
Ծնվել էհունիսի 1, 1800(1800-06-01)[1]
ԾննդավայրԼանկաստեր, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][3]
Վախճանվել էփետրվարի 11, 1856(1856-02-11)[1] (55 տարեկան)
Վախճանի վայրՄարիաննա, Ֆլորիդա, ԱՄՆ[4][3]
ԳերեզմանՖիլադելֆիա
Մասնագիտությունվիպասան, գրող և ուսուցչուհի
Քաղաքացիություն ԱՄՆ[5][6]
ԱմուսինՆիկոլաս Մարսելուս Հենց
 Caroline Lee Hentz Վիքիպահեստում

Հենցը ակտիվորեն պաշտպանել է ստրկատիրական ինստիտուտը և ստրկամարտության շարժման ընդդիմադիրներից է։ Նրան հռչակ է բերել «Ստրկատիրոջ հյուսիսային հարսնացուն» վեպը,որն ամենահայտնի պրոստրկատիրական ստեղծագործությունն է, և իր բովանդակությամբ հերքում է Հարիեթ Բիչըր-Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» վեպը[7]։

Հենցն իր ժամանակի խոշոր գրական դեմքերից էր և մեծ ներդրում է ունեցել կանանց գեղարվեստական գրականության զարգացման գործում։

Մանկություն խմբագրել

Քերոլայն Լի Ուայթինգը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Լանքասթեր քաղաքում գնդապետ Ջոն Ուայթինգի ընտանիքում, մայրը՝ Օրլա Դենֆորդ Ուայթինգն է։ Ընտանիքի ութ զավակներից ամենակրտսերն է։ Հայրը մասնակցել է ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմին, իսկ երեք եղբայրները 1812-1815 թվականների անգլո-ամերիկյան պատերազմին։

Հենցը սովորել է Ջարեդ Սփարքսի մասնավոր դպրոցում։ 12 տարեկանում Հնեցն արդեն ֆենթըզի ժանրում ստեղծագործել է Հեռավոր Արևելքի մասին թեմաներով, ինչպես նաև գրել է պիես։

17 տարեկանում Հենցը դասավանդել է Լանքասթերի դպրոցներից մեկում։

1824 թվականին ամուսնացել է Նիկոլաս Մարցել Հենցի հետ։ Շուտով ծնվել է նրանց առաջնեկը, ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինա՝ Չաթել-Հիլլ։

Հենցն իր ամբողջ կյանքի ընթացքում ապրել է յոթ տարբեր նահանգներում, ունեցել է հինգ զավակ, կարողացել է բարելավել ընտանիքի նյութական վիճակը գրական գործունեությամբ։

Անձնական կյանք խմբագրել

Քերոլայնը ութ երեխաներից ամենակրտսերն էր։ Եղբայրների նամակները մարտադաշտից և նրանց հայրենասիրական պատմությունները շատ են ոգեշնչել ապագա գրողին։

1824 թվականի սեպտեմբերի 30-ին Քերոլայնը ամուսնացել է Նիկոլաս Մարսելուս Հենցի հետ։

1826 թվականին զույգը տեղափոխվել է Չափել-Հիլլ՝ Հյուսիսային Կարոլինայի համալսարան, որտեղ Նիկոլասը ստանձնելլ է ժամանակակից լեզուների բաժնի վարիչի պաշտոնը։ Այդ ընթացքում տիկին Հենցը օգնել է մի անգրագետ ստրուկ-պոետի՝ Ջորջ Մոզես Հորթոնին՝ գրառելով նրա բանաստեղծություններն ու ուղարկելով դրանք տեղական թերթերին։ Սա Հորթոնի պոետական գործութնեության սկիզբն էր, հետագայում նրան կնքել են «Հյուսիսային Կարոլինայի սև բարդ» անունով։ Այնուհետև Հենցն ընտանիքով տեղափոխվել է Կովինգտոն՝ Կենտուկի նահանգ։ Այստեղ 1830 թվականին Նիկոլասը հիմնել է իգական դպրոց։ Քերոլայնը գրել է «Դե Լարա կամ Մավրիտանական հարսնացու» ողբերգությունը՝ Բոստոնի ազգային թատրոնի համար։

1832 թվականին ամուսինները բացել են ևս մեկ իգական դպրոց Ցինցինատիում։ Այստեղ Հենցն անդամագրվել է «Կիսակոլոն» ակումբին (անգլ.՝ Semi-Colon Club), որտեղ էլ հավանաբար ծանոթացել է Հարիեթ Բիչըր-Սթոուի հետ։ Ցինցինատիում ապրելու ընթացքում Նիկոլասը սկսել է խանդել կնոջը։ Նրանց որդու՝ Չարլզ Հենցի խոսքով՝ գնդապետ Քինգը «Կիսակոլոն» ակումբից մի գրություն է ուղարկել տիկին Հենցին, պատասխան երկտողն հայտնաբերելով՝ կասկածամիտ ամուսինը գնդապետ Քինգին սպառնացել է դուելով։ Այս ամենից հետո ամուսինները փակել են դպրոցն ու տեղափոխվել Ֆլորենս՝ Ալաբամա նահանգ, որտեղ բացել են մի նոր դպրոց։ Ֆլորենսում նրանք ապրել են ինը տարի, 1843 թվականին Տասկալուսում բացել են ևս մեկ դպրոց։ 1845 թվականին դպրոց են բացել Տասկիգիում։ 1849 թվականին դպրոց են հիմնել Ջորջիա նահանգի Կոլումբուս քաղաքում։ 1849 թվականին Նիկոլասը հաշմանդամ է դարձել, արդեն առողջական խնդիրներ ունեցող Հենցը ստիպված է եղել միայնակ հոգալ ընտանիքի նյութական կարիքները։ Քերոլայնը մահացել է 1856 թվականի փետրվարի 11-ին թոքաբորբից, ամիսներ անց մահացել է նաև ամուսինը[8]։

Գործունեություն խմբագրել

Թեև Հենցն առաջին հերթին մանկավարժ էր, սակայն նրան հաջողվել է մի քանի հետաքրքիր ստեղծագործություններ ուղարկել տարբեր հրատարակչություններ։ 1831 թվականին «Դե Լարա կամ Մավրիտանական հարսնացուն» ողբերգությունը նա ուղարկել է բոսթոնյան դերասան Ուիլյամ Պելբիի համար։ 1842 թվականին այս ողբերգությունը Արչ-Սթրիթ թատրոնում մեծ հաջողություն է ունեցել, ինչպես նաև ներկայացվել է Բոսթոնի Տրետմոնտ թատրոնում։ 1832 թվականին «Գոդի աամսագիր և Լեդիի գիրք» պարբերականումՀենցն հրապարակել է իր առաջին աշխատանքը՝ «Զոհաբերություն» պատմվածքը։ Կովինգտոնում նա գրել է «Կոնստանսը Վերդենբերգից» պիեսը, որը ներկայացվել է 1832 թվականին Նյու-Յորքում։

1832 թվականին հրատարակվել է ևս մեկ պիես՝ «Լամորա կամ արևմտյան վայրի բնություն» վերնագրով, այն ներկայացվել է Ցինցինատիում և Նոր Օռլեանում։ 1850 թվականին լույս է տեսել Հենցի ամենաշահաբեր վեպը՝ «Լինդան»։ 1854 թվականին հրատարակվել է Հենցի ամենահայտնի վեպը՝ «Ագարակատիրոջ հյուսիսային հարսնացուն»՝ ի պատասխան Հարիեթ Բիչըր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» վեպի։

Հենցի վաղ շրջանի ստեղծագործությունները ուղղված էին երիտասարդ կանանց և տղամարդկանց, դրանք մեծ մասամբ կրոնական առակներ էին, որոնցով փորձել է մարդկանց բարոյական ճիշտ ուղի ցույց տալ։ 1850-1856 թվականներին Հենցը լույս է ընծայել պատմվածքների մի քանի ժողովածու և յոթ վեպ։ «Էռնեստ Լինվուդ» երկը Հենցի վերջին վեպն է, որը լույս է տեսել 1856 թվականի փետրվարի 11-ին։ Հենցը գրել է նաև կարճ բանաստեղծություններ, հեքիաթներ ու վիպակներ,որոնք հետագայում զետեղվել են մեկ ժողովածուի մեջ։

Գրական ձեռքբերումներ խմբագրել

«Դե Լարա կամ Մավրիտանական հարսնացուն» Ֆիլադելֆիայում հաղթել է Արչ-Սթրիթ թատրոնի հովանավորությամբ կայացած մրցույթում[9]։

Բոսթոնի գրադարանը Հենցին անվանել է օրվա լավագույն գրողներից մեկը։ Ժամանակի գրաքննադատները բարձր են գնահատել նրա ստեղծագործությունները։

Ստեղծագործություն խմբագրել

 
«Ագարակատիրոջ հյուսիսային հասնացուն» գրքի շապիկը

1854 թվականին լույս է տեսել Հենցի ամենահայտնի վեպը՝ «Ագարակատիրոջ հյուսիսային հարսնացուն»։ Այս երկում Հենցը պաշտպանել է ստրկատերերի շահերը, հանդես եկել ստրկատիրության պաշտպանի դերում՝ապացուցելով,որ ավելի շատ բան գիտի ստրուկների ու նրանց միջավայրի մասին, քան Հարիեթ Բիչըր Սթոուն։ Վեպում ներկայացրել է ստրուկների ու նրանց տերերի ջերմ հարաբերությունների մասին դրվագներ, ինչպես նաև խոսել այն «չարակամ» կերպարների մասին, որոնք փորձել են ստրուկներին ազատություն շնորհել՝ հակառակ նրանց կամքի։ Հենցը լուսաբանում է սա իր տեսանկյունից՝ ապացուցելով, որ դա արվում է ոչ թե մարդկության կյանքը բարելավելու, այլ անձնական շահի համար։ Հենցը այս վեպում արծարծել է նաև հարցեր տնտեսական հեղափոխության մասին, որ այդ ընթացքում ծավալվում էր Հյուսիսում և պահանջում էր հնարավորինս մեծ քանակի էժան աշխատուժի ներգրավում, իսկ վերջինս բնականաբար իրագործելի էր միայն Հարավի օգնությամբ՝ ստրկատիրության շնորհիվ։

Հիմնական երկերի ցանկ խմբագրել

  • Lamorah; or, the Western Wild (пьеса, 1832)
  • Constance of Werdenberg; or, The Forest League (пьеса, 1832)
  • Lovell’s Folly (1833)
  • De Lara; or, The Moorish Bride (пьеса, 1843)
  • Human and Divine Philosophy: A Poem Written for the Erosophic Society of the University of Alabama (1844)
  • Aunt Patty’s Scrap-bag (1846)
  • Linda; or, The Young Pilot of the Belle Creole (1850)
  • Rena; or, The Snow Bird (1851)
  • Eoline; or, Magnolia Vale; or, The Heiress of Glenmore (1852)
  • Marcus Warland; or, The Long Moss Spring (1852)
  • The Banished Son and Other Stories of the Heart (1852)
  • Helen and Arthur; or, Miss Thusa’s Spinning Wheel (1853)
  • The Victim of Excitement, The Bosom Serpent, etc. (1853)
  • Wild Jack; or, The Stolen Child, and Other Stories (1853)
  • The Hermit of Rockrest (1853)
  • The Planter’s Northern Bride (1854)
  • Courtship and Marriage; or, The Joys and Sorrows of American Life (1856)
  • Ernest Linwood; or, The Inner Life of the Author (1856)
  • Love After Marriage and Other Stories of the Heart (1857)
  • The Lost Daughter and Other Stories of the Heart (1857)
  • Robert Graham

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Knight, Denise D. Writers of the American Renaissance: An A-To-Z Guide. West Port: Greenwood Publishing Group, 2003.
  • Perry, Caroline, and Mary Louise Weaks. The History of Southern Women's Literature. Baton Rouge : Louisiana State University Press, 2002. 82–84.
  • Stanesa, Jamie. "Caroline Lee Whiting Hentz (1800–1856)."Legacy. 2. 13. University Park: The Pennsylvania State University, 1996.