Քեռի Թոմի խրճիթը (անգլ.՝ Uncle Tom's Cabin), Հարիեթ Բիչըր Սթոուի 1852 թվականին գրված վեպը, որն ուղղված է Ամերիկայում ստրկության դեմ։ Վեպը հասարակական մեծ ռեզոնանս է առաջացրել. ըստ որոշ գնահատականների, այն այնքան է սրել տեղական հակամարտություններից մեկը, որ այն վեր է ածվել Ամերիկայի քաղաքացիական պատերազմի[1]։

Քեռի Թոմի խրճիթը
անգլ.՝ Uncle Tom's Cabin; or, Life Among the Lowly
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք և վեպ-թերթոն
Ձևվեպ
ՀեղինակՀարիեթ Բիչըր Սթոու
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1852
ՆկարազարդողHammatt Billings?
ՀրատարակչությունThe National Era?
Հրատարակվել էմարտի 20, 1852
ՀաջորդՔեռի Թոմասի խրճիթի բանալին
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/harriet-beecher-stowe/uncle-toms-cabin
 Uncle Tom's Cabin

«Քեռի Թոմի խրճիթը» դարձել է 19-րդ դարի ամենաշատ վաճառված վեպը և հարյուրամյակի երկրորդ ամենաշատ վաճառված գիրքը Աստվածաշնչից հետո[2][3]։

Հրատարակման առաջին տարում 300000 օրինակ վաճառվել է ԱՄՆ-ում, մեկ միլիոն օրինակ` Մեծ Բրիտանիայում[4]։ 1855 թվականին, հրատարակումից երեք տարի անց, այն կոչվել է «մեր օրերի ամենահայտնի վեպը»[5]։

Սյուժե

խմբագրել

Սևամորթ Թոմը Կենտուկի նահանգից ջենթլմեն Շալբիի ստրուկն է։ Բորսայում պարտվելուց հետո Շելբին համաձայնում է Թոմին ու մանչուկ Հարրիին հանձնել ստրկավաճառ Հեյլիին։ Լսելով Շելբիի և Հեյլիի զրույցը` Հարրիի մայրը` Էլիզան, զգուշացնում է Թոմին և որդու հետ փախուստի է դիմում։ Նրան հաջողվում է սառույցի միջով անցնել Օհայո գետը, մյուս ափին ֆերմերները նրան տանում են աբոլիցիոնիստների մոտ, որոնք մարդկանց անցկացնում էին Կանադա։ Նրա ամուսինը` մուլատ Ջորջ Հարրիսը, իր տիրոջ վերաբերմունքից հուսահատ, նույնպես փախուստի է դիմում` ճամփորդելով իսպանացի ջենթլմենի տեսքով։ Ջորջ վերամիավորվում է Էլիզայի հետ։ Փախստական ստրուկները զինված հակահարված են տալիս մարդկանց հետապնդող խմբին։ Ջորջն ու իր ընտանիքը կարողանում են Կանադա հասնել։

Չնայած Էլիզայի նախազգուշացմանը, սևամորթ Թոմը, որը շատ հավատացյալ և բարեխիղճ աշխատող մարդ էր, որոշում է ենթարկվել Աստծո կամքին ու իր տիրոջը չխաբել։ Հեյլին Թոմին միացնում է ստրուկների կուսակցությանը, որը նավով Հարավ էր ուղևորվում։ Ճանապարհին Թոմը փրկում է տախտակամածին հայտնված Եվանգելինա Սեն-Կլեր անունով աղջկան, որը հարուստ ու նշանավոր նորօռլեանցի Օգյուստ Սեն-Կլերի դուստրն էր. վերջինս համաձայնում է Թոմին գնել Հեյլիից։ Թոմը Սեն-Կլերի տանը դառնում է կառապան։ Օգյուստն անհոգ ու թեթևամիտ մարդու տպավորություն է թողնում, սակայն իրականում նա խորը անհատականություն է, որն ատում է ստրկությունը։ Օգյուստն անկեղծորեն կապվում է Թոմի հետ, իսկ երիտասարդ Եվան պաշտում է նվիրված ու ազնիվ սևամորթին։ Անգամ Հյուսիսում ծնված լեդի Օֆելյան, Օգյուստի զարմուհին, հարգում է և միշտ կարող է հույս դնել Թոմի վրա։ Միայն Մարին, Սեն-Կլերի կինը, որ սառն ու դաժան կին է, չի ազդվում Թոմի բարությունից ու ազնվությունից։

Անցնում է երկու տարի։ Եվան մահանում է թոքախտից, Սեն-Կլերը մահացու վիրավորում է ստանում բարում տեղի ունեցած կռվի ժամանակ։ Սեն-Կլերի այրին ամուսնու մահից հետ վաճառում է բոլոր ստրուկներին։

Թոմին գնում է ստրկատեր Սայմոն Լեգրին, որը դաժան ու բռնակալ մարդ էր Հարավից։ Իր պլանտացիաներում նա ստրուկներին քամում էր մինչև վերջին ուժերը, ծեծում ու ծաղրում էր նրանց։ Թոմը նրան թանկ էր արժեցել, և Լեգրին որոշում է նրան վերահսկիչ սարքել, նույնչափ արնախում, որքան իր շներն են, որոնցով նա պատժում է մեղավորներին։ Սակայն քեռի Թոմը հավատարիմ է իր սկզբունքներին։ Նա ոչ միայն չի համաձայնում այդ «պաշտոնին», այլ ամբողջովին հուսահատված մարդկանց կյանք ուրախություն ու բարություն է բերում, որքան որ դա հնարավոր էր անմարդկային վերահսկիչների մշտական հսկողության դեպքում։ Ստրկուհի Կասսին առաջարկում է սպանել Լեգրիին, հափշտակել նրա փողերն ու փախչել, սակայն Թոմը հրաժարվում է։ Կասսին ցուցադրական փախուստ է կազմակերպում երիտասարդ ստրկուհի Էմելինայի հետ, ինչից հետո կանայք թաքնվում են Լեգրիի տան ձեղնահարկում։ Անհաջող փնտրտուքներից ու Թոմի չխոստովանելուց կատաղած` Լեգրին ու նրա վերհասկիչներ սևամորթներ Սեմբոն ու Կվիմբոն դաժանորեն ծեծում են Թոմին ու թողնում, որ նա մահանա խորդանոցում։ Այստեղ նրան գտնում է երիտասարդ Ջորջ Շելբին, որը եկել էր Թոմի հետևից։ Ջորջը վրա է հասնում Թոմի կյանքի վերջին րոպեներին։ Ջորջը թաղում է Թոմին։ Կասսին ուրվականի կերպարանքով մի քանի անգամ հայտնվում է Լեգրիին. վերջինս չի դիմանում, սկսում է հարբել և մահանում է։

Նավի տախտակամածին Ջորջը հանդիպում է Կասսին, Էմելինային և Ջորջ Հարրիսի քրոջը։ Հերոսները Հարրիսին գտնում են Կանադայում, Կասսին հասկանում է, որ Էլիզան իր դուստրն է, որին վաճառել էին ստրկության։ Քրոջ միջոցներով Ջորջը կրթություն է ստանում և ընտանիքի, քրոջ ու զոքանչի հետ մեկնում է Լիբերիա։

Շելբին ազատություն է տալիս իր բոլոր ստրուկներին, իսկ Թոմի խրճիթը մնում է որպես եղածի ու հնացածի խորհրդանիշ։

Կերպարներ

խմբագրել
 
Լեգրին ծեծում է քեռի Թոմին
  • Քեռի Թոմ` սևամորթ, նախ Շեբլի ընտանիքի, այնուհետև` Հեյլիի ստրուկը, դրանից հետո նրա տերն է դառնում Սեն-Կլերը, իսկ վերջում` Սայմոն Լեգրին։ Վեպի գլխավոր հերոսն է։ Ազնիվ, բարեսիրտ, հավատացյալ, ուշադիր և տպավորիչ մարդ է։ Թոմի խոսքերը վեպում շատ չեն, սակայն դրանք բոլորն էլ ընդգծում են Թոմի` խորը անհատականություն լինելը։ Փոխել է շատ հերոսների աշխարհայացը, նրանց վերաբերմունքը ստրուկների վերաբերյալ։
  • Էլիզա` Թոմի հետ վաճառած Հարրիի մայրը։ Որոշում է փախչել որդու հետ, վերջում ամուսնու ու որդու հետ հայտնվում է Կանադայում։
  • Ջորջ` Էլիզայի ամուսինը, Հարրիի հայրը, ուժեղ, կամային, էներգիայով լի մարդ է։
  • Միստր Հեյլի` ստրկավաճառ։
  • Ջիմ` անազատ, որ վերադարձել է ԱՄՆ, որ իր մորը տանի Կանադա։

Շելբի ընտանիք

  • Ջորջ Շելբի` Շելբի ամուսինների որդին, երիտասարդ տեր։ Մանկության տարիներին մտերիմ էր Թոմի հետ, որը նրան տառաճանաչություն է սովորեցրել։ Արդյունքում գտնում է մեռնող Թոմին, թաղում է նրան և ազատ է արձակում իր ստրուկներին։ Երիտասարդության ուժով Ջորջը իմպուլսիվ է, պոռթկուն, էմոցիոնալ։
  • Միստր Շելբի` Թոմի առաջին տերը։ Շատ էր սիրում ու գնահատում Թոմին` որպես արժեքավոր աշխատակից, սակայն ստիպված էր վաճառել նրան։ Մահանում է պատմության վերջում։

Միսիս Շելբի` տիրուհի։ Սիրում է որդուն և ամուսնուն, ինչպես նաև` գնահատում է Թոմին և չի ուզում, որ ամուսինը վաճառի նրան։ Իսկական լեդի է, խելացի և գեղեցիկ։

Սեն-Կլեր ընտանիք

 
Թոմը և Եվա Սեն Կլերը: 1853 թվականի պատկերազարդում:
  • Օգյուստեն Սեն Կլեր` տեր։ Թեթևամիտ, սակայն հավատարիմ և արդարամիտ։ Լավ է վերաբերում իր ծառաներին։ Խանդավառ է, խելացի և սրամիտ։ Երբեմն սարկաստիկ է լինում։ Հարբեցողության հանդեպ սեր ուներ, սակայն Թոմի հետ զրւյցից հետո հրաժարվում է խմելուց։ Օգյուստենը հազվադեպ է եկեղեցի հաճախում, ինչից շատ դժգոհ է նրա կինը` Մարին։ Նա դա բացատրում է ձանձրույթով, սակայն իրականում նա վաղուց է կասկածում Աստծո հարցում։ Գնելով Թոմին` Օգյուստենն իր կյանքում շատ բան է վերանայում. թողնում է խմելը, դառնում է ավելի մտածված ու զուսպ։ Ատում է ստրկությունը և ուզում է ազատել իր բոլոր ստրուկներին։ Լսում է Թոմի կարծիքը, երբեմն խորհրդակցում է նրա հետ։ Պաշտում է իր դստերը` Եվային, շատ է տառապում, երբ նա մահանում է։ Ինքը մահանում է դանակի հարվածից։
  • Եվանգելինա «Եվա» Սեն Կլեր` Սեն Կլեր ամուսինների միակ դուստրը։ Երիտասարդ, սակայն շատ խորամիտ ու դատող աղջնակ է։ Պաշտում է բոլոր ծառաներին, հատկապես` Մեմմիին ու Թոմին։ Խնդրում է հորը, որ նա ազատ արձակի ծառաներին։ Ազնվական դաստիարակություն ունենալով հանդերձ` զուրկ է որևէ էգոիզմից. ըստ հոր խոսքերի` «չարը չի հասնում Եվային»։ Բարեհոգի է ու կարեկցող, Մեմմին նրան «հրեշտակ» է անվանում։ Մահանում է վաղ տարիքից` թոքախտից։ Բոլորը ողբում են Եվայի մահը` սկսած հորից մինչև վերջին ծառան։
  • Մարի Սեն Կլեր` տիրուհի, Օգյուստենի կինը։ Եսասեր է, ցուցադրական կրոնական կին, իր ամուսնու ու դստեր ճիշտ հակապատկերն է։ Հիստերիկ է, անկազմակերպ։ Հիպոքոնդրիկ է։ Միշտ բողոքում է ամեն ինչից, տանել չի կարողանում, երբ իրեն հակաճառում են։ Ձեռք է բարձրացնում ծառաների վրա, ինչն իրենց թույլ չեն տալիս Օգյուստենը կամ առավել ևս` Եվան։ Ամուսնու և դստեր մահից հետո վաճառում է բոլոր ծառաներին։
  • Օֆելյա` Օգյուստենի զարմուհին, Եվայի ոչ հարազատ հորաքույրը։ Ծնունդով Նոր Անգլիայից է։ Ատում է ստրկությունը, սակայն չի սիրում նաև սևամորթներին։ Խիստ, կազմակերպված կին է։ Ամեն ինչ անում է իր ձեռքերով, չի դիմում ծառաների օգնությանը, ինչը Հարավում զարմանք ու անվստահություն է առաջացնում։ Նպատակասլաց է և արդարամիտ։ Սակայն նրան ևս խորթ չեն կարեկցանքն ու բարեսրտությունը։ Ազնիվ է ու ուղղամիտ։ Չի սիրում Մարիին, պաշտում է Եվային։ Օգյուստենին սիրում է մանկությունից, չնայած նրան թեթևամիտ ու անպատասխանատու է համարում։ Օգյուստենը նրան մի աղջնակ է նվիրել` սևամորթ Տոպսիին։ Օֆելյան դաստիարակում է նրան, տանում Ազատ նահանգներ ու այնտեղ ազատ է արձակում աղջկան։
  • Ալֆրեդ Սեն Կլեր` Օգյուստենի հարազատ եղբայրը, նրա լրիվ հակապատկերը։ Բռնակալ է ու դաժան։ Էնրիկ անունով որդի ունի, որն իրեն շատ է նման. Էնրիկը նման չէ Եվային, սակայն նրան շատ է սիրում։

Կարծրատիպերի ստեղծում և տարածում

խմբագրել

Ժամանակակից հետազոտողներն ու ընթերցողները քննադատում են վեպը սևամորթ կերպարների ռասիստական նկարագրության համար, հատկապես` արտաքինը, խոսքն ու հերոսների վարքը նկարագրելիս, ինչպես նաև` քեռի Թոմի այն պասիվության համար, որով նա ընդունում է իր ճակատագիրը[6]։ Աֆրոամերիկացիների վերաբերյալ ընդհանուր կարծրատիպերի ստեղծման ու օգտագործման հարցում գրքի դերը նշանակալի է, քանի որ «Քեռի Թոմի խրճիթը» եղել է 19-րդ դարի բեսթսելլեր։ Արդյունքում գիրքը գլխավոր դերում է եղել այդ կարծատիպերի` ամերիկացիների գիտակցության մեջ արմատավորվելու գործում[7]։

Արձագանք

խմբագրել

«Քեռի Թոմի խրճիթը» առաջացրել է Ամերիկայի Հարավում ապրողների և ստրկատիրության կողմնակից այլ մարդկանց դժգոհությունը։ Ստրկատիրական նահանգների գրեթե ամբողջ արձագանքը միանշանակ մերժողական ու ժխտողական էր։ Հարավից հայտնի գրող Ուիլյալ Սիմսը վեպը ոչ արժանահավատ է որակել[8], մյուսները Սթոուի աշխատանքը հանցավոր ու զրպարտախոս են անվանել։ Սթոուն սպառնալից բազմաթիվ նամակներ է ստացել (անգամ` նամակ է ստացել` սևամորթ մարդու կտրած ականջով)։ Մոբիլից մի գրքավաճառ, որն այս գիրքը վաճառքի է հանել, ավելի ուշ ստիպված է եղել լքել քաղաքը` հասարակական ճնշման պատճառով։

Որոշ քննադատներ առանձնացրել են Սթոուի կենսափորձի` Հարավի կյանքի հետ կապված աղքատիկությունը, որն արտահայտվել է շրջանի ոչ ճշգրիտ նկարագրություններում։ Օրինակ, նա երբևէ չի եղել հարավային պլանտացիաներում։ Սակայն Սթոուն միշտ ասել է, որ իր գրքի կերպարները հիմնված են այն պատմությունների վրա, որոնք իրեն պատմել են փախստական ստրուկները Ցինցինատիում։ Հաղորդվում է, որ «նա հետևել է մի շարք դեպքերի, որոնք նրան մղել են գրելու իր հայտնի վեպն ստրկության դեմ։ Այն տեսարանները, որոնց ինքն անձամբ ականատես է եղել Օհայո գետի մոտ, այդ թվում և` կնոջ ու ամուսնու վաճառքը տարբեր տերերի, ինչպես նաև` թերթերի ու ամսագրերի հոդվածները, նյութ են դարձել սյուժեի համար[9]»:

Ի պատասխան մեղադրանքների` Բիչըր Սթոուն 1853 թվականին գրել է «Քեռի Թոմի խրճիթի բանալին» գիրքը, որում վկայություններ է ներկայացրել առ այն, որ վեպում նկարագրված իրադարձություններն իրական են։

Չնայած քննադատությանը, վեպը գրավել է շատ ամերիկացիների։ Ըստ Սթոուի որդու տվյալների` երբ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը 1862 թվականին ծանոթացել է իր մոր հետ, նշել է. «այս փոքրիկ լեդին, որն սկսել է այս մեծ պատերազմը»[10]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Բիչըր Սթոուի տունը Մեն նահանգում, Բրանսուիկում, որտեղ գրել է «Քեռի Թոմի խրճիթը», ընդգրկված է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցանկում։
  • «101 ամենաազդեցիկ գոյություն չունեցող անձեր» գրական հերոսներին նվիրված գրքում քեռի Թոմն զբաղեցնում է 11-րդ տեղը[11]։
  • Նիկոլաևյան Ռուսաստանում գիրքն արգելված է եղել մարդկանց համընդհանուր հավասարության և «կրոնական իդեալների խախտման» պատճառով[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Will Kaufman. The Civil War in American Culture. — Edinburgh University Press, 2006. — P. 18.
  2. «Uncle Tom's Cabin Summary & Study Guide Description». BookRags.com.
  3. Gail K. Smith The Sentimental Novel: The Example of Harriet Beecher Stowe. — Cambridge University Press, 2001. — P. 221.
  4. Geoffrey Wheatcroft The Cousins' War: review of Amanda Foreman, 'A World on Fire' // New York Times Book Review. — 2011.
  5. Ernest Everon Some Thoughts Anent Dickens and Novel Writing. — London: The Ladies' Companion and Monthly Magazine, 1855. — 259 p.
  6. Kathleen Hulser. Reading Uncle Tom’s Image: From Anti-slavery Hero to Racial Insult. New-York Journal of American History 2003 65(1): 75-79. ISSN 1551-5486.
  7. Henry Louis Gates, Kwame Anthony Appiah, Africana: Arts and Letters: An A-to-Z Reference of Writers, Musicians, and Artists of the African American Experience, Running Press, 2005, p. 544.
  8. Simms’s Review of Uncle Tom’s Cabin by Charles S. Watson, American Literature, Vol. 48, No. 3 (November 1976), pp. 365—368
  9. University of Wisconsin-Milwaukee Library. Special collection page on traditions and interpretations of Uncle Tom's Cabin The Classic Text: Harriett Beecher Stowe // Wayback Machine.
  10. Charles Edward Stowe Harriet Beecher Stowe: The Story of Her Life. — 1911. — 203 с.
  11. Influential people list — USATODAY.com
  12. «„Майн Кампф“, „Лолита“ и „Госкомдурь“. Кто и зачем запрещает книги?», bbc, 23.09.2018
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեռի Թոմի խրճիթը» հոդվածին։